Posted in Uncategorized

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա ե Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը:

Ա. Մարդ, տեր, սիրտ, կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի:

Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար: ա) խմբում պարզ բառեր են: բ)խմբում՝ բարդ և ածանցավոր։

82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս 81-րդ վարժությունը): Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն,շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն: 1. նկար, գլուխ, հինգ, ուրախ, փետուր, շյուղ, գրպան, քաղաք, անուն: 2. Ուրախություն, նորություն, փետրագնդակ, երկմտություն, շաբաթական, օրացույց, գլխակորույս:

83. Ի՛նքդ անվանիր 81-րդ վարժության բառերի շարքերը (ընդհանուր անուններ գտի´ր բառաշարքի համար) և տրված նախադասությունները լրացրո´ւ:

Ա խմբում պարզ բառեր են, որովհետև չունեն ածանց և ունեն մեկ արմատ :

Բ խմբում բարդ բառեր են, որովհետև նրանք ունեն մեկից ավելի արմատ:

84. Ուշադրությո´ւն դարձրու բառերին և պարզի´ր, թե ի՞նչ է նշանակում բաղ:

Բաղադրել – կցել, կից դնել: Բաղադրյալ – միասին, կից դրված: Բաղաձայն – հնչյուն, որ կցվում է, միանում է ձայնավորներին: Բաղդատել – համեմատել (իրար կողքի դնել): Բաղկանալ – մասերից կազմված լինել:

Բաղ-կպցնել

85. Պարզ և բաղադրյալ բառերը տեղադրի´ր տրված նախադասությունների մեջ և նախադասությունները լրացո´ւ:

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, … բառեր են. օրինակ՝ ծով, նկար, … :

Այն բառերը, որոնք հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, … բառեր են. օրինակ՝ հեռախոս – հեռ + ա + խոս, բարկություն – բարկ + ություն, ուրախություն – ու+ րա + խու + թյուն, պահարան – պա + հա + րան:

86. Տրված բառերի րնդհանուր մասերը գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրի´ր և տրված բառերը բացատրի´ր:

Օրինակ՝

բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: – Բարի:

Բարեսիրտ – բարի սիրտ ունեցող:

Բարեկամ – բարին կամեցող:

Բարեսեր – բարին (բարի բան) սիրող:

Բարետես – բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ-կտուց Կտցաձև-կտուցի ձև ունեցող կտցահարել -կտուցով խփել կտցաչափ-կտուցի չափ

բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն:

գ) Ուղ

87. Պարզի´ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո´ւ:

Ա. Ջրառատ, ջրային, ջրկիր, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, անհող, ….:

Բ. Ջուր, հող, ….:

88. Արմատ բառի քեզ հայտնի իմաստը (կամ իմաստները) գրի´ր: Փորձի´ր բացատրել, թե իեչո՞ւ Է անաստղ, աստղային, աստղիկ, աստղոտ բառերի աստղ մասը համարվում արմատ:

89. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ինչո՞վ են միանում: Մարդամոտ, լուսամուտ, ծնողասեր, գորգագործ, փառատոն:

90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Սառն (սառ), միտ (մտ), մուր (մր):

91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝

մայրություն – մայր + ություն

անամոթ – ան + ամոթ:

Ամպոտ, քարոտ, օդային, անշնորհք, դժգոհ, հեռավոր, բարություն, գրավոր, անորոշ, տհաճ:

92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):

Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:

Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

93. Նախորդ վարժության Ա և Բ խմբերի տարբերությունը բացատրի´ր : Ինչպ՞ես կանվանես Բ խմբի մասնիկները:

94. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր ե կազմի՛ր բաղադրյալ բառեր:

Ա. Գետ, կանչ, լույս (լուս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ:

Բ. Ան-, -ավոր, -ել, -ակ, -֊ք, -ոտ:

95. Բ խմբի մասնիկները (վարժ. հ. 92 և 94) ածանցներ են: Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է ածանցը:

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Բարև, ես Ագապե Ավագյանն: Սովորում եմ Հարավային դպրոցում: Ես նվագում եմ թավջութակ:

One thought on “

Թողնել մեկնաբանություն