Posted in Uncategorized

Թեստ

Ո՞րն է մերկասերմերի հիմնական առանձնահատկությունը․

ա) Սերմերը գտնվում են պտղի ներսում

բ) Սերմերը զարգանում են բացված մակերեսի վրա

գ) Միջպտուղը շատ հյութեղ է

դ) Ծաղիկները չունեն սաղարթներ

Թեստ 2

Ո՞ր բույսերի խումբն է պատկանում մերկասերմերին․

ա) Վարդազգիներ

բ) Խնձորազգիներ

գ) Սոճազգիներ

դ) Խոտաբույսեր

Թեստ 3

Ինչպե՞ս են առավել հաճախ փոշոտվում մերկասերմերը․ա) Միջատների միջոցով

բ) Քամու միջոցով

գ) Թռչունների միջոցով

դ) Ջրի միջոցով

Թեստ 4

Ո՞ր օրգաններում են զարգանում մերկասերմերի սերմերը․

ա) Ծաղկակոթում

բ) Սաղարթների տակ

գ) Կոների վրա

դ) Արմատների վրա

Թեստ 5

Սոճու ասեղները իրականում ո՞ր օրգանն են․

ա) Փոշահանք

բ) Փետուր

գ) Փոփոխված տերև

դ) Սերմի ծածկ

Posted in Կենսաբանություն 7

Բարձրակարգ սպորավոր բույսեր՝ մամուռներ , դրանց կառուցվածքը, բազմացումը ։

Ամիսներով ապրում է առանց ջուր, բայց կակտուս չի։ Բազմանում է սպորերով, բայց սունկը չի։ Սակայն ի՞նչ է դա։ Ճիշտ պատասխանն է՝ մամուռը։ Ծառերի վրա, քարերի վրա և սակայն ամեն տեղ կարելի է տեսնել մամուռ, նույնիսկ երբ եղանակը շատ անբարենպաստ է։ Կարծում եմ լսած կլինեք, որ անտառում ճամփորդները մամուռը օգնագործում են որպես կողմնացույց։ Այն աճում է ծառերի վրա, հյուսիսային կողմում։ Սակայն կա մեկ հարց, ինչպե՞ս է մամուռը հայտնվել ծառի վրա, և ինչպես է այն ապրում կեղևի վրա, առանց բերրի հողի։ Այն մամուռին պետք չէ, քանի որ այն ամնեաանքմահաճ բույսն է։ Նույնիսկ ամենացուրտ ձմռանը, երբ ծառերը մերկ են, կարելի է հանդիպել փոքրիկ մամուռներ, չսարչող աղբյուրների մոտ։ Գետնի տակից գալիս է մաքուր աղբյուրի ջուր, որը մի փոքր տաք է օդից։ Այդքանը ավելի քան բավական է մամուռի համար։ Իսկ երբ արդեն ձյունը հալվի և տաք օրերը վերադառնան, մամուռը կսկսի նորից աճել և ապրե։ Մամուռը աշխարհի ամենափոքր բույսն է։ Իր տերևները տեսնելու համար անհրաժեշտ է մանրադիտակ։ Իսկ արմատները տեսնելը անհնար է նույնիսկ ամենախոշորեցնող մանրադիտակով, քանի որ այն չունի արմատ։ Այդ պատճառով ել, իրենք կարող են աճել և բազմանալ ամենուր։ Ծառերի վրա, քարերի վրա, անտառի վառված մասերի վրա ու նունիսկ տների պատերի և կտուրները վրա։ Իրենց աճման համար, անհրաժեշտ է ընդհամենը մի փոքր լույս, որը կա նույնիսկ ամենախիտ անտառներում։ Մամուռը շատ ջուր է սիրում, բայց այն կարող է դիմանալ առանց ջրի, բավականին երկար ժամանակ։ Չորանալու դեպքում իրենց տերևները փակվում են, կարելի է կարծել, որ մամուռները մահանում են,բայց երբ մի փոքր անձրև գա, այն միանգամից կվերականգնվի։