Էմու ջայլամները առաջին թռչուններից էին, որոնց տեսան եվրոպացիները Ավստրալիայում, երբ եվրոպացի նվաճողները 1696 թվականին գրավեցին Ավստրալիայի արևմտյան ափերը։
Հոլանդացի կապիտանը ով Ավստրալիայում փնտրում էր մի նավ, որով երկու տարի առաջ Ավստրալիա էին մեկնել հոլանդական մեկ այլ արշավախումբ և անհետացել երկու տարով[5]։ Թռչունները մեծ քանակությամբ տարածված էին Ավստրալիայում 1788 թվականին, երբ այստեղ բնակության նպատակով հաստատվեցին առաջին եվրոպացիները։
Երկար ժամանակ էմուն իր ամենամոտ ազգականների՝ կազուարների հետ դասակարգվում էր անողնուցավոր թռչունների ջայլամների ընտանիքի նույն խմբում[12]։ Այնուամենայնիվ, 2014 թվականին Միտչելի և այլոց կողմից առաջարկվում է նոր դասակարգում, որ հիմնված է միտոքոնդրիալ ԴՆԹ-ի անալիզի վրա։ Կազուարները բաժանվում են երկու խմբի՝ կազուարանմաններ, որ ընդգրկում է միայն կազուարների ընտանիքը, և էմուներ, որ համարվում են առանձին ընտանիք[13][14]։
