Posted in Գրականություն 7

Գրաբարյան ընթերցանություն

Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,

Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,

Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`

Տալ զպատանիդ.

Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`

Զայլոց դիւցազանց զարմից

Բառնալ զկենդանութիւն

Կամ ծառայեցուցանելով

Ի ստրկաց կարգի պահել

Եւ թշնամութիւն յաւիտենականԻ մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:***Հեծավ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,Արագ հասուցանելով ի բանակն իւր:***Եթէ դու յորս հեծցիսՅԱզատն ի վեր ի Մասիս,Զքեզ կալցին քաջք, տարցինՅԱզատն ի վեր ի Մասիս.Անդ կայցես եւ զլոյս մի տեսցես:

Posted in Գրականություն 7

Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան

Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն։ Դա այնքան սարսափելի չէր։ Վատը կռվից մնացող քենն էր։ Այդ ոխակալ անվստահության տեւողությանը նրա սիրտը չէր դիմանում։ Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․ Բայց դա ի՞նչ կյանք էր։ Շուրջբոլորը այնքա՜ն ներդաշնակ ու կոպտությունից շեղող բան կար, տղայի միտքը հափշտակող այնքա՜ն գաղտնիք կար ծալ-ծալ բացվող աշխարհի վրա, եւ նա այնքան ցրված էր լինում, այնքան անպատրաստ, զգոնությունը կորցրած այնքան, որ այս անգամ էլ առաջինը խփում էին իրեն։ Եվ շատ դեպքերում պատասխան չէին ստանում։Հիմա այդ կյանքը անցած շրջան էր։ Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին։ Հարաբերությունները պարզելու համար ընդամենը երեք-չորս օր ժամանակ կար։ Օր կորցնել չէր կարելի։ Մինչեւ իր աղջկա գալը ինքը պիտի Մեծառեխին կա՛մ ծեծած լինի, կա՛մ աչքի փուշը կոտրած լինի։ Իր աղջկան շենում ծուռ նայող չպիտի լինի։ Իր աղջկա ներկայությամբ իրեն բան ասող չպիտի լինի։«Վերջ, ― ասաց տղան՝ հայելու առաջ դաստակը վիրակապով փաթաթելիս, ― խելոք ենք եղել, ծեծ ենք կերել, ծաղր ենք հանդուրժել ― անցած լինի։ Ձեր արածը ձեզ հալալ լինի ― այսօրվանից՝ վերջ։ Բանաստեղծություն-բան գրելը հետաձգվում է անորոշ ժամանակով»։Նա դժվար հասավ այս որոշմանը։ Երբ մտածում էր աղջկա մասին, համակվում էր վճռականությամբ, բայց վճռականությունից բան չէր մնում աղջիկը մտքում չեղած ժամանակ։ Իսկ երբ վերստին մտաբերում էր, հարկ էր լինում ոգու կորովը շնչի բերել մեռյալ կետից։ Բայց ամառային արձակուրդները մոտենում էին, ամեն ամառ հովեկ աղջիկը արդեն մտքում կար անբացակա եւ մտադրությունը դարձավ վճիռ։Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։«Կինո մի սարքի»,֊ասաց տղան, դուրս եկավ տնից եւ հանգիստ էր։ Կամ վճռական էր։ Կամ արդարությունը իր կողմն էր։ Նա փորձով գիտեր․ երբ մեղավոր է, ինքը թույլ է, նույնիսկ վախկոտ է եւ թեւն է թալուկ, երբ մեղավոր է։ Արդարության մի զորեղ բնազդ նրան կյանքի այս կռվի մեջ դարձնում է երիցս անպետք։ Բայց այսօր իրեն ուժեղ էր զգում։Լավ կլիներ Մեծաբերանի արբանյակները լրիվ կազմով հետը լինեին։ Կտեսնեին՝ դաս կառնեին եւ այս մի կռվով գուցե թե բանը վերջանար։ Նրանք ուժից վախեցող են։ Շուն կռվացնողների նրանց ցեղը մեկի դեմ գնում է երեք հոգով, բայց երկուսի դեմ չորսով չեն գնա, երեքի դեմ տասից պակաս եղան՝ չեն գնա․․․ Թող բոլորով հավաքված կինեն, միայն թե երեք հոգուց ավելի վրա չգան, միայն թե իրենց սազական վարքով թիկունքից քարով չխփեն․․․ Ժամանակից շուտ չխփեն։Կռվի պատրվակ սարքել պետք չէր, իր ներկայությունն իսկ պատրվակ էր։ հարկավոր էր միայն սպասել։ բայց անկամ, անշարժ սպասելուց վճռականությունը կորցնելու վախ կար։ Չէ, տնից առած թափը կոտրելու կարիք չկար։Տղան նայեց կոխ բռնողներին եւ անփույթ թքեց։ Ոչ թե ոտքի տակ, որպեսզի չընկնի մեկնումեկի՝ իր շորւջը գծած ինքնասիրության շրջանի մեջ (ուժեղինն՝ արձակ, թույլինը՝ նեղ), այլ հենց այդպես՝ հեռու եւ անփույթ։ Սա արդեն վերաբերմունք էր նրանց հանդեպ, բայց պակաս թվաց, եւ տղան կոխի կպածներից մեկի գլխարկը ոտի թաթով թռցրեց օդ։ Արարքը այնքան արտառոց էր, որ կոխի մեջ տաքացածներն իսկ նկատեցին։ Եւ իսկույնեւեթ կոխը թողին։Գլխարկի տերը հեւալով նայեց տղային, նայեց իր ընկեր Մեծաբերանին՝ սա ժպտում էր քաջալերիչ։ Գլխարկի տերը սպասում էր շունչը տեղը գա, եւ միջոցը մեր օգտնին եղավ։ Նրա վրա ուժեր վատնելը անիմաստ էր։ Լավ է ուժեղը դեմդ լինի, քան թիկունքիդ, շուրջբոլորդ մի տեղ հածելիս։ Հետո, թիկունքը առավել ապահով կլինի, եթե նրանք վստահ լինեն, որ վերջիվերջո ջարդ են տալու։֊Ինչի՞ ես բերանդ ծռել,֊տղան կանխեց գլխարկի տիրոջ վրա քշելը։֊Ե՞ս,֊ապուշ կտրեց Մեծաբերանը։֊Չէ, մոքիրդ,֊նրանց հանգով ասաց տղան։֊Դե տեղդ կանգնի․․․Կռվելը նրա համար խաղուպար էր, նա ուրախ էր, որ առանց ջանքի գործ է բացվել, բայց մի տեսակ շփոթված էր կամ վիրավորված, որ մարտահրավերի մենաշնորհը խված է ձեռքից։Տղայի սիրտը մի պահ նվաղեց, հետո թունդ առավ, նախահարձակման անծանոթ մի կիրք համակեց նրան։ Առաջին անգամ նա իր կամքով կռիվ էր անում եւ առավելությունը իսկույն զգաց․․․ Ձախ արմունկով հարվածը առավ ու աջով խփեց, պատասխանը ստացավ կողին, բայց թույլ հարված էր։ Թափից հասկացվեց, որ խփողը աչքի առաջ հատուցում ունի, եւ դա նրա ուժը կիսել է։ Նա միշտ խփել է խաղալու նման՝ անփույթ թափով։ Հիմա այդպես չկարողացավ։Հակառակորդի թափը կոտրելը տղային գրեթե բավարարում էր, մնում էր առանց ծեծ ուտելու կռիվը դեպի վախճան տանի։Տղան իրենց օղակողների թիկունքում տեսավ ընկերոջը ու սրտապնդվեց՝ համենայնդեպս կարեկից ունի, նույն պահին էլ մտահոգվեց՝ ընկերոջ դեմ ծեծվել չէր ուզում․ առանց վկայի կերած ծեծը շուտ է մոռացվում։ Օգնություն էլ՝ չէր սպասում։ Ընկերը նույնիսկ կռիվը թափել չէր համարձակվի, նրա չնչին շարժումը անգամ դիտվելու էր պաշտպան կանգնել եւ ոհմակը վրա էր տալու։ Ընկերը դա հասկանում էր։ Ոհմակին պատրվակ էր պետք։ Նրանց առայժմ ետ էր պահում պարագլխի գերազանցության համոզմունքը, այլապես նրանց ինչի՞ն էր պետք պատրվակի պես դատարկ բանը․․․ Այնուամենայնիվ, սառնասրտությունը չէր խանգարի։Տղայի գործը դժվարացավ։ Խնդիրը այն էր, որ շան ծեծ չուտեր եւ ընկերոջը չմղեր հուսահատ քայլի։ Իսկ թե կարենար հավասար կռվել, այդ դեպքում էլ պիտի այնպես գործը տաներ, որ հակառակորդի գերազանցության պատրանքը մնար, եւ պիտի զգույշ, աստիճանաբար կռվելու նրա կամքը մեռցներ։Տղան հարվածներ էր բաց թողնում ուսերին, կրծքին, ինքն էլ խփում կրծքին, ուսերին, վրան իջել էր մի հաշվենկատ թեթեւություն, ճշգրիտ զգում էր հարվածի պահը, հարվածից հաջող խուսափում էր, իսկ հակառակորդը անակնկալից կորցրել էր իրեն, ձեռքերը թափահարում էր թարս ու շիտակ եւ տղան հանկարծ գլխի ընկավ․ նա հավասար կռվի համար պիտանի չէ, նրա ոգին ոհմակի մեջ է, նրա կորովը արթնանում է հակառակորդի քնած ժամին․․․ Տղան զգաց, որ ուզած պահի կարող է չոքեցնել նրան։ Մի կարճ ժամանակ կռվի տարերքը նրան կալավ, հաշտվեց ջարդված քիթուբերանով աղջկա առաջ երեւալու հետ, մտահան արավ ընկերոջը, մի լիասիրտ հարվածի տենչով սիրտը ծուլ ելավ եւ անպաշտպան դեմքի վրա խոյացող ձեռքը փոքրոգաբա՞ր, ընկերո՞ջ համար, թե՞ հայի խղճով՝ վերջին պահին իր թափը կոտրեց ինչ֊որ հրաշքով․․․ Անճիշտ հարվածից սաստիկ ցավ զգաց եւ ասյտեղ կերավ աչքի տակին։ Ուշ բնազդով տղան ափը տարավ աչքին ու ետ ցատկեց գոտեմարտելու նետված դեմինից․․․ Հակառակորդը երեւելի գոտեմարտող էր, եթե բռներ մեջքը կամ ոտքը՝ ինքը կորած էր, անպատիվ ծեծից փրկություն չկար։ Աչքի տակին ստանալով՝ տղան կորցրեց հակառակորդին տարածության վրա պահելու զգոնությունը եւ երբ դեմինը երկրորդ անգամ վրա թռավ մեջքը բռնելու, ելք չտեսնելով՝ տղան բռունցքով, կարճ, դիմահար խփեց ճակատին։ Նետվողը չոքեց, զկռտոցի նման ձայն հանեց, տղան վախից մի պահ քար կտրեց՝ այդ պահին էլ ծոծրակին տվին, եւ այդ հարվածը նրան ազատեց հոգին կեղեքող կապանքներից։ Եւ մինչ վուրհայով վրա կտային, մինչ կռվի քաշված ինքն ու ընկերը կտրորվեին ոտքերի տակ, տղան մի քանի պտույտ արեց օղակի ներսում եւ մի քանիսը վայնասունով մեր քաշեցին

