Posted in Մաթեմատիկա 6

Ինքնաստուգում

1․ Գտեք տառային արտահայտության արժեքը, եթե a=7 b=5։

ա) 3 * a+5*b=46

բ) 10*(a+b) : 3=40

գ) (a-b)*4+a*b=43

դ) (a-7)*8+(b-5)*4=0

2․ Գտի՛ր տառի թվային արժեքը․

ա) x/4=3/5=2.4

x×5=3×4

5x=12

x= =2 2/5

բ) 19/3=y/18=114

19×18=3.y

19×18=342

y= =114

գ) 14 : 8=7 : b=4

14xb=8×7

b =4

դ) 2 : a=7 : 5= 1.42

2×5=7xa

10= 7a

a= =1.42

ե) x : 8=21 : 3

xx3=8×21

168=3x

x= =56

զ) x : 8=19 : 5

xx5=8×19

152=5x

x= =30 2/5

է) 6/17=x/3

6.3=17.x

17x=18

x= =1 1/17

ը) 25/7=15/x

25.x=7.15

25x=105

x= =15

3. 500 կգ հանքաքարից ստացել են 77 կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ կստացվի 300 կգ հանքաքարից։

500 կգ-77 կգ

300 կգ –x

77×300=23100

x= =46.1

4․ Երկու կաթնամանաերի տարողությունները հարաբերում են, ինչպես 11 ։ 5։ Քանի՞ լիտր կաթ կտեղավորվի առաջին կաթնամանում, եթե երկրորդ կաթնամանի տարողությունը 25 լ է։

=

x.5=11×25

5x=275

x= =55

5․ Երբ ենք ասում, որ x և y մեծությունները ուղիղ համեմատական են։ Բերեք օրինակներ։

Մեկ մատիտը արժե 70 դրամ, եթե մատիտների քանակը շատա, դառնա երկու հատ գինը նույն պես պիտի բարձրանա, պիտի դառնա 140 դրամ:

6․ Երբ ենք ասում, որ x և y մեծությունները հակադարձ համեմատական են։ Բերեք օրինակներ։

7․ Ապրանքի գինը նախ իջեցվել է 15 % -ով, ապա՝ ևս 10 %-ով։ Որքա՞ն է դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 5000 դրամ։

5000×15%100%=750

750×10%/100%=75

Posted in Մայրենի 6

Իմ սիրելի խաղալիքը

Մի օր ես և մայրիկս քայլում էինք խանութի կողքով ես նկատեցի խանութում մի անկյունի վրա դրված էր մի շքեղ տիկնիկ, այդ տիկնիկը հագել էր կապույտ կոմբինիզոն, բադիկներով կարճաթև վերև և նրա մազերը երկու պոչիկ էր իսկ այդ պոչիկները հյուսած: Ես մայրիկիս խնդրեցի որ ինձ համար գնի այս տիկնիկը, մայրիկը ասաց ես կգնեմ այն ժամանակ երբ դու քու սենյակը հավաքես: Ես համաձայնվեցի և սենյակս հավաքեցի, մայրիկս ինձ համար գնեց այդ տիկնիկը, երբ մենք եկանք տուն ես այդ տիկնիկի անունը դրեցի Էմմա: Մոտ 3 տարի անց ես որոշեցի որ պետք է կտրեմ տիկնիկի մազերը, կտրելուց հետո մոտ 1 շաբաթ անց տիկնիկի մազերը երկարում են նույնքան չափ ինչքան որ կար: Ես մի փոքր վախեցա և կանչեցի մայրիկիս: Մայրիկս ասաց պետք չէ կտրել տիկնիկի մազերը տիկնիկին դուր չի գալիս որ նրա մազերը կտրում ենք: Կիրակի օրը ես և մայրիկս գնում ենք զբոսնելու, ես որոշեցի որ պետք է տիկնիկին էլ վերցնեմ: Ես տիկնիկին հագցրեցի մի կապույտ կոմբինիզոն, բադիկներով կարճաթև վերև և նրա մազերը կապեցի երկու պոչ և այդ պոչիկները հյուսեցի: Ես սիրում եմ իմ տիկնիկ էմմաին, նա կարծես մարդ լինի:

Posted in Մայրենի 6

«Հեծանիվ» Վերլուծություն

Այս պատմվածքը պատմում է մի տղայի լավ արարքի մաիսն:

Ամառային արձակուրդներին ընդամնեը մի քանի օր էր մնացել։

Հայրիկը արագ քայլելու սովորություն ուներ։ տղան մշտապես ետ էր մնում, երբ ուշադրությունս որեւէ հետաքրքիր բան էր գրավում։

Ինչ֊որ տեղ էին գնում, տղայի ուշադրությունը գրավեց հեծանիվը եւ նրա վրա նստած տղան։ Նա մեր կողքով անցավ եւ զանգը ծնգծնգացրեց,կանգնած նայում էր հեծանիվին:

Հայրիկը կանչեց, տղան վազելով հայրիկին հասավ։

Հայրիկը ասաց, դու հեծանիվ էս ուզում:

― Շա՞տ եմ ուզում։

― Եթե իսկապես շատ ես ուզում, ուրեմն՝ կունենաս, ― պատասխանեց հայրիկս։

Մայրիկին և քրոջս ուղարկեցինք հանգստանալու։

Հաջորդ օրը հայրիկը և տղան առավոտյան շուտ գնացինք որ տղան փող աշխատի և իր ուզած հեծանիվը գնի: Տղան աշխատում էր և երբ նա ունեցավ 720 ռուբլի, նա դուրս եկավ աշխատանքից: Տղան դպրոցից վազելով եկավ տուն և շտապես հեծանիվների խանութ, հանկարծ նկատեց որ իր քույրիկը լաց է լինում:

―Ինչ է պատահել

Քեթինը ասաց, այդ տղան փող չունի և ես նրան սիրում եմ, ես կգնամ և իր հետ կապրեմ: Տղան իր 720 ռուբլին տվեց քրոջը: Ես անպայման քեզ մի լավություն կանեմ, բայց տղաին այդպես էլ հեծանիվ չգնեցին: Ինձ դուր եկավ այս պատմվացքը:

Posted in Պատմություն 6

Եգիպտոս

Հին Եգիպտոսն աշխարհի հնագույն քաղաքակրթության կենտրոններից էր: Ունի մոտ 5 հզ. տարվա պատմություն: Եղել է Հին աշխարհի ամենահարուստ և ամենահզոր պետություններից մեկը: Բնիկները եղել են վայելչակազմ, թխամորթ, սևահեր ու սևաչ ղպտիները, որոնք նստակեցության են անցել դեռևս մ.թ.ա. V–IV հազարամյակներում և հիմնականում զբաղվել են երկրագործությամբ ու անասնապահությամբ: Բավական զարգացած են եղել աստղագիտությունն ու մաթեմատիկան: Առաջին օրացույցները ստեղծվել են Հին Եգիպտոսում, նրանք ունեցել են նաև արեգակնային և ջրային ժամացույցներ: Հին Եգիպտոսում է հայտնագործվել պապիրուսը (որի ցողունների երկայնական շերտերից պատրաստել են գրելու նյութ): Հին Եգիպտոսում որպես շինանյութ ծառայել են կավով շրջածեփված եղեգը և Նեղոսի տիղմից ու ծղոտի համապատասխան խառնուրդից պատրաստված, ամրությամբ աչքի ընկնող հում աղյուսը: Քարից կառուցվել են միայն տաճարներն ու թագավորական բուրգերը: Վերջիններս ծառայել են որպես թագավորների՝ փարավոնների դամբարաններ: Հին եգիպտացիները հավատացել են նաև սֆինքսներին՝ փարավոնի գլխով ու առյուծի մարմնով արարածներին, որոնցից ամենահայտնին՝ Մեծ սֆինքսը, պահպանվել է Գիզեում`   Քեփրեն փարավոնի բուրգի դիմաց:Եգիպտոսի վիթխարի բուրգերը մարդկանց ապշեցրել են իրենց կառուցման արվեստով ու ճարտարագիտական մտքի թռիչքով: Եվ ի զուր չէ, որ համարվում են Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Եգիպտացիները հավատացել են անդրշիրիմյան կյանքին և մահացած փարավոնի մումիայի հետ թաղել են նաև սնունդ, կահույք ու տարբեր հարստություններ:

Ներկայիս Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը բնակչությամբ երկրորդն է Աֆրիկայում՝ Նիգերիայից հետո: Մայրաքաղաք Կահիրեն ժամանակակից քաղաք է՝ իր բազմաթիվ գործարաններով ու ֆաբրիկաներով, այն Աֆրիկայի ամենամեծ քաղաքն է (բնակչությունը`   7 մլն): Բնակչության մեծ մասն ազգությամբ արաբ է, դավանանքով՝ մահմեդական: Եգիպտոսի ողջ տարածքով հարավից-հյուսիս հոսում է Նեղոս գետը և թափվում Միջերկրական ծով:

Ամեն տարի հուլիսին Նեղոսը վարարում է և ողողում հսկայական տարածքներ, իսկ ջրի մակարդակն իջնելուց հետո դաշտերը ծածկվում են արգասաբեր տիղմով: Այդ պատճառով էլ երկրի բնակչությունը և տնտեսական կյանքը վաղ ժամանակներից ի վեր կենտրոնացած են Նեղոսի հովտում. այստեղ մշակում են աշխարհի ամենաորակյալ՝ երկարաթել բամբակենին: Այն Եգիպտոսի գլխավոր հարստությունն է: Այստեղ մշակում են նաև բրինձ, եգիպտացորեն, շաքարեղեգ, մրգերի գրեթե բոլոր տեսակները: Հին եգիպտացիներն առաջինն են օգտագործել գութանն ու դրանով ապահովել բարձր բերք: 

Առաջադրանք 1

>Գրի՛ր 5-10 հետաքրքիր փաստ Եգիպտոսի մասին։

>Դիտի՛ր տեսանյութը եգիպտական պապիրուսների պատրաստման մասին։

>Պատմել Եգիպտոսի մասին դասը։

Շումերական պետություններ

Միջագետքի հարավում՝ Եփրատ գետի ստորին հոսանքի շրջանում, ապրում էին շումերները: Նրանք առաջինն էին Միջագետքում, ովքեր Ք.ա. IV հազարամյակում ստեղծեցին արհեստական ոռոգման համակարգ:Մինչև Ք.ա. XXIV դարը Շումերում միասնական պետություն չստեղծվեց: Փոխարենը գոյություն ունեին մի քանի տասնյակ մանր քաղաք–պետություններ: Քաղաք–պետությունն ընդգրկում էր քաղաքը՝ հարակից մշակովի հողերով: Դրանցից աչքի էին ընկնում Ուրը, Ուրուկը, Լագաշը և այլն: Պատերազմներն այդ պետությունների միջև սովորական երևույթ էին:

Աքքադ

Ք.ա. XXIV դարում Միջագետքում հաստատվեցին արևմուտքից ներ թափան ցած սեմական ցեղերը: Շուտով դրանցից մեկի առաջնորդ Սարգոնը (Ք.ա. 2330–2295 թթ.) նվաճեց Շումերը և հիմնադրեց Աքքադ պետությունը: Նա դարձավ ամբողջ Միջագետքի արքա: Սարգոնը չսահմանափակվեց Միջագետքով: Նա մի քանի խոշոր արշավանքներ կազմակերպեց դեպի Ասորիք և Փոքր Ասիա թերակղզի: Սարգոնը շատ տարածքներ նվաճեց, որի համար ստացավ «Աշխարհի չորս կողմերի արքա» տիտղոսը: Սարգոնի գործն արժանիորեն շարունակեց նրա թոռը՝ Նարամսինը:

Առաջադրանք 2

Սովորե՛լ Շումերական պետությունների մասին դասը։

Լրացուցիչ աշխատանք՝ «Պատմական թևավոր խոսքեր»

Համացանից դուրս գրի՛ր «Դամոկլյան սուր» թևավոր խոսքը և բացատրի՛ր արտահայտության իմաստը։

Posted in Բնագիտություն 6

Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր:

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը՝ օքսիդներ:Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:
Օքսիդներ կարող են առաջանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների՝ թթվածնի հետ միացումից:
Օրինակ
ածխածինը՝ (C)-ն միանալով թթվածնին առաջացնում է ածխածնի օքսիդ կամ ածխաթթու գազ՝ CO2:
պղինձը՝ (Cu) -ը միանալով թթվածնին առաջացնում է պղնձի օքսիդ՝ CuO:
Օքսիդների ստացումը և դրանց վիճակը
Օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ, հեղուկ և գազային:
Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:
Ոչ մետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել.
 —պինդ՝ P2O5
— հեղուկ՝ H2O
— գազ՝CO2
Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև բարդ նյութերը թթվածնով օքսիդացնելիս։
Օրինակ
Բնական գազը բարդ նյութ է, որի այրման ժամանակ ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր՝ H2O և ածխաթթու գազ՝ CO2։
Օքսիդները մեր շրջապատում:
Դրանց կիրառությունըՄեր շրջապատում կան բազմաթիվ օքսիդներ՝ 
ջուր՝ H2O (ջրածնի օքսիդ), ածխաթթու գազ՝CO2 (ածխածնի օքսիդ), ավազ՝SiO2 (սիլիցիումի օքսիդ) և այլն։ Բազմաթիվ հանքատեսակներ նույնպես պարունակում են օքսիդներ։

ԹԹուներ:
Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

Առավել հայտնի թթուներն են՝

աղաթթուն՝ HCl

ազոտական թթուն՝ HNO3

ծծմբական թթուն՝ H2SO4

ֆոսֆորական թթուն՝ H3PO4
Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:
Օրինակ
քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:
Անվանումներից պարզ է դառնում, թե որտե՛ղ են այդ թթուները հանդիպում:Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HF
Թթվի մոլեկուլում ջրածնի ատոմի (կամ ատոմների) հետ կապված այլ տարրերի ատոմները կամ ատոմների խմբերը, կոչվում են թթվային մնացորդ:
Օրինակ՝ ազոտական թթվի մնացորդը՝ NO3 խումբն է, ծծմբական թթվինը՝ SO4 խումբը, աղաթթվում՝ Cl ատոմը:
Թթուների բնութագրիչ հատկությունները:
Թթուներին կարելի է հայտնաբերել հայտանյութերի, ինչպես նաև թթուների բնութագրական հատկությունների միջոցով:

Հիմքեր

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:
Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:
Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:
Օրինակ
KOH՝ կալիումի հիդրոքսիդ
NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ
Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ
Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներ:
Հիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում են ալկալիներ։
Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,Ca(OH)2-ը, Ba(OH)2-ը:
Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ Mg(OH)2, Cu(OH)2, Fe(OH)2 և այլն:

Աղեր
Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։Ծծմբական թթվի աղերն անվանում են սուլֆատներ:
Օրինակ
Նատրիումի սուլֆատ` Na2SO4, կալցիումի սուլֆատ` CaSO4, պղնձի սուլֆատ` CuSO4:
Ազոտական թթվի աղերն անվանում են նիտրատներ:
Կալիումի նիտրատ՝ KNO3, նատրիումի նիտրատ՝ NaNO3, արծաթի նիտրատ՝ AgNO3:
Աղաթթվի աղերն անվանում են քլորիդներ:
Օրինակ
Նատրիումի քլորիդ (NaCl) (մեզ հայտնի կերակրի աղ), արծաթի քլորիդ` (AgCl):
Բոլոր աղերը պինդ նյութեր են, կարող են լինել գունավոր և անգույն, ջրում լավ լուծվող (NaCl), NaNO3 և վատ լուծվող (AgCl), CaCO3:
Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը (NaCl) անփոխարինելի է սննդի մեջ:
Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը NaHCO3` սննդի սոդան:
Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը Na2CO3, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ:

Շինարարության մեջ լայն կիրառություն ունի կրաքարը` CaCO3, գիպսը, որ ևս աղ է:
Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
  2. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:
  3. Որտե՞ղ է կիրառվում գիպսը:

Լրացուցիչ տնային առաջադրանքներ

  1. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:
  2. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
  3. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:
Posted in Русский язык 6

Русский язык

Прочитайте, вставьте пропущенные буквы. Подпишите части речи: сущ., прил., гл.        

1.Стoял (гл.)  холодноватый (прил.)  но тихий (прил.) зимний (прил.) день (сущ.). На месте грязных луж хрустели тонкие ледяные корки. Порхал редкий чистый снежок.

2.Укажите род имен существительных

аллея-женский род

вагон-мужской род

богатство-средний род

восток-мужской род

декабрь-женский род

молоко-средний род

тетрадь-женский род

октябрь-женский род

солома-женский род

радость-женский род

лагерь-мужской род

квартира-женский род

молодёжь-женский род

ёж-мужской род

Posted in Մայրենի 6

Ճաբուա Ամիրեջիբի. Հեծանիվը

Ամառային արձակուրդներին ընդամնեը մի քանի օր էր մնացել։

Հայրս արագ քայլելու սովորություն ուներ։ Ես մշտապես ետ էի մնում, առավել եւս այն ժամանակ, երբ ուշադրությունս որեւէ հետաքրքիր բան էր գրավում։

Ինչ֊որ տեղ էինք գնում, իմ ուշադրությունը գրավեց հեծանիվը եւ նրա վրա նստած տղան։ Հեծանիվը նիկելապատ ղեկ ուներ, ցոլալապտերիկ, հետեւում՝ նստելատեղ եւ պահոց։ Տղան կարմիր այտեր եւ ինքնագոհ, զվարթ հայացք ուներ։

Նա մեր կողքով անցավ եւ զանգը ծնգծնգացրեց, զանգի այս ձայնը սրտիս կպավ, կանգնել նայում էի ոչ այն է՝ տխուր, ոչ էլ ուրախությամբ։

Չգիտեմ, թե ինչքան կկանգնեի այնտեղ, եթե չլսեի հայրիկիս կանչը։

Վազելով նրան հասա։

― Այդ ինչի՞ն էիր նայում, ― հարցրեց հայրս։

― Այն տղան հեծանիվ ունի։

― Դո՞ւ էլ ես հեծանիվ ուզում։

― Ուզում եմ, ― պատասխանեցի ես։

― Շա՞տ ես ուզում։

Որոշ ժամանակ մտածեցի, թե ինչպե՞ս հասկացնեմ, որ իրոք շատ եմ ուզում, ոչ թե հենց այնպես․

― Շատ եմ ուզում, ― ասացի հաստատուն ձայնով։

― Եթե իսկապես շատ ես ուզում, ուրեմն՝ կունենաս, ― պատասխանեց հայրիկս։

Ոչինչ չհասկացա, բացի այն, որ հայրիկը նույն պահին ինչ֊որ բան որոշեց։

Մերոնց ուղարկեցինք հանգստանալու։

Հաջորդ օրը հայրիկս շուտ արթնացավ, միասին դուրս եկանք տնից, չգիտեի, թե ուր ենք գնում եւ երբ հարցրի՝ պատասխանեց․

― Կաշխատես, փող կստանաս եւ հեծանից կգնես։

Զարմացա եւ հարցրի հայրիկիս․

― Դու ի՞նչ է, հեծանիցի փող չունե՞ս։

― Ունեմ, ― պատասխանեց։ ― Դո՛ւ չունես, կաշխատես, կունենաս․․․

Այսպես զրուցելով մոտեցանք այն հիմնարկին, որտեղ ես, հայրիկիս որոշմամբ, հեծանիվի փող պիտի աշխատեի։ Արտադրամասն անցանք եւ ապակեպատ պատշգամբով փակված մի սենյակ մտանք, շուրջբոլորը ժանգի հոտ էր, երկաթի կտորներ եւ ինչ֊որ մասեր էին շարված այն մարդու սեղանին ում մոտ ինձ տարավ։

― Բարեւ, Միշո՛, քեզ համար բանվոր դասակարգ եմ բերել, ― ասաց հայրս։

Վարպետ Միշոն վեր կացավ, ձեռքով բարեւեց, թեւիցս բռնեց եւ կարգին զննեց ինձ, անգամ թափահարեց ուսերիցս բռնած։ Այնպես էր նայում, կարծես թե ինչ֊որ մեկի հետ մրցելու պիտի տաներ ինձ, կասկածում էր՝ կհաղթե՞մ, թե՝ ոչ։ Վարպետ Միշոն թխադեմ մարդ էր, ուժեղ, խալաթի գրպանից բավական հին կարկին էր երեւում։

Երբ վերջացրեց ինձ զննելը, ասաց․

― Գնա ամենավերջին արտադրամասը, այնտեղ Սերգեյ Միխայլովիչն է, ծեր մարդ է, փականագործ, ասա թող այստեղ գա։

Դուրս եկա, համարյա ոտքերի թաթերի վրա անցա առաջին արտադրամասը։ Ինձ թվում էր, բոլորն ինձ էին նայում եւ բոլորին խանգարում էի, բայց ո՞ւմ դարդն էր կտրել, ամեն մեկն իր գործով էր զբաղված։ Արտադրամասում աղմուկ էր, հաստոցները ճռճռում էին, թիթեղյա թերթերը շրմփալով ընկնում էին, ամեն ինչ պտտվում ու շարժվում էր։

Գտա ծեր փականագործին, միասին գնացինք վարպետ Միշոյի մոտ եւ տասը րոպե հետո արդեն կապել էի հսկայական գոգնոցը, բրեզենտե ձեռնոցներ էի հագել եւ ջոկում էի թիթեղի կտորները։ Սերգեյ Միխայլովիչի տված ձեւաձողի վրա տեղավորում էի թիթեղի կտորը, կավիճով եզրագծում եւ կողքի դնում։ Սա էր իմ աշխատանքը։ Ցերեկվա ժամը երկուսին արդեն տուն էի գնում, ես դեռ անչափահաս էի եւ իմ աշխատանքային օրը կարճ էր։

Հունիսի տասնիննին առաջին անգամ ես էլ իմ ազգանվան դիմաց աշխատավարձի ցուցակում ստորագրեցի եւ ստացա քսանինը ռուբլի, ափիս մեջ սեղմեցի, ձեռքս դրի գրպանս եւ վազեցի հայրիկիս մոտ՝ աշխատանքի վայրը, թե չէ ոնց պիտի համբերեի մինչեւ գործից տուն գար։

― Պահի՛ր, չծախսես, ― ասաց հայրիկս։

Պահեցի, չծախսեցի ոչ մի կոպեկ, ընթրիքի եւ կինոյի փողը հայրս էր տալիս։

Հունիսին, լավ եմ հիշում, ընդհանուր հաշվով ստացա երեք հարյուր տասնչորս ռուբլի, հուլիսին ուրիշ աշխատանքի տեղափոխվեցի։

Հնարավոր չէր, որ ամեն օր չբացեի դարակը, երեք֊չորս օրը մեկ հաշվում էի փողերս։ Չեմ կարող ասել, թե ինձ հաճույք էր պաճառում փող հաշվելը, բայց պահանջ էի զգում, որ ստուգեի՝ տեղո՞ւմ են փողերս, թե՝ ոչ։

Ո՞վ պետք է տաներ։

Օգոստոսի մեկին հիմնարկը վերջնահաշվարկ կատարեց, ազատվեցի աշխատանքից։

Ես ունեի սեփական քրտինքով հեծանից գնելու համար վաստակած 720 ռուբլի գումար՝ սեղանի դարակում դրված, դարակը փակել էի, բանալին գրպանումս էր, եւ գնացքը ինձ ու հայրիկիս դեպի հանգստյան տուն էր տանում։

