Posted in Կենսաբանություն 7

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և սեռական բազմացումը։

1. Ի՞նչ առանձնահատկությամբ են ինֆուզորիաները տարբերվում այլ նախակենդանիներից։

Իրենք ունեն երկու կորիզ ու շատ թարթիչներ։

2. Ի՞նչ դեր են կատարում ինֆուզորիների թարթիչները։

Օգնում են շարժվել ջրում և ուտելիքը բերան մտցնել։

3. Ինչպե՞ս են ինֆուզորիաները բազմանում։

Ասեռական (անսեռ) – բաժանվում են 2 հավասար մասերի։Սեռական (կոնյուգացիա) – փոխանակում են գենետիկական նյութ, հետո կրկին բաժանվում են։

Posted in Կենսաբանություն 7

Կանաչ Էվգլենա

1․Նախակենդանիները բջջի կառուցվածքի ո՞ր առանձնահատկությամբ են տարբերվում բակտերիաներից։

Բջիջները չունեն կորիզ բայց նախակենդանիները ունեն։

2․Ո՞ր հարմարանքի շնորհիվ ամեոբան կարող է փոխել իր ձևը և շարժվել։

Նրանք շարժվուն են կեղծ ոտիկներով, կեղծ ոտիկները առաջանում են երբ իր միջի ցիտոպլազման տեղաշարժվում է։

3․Ինչպե՞ս է սնվում կանաչ էվգլենան և ի՞նչ դեր ունեն նրա թարթիչները։

Այն սնվում է միքսոտորֆի եղանակով, այսինքն նա սնվում է համ արևի էներգիայով համ օրգանական նյութերով։

4․Ինչու՞ են շատ նախակենդանիներ համարվում մակաբույծներ, և ո՞ր հիվանդություններն են կարող առաջացնել։

Իրենք կոչվում են մակաբույծ, քանի որ իրենք սնվում են ուրիշ օրգանիզմի հաշվին, այն արաջացնում է մալարիա հիվանդությունը։

Posted in Կենսաբանություն 7

Բարձրակարգ սպորավոր բույսեր՝ մամուռներ , դրանց կառուցվածքը, բազմացումը ։

Ամիսներով ապրում է առանց ջուր, բայց կակտուս չի։ Բազմանում է սպորերով, բայց սունկը չի։ Սակայն ի՞նչ է դա։ Ճիշտ պատասխանն է՝ մամուռը։ Ծառերի վրա, քարերի վրա և սակայն ամեն տեղ կարելի է տեսնել մամուռ, նույնիսկ երբ եղանակը շատ անբարենպաստ է։ Կարծում եմ լսած կլինեք, որ անտառում ճամփորդները մամուռը օգնագործում են որպես կողմնացույց։ Այն աճում է ծառերի վրա, հյուսիսային կողմում։ Սակայն կա մեկ հարց, ինչպե՞ս է մամուռը հայտնվել ծառի վրա, և ինչպես է այն ապրում կեղևի վրա, առանց բերրի հողի։ Այն մամուռին պետք չէ, քանի որ այն ամնեաանքմահաճ բույսն է։ Նույնիսկ ամենացուրտ ձմռանը, երբ ծառերը մերկ են, կարելի է հանդիպել փոքրիկ մամուռներ, չսարչող աղբյուրների մոտ։ Գետնի տակից գալիս է մաքուր աղբյուրի ջուր, որը մի փոքր տաք է օդից։ Այդքանը ավելի քան բավական է մամուռի համար։ Իսկ երբ արդեն ձյունը հալվի և տաք օրերը վերադառնան, մամուռը կսկսի նորից աճել և ապրե։ Մամուռը աշխարհի ամենափոքր բույսն է։ Իր տերևները տեսնելու համար անհրաժեշտ է մանրադիտակ։ Իսկ արմատները տեսնելը անհնար է նույնիսկ ամենախոշորեցնող մանրադիտակով, քանի որ այն չունի արմատ։ Այդ պատճառով ել, իրենք կարող են աճել և բազմանալ ամենուր։ Ծառերի վրա, քարերի վրա, անտառի վառված մասերի վրա ու նունիսկ տների պատերի և կտուրները վրա։ Իրենց աճման համար, անհրաժեշտ է ընդհամենը մի փոքր լույս, որը կա նույնիսկ ամենախիտ անտառներում։ Մամուռը շատ ջուր է սիրում, բայց այն կարող է դիմանալ առանց ջրի, բավականին երկար ժամանակ։ Չորանալու դեպքում իրենց տերևները փակվում են, կարելի է կարծել, որ մամուռները մահանում են,բայց երբ մի փոքր անձրև գա, այն միանգամից կվերականգնվի։

Posted in Կենսաբանություն 7

Բակտերիաների դերը տնտեսության մեջ

Սննդարդյունաբերություն

Բակտերիաների միջոցով պատրաստվում են կաթնամթերքներ՝ պանիր, մածուն, թթվասեր, կեֆիր, յոգուռտ և այլ շատ կաթնամթերքներ։

Կիրառվում են խմորիչ գործընթացներում՝ հացաբուլկեղենի, գարեջրի, գինու, թթված բանջարեղենի արտադրության մեջ։

2․ Բժշկություն և դեղագործություն

Բակտերիաներից ստացվում են հակաբիոտիկներ (օր․՝ ստրեպտոմիցին, տետրացիկլին)։

Օգտագործվում են պատվաստանյութերի և պրոբիոտիկների արտադրության մեջ։

3․ Գյուղատնտեսություն

Ազոտաֆիքսացնող բակտերիաները հողին մատակարարում են ազոտ, բարձրացնելով բերրիությունը։

Օգտագործվում են կենսաբանական պարարտանյութերի արտադրության մեջ։

Որոշ բակտերիաներ պաշտպանում են բույսերը վնասատուներից ու հիվանդություններից։