Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան:
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան:
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Հունձք կը ժողվեմ…
Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:
Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րն են ծովեր:
Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:
47. Տրված բառերն ըստ իմաստների նմանությանբաժանի՛ր չորս խմբի:
Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր-կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել,կուտակել , կոտրատել:
Ջարդել, փշրել, կոտրել, կտոր-կտոր անել, կոտրատել:
Հասկանալ, գլխի ընկնել, կռահել:
48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ(հոմ—նման, կից): Տրված բառերը բաժանի՛րհոմանիշների չորս խմբի:
Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց,
ծեգ-լուսաբաց,իրադարձություն-դեպք-պատահար-միջադեպ, թագավորություն-կայսրություն-պետություն,
49.Ընդգծված բառերն ու արտահայտություններըփոխարինի´ր տրված հոմանիշներով:
Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրումեն, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:
Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս, գիտական արշավախմբի անդամները տեսել ենմորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականներըգնացել են նրանց հետևից և գտել են նրանցբնակարանը, որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավայինմարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են վայրիկենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է: Քաղաքակիրթմարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել էվախով ու ծայրաստիճան զարմանքով:
50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրվածհոմանիշննրով:
Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:
Աստվածաշնչում գրված է, որ մարդիկ Բաբելոնումցանկանում են այնքան բարձր աշտարակ կառուցել, որ կատարը երկինք հասնի: Աստված զայրանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս մեկմեկու խոսքը չեն ընկալում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդներըսփռվում են աշխարհով մեկ:
Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է, երբցանկանում են բնութագրել խառնաշփոթություն,աղմուկ, անկարգություն:
51.Նախադասության բառերից մեկը փոխիր՝ առանցմիտքը փոխելու:
Օրինակ՝
Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: — 1. Քոթոթը քարայրից դուրս եկավ ա շշմած կանգառավ: 2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից) դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 3.Արջուկըքարայրից ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ:4.Արջուկը քարայրից դուրս եկավ և շշմած կանգառավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շփոթված(զարմացած) կանգ առավ: 6.Արջուկը քարայրիցդուրս եկավ ու շշմած կանգնեց:
Դարբնի աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք էխոհանոցում չարչարվեր:
Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու շտապ-շտապհեռացավ:
Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց:
Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա:
Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշքդարձնելու:
Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ուանվախ, մի ծառ էր կանգնել:
52. Ընդգծված բառերը փոխարինի´ր տրվածհոմանիշներով: Տրված և ստացված տեքստերըհամեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ,անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղընթանում են ուղտերը: Նրանք ներկված ենանապատի երանգով, սապատները մաշված են ուկախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաներիբարձրացրած փոշին թուխպի նման պարուրում էնրանց, բայց ուղտերն անվրդով շրջում՛ են գլուխները: Անապատը տաղտկալի է ու միօրինակ, նա հեռուհորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալիերկնքին:
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլհեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որԵրկիրը տափարակ է:
Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սուրբ Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, մասնագիտությամբ կոշկակար էր, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։ Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր։ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։
Այս գլոբուսի վրա ապրում էր մի չարաճճի տղա:Նրա անունը Ռուբեն էր: Նա միշտ դժգոհ էր իր դպրոցից: Ամեն անգամ նա դպրոցից գալիս էր տուն և միանգամից գնում բակ խաղալու, Ռուբենը դաս չեր անում: Ծնողները չեն դիմանում և Ռուբենի դպրոցը փոխում են: Ռուբենը դեռ առաջին օրն էր որ գնում էր դպրոց բայց նա նորից դաս չեր անում: Ռուբենի ուսուցիչը նրան ամեն անգամ 2 էր դնում: Մի օր Ռուբենը ուզում է դասից փախնել բայց պահակը ասեց և քեզ կթողնեմ որ դու դասից փախնես ամեն անգամ երբ ուզես մի պայմանով Պահակը գիտեր որ Ռուբենը լավ չեր սովորում և հարցրեց ինչ է գոյականը ռուբենը մտածեց և ասեց եթե դու չգիես գնա սովորի, որ ինձ չհարցնես:
Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։
Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։
Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։
Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։
Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։
Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։
Առաջին պատառը կուլ տալիս ասում է.
-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞ վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:
Առակը մի կույր մարդու մասին էր որի ընտանիքում նրան շատ լավ են պահում կերակրում քնելու տեղն էլ ամենա լավն էր բայն նա միշտ դժգոհում էր չտեսնելով իր շրջապատը: Կույրի ծնողները չդիմանալով շատ բարկանում և մորթում են կույրին:
2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:
Այդ տղան դժգոհ էր և կույր չտեսնելով իր շրջապատը:
3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:
Ամեն բանի վերջն է գովելի, լավություն արա գցի ջուրը, Օձն իր շապիկը կփոխի, բնավորությունը չի փոխի։
Ինչու է սեպտեմբերի 1-ը կաչվում գիտելիքների օր
Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի։ 4-րդ դարում՝ 325 թվականի մայիսի 20-ին,Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ատիեզերական ժողովը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից:
Սեպտեմբերի 1-ը կոչվեց «Գիտելիքի օր», քանի որ հենց այդ օրն է սկսվում նոր ուսումնական տարին։
Սեպտեմբերի 1-ը տոն է բոլոր աշակերտների, ուսանողների, ծնողների, ուսուցիչների, դասախոսների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ։ Սովորողները տոնական տեսք ընդունած գնում են դպրոց՝ նշելով իրենց ուսումնական տարվա առաջին օրը։
Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան։