- Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
Հայերի երկիրը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից օգտագործվել են որպես շինարարական նյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծ թվով ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր որակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:
Հայաստանը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները վաղուց օգտագործվել են որպես շինանյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծաթիվ ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել որակով ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:
2․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
Մարգարտահատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է: Համպարը թանկարժեք նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևավուն, քարանման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:
Մարգարիտների հատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենից մեծ լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամ ունեցող մարգարիտն է: Համպարը արժեքավոր նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սև քարից նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:
3․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժողք լիներ:
Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:
Առանց ընդհատել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից ոգևորվել է ու կպչում գործի:
4․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել-Տրտում դառնալ, թախծել
վաղորդայն-Վաղ առավոտ, այգաբաց
մեղանչել-Մեղավոր՝ անիրավ լինել մեկի կամ մի բանի դեմ:
մաքառել-Պայքարել, կռիվ մղել:
անտունի-Ժողովրդական երգի մի տեսակ:
դրվատել-Գովել, գովաբանել։
երկնչել-Վախենալ, երկյուղ կրել:
5 . Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, մի եղիր անգետին:
Գիտունի հետ քար քաշի, բայց անգետի հետ փլավ մի կեր:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի մազը տեսնում է։
6․ Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:
Այս երեխան աչքերով ուտում է քաղցրավենիքները: