Posted in Պատմություն 7, Էսսե

Էսսե

Թեման լինելու է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների մասին, թե ինչպես են նրանք ապրել, ինչպիսի սնունդ են օգտագործել, ինչպես են զարգացել և ինչ այլ տեղեկություններ կան իրենց կյանքի ու սովորույթների մասին։

Հիմնական մաս

Մարդկության պատմությունը սկսվել է հնագույն ժամանակներից։ Մեզ հայտնի ամենահին մարդանման արարածները ապրել են Աֆրիկայում 3–4 միլիոն տարի առաջ։ Հոմո էրեկտուսը մոտ 2–2,5 միլիոն տարի առաջ հասավ Հայկական լեռնաշխարհ, օգտագործելով կրակ և հարմարվելով նոր պայմաններին։ Հոմո սապիենսները մոտ 80,000 տարի առաջ նույնպես եկան այստեղ։Հին քարի դարում մարդիկ որսորդներ և հավաքիչներ էին, պատրաստում քարե գործիքներ, օգտագործում կրակ և ձևավորեցին առաջին տոհմական համայնքները։ Քարանձավների պատերին նկարներն ու քանդակները ցույց են տալիս նրանց մշակույթն ու հավատալիքները։

Եզրակացություն

Այսպիսով, Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու զարգացման կարևոր կենտրոններից մեկը։ Մարդիկ այստեղ սովորել են հարմարվել, ստեղծել նոր գործիքներ և մշակույթ, ինչը դարձավ նրանց գոյատևման հիմքը։ Փաստերը ցույց են տալիս, որ վաղ մարդու փորձը և նորարարությունները հիմք են դարձել հետագայում մարդու հասարակական ու մշակութային զարգացման համար։