Ամբողջ օգոստոս ամիսը հոգով տանջվում էի, համբերությունս այլեւս չէր բավականացնում, թե երբ է սկսվելու ուսումնական տարին, որ գնանք խանութ եւ գնենք նիկելապատ ղելով, լապտերիկով, պահոցով հեծանիվը։ Բոլորը գիտեին, որ ես փող ունեի, որը վաստակել էի սեփական աշխատանքով, այն էլ՝ 720 ռուբլի եւ այս գումարով կառնեի հեծանիվը։

Վերջապես վերադարձանք հանգստյան տնից, սկսվեցին դասերը, եւ ես նույն օրը պիտի վազեի խանութ՝ հեծանիվ գնելու։

Դպրոցից վազելով տուն եկա, գցեցի պայուսակս, բացեցի դարակս, հաշվեցի գումարը, դրի գրպանս։ Արդեն ուզում էի գնալ հեծանից գնելու, երբ նկատեցի, որ իմ քույրիկ Քեթինոն իր շորերը, գուլպաները եւ կոշիկները արագ֊արագ դասավորու էր ճամպրուկի մեջ եւ կամաց, անձայն լաց լինում, արցունքներն իրար հետեւից թափվում էին․․․

Մոտեցա, դեմքին նայեցի։

Լացում էր, իսկապես լացում էր։

― Ինչո՞ւ ես լացում, Քեթինո, ― հարցրի ես եւ անմիջապես մտածեցի, որ նրա լացի եւ ճամպրուկի հավաքելու մեջ անպայման կապ կար, գիշերը հայրիկը մայրիկին ինչ֊որ բան էր ասում։

― Այն տղան մի կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, վերջացնե՜ն, ոտքի կանգնեն եւ հետո, ինչ կուզեն, թող անեն, թեկուզ երեք անգամ պսակվեն։

Այն տղայի անունը Գիգլա էր, երբեք չէի տեսել նրան կիսամաշ տաբատով, ջրագնդակի խմբակ էր հաճախում։

Վա՜խ, այդ ինչպե՜ս էր խաղում։

Ես շատ էի ուզում, որ Գիգան եւ Քեթինոն․․․

― Աչիկո, ցավդ տանեմ, եղբայրս, դու արդեն մեծ տղա ես եւ երեւի ինձ կհասկանաս, ես տնից գնում եմ Գիգայի մոտ, էլ չեմ կարող․․․, ― Քեթինոն լացեց, եւ ես էլ սկսեցի լացել, չնայած մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ի՞նչը չէր կարող Քեթինոն։

Քեթինոն ճամպրուկը արագ վերցրեց, ինձ համբուրեց, սրբեց արցունքները, տխուր ու սրտաճմլիկ նայեց այս ու այն կողմ եւ գնաց։

Ես հետեւից գնում էի եւ լացում, սիրտս էլ չդիմացավ, իրեն հասա եւ հարցրի․ ―Քեթինո, Գիգլան կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, ինչո՞վ պիտի ապրեք։

Քեթինոն մտածեց եւ պատասխանեց․

― Մենք աղքատությունից չենք վախենում, սիրում ենք միմյանց։

Ես հանեցի 720 ռուբլին եւ Քեթինոյի վերնազգեստի գրպանը խցկեցի։

―Ո՛չ, չեմ ուզում, Աչիկո, հետ վերցրու, ― անհանգստացավ Քեթինոն եւ ինձ մեկնեց փողը։

― Չեմ վերցնի, ձեզ պետք կգա, ― ասացի ես եւ մի քանի քայլ ետ քաշվեցի։

Քեթինոն նորից լացեց․․․ միայն թե այս անգամ հետն էլ ժպտում էր, հետո գումարին նայեց, դրեց գրպանըն ու ասաց․

― Շնորհակալություն, Աչիկո, այս պարտքդ մենք երբեք չենք մոռանա, մենք անպայման քեզ համար հեծանից կգնենք։

Քեթինոն գնաց։

Երեկոյան հայրիկս այնպիսի իրարանցում սարքեց, որ մինչ այդ ոչ մեր ընտանիքում, ոչ էլ հարեւանների տանը չէի տեսել։

Ինչ խոսք, պարզվեց, 720 ռուբլու պատմությունն էր, եւ ճիշտն ասած, ուզածի չափ դնգստեցին։ Քեթոյի եւ Գիգլայի փոխարեն ես մի լավ ծեծ կերա։

Հայրիկս հայտարարեց, որ Քեթինոն մեր ընտանիքում այլեւս ոտք չի դնի․․․ մայրիկն էլ նույն կարծիքին էր։

Մոտավորապես երկու֊երեք ամիս անց մի հետաքրքիր, հաճելի բան լսեցի։

Հայրիկը ննջասենյակում մայրիկին ասաց․

― Մեր տղան լա՜վն է մեծանում, ինչպե՜ս է տվել իր փողերը այն հիմար աղջկան։ Ես պետք է իր համար հեծանիվ գնեմ․․․ իսկ այն աղջկա ոտքը․․․ Տեսնել չեմ ուզում․․․

Գիգլան եւ Քեթինոն զույգ տղա ունեցան, հայրիկն էր նրանց զբոսանքի տանում, բարեկամների եւ բոլորի մոտ պարծենում էր, թե գայլերի նման թոռներ ունի։

Իսկ ինձ համար ոչ ոք հեծանիվ չգնեց։

Posted in Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

Դասացուցակ

ժամատախտակ

Տեխնոլոգիայի խմբեր- Ավագյան Շուշան

Ֆիզկուլտուրայի խումբը, օրը- Մարմնամարզություն, երկուշաբթի

Ընտրության խմբեր- Չորս ժամ դիզայն մոդելավորում

Լրացուցիչ պարապմունք դպրոցում-

Երկարօրյա-

Լրացուցիչ պարապմունք դպրոցից դուրս- Հաճածում եմ երաժշտական դպրոց

Նախագծային աշխատանք-

Դպրոցի երթուղային, որ համարն է (միակողմանի, երկկողմանի)-եղկողմանի 32 համար

Արշավախմբային ճամփորդություն(բարձունք, Արատես, Արտանիշ․․․․)-  չեմ մասնակցել

Posted in Մաթեմատիկա 6

Մասեր, տոկոսներ և հարաբերություններ

1․ Գնացքի մի վագոնում 36 ուղևոր կա, իսկ մյուսում՝ դրա 5/6-­ը։ Ընդամենը քանի՞ ուղևոր կա այդ երկու վագոններում։

36/1 x 5/6=30

2․ Խանութը ստացավ 20 կգ խնձոր, վաճառվեց ամբողջի ¾ մասը: Քանի՞ կիլոգրամ խնձոր մնաց խանութում:

20/1 x 3/4=5

3․ Որոշեք թե՞ տրված թվերից առաջինը երկրորդի ո՞ր տոկոսն է կազմում

ա) 3 և 6=50

բ) 28 և 140 =

գ ) 800 և 160

դ) 25 և 125

ե) 5 և 100

զ) 4/5 և 40

4. Հիմնարկի մի բաժնում կա 5 աշխատակից։ Բաժնի վարիչը 56 տարեկան է, նւա տեղակալը՝ 52 տարեկան, մյուս աշխատակիցների տարիքներն են՝ 60 , 27, և 25։ Որքա՞ն է այդ բաժնի աշխատակիցների միջին տարիքը։

5․ Մրցավազքն անցկացվում էր 25 կմ երկարությամբ օղակաձև ճա­նապարհին։ Յուրաքանչյուր մեքենա մինչև վերջնագծին հասնելը 20 անգամ պիտի անցներ այդ ճանապարհը։ Մեքենաներից մեկին մինչև վերջնագիծը մնում էր անցնելու ամբողջ ճանապարհի ­1/5-ը։ Քանի՞ կիլոմետր էր անցել մեքենան։