Posted in Հանրահաշիվ 7, Uncategorized

Թվային արտահայտություններ

Շատ խնդիրներ լուծելիս հարկ է լինում տրված թվերի հետ կատարել թվաբանական գործողություններ՝ գումարում, հանում, բազմապատկում և բաժանում: Սակայն հաճախ, մինչ այդ գործողությունները մինչև վերջ հասցնելը, անհրաժեշտ է նախապես նշել դրանց կատարման հերթականությունը։ Դա բերում է նրան, որ խնդրի տվյալներից ելնելով և օգտագործելով թվեր, գործողություններ և փակագծեր՝ կազմվում է թվային արտահայտություն։

Բերենք թվային արտահայտությունների օրինակներ՝

43 : 5

(9,6-31,2) * 6,12

5 ։ (7,4-6,1)

Այն թիվը, որը ստացվում է թվային արտահայտության մեջ գործողությունները կատարելուց հետո, կոչվում է արտահայտության արժեք:

Ընդգծենք, որ թվային արտահայտությունից որոշվում է, թե տված թվերի հետ ինչ թվաբանական գործողություններ և ինչ հերթականությամբ պետք է կատարել։ Փակագծերն օգնում են գործողությունների հերթականությունը նշելու համար։Ենթադրվում է, որ բոլոր գործողությունները հնարավոր է իրագործել։ Եթե տված թվային արտահայտության մեջ հաշվարկների մի որևէ քայլում պահանջվում է բաժանել գրոյի վրա, ապա այդ թվային արտահայտությունը իմաստ չունի:

Դասարանական աշխատանք

1․ Գրեք՝ա) (–2) և 3 թվերի արտադրյալը

-2×3=-6

,բ) 12 թվի կրկնապատիկը,

12+12=24

գ) 0,5 և 4 թվերի քանորդը,

0,5:4=0,125

դ) 5 թվի եռապատիկը,

5×3=15

ե) 2 և 3 թվերի գումարի կրկնապատիկը

(2+3)x2=12

,զ) –5 և 4 թվերի արտադրյալը

5×4=20

,է) 7 և 2 թվերի արտադրյալի կրկնապատիկը,

7×2=14

14×2=28

ը) 4 թվի և 6 թվի կրկնապատիկի արտադրյալը։

48

2․ Զբոսաշրջիկը 1 ժամ գնաց 5 կմ/ժ արագությամբ և 4 ժամ՝ 4 կմ/ժ արագությամբ։ Գտե՛ք զբոսաշրջիկի անցած ճանապարհի միջին արագությունը

Լուծում

1ժ- 5կմ/ժ |5 կմ

։ 5+16=21կմ

4ժ-4կմ/ժ | 16կմ

21:5=4,2









։3․ Գտե՛ք արտահայտության արժեքը

4. ա) 300 գ զանգվածով առաջին համաձուլվածքը պարունակում է 40% անագ, իսկ 200 գ զանգվածով երկրորդ համաձուլվածքը՝ 30% անագ: Որոշեք այդ համաձուլվածքները իրար հետ ձուլելուց ստացված նոր համաձուլվածքում անագի պարունակության տոկոսը։

բ) 300 գ զանգվածով առաջին համաձուլվածքը պարունակում է 30% անագ, իսկ 200 գ զանգվածով երկրորդ համաձուլվածքը` 40% անագ։ Որոշեք այդ համաձուլվածքները իրար հետ ձուլելուց ստացված նոր համաձուլվածքում անագի պարունակության տոկոսը։Լրացուցիչ աշխատանք1․ Զբոսաշրջիկը 1 ժամ գնաց 4 կմ/ժ արագությամբ և 4 ժամ՝ 5 կմ/ժ արագությամբ։ Գտե՛ք զբոսաշրջիկի անցած ճանապարհի միջին արագությունը։2․ Առաջադրանք 3, էջ 6

Անհայտ's avatar

Հեղինակ՝

Բարև, ես Ագապե Ավագյանն: Սովորում եմ Հարավային դպրոցում: Ես նվագում եմ թավջութակ:

Թողնել մեկնաբանություն