1. Վերծանեք գաղտնագիրը՝ օգտագործելով 1, 2, 3, 5, 7, 8 թվանշանները մեկական անգամ: Ի՞նչ թվանշան է թաքնված L տառի փոխարեն։ Գ·Ի =Տ+Ե = Լ+Ի·Ք։
13
2. Կամրջով որոշակի ժամանակահատվածում անցան քառանիվ ավտոմեքենաներ և երկանիվ հեծանիվներ, որոնց ընդհանուր քանակը 12 էր, իսկ անիվների ընդհանուր քանակը 40 էր: Կամրջով նշված ժամանակահատվածում քանի՞ քառանիվ ավտոմեքենա անցավ:
8
3. Ամենաշատը քանի՞ միանման փունջ կարելի է պատրաստել 30 սպիտակ և 24 վարդագույն պիոններից (ամեն փնջում սպիտակ և վարդագույն պիոնները քանակը լինի նույնը):
24
4. Արամը, երբ 1*4 եռանիշ թվին աջից կցագրեց 2 թվանշանը, իսկ ձախից՝ 1 թվանշանը, ստացված հնգանիշ թիվը առանց մնացորդի բաժանվեց 3-ի: Աստղանիշի փոխարեն այդ պայմանին բավարարող քանի՞ թվանշան կարելի է տեղադրել։
3-1,4,7
5. Անին 5 կիլոգրամ խնձորի և 8 կիլոգրամ նռան համար վճարեց 10.000 դրամ: Որքա՞ն նա կվճարեր 3 կիլոգրամ խնձորի համար, եթե 5 կիլոգրամ խնձորի և 4 կիլոգրամ նռան համար պետք է վճարել 6000 դրամ։
1200
6. Նանեի մտապահած թվի և 4-ի արտադրյալը 27-ով փոքր է ամենամեծ երկնիշ թվից: Ո՞ր թիվն է մտապահել Նանեն:
18
7. Ձկնորսը մի ձուկ էր բռնել: Այն հարցին, թե որքան է այդ ձկան զանգվածը, պատասխանեց. «Պոչի և գլխի ընդհանուր զանգվածը 4 կիլոգրամ է, գլխի ու մարմնի ընդհանուր զանգվածը՝ 7 կիլոգրամ, իսկ պոչի ու մարմնի ընդհանուր զանգվածը՝ 5 կիլոգրամ»: Որքա՞ն էր այդ ձկան զանգվածը:
8
8. 5-ին բազմապատիկ հնգանիշ թիվը պարունակում է 1-ից մինչև 5 բոլոր թվանշանները: Այս թվի առաջին երկու թվանշաններից կազմված երկնիշ թիվը 2-ին բազմապատիկ է, այդ թվի հարյուրավորը 3-ին բազմապատիկ է: Գտե՛ք այդ պայմանին բավարարող հնարավոր ամենամեծ թիվը:
9. Ուղղանկյան պարագիծը 20 սմ է: Որքա՞ն կարող է լինել այդ ուղղանկյան կողմի առավելագույն երկարությունը: Ուղղանկյան կողմերի երկրաությունները արտահատվում են ամբողջ թվերով:
9
10. Երկնիշ թիվը 7 անգամ մեծ է իր թվանշանների գումարից: Եթե այդ թիվը մեծացվի 12-ով, ապա ստացված թիվը 8 անգամ մեծ կլինի սկզբնական երկնիշ թվի թվանշանների գումարից: Գտեք այդ երկնիշ թիվը:
84