Երջանկությունը միշտ չէ, որ երևում է։ Երբեմն այն շատ փոքր բաների մեջ է լինում, բայց մենք չենք նկատում։Մի օր ես տխուր էի, որովհետև իմ ուզած բաները չէի ստացել։ Բայց հետո նստեցի ու սկսեցի մտածել։ Հասկացա, որ ունեմ ընտանիք, ընկերներ և մարդիկ, ովքեր սիրում են ինձ։Այդ պահին ես ինձ ավելի լավ զգացի։ Պարզվեց, որ երջանկությունը հենց իմ կողքին էր, բայց ես չէի նկատում։Այդ օրը ես հասկացա, որ երջանկությունը միշտ մեծ բաների մեջ չէ։ Երբեմն այն շատ պարզ է՝ ժպիտ, լավ խոսք կամ մեկի ուշադրություն։Այսպիսով, անտեսանելի երջանկությունը միշտ կա մեր կյանքում, պարզապես պետք է սովորենք նկատել այն