Posted in Գրականություն 7

Պարտուսի գերին։ Վանո Սիրադեղյան

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակաց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավիճը պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։— Ծածկիր, այ տղա։Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։— Հենրիխ, ասա րոդերը։— Հաջա՞ն…— Րոդերը, խնտրեմ։Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։— Ետո՞…— Սրեդնիիիի…— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։— Սրեդնի Ազիա…— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։— Օ՜յ, նե մադու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․— Երկրաչափություն՝ երկու…— Վա՜շ։— Պատմություն…— Վա՜խ։— Ռուսաց լեզու…— Վա՜շ, անլեզու տղես։— Բուսաբանություն…— Վա՜խ, բանվոր տղես։— Անգլերեն…— Վա՜շ, ռանչպար տղես…— Աշխատանք՝ հինգ։— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․— Իմս մեկ է, հըմը բեկ է։Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝— Երկու։ Դասարանը ապշած էր։— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։

Posted in Հայոց լեզու 7

Գործնական քերականություն

1․ Կրկնակ բաղաձայն (րր, ղղ, և այլն) ունեցող տասը- տասներկու բառ գրի՛ր:

փառք, զրույց, բառարան, քառորդ, գառան, սառը, թափառել, լեզվառատ, կռռոց, անտառ

2․ Բառերը ձևաբանորեն վերկուծի՛ր․

գրքեր

• գոյական, հոգն. թիվ, ուղղական հոլով

ամենամեծ
• ածական, գերադրական աստիճան

երկարությամբ

• գոյական (երկարություն), գործիական հոլով

չորրորդ

• շարքական թվական

մարդիկ

• գոյական, հոգն. թիվ, ուղղական հոլով

արևադարձային

• ածական

ավելիգեղեցիկ

• ածական, համադրական աստիճան

երկու հազար

• քանակական թվական

չորսական

• բաշխական թվական

խելացի

• ածական

ընկերոջ

• գոյական, սեռական հոլով, եզակի թիվ

ոսկյա

• ածական

մեկ երկրորդ

• բաժնային թվական

3․ Նախադասություններն ավարտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը):

1. Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ։

2. Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, և բոլորը անհամբեր սպասեցին երաժշտության սկսվելուն։

3. Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու չեմ հասցրել տալ։

4. Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն, ու ի վերջո պիտի խոստովանեմ դա։

5. Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ պարզապես չէին նկատել նրա տեղը։

6. Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին, կամ պարզապես անուշադիր էին եղել։

4․ Կետադրի՛ր․

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը։Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել։Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային։Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի։Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան։Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում․ զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը։Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը։Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն։

5․ Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր:

ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգում մի փոքրիկ քաղաք կա։Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է։Յոթ հազար բնակիչ ունի։Արդեն հարյուր տարի է, ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»։Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է։Թերթերն առաքվում են հեծանիվներով։Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում։Քաղաքի փողոցներում ոչ մի ճռռոց ու հռնդյուն չես լսի։Մարդ են, հանկարծ մեքենա վարելու գայթակղությանը չտրվեն։Երկարատև բանավեճերից հետո մի բացատրություն է արվել։

6. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:

Արագիլին հարցրին.

— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:

Պատասխանեց.

Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը

:Հետևություն

ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:

բ) Կա մարդ, ով այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:

գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:

դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:

ե) Բոլոր մարդիկ պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:

զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:

է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին:

7․ Հորինի՛ր պատմություն (վերնագիրը՝ քո ընտրությամբ)։

Posted in Գրականություն 7, Uncategorized

Էդմոնդո դե Ամիչիս

1․ Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞

Ո՛չ, հայրը երեխային պիտի սիրի ոչ թե միայն սովորելու համար, այլ պարզապես այն պատճառով, որ նա իր որդին է։ Սերը պայմանով չի լինում։ Եթե սիրես միայն լավ գնահատականների համար, դա արդեն սեր չէ, այլ պահանջ։ Երեխան պետք է զգա, որ իրեն սիրում են՝ անկախ այն բանից, լավ է սովորում, թե վատ։ Այդ սիրո շնորհիվ նա էլ ավելի մեծ ցանկություն կունենա սովորելու և առաջ գնալու։

2․ Ինչպե՞ս կգնահատես Ջուլիոյի արարքըՋուլիոյի արարքը շատ բարոյական և ինքնազոհ է։

Նա գաղտնի աշխատում էր, որովհետև ուզում էր օգնել իր հորն ու ընտանիքին, չնայած որ դա վնասում էր իր առողջությանը և ուսմանը։ Նրա արարքը ցույց է տալիս՝սիրո մեծ ուժ,պատասխանատվություն ընտանիքի հանդեպ,հոգատարություն հոր նկատմամբ։Միաժամանակ, նա սխալ էր, որ դա անում էր գաղտնի ու խաբելով․ ճիշտը կլինի ծնողների հետ բաց խոսելը։ Բայց նրա նպատակը մաքուր ու բարի էր, և դրա համար նրա արարքը գնահատելի է։
3․ Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում

Սիրված եմ զգում, երբ ծնողներս հետաքրքրվում են իմ օրով, լսում են, երբ ինչ-որ բան եմ պատմում, ժամանակ են անցկացնում ինձ հետ, արձագանքում են իմ խնդիրներին և ջանքերիս։Անտեսված եմ զգում, երբ երկար ժամանակ չեն հարցնում՝ ինչպես եմ, երբ իմ խոսքը ընդհատում են կամ չեն նկատում, որ ինձ օգնություն է պետք։ Երբ զգում եմ, որ իրենց հոգսերով այնքան զբաղված են, որ իմ վրա ուշադրություն չի մնում։

4․ Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր

Ես ընտանիքիս աջակցում եմ ամեն օր․ օգնում եմ տան գործերում, հետևում եմ, որ ամեն ինչ կարգին լինի։ Բացի այդ, պահում եմ իմ փոքր քրոջը․ նրա հետ եմ լինում, խաղում եմ և անում եմ այն ամենը, ինչ կարող է թեթևացնել ծնողներիս հոգսերը։

Posted in Հայոց լեզու 7

Գործնական քերականություն

1․ Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին: Չմոռանաս գրել հոլովը։

1. Ամեն առավոտ դպրոց եմ գնում։

(Բացառական հոլով / ուղղական է ձևով)

2. Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին։

(Դատիվ հոլով)

3. Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից։

(Սեռական – ելական հոլով)

4. Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք։ (Գործիական հոլով)

2․Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:

1. Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը:

Հիմնական, ուղիղ իմաստ — բույսի ծաղիկ։

2. Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված:

Փոփոխված, փոխաբերական իմաստ — գեղեցիկ աղջիկներ / հյուրեր։

3. Մենք ենք կյանքի ծաղիկները:→

Փոխաբերական իմաստ — մանկություն, երիտասարդություն, գեղեցիկ ու թարմ տարիքը։

4. Սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու:

Փոխաբերական — ինչ-որ բանի սկիզբ, դեռ ամենամեծ արդյունքը առաջ է։

5. Ամրոցի ծաղիկ տիրուհուն:

Փոխաբերական — գեղեցկուհի, ամրոցի ամենագեղեցիկ կինը։

Ո՞ր նախադասության մեջ է «ծաղիկ» բառը օգտագործվել իր հիմնական իմաստով։

Առաջին նախադասության մեջ — «Ծաղիկը բացվեց…»

3․ Տրված թվականները խմբավորի՛ր․

Ինը, մեկ երկրորդ, քսան միլիոն, չորսական, հինգերորդ, վեց յոթերորդ, չորրորդ, մեկ-մեկ, տասը հազար, հինգ յոթերորդ, երկուական, երրորդ, հարյուր ութսուներեքերորդ, քառասուն-քառասուն, վաթսուն, հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինգ հարյուր տասնվեց, ութ տասներորդ։

4․ Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

ա.•

Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիսուն միլիոն քայլ է անում:

• Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական հազար ութ հարյուր քայլ է անում:•

Մարդն իր կյանքի ութանասուն տարիներից տասնհինգ ծախսում է խոսակցությունների, յոթ տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր քսան տոննա ուտելիք է օգտագործում:•

Կյանքի մեկ երրորդը քնած է անցկացնում:

բ.•

Կալիֆոռնիացի քառասուն տարեկան մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ իննսունինը օր տասներեք ժամ տասներեք րոպեում, վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը

:• Ճանապարհի երկարությունը չորս հազար ինը հարյուր չորս կիլոմետր էր:

• 2 օրում անցնում էր միջին հաշվով հարյուր կիլոմետր:

5․ Ա խմբի թվականները միացրո՛ւ Բ խմբի բաղադրիչների հետ և ստացիր նոր բառեր։

Ա․ Մեկ, քառասուն, տասը, տասնյոթ, ինը, հինք, քսան, երեք, վաթսունչորս

Բ․ Գլխանի, րորդ, ամյակ, յակ, ակի, երորդ

1. քառասուն + ամյակ = քառասունամյակ

2. տասը + րորդ = տասներորդ

3. տասնյոթ + ամյակ = տասնյոթամյակ

4. հինք + երորդ = հինգերորդ

5. երեք + ակի = երեկակի

6․ Համացանցի օգնությամբ փորձի՛ր պարզել, թե թվականը քանի տեսակ ունի

Թվականները ունեցել են 6 տեսակ։

Posted in Հայոց լեզու 7

Սիրահար քամին․ Ավետիք Իսահակյան

Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով անցավ փարավոնների բուրգերի վես ճակատների վրայով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև.— Իմ հրաշագեղ, իմ աննման թագուհի, ես քեզ սիրում եմ. ես` աշխարհի անսանձ և ըմբոստ ոգին, ահա նազելի ոտներիդ տակ մարում եմ… Երբ հորիզոնից հորիզոններ էի անցնում, սրբազան Նեղոսի մեջ տեսա չքնաղ պատկերդ, տեսա և սիրեցի… Բա՛ց նվիրական գիրկդ ինձ համար…Եվ արմավենին արհամարհելով լուռ էր:— Մի՞թե գութ չունիս, դո՛ւ, որ այդպես քնքուշ ես և գեղեցիկ, մի՞թե կթողնես մեռնիմ շեմքիդ առջև…Հեծեծաց քամին և մեղմով գրկեց նրա նուրբ իրանը և ուզեց համբուրել, բայց արմավենին զայրացած հրեց նրան և ասաց.-Ի՞նչ ես ձանձրացնում ինձ, անպատկա՛ռ քամի, դու ո՞վ ես, որ քեզ սիրեմ. իմ սերը քեզ համար չէ. գնա՛, կորիր դո՛ւ, անտուն, անհայր, թափառական… Ես, որ արքայական պարտեզների երազն եմ, ինչպե՛ս կարող եմ մի մոլորաշրջիկի իմ սերը տալ…-Բայց ես քեզ սիրում եմ բոլոր ծովերի ուժով և խորքով,- հառաչեց քամին:-Դու ո՞վ ես որ, մի՞թե այն չես, որ գիշեր-ցերեկ վայում ես ավերակների մեջ և ամայի ուղիների վրա ունայն դեգերում. ամեն դուռ փակ է քո առջև. դու նախանձից տների ճրագներն ես մարում, որովհետև տուն չունիս, թավշյա տերևներն ես փոշոտում ու վանում ցանուցիր, որովհետև չար ես ու խանդոտ, մերկ ես ու աղքատ, գնա՛, հեռացիր ինձնից…-Ի՛մ թագուհի, մի՞թե ինձ չես ճանաչում,-ասաց քամին,- ես աշխարհի հզոր, անհաղթ ոգին եմ. ես նա՛ եմ, որ շառաչելով Հիմալայան երկնասույզ ժայռերի վրա, մի թափով թռչում եմ քերելով պարթևական Դեմավենտի ճակատը պողպատյա և մրրկվելով Արարատյան գոհարակերտ գագաթին հասնում եմ մինչև բարձունքները Ատլասի:Ես նա՛ եմ, որ ղողանջելով Քաշմիրի զմրուխտյա հովիտներում, սլանում եմ իրար խճճելու հսկայական Ամազոնի նախաստեղծ և անթափանց անտառները, ինչպես կույսը խաղում է իր դեղձան մազերի հետ:Ես նա՛ եմ, որ գալարելով ու ոլորելով հորձանուտ անդունդները Ատլանտիկի, մինչև հրեղեն աստղերն եմ թևակոխում. ես նա՛ եմ, որ անծայրածիր Սահարայում ավազի բարձրաբերձ լեռներ եմ շինում, նորից քանդելու համար. ես նա՛ եմ, որ քաղաքների նախամայր Մեմփիսը ավազի դեղին հեղեղների տակ ծածկեցի…-Ես սարսափում եմ քեզնից, դո՛ւ դաժան ես, դո՛ւ վայրագ ես,- դողդոջուն ասաց արմավենին…- Ես Նեղոսն եմ սիրում միմիայն. Նեղոսը քեզնից հզոր է, բայց և գթոտ. նա գիշերները ինձ մեղմանուշ օրոր է մրմնջում և նինջս հյուսում չքնաղ երազներով, որ բերում է հեռավոր աշխարհների մարմարեղեն լեռնագահերից… Գնա այստեղից,- աղաչեց արմավենին:-Բայց մի՛ վախենար, ի՛մ նազելիս, որովհետև երբ սիրում եմ, աշխարհի ամենահեզ, ամենաբարի ոգին եմ դառնում. մի՞թե դեռ ինձ չես ճանաչում. ես նա՛ եմ, որ իմ քնքուշ թևերի վրա դրախտի բուրմունքներն եմ տարածում աշխարհե-աշխարհ. ես նա՛ եմ, որ սրտահույզ քնարի նուրբ լարերն եմ թրթռացնում և նրա գեղգեղանքը հասցնում սիրատոչոր հոգիներին. ես նա՛ եմ, որ դալարագեղ անտառների անհուն լռությունն եմ օրորում, աղբյուրների մարգարիտների մեջ լալիս ու քրքջում… Ես նա՛ եմ, որ երկնասլաց արծիվների թևերն եմ շարժում և նումիդական առյուծների բաշերը հյուսում. ես նա՛ եմ, որ արշալույսից մինչև արշալույս մրահոն կույսերի գիշերագեղ մազերն եմ շոյում և աստղերի երազները բերում նրանց. և ես նա՛ եմ, իմ թագուհիս, որ մշտամրմունջ խոսում եմ արքայական Մեմնոնի արձանի հետ, և ես ահա՛ ոտներիդ տակ հիմա սեր եմ աղերսում: Գթա՛ ինձ, արձակիր շքեղ վարսերդ վրաս, ես հոգնած եմ ու տառապած, թո՛ղ համբուրեմ քեզ և երանության մեջ մոռանամ վշտերս ու խոնջենքս դարևոր և թափառումներս անկայան…-Ես քեզ չեմ սիրում, չե՛մ սիրում,- բարկացավ արմավենին,- ես քեզ ասացի, որ Նեղոսն եմ սիրում. նա հզո՛ր է և քնքո՛ւշ, սիրտը խորն է նրա և գթով լի. տե՛ս, ինչպե՛ս փայփայում է նա իմ դեմքը և միշտ պահում իր սրտի վրա. տե՛ս ի՛նչ գեղեցիկ է նա` վեհ և հանգիստ. երկնքի ադամանդյա աչքերը մինչև լույս նրան են նայում հիացած. արքայափայլ արևը նրա հայելու մեջն է փայլում-հուրհրում:Ես միա՛յն, միա՛յն նրան եմ սիրում. նրա ալիքները համբուրում են ինձ և զովացնում իմ կարոտակեզ հոգին. առավոտից մինչև առավոտ մրմնջում է նա ինձ պարիկների դյութական երգերը և պատմում միշտ հրաշալի հեքիաթներ:Կորի՛ր, հեռացի՛ր, ո՛վ դու անտուն պարծենկոտ քամի:Այսպես ասաց արմավենին և վարսերը կախեց Նեղոսի վրա, որի ալիքները թռչում էին վեր, դեպի արմավենին։-Դո՛ւ, որ ինձ չես սիրում և արհամարհում ես ինձ, հիմա տե՛ս, թե ո՜վ եմ ես. քո տերն եմ ես, ո՛վ դու անմիտ, գոռոզ արմավենի, քո տե՛րն եմ ես…Եվ մռնչաց քամին, գալարվեց, զայրացավ քամին, Նեղոսի անշարժ ջրերը վայրագ խանդով խառնեց-պղտորեց, դուրս թափեց ափերից. շառաչեցին ծառերն ու ծառատունկները բոլոր, և գետնին փռվեցին, և հողի սյուները ամպերի հետ խառնվեցին, դողաց, դողդողաց արմավենին, իսկ սիրահար քամին գրկեց նրան ամուր ու հզոր բազուկներով, պոկեց արմատից, սեղմեց իր զայրացած ու սիրատոչոր կրծքին և տարավ հեռո՜ւ, հեռո՜ւ, դեպի անապատները այրվող, դեպի ծովերը շափյուղյա, դեպի լեռնագագաթները ձյունափառ…Տեղանունների բառարանԴեմավենդ — հանգած հրաբուխ էլբրուսումԱտլասի լեռներ — լեռնային երկիր Աֆրիկայի հյուսիս արևմուտքումՏյուրոս — հնագույն քաղաք-պետություն Միջերկրական ծովի ափինՔաշմիր — նահանգ ՀնդկաստանումՄեմփիս — քաղաք Հին ԵգիպտոսումԱդրիատիկ ծով -կիսափակ ծով Ապենինյան և Բալկանյան թերակղզիների միջևՆումիդիա — պատմական մարզ Հյուսիսային ԱֆրիկայումՆուբիա — հնագույն երկիր Աֆրիկայում

