Posted in Uncategorized

Указательные местоимения ЭТОТ, ЭТА, ЭТО, ЭТИ
А. Упражнение 1. Вместо точек вставьте нужное слово (этот, эта, это,
эти).
Модель: … книга лежит на столе. – Эта книга лежит на столе.
9

  1.  Этот студент хорошо играет в футбол.
  2. Эти книги у меня есть.
  3. Борис читает эти газеты.
  4. Эта студентка пишет красиво.
  5. Мы пишем эта упражнение. Мы учим этот диалог.
  6. . Этот студент читает по-английски хорошо.
  7. Эта газета лежит справа.

Упражнение 2. Вставьте нужные слова вместо точек по модели.
Модель: … тетрадь. … тетрадь лежит справа. – Это тетрадь. Эта тетрадь
лежит справа.

  1. … журнал. … лежит на столе.
  2. … студент. … студент учит грамматику.
  3. Это фото. Эта фото висит на стене.
  4. Это книга. Эта книга лежит слева.
  5. Это студентка. Эта студентка пишет красиво.
  6. Это студенты. Эти студенты сейчас отдыхают.
Posted in Մայրենի

«Սարի լռությունը»

Այդ առավոտ ամեն ինչ պետք է փոխվեր, նա պետք է միաձուլվեր իր սարի հետ: Սարերը շատ էին, նրանք բարձր էին և ցածր, լայն ու նեղ: Ամեն մեկն ուներ իր ձևը՝ քարի գույնը, տեսակը:  Մեկը նման չէր մյուսին, մեկի վրա խոտ կար, մյուսի վրա՝ չկար, մեկը պատված էր ձյունով, մյուսը՝ ոչ, մեկի ձյունը լանջին էր, մյուսինը՝ գագաթին: Յանին սարերի մասին պատմել էին հարյուր անգամ, բայց նա դեռ չէր տեսել դրանք, ժամանակը եկել էր ու նա պետք է գնար սարերի մոտ, ընտրեր իր սարը և միաձուլվեր նրա հետ՝ դառնար սարի մի մասը, սարն էլ դառնար իր անբաժանելի մասը:

Երբ Յանը բացեց աչքերը՝ ուժեղ լույս էր, արևը հաճելի չէր դժվար քնից հետո, ամբողջ գիշեր նրան տանջումէին մտքերը: Նա արդեն չէր հիշում, թե ինչպես, բայց արդեն կանգնած էր սարերի մոտ: Սարերը նրա առջևէին, շարված էին աջ և ձախ, ինչպես սուպերմարկետում, կարծես դրված էին՝ ընտրելու համար: Դիմացն արահետ էր, որը տանում էր դեպի անվերջություն:

Յանին համակեց վախը, նա նայեց կապույտ երկնքին, նայեց դիմացը՝ ուժեղ արև էր, Յանին թվաց որվերջին անգամ է տեսնում արևը և թողեց, որ այն այրի իր աչքերը: Առաջ շարժվեց՝ վստահ, դանդաղքայլերով, նայեց աջ՝ առաջին սարին: Սարը բարձր էր՝ ոչ շատ լայն, լանջին խոտեր էին, ծաղիկներ, գագաթը չէր երևում, բայց գագաթին հասնող հատվածում ձյուն էր, Յանին թվաց, որ վերևում հետաքրքիր է, ուզեց բարձրանալ ու առաջին քայլն արեց, սկսեց բարձրանալ, ժպիտ հայտնվեց դեմքին, չհասկացավ, թե ինչու, բայց այդ ամենն սկսեց նրան դուր գալ: Սարը նրա առաջ բացեց իր գիրկը, նրան թվաց որ սարըգրկում է իրեն:

Ծաղիկները Յանին գեղեցիկ էին թվում, ոչինչ չէր վկայում այն մասին, որ Յանին կարող ենդժվարություններ սպասել:

Բայց դժվարություններն սկսվեցին այն պահից, երբ սարն սկսեց անկյունը փոքրացնել․ բարձրանալըդժվար էր դառնում: Յանը հեռվում մի փոքր սար տեսավ, որն արդեն բարձրացած կլիներ, եթե այն ընտրածլիներ: Նա սկսեց կասկածել․ արդյոք ճիշտ ընտրություն է արել: Դեռ երկար ճանապարհ պետք է անցներ, երեք անգամ ավելի, քան անցել էր, ու անկյունը գնալով սրվում էր, օդը սառում էր, ոտքի տակ ձյունըշատանում, մթնում էր, իսկ ինքը պետք է մինչև առավոտ հասներ գագաթին: Ժամանակը քիչ էր, Յանըփորձում էր քայլերն արագացնել, բայց դա նրա մոտ այնքան էլ հեշտ չէր ստացվում: Մտքերը խեղդում էինավելի ուժեղ քան սառը ծակող օդը: Նորից նայեց հեռվում գտնվող փոքրիկ սարին, որն արդեն ներքևում էր: Աչքերը լցվեցին արցունքներով, երբ տեսավ, թե դեռ ինչքան շատ ճանապարհ կա մինչև իր սարի գագաթը:

Յանն սկսեց մեղադրել ինքն իրեն.

-Ինչու՞ ընտրեցի այս ուղին, ինչու՞ այս բարդ ճանապարհն ընտրեցի, այստեղ ավելի գեղեցիկ սարերկային, այստեղ ավելի հեշտ ուղիներ կային: Ես ընտրեցի ամենաբարդը, որը կարծես թե չեմկարողանալու հաղթահարել: Այս ուղին ինձ համար չէր, այս ուղին ինքնահավան ու ինքնասեր մարդու ճանապարհ էր, ով իր մասին մեծ կարծիքի է, ով մտածում է, որ ինքն ամենակարող է, բայցամենակարող չէ: Ես ամենակարող չեմ։

Յանին շարունակում էին տանջել մտքերը, երբ սկսեց նորից բարձրանալ: Կասկածն շարունակում էր խեղդել, նա սկսեց մտածել, արդյո՞ք կհասցնի ետ իջնել, ու ուրիշ սար բարձրանալ: Բայց մտածեց, որ ամենդեպքում, իրեն հետաքրքրում է, թե ի՞նչ կա այս սարի գագաթին: Նայեց սարի բարձունքին, այնտեղի ձյունն իրեն այնքան գեղեցիկ թվաց, որ ոտքերն սկսեցին աշխատել, գագաթին հասնելու նրա ձգտումը նորիցարթնացավ:

Յանը բռունցքները սեղմեց ու սկսեց խոտերից բռնվելով բարձրանալ: Նրան թվաց, թե հասնում էգագաթին, երբ մի հարթ հատվածի հանդիպեց: Յանը վերև նայեց ու հասկացավ, որ ուղին չի ավարտվել, նրա առջև ծաղիկներ էին ու սարը կարծես առաջ էր եկել՝ իր տակ ինչ-որ բան թաքցնելով, մթի մեջ ինչ-որլույս էր երևում: Յանը կամացուկ քայլերով առաջ գնաց, կռացավ ու մտավ քարանձավը: Այստեղ լույսերէին, պատերին փոքրիկ կենդանիներ էին, որոնք լույս էին արձակում, նրա առաջ լիճ էր ու լճի մեջարտացոլվում էր այդ հրաշք կենդանիների լույսը: Յանը հասկացավ, որ իր սարը կախարդական է: Սարըկարծես հուշում էր Յանին, որ ինքն ունի այն արժեքը, որը պետք է վճարել:

Յանը դուրս եկավ քարանձավից, նայեց երկնքին, խոր շունչ քաշեց ու շարունակեց բարձրանալ: Այս անգամ՝ ավելի եռանդուն ու ավելի ոգևորված: Երբ Յանին թվաց, թե հասնում է գագաթին, նորից հասավ մի ուղիղ հատվածի, բայց այս անգամ ծաղիկներ չկային, գետինը չոր էր, նույնիսկ այրված խոտի հոտ էր գալիս ու սև բծեր էին: Նորից նրա առջև խոռոչ էր, բայց լույս չկար, անցքի միջից դուրս եկավ մի ծեր թզուկ, ձեռնափայտով, երկար սպիտակ մորուքով ու թեք-թեք քայլելով մոտեցավ Յանին:

– Տղա, ի՞նչ ես փնտրում էստեղ, ի՞նչ ես ուզում, հետ գնա, այստեղ քեզ ոչ մի լավ բան չի սպասում, միայնտանջանքներ:

– Բայց այն հրաշք կենդանիները, այն լույսերը, դրանք ինձ հույս ներշնչեցին: Ես այդքան հեշտ չեմ հանձնվի, ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կա վերևում, ի՞նչ կա բարձունքում, ի՞նչ է երևում այնտեղից, – պատասխանեցՅանը:

 Ծերուկը նայեց տղային, թեք հայացքն ավելի խոժոռվեց, ավելի ջղայնացավ.

– Հիմար տղա, ոչինչ էլ չկա այնտեղ, ես գնացել եմ, ոչ մի բան չկա, ոչինչ:

Յանը չհասկացավ թզուկի բարկությունը, այն մի տեսակ անհասկանալի էր:

-Բայց ես ոչինչ չեմ փնտրում, ես ուզում եմ տեսնել սարի գեղեցկությունն ու ոտք դնել սպիտակ ձյանվրա: Իսկ ի՞նչ պետք է այնտեղ լիներ, ի՞նչ էիր դու ուզում այնտեղ գտնել:

Թզուկը պատասխանեց, բայց շատ խառնափնթոր, նա չհասկացավ Յանի բառերը.

