Թեմա 1:
ՄԱՍ 1:
Ընտրել ճիշտ պատասխանը
1. Ի՞նչ է տեղի ունենում մոլեկուլների հետ դիֆուզիայի ժամանակ։
Ա) Մոլեկուլները դադարում են շարժվել
Բ) Մոլեկուլները շարժվում են ցածրից դեպի բարձր խտություն
Գ) Մոլեկուլները շարժվում են բարձրից դեպի ցածր խտություն
Դ) Մոլեկուլներըբախվելով միանում են՝ ստեղծելով ավելի մեծ մասնիկներ
2. Ստորև բերվածներից ո՞րը նյութ չէ։
Ա) Օդը
Բ) Ջուրը
Գ) Լույսը
Դ) Սառույցը
3. Երբ ջերմաստիճանը բարձրանում է, մոլեկուլների շարժումը՝
Ա) Դանդաղում է
Բ) Դադարում է
Գ) Արագանում է
Դ) Անփոփոխ է մնում
4. Ո՞րն է ատոմների և մոլեկուլների հիմնական տարբերությունը։
Ա) Ատոմներն ավելի փոքր են և կազմում են մոլեկուլներ
Բ) Մոլեկուլներն ավելի փոքր են և կազմում են ատոմներ
Գ) Դրանք նույնն են
Դ) Մոլեկուլներ լինում են միայն պինդ նյութերում
5. Ստորև բերվածներից ո՞րն է ֆիզիկական երևույթ։
Ա) Փայտի այրումը
Բ) Սառույցի հալումը
Գ) Երկաթի ժանգոտումը
Դ) Տորթի թխումը
6. Ո՞ր սարքով է չափվում ջերմաստիճանը։
Ա) Բարոմետրով
Գ) Ջերմաչափով
Բ) Հիգրոմետրով
Դ) Կալորիմետրով
7. Ո՞րն է քիմիական երևույթի օրինակ։
Ա) Մատիտի կոտրվելը
Բ) Ջրի սառեցումը
Գ) Աղի լուծվելը ջրում
Դ) Թղթի այրումը
8. Երբ ջերմաչափը դնում ենք տաք ջրի մեջ, նրա ներսի հեղուկը՝
Ա) Նվազում է
Բ) Բարձրանում է
Գ) Անփոփոխ է մնում
Դ) Եռում է
9. Ջերմաստիճանի միջազգային միավորը ո՞րն է։
Ա) Ցելսիուս (°C)
Բ) Ֆարենհեյթ (°F)
Գ) Կելվին (K)
Դ) Ջոուլ (J)
10. Ինչպե՞ս է փոխվում դիֆուզիայի արագությունը, երբ ջերմաստիճանը բարձրանում է։
Ա) Նվազում է
Բ) Բարձրանում է
Գ) Անփոփոխ է մնում
Դ) Անչափ փոքրանում է
Մաս 2. Կարճ պատասխաններ
11. Տվե՛ք դիֆուզիայի երևույթի սահմանումը ։
Մոնեկուլները շարժվում են բարձրից դեպի ցածր խտության
12. Ո՞րն է տարրի ամենափոքր մասնիկը, որը կարող է մասնակցել քիմիական ռեակցիային։
Ատոմը
13. Ինչու՞ ենք զգում օծանելիքի հոտը, նույնիսկ եթե չենք տեսնում, թե ինչպես է այն տարածվում։
Մոնեկուլները տարածվում են սենյակում
14. Բերե՛ք ֆիզիկական և քիմիական երևույթների օրինակներ։
Սառցի հալվելը, փայտի այրվել, մետաղի ժանգոտումը
15. Ի՞նչ է չափում ջերմաչափը։
Չափում է ջերմաստիճանը
16. Ո՞րն է տարբերությունը ջերմաստիճանի և ջերմության միջև։
Ջերմությունը տաքություն է իսկ ջերմաստիճանը էներգիան
17. Ինչպե՞ս են որոշում սանդղակի բաժանման արժեքը և չափման սխալը:
Մաս 3.
Խնդիրներ18. Դասարանի ջերմաստիճանը 25°C է։Փոխե՛ք այս ջերմաստիճանը Ֆարենհայտի։
77°
19. Սառույցի կտորը ամբողջությամբ հալվում է 0°C-ում։Եթե չափեք նրա ջերմաստիճանը մինչև հալվելը և հետո, ինչպե՞ս կփոխվի մոլեկուլային շարժուման միջին արագությունը։ Բացատրե՛ք։
Հալվելու և միչև հալվելու ընթացքում միջին արագությունը մնում է նույնը
20. Սև ալմաստից պատրաստված զարդի ծավալը որոշելու համար այն խորասուզեցին ջրով լի չափանոթի մեջ (տես նկարը): Գտնել զարդի ծավալը: