Առաջադրանք 1: Բլոգում պատասխանել հետևյալ հարցերին:
—Թվարկել նյութի մասնիկների շարժումը հաստատող երևույթներ:
թեյի գույնի տարածումը տաք ջրում
—Ինչպե՞ս է բացատրվում օծանելիքի բույրի տարածումը սենյակում:
Երբ մենք բացում ենք օծանելիքի շիշը, նրա մասնիկները սկսում են տարածվել օդում՝ խառնվելով օդի հետ
։
—Նյութի ո՞ր վիճակում է հնարավոր դիֆուզիայի երևույթը:
Դիֆուզիան կարող է տեղի ունենալ բոլոր ագրեգատային վիճակներում՝գազերում,հեղուկներում,և պինդ նյութերում։
—Միևնույն ջերմաստիճանում դիֆուզիան ո՞ր ագրեգատային վիճակում է ավելի արագ տեղի ունենում:
Միևնույն ջերմաստիճանում դիֆուզիան ամենաարագը գազերում է, ավելի դանդաղ՝ հեղուկներում, և ամենադանդաղը՝ պինդ նյութերում։
—Թվարկել դիֆուզիայի երևույթի օրինակներ բնության մեջ և կենցաղում: Կցել լուսանկարներ:
Բնության մեջ՝
Ծաղիկների բույրի տարածումը օդում։
Ջրի մեջ թափված ներկի կամ ծովի աղի հավասար բաշխումը։
Կենցաղում՝
Օծանելիքի կամ օճառի բույրի տարածումը։
Թեյի գույնի տարածումը տաք ջրում։