–  Ի՞նչ է նշանակում ի՞նչ, ես ուզում էի գտնել ամեն ինչ, ինչ տեսարանի կամ ձյան մասին է խոսքը, ես ուզումէի այնտեղ գտնել ինձ, գտնել իմ երազները, գտնել իմաստը, գտնել ամեն ինչ, գտնել վերջիվերջո իմաստն իմ այդ օրվա տանջանքի, ես այդքան տանջվեցի, ձեռքերս վնասվել էին, ես սառել էի, ու երբ վերևբարձրացա, այնտեղ ոչինչ չկար, – ու թզուկի աչքերը լցվեցին:

— Ծերու՛կ, դու իմաստը չես հասկացել, երջանկության իմաստն այնտեղ գագաթում չէ, այլ՝ քո մեջ: Դուչես իմացել՝ ինչ ես փնտրում, որ գտնես, չես հավատացել քո երազին, որ այն իրականանա: Այդերջանկությունը, որ դու հաղթահարել ես բարձունքը, դա արդեն իսկ քեզ պետք է երջանկացներ, – պատասխանեց Յանը:

Ծերուկը ձեռքը թափ տվեց ու ետ մտավ իր խորշը: Յանը բարձրացրեց գլուխը դեպի բարձրունքը․ նրան այնքան հետաքրքիր էր, թե ինչ կերևա այնտեղից:

Թզուկը վերադարձավ` իր հետ բերելով մի ծաղիկ, որը պոկել էր բարձունքից.

– Այս ծաղիկը միակ հիշատակն է բարձունքից, այն մինչև հիմա չի թոշնել, եթե գտնես այսպիսին, բե՛ր ինձ համար ևս մեկը:

Յանը նայեց թզուկին և ներողամտորեն ժպտաց: Դեղին ծաղիկը, որը բերել էր Թզուկը՝ վաղուց թոշնել էր, ուղղակի Ծերուկը չէր հասկանում, որ երջանակությունն իր ձեռքերում էր եղել այդքան ժամանակ:

Յանը շարունակեց իր ճանապարհը, երբ արևի լույսն սկսեց երևալ հորիզոնից: Նա հասավ սարի գագաթին ու ապշեց տեսարանի վրա. բոլոր սարերը ներքևում էին, իրենն ամենաբարձրն էր, ոտքի տակի ձյունը փափուկ էր և հաճելի:

Ձյան տակից ծաղիկներ էին երևում, Յանը ձյունը բարձրացրեց ու տեսավ նրա տակ թաքնված թիթեռներին ու գունագեղ ծաղիկներին: Նայեց երկնքին, լույսն ընկավ նրա վրա, տղան ձեռքերը պարզեց աջ և ձախ, նրա շուրջ հավաքվեցին ձյան փաթիլները, հետո ծաղիկները սկսեցին պտտվել նրա շուրջ, ամեն ինչ սկսեց պտտվել, ու Յանը միախառնվեց իր սարի հետ: Սարով օդի մի ալիք անցավ, ծերուկը դուրս եկավ սարի խոռոչից ու իր առջև բացվող տեսարանից աչքերը փայլեցին: Նրա առաջ այն դեղին ծաղիկներից էին, որոնց մասին երազում էր: Թզուկն սկսեց ուրախ-ուրախ հավաքել այդ ծաղիկները․ նա վերջապես գտավ իր երազը:

Posted in Uncategorized

Մաթեմատիկա

Վարժ 672

Արտահայտեք

ա) գրամներով 1տ=1000000, 15ց=15000000գ, 4ց=4000000գ, 18կգ=18000գ, 10կգ=10000գ, 17գ=17գ

բ) կիլոգրամներով. 23ց 4կգ=2304, 18տ 7ց 31կգ=18731

գ) կիլոգրամներով և գրամներով. 10356գ=10կգ 356գ, 1834679գ=18կգ 34679գ.

դ) տոննաներով և կիլոգրամներով. 56389կգ=56տ 389կգ, 7625991կգ=, 1327ց=132տ 700կգ

ե) սանտիմետրերով. 15մ 4սմ, 325մ 44սմ, 17դմ 5սմ=4928սմ

Posted in Uncategorized

Էմու ջայլամ

Էմու ջայլամները առաջին թռչուններից էին, որոնց տեսան եվրոպացիները Ավստրալիայում, երբ եվրոպացի նվաճողները 1696 թվականին գրավեցին Ավստրալիայի արևմտյան ափերը։

Հոլանդացի կապիտանը ով Ավստրալիայում փնտրում էր մի նավ, որով երկու տարի առաջ Ավստրալիա էին մեկնել հոլանդական մեկ այլ արշավախումբ և անհետացել երկու տարով[5]։ Թռչունները մեծ քանակությամբ տարածված էին Ավստրալիայում 1788 թվականին, երբ այստեղ բնակության նպատակով հաստատվեցին առաջին եվրոպացիները։

Երկար ժամանակ էմուն իր ամենամոտ ազգականների՝ կազուարների հետ դասակարգվում էր անողնուցավոր թռչունների ջայլամների ընտանիքի նույն խմբում[12]։ Այնուամենայնիվ, 2014 թվականին Միտչելի և այլոց կողմից առաջարկվում է նոր դասակարգում, որ հիմնված է միտոքոնդրիալ ԴՆԹ-ի անալիզի վրա։ Կազուարները բաժանվում են երկու խմբի՝ կազուարանմաններ, որ ընդգրկում է միայն կազուարների ընտանիքը, և էմուներ, որ համարվում են առանձին ընտանիք[13][14]։

Posted in Uncategorized

Ինքնաստուգում

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ «մայրենի լեզու» բաժնի հղումը։ 

Գրի՛ր, թե այս ամիս քանի՞ նյութ ես հրապարակել  բլոգիդ «մայրենի լեզու» բաժնում։

16

Ի՞նչ աշխատանքներ ես ներկայացրել «Իմ ուսումնական ամառը» նախագծի արդյունքում։ Գրի՛ր վերնագրերը և կցի՛ր աշխատանքներիդ հղումները։

Ի՞նչ ուսումնական նյութ ես պատրատել «Կոմիտասյան օրեր» նախագծի արդյունքում։ Կցի՛ր հղումը։

Կոմիտաս

Քանի՞ բառային աշխատանք ես հրապարակել բլոգումդ։ Կցի՛ր աշխատանքիդ էջերի հղումները։

Ի՞նչ ստեղծագործական աշխատանք ես կատարել ամսվա ընթացքում։ Նշի՛ր վեԻնքնաստուգումրնագրերը և կցի՛ր հղումները։

Ներկայացրո՛ւ ամսվա ընթացքում ընթերցածդ գրքի վերնագիրը և հեղինակի անունը։ Նշի՛ր, թե քանի էջ ես ընթերցել։

Ես կարդացել եմ փոքրիկ արքայադուստրը:

Մասնակցե՞լ ես մայրենի լեզվի սեպտեմբերյան ֆլեշմոբին ։ Գրի՛ր պատասխանը։

Այո, ես մասնակցել եմ մայրենի ֆլեշմոբին:

Ամսվա ընթացքում կատարած աշխատանքներից ո՞րն ես ամենաշատը հավանել։ Գրի՛ր այդ աշխատանքի տեսակը և կցի՛ր հղումը։

առաջադրանք

Գնահատի՛ր աշխատանքդ մայրենի լեզվի դասերին։

Լավ եմ աշխատել

Չեմ աշխատել

Լավ եմ աշխատել

Գերազանց եմ աշխատել

Ավելի լավ կարող էի աշխատել

Այլ պատասխան

Գնահատի՛ր վարքդ մայրենի լեզվի դասերին։

Կենտրոնացած եմ աշխատում և գրեթե միշտ լսում եմ ընկերներիս պատախանները և ուսուցչիս խոսքը։

Դանդաղ եմ աշխատում, բայց կարգապահ եմ և ուշադիր։

Դասերի ընթացքում ցրված եմ, քանի որ անկարգապահ ընկերներիս աղմուկը խանգարում է կենտրոնանալ։։

Դասերի ընթացքում անուշադիր եմ և ցրված։

Դասերի ընթացքում շատախոսում եմ, բայց հետո լրացնում եմ բացթողումներս։

Այլ պատասխան

Գնահատի՛ր մայրենի լեզվի դասերի արդյունավետությունը։

Խնդրի՛ր ծնողներիցդ մեկին, որ գնահատի մայրենի լեզվի դաընթացի արդյունավետությունը։

Ի՞նչ առաջարկ ունես։

Posted in English

Page 107 ex. 8

Dustin: Hello Fiona, How was your weekend?

Did you have (you/have). a good time?

Fiona: Yes, i did. I went (go) to the zoo last Saturday.

Dustin: Did you see (you/see) the monkeys?

Fiona: No i didn’t but I saw (see) the baby penguins. They were great! I even fed (feed) them.

Dustin: Did you take (you/take) any photos?

Fiona: Yes i did, Look!