Հարցեր և առաջադրանքներ

1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

վայելչակազմ — գեղեցիկ կազմվածք ունեցող

զմրուխտյա — պայծառ կանաչ գույն

դյութական — հմայիչ, կախարդական

մրրկվել — ուժեղ փոթորկվել

պարծենկոտ — ինքնագով, մեծամիտ

2. Օգտվելով պատմվածքի պատկերներից նկարագրի՛ր

ա) Քամին

Քամին ուժեղ է, արագ, միշտ շարժման մեջ։ Երբեմն մեղմ է, երբեմն՝ շատ վտանգավոր ու փոթորկոտ։ Աշխարհով մեկ է թռչում և իրեն հզոր է զգում։

բ) Արմավենին

Արմավենին գեղեցիկ, նուրբ և հպարտ ծառ է։ Նա գնահատում է հանգիստը, չի սիրում վտանգը և ուզում է ապրել խաղաղ միջավայրում։ Իրեն արժանապատիվ է պահում։

գ) Նեղոսը

Նեղոսը լայն, մեծ և հանգիստ գետ է։ Նա արմավենու համար ջերմ, քնքուշ ու ապահով վայր է։ Ամեն օր նրան օրորում է և հանգստացնում։

3. Քամուն բնութագրի՛ր․

ա) Ըստ քամու

Քամին իրեն համարում է շատ հզոր, ամեն ինչ հաղթող և աշխարհի տիրակալ։ Կարծում է՝ արժանի է սիրո, որովհետև ուժեղ է։

բ) Ըստ արմավենու

Արմավենին նրան տեսնում է որպես վտանգավոր, անկայուն, անտուն և խառնաշփոթ։ Նրա հետ չի կարո ապրել, որովհետև նա երբեք չի հանգստանում։

4. Քամուն

ա) մեղադրի՛ր

բ) արդարացրո՛ւ

գ) բնութագրի՛ր

Մեղադրիր քամուն

Քամին սխալ է, որովհետև ստիպում է, որ իրեն սիրեն։ Նա չի հարգում արմավենու «ոչ»-ը և վերջում ուժով տանում է նրան։ Դա ոչ ճիշտ վարք է։

բ) Արդարացրու քամուն

Քամին իսկապես սիրում էր արմավենուն։ Նա պարզապես չէր հասկանում, թե ինչպես ճիշտ արտահայտել իր զգացմունքները։ Նրա բնույթն ուժեղ է ու անհանգիստ, դրա համար չի կարողանում մի տեղ մնալ։

գ) Բնութագրիր քամուն

Քամին ազատ է, անհանգիստ, երբեմն քնքուշ, բայց հաճախ՝ վտանգավոր։ Նրա մեջ կա և՛ ջերմություն, և՛ ուժեղ փոթորիկ։ Նա հեշտությամբ փոխվում է։

5.Արմավենունա.

ա) Մեղադրիր արմավենուն

Արմավենին երբեմն շատ հպարտ է։ Նա նույնիսկ չի ուզում լսել քամու խոսքերը և բարկանում է։

բ) Արդարացրու արմավենուն

Արմավենին ուզում է անվտանգ կյանք՝ առանց վտանգների։ Նա գիտի, որ քամին անկայուն է, կարող է վնասել նրան, դրա համար իրեն պաշտպանում է։

գ) Բնութագրիր արմավենուն

Նուրբ, գեղեցիկ, խելամիտ և հպարտ է։ Արժևորում է կայունությունը և խաղաղությունը։ Չի վստահում այն ուժերին, որոնք վտանգավոր են թվում։

6. Ո՞ւմ կողմն է քո համակրանքը: Ինչո՞ւ: Հիմնավորի՛ր