Posted in Գրականություն 7

Հայոց լեզու

Տեքստից դո՛ւրս գրիր բայերը և որոշի՛ր դեմքը, թիվը, ժամանակը:

Արդար վճիռԲաբելացի մի հայտնի վաճառական մահացել էր Հնդկաստանում: Աղջկան ամուսնացնելուց հետո նա, իր կարողությունը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի նվեր էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն ավելի է սիրում հորը: Ավագ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ կրտսերը քրոջն է սիրում: Ուստի միաբերան պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:Անաչառ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.-Ձեր հայրը ամենևին էլ չի մեռել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ողջ ունեցվածքը հորս կվերադարձնեմ, բայց ես կուզենայի, որ իմ տվածը թողներ քրոջս:— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

մահացել էր — 3-րդ դեմք, եզակի, անցյալթողել էր — 3-րդ դեմք, եզակի, անցյալկառուցեց — 3-րդ դեմք, եզակի, անցյալավելացրեց — 3-րդ դեմք, եզակի, անցյալէին — 3-րդ դեմք, հոգնակի, անցյալպնդում էին — 3-րդ դեմք, հոգնակի, անցյալհատկացվի — 3-րդ դեմք, եզակի, ապառնիկանչեց — 3-րդ դեմք, եզակի, անցյալասաց — 3-րդ դեմք, եզակի, անցյալվերադառնում է — 3-րդ դեմք, եզակի, ներկապատասխանեց — 3-րդ դեմք, եզակի, անցյալկվերադարձնեմ — 1-ին դեմք, եզակի, ապառնիկուզենայի — 1-ին դեմք, եզակի, անցյալչեք վերադարձնի — 2-րդ դեմք, հոգնակի, ապառնիկստանաք — 2-րդ դեմք, հոգնակի, ապառնիսիրում եք — 2-րդ դեմք, հոգնակի, ներկա

Posted in Գրականություն 7

Գրականություն

Գյուղից մի քիչ ծուռը, սարալանջին, մի փոքրիկ տնակում, իր ծեր հոր հետ ապրում էր ջահել Իերգը։ Ունեցած հողերն ուղիղ էնքան էր, ինչքան որ հարկավոր էր անկարոտ ապրելու համար։ Հենց տան կողքից սկսվում էր կաղնի ու հաճարի ծառերի թավ ու պառավ անտառը, իսկ տան առաջին ընկած էր մի հին, կոտրած ջաղացքար։ Էն հին, կոտրած ջաղացքարին նստողի աչքին սքանչելի տեսարան էր բացվում դեպի հովիտը, դեպի հովիտով վազող գետը ու դեպի սարերը, որ բարձրանում էին գետի մյուս կողմը։ Իերգը, իր գործը դաշտում վերջացնելուց հետո, իրիկունները սիրում էր նստել էս քարի վրա, արմունկները ծնկներին տված ու գլուխը հենած ձեռներին՝ նա ժամերով նստում էր ու անձնատուր էր լինում իր ցնորքներին։Եվ որովհետև գյուղի գործերով էլ շատ չէր հետաքրքրվում ու գրեթե միշտ մնում էր խաղաղ, մենակ իր մտքերի մեջ խորասուզված, գյուղացիք էլ, հեգնելով, անունը դրել էին Երազող Իերգ։ Նա էլ իսկի չէր նեղանում սրանից։Քանի մեծանում էր՝ էնքան առանձնանում էր ու դառնում լռակյաց, իսկ երբ հերն էլ մեռավ ու հին կաղնենու տակ թաղեց, նրանից հետո հո էլ ձեն չէր հանում։ Այժմ առաջվանից ավելի հաճախ էր նստում հին, կոտրած ջաղացքարին ու նայում էր ներքև, հովիտին, որտեղից իրիկվան մշուշը բարձրանում ու մեղմիկ սողում էր սարն ի վեր․ հետևում էր հետզհետե ցած իջնող մութին, ծագող լուսնին ու իրար ետևից ցոլացող աստղերին։ Նրան էնպես էր թվում, թե գետի ալիքները երգում էին, սկզբում մեղմ ու կամացուկ, ապա թե պարզ ու լսելի։ Երգում էին էն սարերից, որտեղից սկիզբ էին առնում, երգում էին էն ծովերից, որոնց ծոցն էին հոսում, ու իրենց ջրերում ապրող հավերժահարսներից։ Սրանից հետո անտառն էր սկսում աղմկել, միայն թե ուրիշ տեսակ, քան թե սովորաբար աղմկում են անտառները, ու շատ զարմանալի պատմություններ էր անում։Մյուսներից շատ պատմություն գիտեր մանավանդ ծառերից մինը, էն պառավ կաղնին, որի տակ թաղված էր իր հերը։ Աստղերն էլ հո, որ ցոլցլում էին երկնքում, ասես թե լցվում էին ներքև թափվելու սաստիկ տենչով, ուզում էին թափվեն ցած էն կանաչ անտառն ու էն կապուտակ գետը ու էնպես էին վառվռում ու թռվռում, կարծես թե էլ չէին կարողանում դիմանան ներքևի հրապուրանքներին։ Բայց հրեշտակները, որոնցից ամեն մինը կանգնած էր իր աստղի կողքին, շարունակ զսպում էր նրանց. «Աստղիկնե՜ր, ա՛յ աստղիկներ, էդպես խենթություն մի՛ անեք, ա՛յ աստղիկներ։ Դուք երեխա հո չե՞ք, որ էդպես գժություններ եք անում. քանի՜-քանի՜ հազար տարի է՝ ապրում եք տիեզերքում։ Ավելի լավ է՝ խաղաղ ու հանգիստ ձեր տեղը մնաք…»։Այո՛, հրաշալի էր էն հովիտը։ Միայն թե էս ամենը տեսնում ու լսում էր մենակ Երազող Իերգը։ Իսկ գյուղում ապրող մնացած մարդիկ սովորական մարդիկ էին, մտքներովը էս տեսակ բաներ իսկի անց էլ չէին կացնում։ Ժամանակ առ ժամանակ նրանք կտրում էին անտառի հսկա ծառերից մեկնումեկը, սղոցում, ջարդում, ծղան անում ու կրակին վրա տալով ասում. «Դե՛, ա՛յ հիմի նորից կարող ենք սուրճ եփել խմել։ Գետի մեջ իրանց լվացքն էին անում, որ շատ մեծ հարմարություն էր նրանց համար։ Աստղերին նայելիս էլ, երբ որ տեսնում էին շատ են պայծառ ցոլում, ասում էին. «Էս գիշեր թունդ ցուրտ է լինելու, մեր կարտոֆիլը ցրտահար չլինի՞»։ Իերգն եթե ճգնում էր նրանց բացատրի, թե բանն ինչումն է— ծիծաղում էին վրեն։Մի անգամ էլ, երբ Իերգը իր սովորությամբ հին ջաղացաքարի վրա նստած միտք էր անում, թե ինքը ինչքան է մենակ բովանդակ աշխարհքում, քունը տարավ, ու աննկատելի քնեց։ Երազում տեսավ, իբրև թե երկու արծաթ շղթաներով երկնքից մի ոսկի ճոճ էր իջնում ներքև։ Ամեն մի շղթայի ծերը ամրացած էր մի աստղից, իսկ ճոճում նստած էր մի գեղեցիկ աղջիկ ու էնպես բարձր էր ճոճում, որ մին երկնքից գետին էր հասնում, մին էլ գետնից երկինք էր թռչում։ Ամեն անգամ, հենց որ ճոճը երկնքից երկրին էր մոտենում, աղջիկը ուրախությունից ծափ էր տալիս ու մի վարդ էր ձգում Իերգին։ Բայց հանկարծ արծաթի շղթաները կտրեցին, ու ճոճը աղջկա հետ երկուսն էլ երկինք թռան, գնացին վե՜ր, վե՜ր, մինչև որ աչքից բոլորովին չքացան։Իերգը քնից վեր թռավ, չորս կողմը նայեց, տեսավ քարի վրա, կողքին մի վարդի փունջ։Մյուս օրը նորից քնեց էնտեղ, նորից նույն երազը տեսավ ու երբ որ զարթնեց, դարձյալ կողքին վարդեր էին թափած։Էսպես շարունակ մի ամբողջ շաբաթ։ Իերգը վճռեց, որ էս երազը եթե էսպես նույնությամբ կրկնվում է, կնշանակի սրա մեջ մի ճշմարիտ բան կա։ Վճռեց, տան դուռը փակեց, բանալին գրպանը դրեց ու գնաց էն աղջկանը որոնելու։Գնա՜ց, գնա՜ց, երկար թափառեց, շատ ման եկավ, վերջապես մի երկիր տեսավ, հեռու, ուր ամպերը հասնում էին մինչև գետին։ Աշխույժ, ուրախ առաջ գնաց ու մի քիչ ժամանակ հետո ընկավ մի մեծ անտառ։ Հանկարծ էստեղ մի հառաչանքի ձեն ընկավ ականջովը։ Վազեց էն կողմը, որտեղից լսվում էր ձենը, տեսավ ալեխառն մորուքով մի պատկառելի ծերունի՝ գետին ընկած, երկու մերկանդամ այլանդակ մարդ էլ վրեն չոքած՝ ուզում են խեղդեն։ Իերգը չորս կողմը նայեց, տեսնի՝ ինչով կարող է օգնության հասնի, մի մեծ կոճղ պոկեց, որ պոկելուն պես դարձավ ծանր տապար։ Էս տապարով էնպես ուժգին հարձակվեց չարագործների վրա, որ նրանք օգնություն կանչելով ծերունուն թողին ու փախան։ Իերգը վեր քաշեց ծերունուն, օգնեց, որ կարգի գա, ու հարցրեց, թե ինչո՞ւ էին էն տկլոր ավազակները խեղդում իրեն, ի՞նչ էին ուզում։Եվ ծերունին պատմեց, թե՝ ես Երազների աշխարհի թագավորն եմ, սխալմունքով մի քիչ հեռացել էի իմ տերության սահմաններից, ընկել էի իմ ամենաոխերիմ թշնամու՝ Իրականության թագավորի տերությունը։ Էս բանը նկատել էր Իրականության թագավորը, իր ծառաներից երկուսին ղրկել էր իմ դեմ, նրանք էլ, դարան մտնելով, բռնել էին ինձ, ուզում էին խեղդեին…— Դու Իրականության թագավորին ի՞նչ վատություն ես արել, որ…— հարցրեց Իերգը։— Ոչ մի վատություն,— պատասխանեց ծերունին,— բայց առհասարակ նա շատ ամբարիշտ բնություն ունի, իսկ ինձ ատելով ատում է։— Բայց էն մարդիկը, որոնց նա ղրկել էր քո դեմ, տկլոր էին։— Հա՛,— պատասխանեց Երազների թագավորը,— նրանք մորուց տկլոր են։ Էդպես է Իրականության աշխարհքի մոդան։ Էնտեղ ամենքը, նույնիսկ իրենց թագավորը, տկլոր են ման գալիս ու իսկի էլ չեն ամաչում դրանից։ Զարմանալի խալխ են։ Բայց դու, որ իմ կյանքը փրկեցիր, ուզում եմ երախտահատույց լինեմ քեզ ու ցույց տամ իմ աշխարհքը։ Երազների աշխարհքը ամենասքանչելի աշխարհքն է, իսկ երազները իմ հպատակներն են։Ասավ Երազների թագավորն ու առաջ գնաց. Իերգը հետևեց նրան։Երբ հասան էնտեղ, որտեղ ամպերը գետնին են առնում, թագավորը մի թփուտում ծածկած դուռը ցույց տվեց, որ՝ ով որ չիմանար, անկարելի բան էր, որ գտներ ու բաց աներ։Թագավորը դուռը բաց արավ, իր ուղեկցին տարավ հինգ հարյուր աստիճան ներքև, մի պայծառ, լուսավորված քարանձավ, որ ձգվում էր երկար, շատ ու շատ մղոններ։ Զարմանալի գեղեցիկ էր էն քարանձավը։ Էլ ի՛նչ ասես, որ չկար էնտեղ։ Մեծ լճերի մեջ կղզիների վրա կանգնած պալատներ կային, ու կղզիները հանգիստ լողում էին վճիտ ջրերում։ Ով ուզեր էն պալատներից մեկնումեկի մեջ մտնի՝ պետք է ափին կանգներ ու կանչեր.«Պալա՛տ, պալա՛տ, լողա՛ դեպ ինձ,Որ հեշտ մտնեմ ես քո դըռնից»։Ու պալատն իրան-իրան կլողար դեպի ափերը։ Կային և ուրիշ դղյակներ, որ հանդարտ օրորվում էին ամպերի վրա։ Պետք էր միայն ասել.«Դղյա՛կ, դղյա՛կ, իջի՛ր դեպ ինձ,Որ հիանամ ես քո տեսքից»։Ու դղյակը հանդարտիկ գետին կիջներ։ Պարտեզներ էլ կային, որոնք ծաղիկներ ունեին, որ ցերեկները բուրում էին անուշահոտ, իսկ գիշերները լուս էին տալիս։ Ամենաերփներանգ գույներով վառվող հավքեր կային, որ հեքիաթներ էին պատմում, և ուրիշ շատ ու շատ զարմանահրաշ բաներ։ Երազող Իերգը զարմանքից ու խնդությունից չէր իմանում որի՛ն նայի, ո՛րը թողնի։— Արի՛ հիմի քեզ իմ հպատակները՝ երազները ցույց տամ,— ասավ թագավորը։— Երեք տեսակ երազներ ունեմ․ լավ երազներ՝ բարի մարդկանց համար, վատ երազներ՝ չարերի համար, և, սրանցից բացի, ունեմ նաև խիպիլիկ երազներ։ Սրանցով էլ զանազան խաղեր եմ հորինում։ Չէ՞ որ երբեմն-երբեմն թագավորներն էլ են ուզում զվարճանան։Էստեղից թագավորը Իերգին տարավ մի այգի, ուր ծառուղիները արծաթից էին, ածուները՝ ոսկուց, իսկ ծաղիկները՝ անգին քարերից։ Էստեղ զբոսնում էին լավ երազները։Առաջինը Իերգի աչքին ընկավ մի դալկադեմ նորատի ջահել կին, ձեռքին՝ խաղալիքներով լիքը մի արկղիկ։— Սա ո՞վ է։— Էդ կինը ամեն իրիկուն գնում է մի հիվանդ երեխի մոտ, որի մերը նորերս է մեռել,— ասավ Երազների թագավորը։— Ցերեկը որբ երեխան միշտ մնում է մենակ, իսկ գիշերները սա գնում է, հետը խաղում ու մոտը մնում մինչև լուս։ Սակայն ե՛կ, մի քիչ էլ գնանք դենը։Գնացին։ Մտան մի ուրիշ այգի՝ լիքը բարի երազներով։ Բարի երազները՝ տղամարդկանց ու կանանց, ծերերի ու երեխաների կերպարանքներով, բոլորն էլ բարի, ժպտուն դեմքերով, ամենագեղեցիկ զգեստներով։ Շատերը ձեռներին բռնած ունեին ամեն տեսակ լավ բաներ, ինչ որ միայն կարող է ուզել մարդու սիրտը։ Բայց Իերգը հանկարծ կանգ առավ ու էնպես բարձր ճչաց, որ բոլոր երազները ետ դառան դեպի նրան։— Ի՞նչ պատահեց,— հարցրեց թագավորը։— Ահա էստեղ է իմ ծանոթ աղջիկը, որ ինձ երևում էր էնքան հաճախակի ու վարդեր էր բերում ինձ համար։— Իհարկե, իհարկե էստեղ է,— պատասխանեց թագավորը։— Հենց նա ինքն է, որ կա։ Ճշմարիտ է, չէ՞, որ քեզ լավ երազ էի ղրկում։ Գրեթե ամենալավ երազը…Ու Իերգը վազեց դեպի իր ծանոթ աղջիկը, որ ինչպես միշտ, իր ոսկե ճոճում նստած ճոճում էր։ Նա էլ, հենց սրան տեսավ թե չէ, ներքև թռավ ու վազեց գիրկն ընկավ։ Իրար ձեռից բռնած նստեցին մոտակա ոսկի աթոռին ու հրճվանքով անվերջ կրկնում էին, թե ի՜նչ լավ եղավ, որ նորից իրար պատահեցին։ Կրկնում էին ու կրկնում և կարծես միշտ նոր էին ասում։— Դե՛, երեխե՛ք, հերիք է։ Քո տունը հեռու է, Իե՛րգ, ե՞րբ պետք է հասնես։ Էստեղ քեզ չեմ կարող թողնել, մենք քեզ համար տեղաշոր չունենք։ Դու գիտես, որ երազները չեն քնում, այլ գիշերները գնում են վերև-մարդկանց մոտ։ Դու էլ, աղջի՛կս, պատրաստվի՛ր, ժամանակն է, որ ճանապարհ ընկնես։ Ոտից գլուխ հագիր քո վարդագույն զգեստներդ ու ե՛կ, ես քեզ կասեմ, թե ո՛ւմ ես երևալու էս գիշեր ու ի՛նչ ես անելու։Երազող Իերզը էս որ լսեց, էնպես մի տղամարդություն եկավ վրեն, որ բնավ չէր ունեցած։ Վեր կացավ ու հաստատուն ձենով էսպես կանչեց.— Հա՛յր արքա,— ասավ,— ես էլ չեմ բաժանվելու իմ երազից, իմ թագուհուց։ Կամ ինձ պետք է թողնեք, որ մնամ էստեղ, կամ սրան պետք է թողնեք, որ մեր աշխարհքը գա ինձ հետ։ Առանց սրան էլ չեմ կարող ապրել, էնքան եմ սիրում…Ու աչքերը լցվեցին խոշոր արցունքներով։— Բայց, Իե՛րգ,— խոսեց Երազների թագավորը,— պետք է իմանաս, որ սա իմ ամենալավ երազն է։ Սակայն դու իմ կյանքը փրկել ես, Իե՛րգ, թո՛ղ էնպես լինի, ինչպես դու ես կամենում։ Ա՛ռ քո երազը ու գնա ձեր աշխարհքը։ Բայց վերև գնաք թե չէ՝ սրա գլխի արծաթե քողը պետք է վերցնես ու դռնից գցես ներքև—դեպի ինձ։ Էն ժամանակ քո երազը՝ քո թագուհին էլ միս ու արյուն կառնի, կդառնա իսկական կին, թե չէ այժմ նա անմարմին երազ է միայն…Իերգը թագավորին սրտանց շնորհակալություն արավ ու ասավ.— Սիրելի թագավոր, քանի որ դու էդքան բարի ես, համարձակվում եմ մի խնդիրքով էլ անհանգստացնել քեզ։ Տեսնում ես՝ արդեն թագուհի ունեմ, բայց թագավորություն չունեմ։ Ի՞նչպես կլինի՝ թագուհի առանց թագավորության։ Չե՞ս կարող արդյոք մի թագավորություն էլ տալ։ Ինչքա՜ն ուզում է՝ փոքրիկ լինի, միայն թե թագավորություն լինի։— Գիտե՞ս ինչ կա, Ի՛երգ,— պատասխանեց Երազների թագավորը,— թե տեսանելի թագավորություններ ես ուզում, ես չունեմ, բայց աներևույթ թագավորություններ ունեմ և նրանցից մինը քեզ եմ նվիրում, էն էլ ամենամեծերից ու ամենահոյակապներից մինը։Իերգը հետաքրքրվեց իմանա, թե ինչ տեսակ բաներ են էդ աներևույթ ասված թագավորությունները, բայց թագավորը նրան պարզեց, թե ամեն բան ինքը ժամանակին կիմանա ու շատ կզարմանա, երբ կտեսնի, թե ի՛նչ լավ է ու ինչքա՛ն հարմար էդ տեսակ աներևույթ թագավորություն ունենալը։— Սովորական, տեսանելի թագավորությունները շատ անգամ շատ հոգսեր ու անախորժություններ են ունենում,— բացատրեց թագավորը։— Օրինակի համար, ասենք թե դու թագավոր ես, դեռ անկողնումն ես. մին էլ տեսար՝ առավոտը վաղ նախարարը մոտեցավ անկողնիդ ու ասում է.— Ձերդ մեծություն, տերության կարիքների համար ինձ մի հազար ռուբլի է պետք։Գանձարանը բաց են անում, տեսնում ես՝ մեջը կոպեկ չկա։ Ի՞եչ անես։ Դեռ հալա էն էլ կարող է պատահել, որ քեզ պատերազմ հայտնեն, հաղթեն, ու էն թագավորը, որ քեզ հաղթել է, պսակվի հենց քո թագուհու հետ, իսկ քեզ մի աշտարակում փակի։ Իսկ աներևույթ թագավորության մեջ անկարելի է, որ էդ տեսակ բաներ պատահեն։— Բայց եթե էդ թագավորությունը աներևույթ է, ու մենք չենք տեսնելու, դրանից ի՞նչ դուրս կգա,— հարցրեց Իերգը։— Ա՛յ անխելք մարդ,— բացականչեց թագավորը,— ախր չէ՞ որ ձեզ համար աներևույթ չի լինիլ, դու ու քո թագուհին կտեսնեք։ Դուք պարզ կտեսնեք ձեր թագավորությունը և՛ պալատները՝ իրենց պարտեզներով, և՛ մարգագետինները, և՛ անտառները։ Նրանց մեջը կապրեք, կզբոսնեք, կանեք, ինչ որ քեֆներդ կտա։ Միայն ուրիշների համար կլինի աներևույթ, ուրիշները չեն տեսնիլ ձեր թագավորությունը։Իերգը սրա վրա շատ ուրախացավ, որ իրենց գյուղացիք ո՛չ կտեսնեն, որ ինքը թագուհի ու թագավորություն ունի, ո՛չ էլ նախանձից խեթ կնայեն։ Շնորհակալություններով հրաժեշտ տվեց Երազների թագավորին, իր թագուհու հետ հինգ հարյուր աստիճան վերև բարձրացավ, նրա գլխից վեր առավ արծաթի քողը ու ձգեց ներքև։ Հետո ուզեց ստորերկրյա մուտքի դուռը ետ դնի, բայց էնքան ծանր էր, որ չկարողացավ պահի, ձեռիցը դուրս պրծավ ու մի էն տեսակ ահագին թնդյուն հանեց, կարծես միանգամից բազմաթիվ թնդանոթներ որոտացին, ու Իերգը հանկարծ ուշաթափ եղավ։ Մին էլ ուշքի եկավ, տեսավ ինքը իրենց դռան հին ջաղացաքարի վրա նստած, կողքին կանգնած իր թագուհին, միայն ոչ թե երազ, այլ մարմին առած, սովորական կին։Իր ձեռիցը բռնած նա փաղաքշում էր իրեն ու խոսում. «Ա՛յ դու իմ ազնիվ, իմ բարի, իմ հիմար Իե՛րգ, ուրեմն էսքան ժամանակ սիրում էիր ինձ ու սի՞րտ չէիր անում ասե՜ս… վախենում էիր ինձանի՜ց…»։Լուսինը ելավ, ու լուսափայլեց գետը, ալիքները հնչուն ծփալով զարկում էին ափերին, անտառը խուլ աղմկում էր, նրանք դեռ նստած՝ խոսում էին ու խոսում։ Հանկարծ լուսնի վրա մի սև ամպի պատառ եկավ, էս միջոցին նրանց ոտների տակ մեծ թաշկինակի պես մի բան ընկավ, ու նորից լուսինն սկսեց փայլել առաջվա պես պայծառ։ Նրանք թաշկինակը վեր առան, ուզեցին բաց անեն, բայց տեսան, որ շատ է բարակ ու անթիվ անգամ ծալած, էնպես որ երկար տևեց, մինչև բոլոր ծալքերը բաց արին։Ետ բաց արին՝ ինչ տեսնեն․ աշխարհագրական քարտեզի նման մի բան։ Մեջտեղից մի գետ է հոսում, գետի երկու կողմը՝ քաղաքներ, անտառներ ու լճեր։ Իսկույն գլխի ընկան, որ էս էն թագավորությունն է, որ բարի Երազների թագավորն իրենց համար ցած է գցում երկնքից։ Եվ երբ ետ նայեցին իրենց փոքրիկ տնակին, տեսան դարձել է հոյակապ պալատ, բյուրեղյա աստիճաններով, մարմարե թավշածածկ պատերով ու բարձր աշտարակներով, փիրուզե տանիքներով։ Ձեռ ձեռի տված ներս մտան ու կորան ծաղիկների մեջ, անուշահոտ բուրմունքների, երաժշտության, ուրախության ու ամեն բանի լիության մեջ։Մյուս օրը ամբողջ գյուղը դրմբում էր, թե Երազող Իերգը վերադարձել է ու կին է բերել իրեն համար։— Իրեն նման մի բան կլինի, էլի՜,— ասում էին չորս կողմից։— Էսօր առավոտ անտառ էի գնում, տեսա՝ շեմքումը կանգնած էր,— մեջ մտավ մի գյուղացի։— Բանի նման չի, կա, էլի՜, մի լղար, պուճուր աղջիկ ա։ Հագինն ու վրինն էլ հո էնպես…— Բա ի՞նչ էր լինելու։ Սա բան չունի, նա էլ սրա նման,— նկատեց մի ուրիշը։Էսպես էին խոսում էն տխմար մարդիկ ու չէին տեսնում, որ առաջները կանգնածը թագուհի էր։ Ոչ էլ է՜ն էին նկատում, որ նրանց տնակը շքեղ պալատ է դարձել։ Եվ ի՞նչպես պետք է տեսնեին։ Իերգի համար ամպերից ընկած թագավորությունը աներևույթ թագավորություն էր։ Ինքը Իերգն էլ շատ չէր հոգում, թե ինչ են մտածում իր մասին կարճամիտ ու տխմար մարդիկ, ու իրեն համար ապրում էր իր թագավորության մեջ, իր թագուհու հետ՝ ուրախ ու բախտավոր։

մարգագետին — կանաչ խոտով դաշտ

խեթ նայել — վատ, նախանձով նայել

ստորերկրյա — գետնի տակ գտնվողթնդում — ուժեղ ձայն արձակել

Posted in Գրականություն 7

Չարենցյան բանաստեղծություններ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,Բոլորը թափվել են փողոց.Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —Գիտե՞ք, որ գարուն է արդեն։Դյութում են շրթերը վարդե,Սրտերը կրակ են ու բոց-Գիտե՞ք, որ գարուն է արդեն,Բոլորը թափվել են փողոց։***Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…***Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.Այս արև, այս վառ աշխարհումՔանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։Մոխրացի՛ր արևի հրում,Արևից թող ոչինչ չմնա, —Այս արև, այս վառ աշխարհումՔանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։***Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …ՀայրենիքումՁյունապատ լեռներ ու կապույտ լճեր։Երկինքներ, որպես երազներ հոգու։Երկինքներ, որպես մանկական աչեր։Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։Երբ լսում էի մրմունջը լճիՈւ նայում էի թափանցիկ հեռուն —Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջիԿարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներումՄեկը կարոտի իրիկնամուտին։Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռունԽառնելով հոգիս աստղային մութին․․․***Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,Պայտերը խփում են, խփում են հողին.-Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…***Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…Ես իմ անուշ ՀայաստանիԵս իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։ԾիածանԼուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,Լուսամփոփի՜ պես աղջիկ…Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,Լուսամփոփի՜ պես աղջիկ…ՄարիոնետկաԿամաց, կամաց, կամաց, կամաց,Ոտքերն հողին, հողին, հողին`Եկավ-գնաց, եկավ-գնաց,Գունատ, դեղին, գունատ, դեղին։Ձեռքը շարժեց ― մեկ վեր, մեկ վար,Ոտքը խփեց ― մեռե՛լ, մեռե՛լ,―Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր։Ահա՛, ահա՛, ― թեքվե՜ց, թեքվե՜ց,Կընկնի՛, կընկնի՛․․․ բայց չէ՛, նայի՛,Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,Մնաց մի պահ` աչքը մահի։Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնիԱչքերն, անշարժ, հեռուն գամած.―Այդպես հոգի՛ս պիտի մեռնի ―Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց

Posted in Գրականություն 7

Գրականություն

ԱԽԹԱՄԱՐԾիծաղախիտ Վանա ծովիՓոքրիկ գյուղից առափնյա,Ծովն է մըտնում գաղտագողիԱմեն գիշեր մի տըղա։5Ծովն է մըտնում առանց նավակ,Բազուկներով առնացիՋուրը ճողփում, լող է տալիԴեպի կըղզին դիմացի։Խավար կըղզուց պարզ ու պայծառ10Մի լույս կանչում է նըրան,Մի վառ փարոս նըրա համար,Չըմոլորի իր ճամփան։Սիրուն Թամարն ամեն գիշերԱյնտեղ կըրակ է անում,15Եվ ըսպասում է անհամբերԱյնտեղ՝ մոտիկ դարանում։Ծըփում է ծովն ալեծածան,Ծըփում է սիրտը տըղի.Գոռում է ծովն ահեղաձայն,20Նա կըռվում է կատաղի։Եվ Թամարը սըրտատըրոփԱրդեն լըսում է մոտիկՋըրի ճողփյուն, ու ողջ մարմնովՍիրուց այրվում է սաստիկ։25Լըռեց։ Ծովի խավար ափինԿանգնեց սև-սև մի ըստվեր…Ահա և նա… իրար գըտան…Կասկածավո՜ր լուռ գիշեր…Միայն ալիքը Վանա ծովի30Մեղմ դիպչում են եզերքին.Եվ հեղհեղուկ հեռանում ենՇըշունջներով անմեկին։Նըրանք ասես փըսփըսում են…Ու աստղերը կամարից35Ակնարկելով բամբասում ենԼիրբ, անամոթ Թամարից…Բամբասում են կուսի սըրտում…Ժամ է արդեն… ու կըրկինՄինն ալեկոծ ծովն է մըտնում,40Մյուսն աղոթում եզերքին…Բայց մի անգամ չարկամ մարդիկՆըրանց գաղտնիքն իմացան,Լույսը հանգցրին սև ու սաստիկՄի մութ գիշեր դիվական։45Մոլորվեցավ խավար ծովումԼողորդ տըղան սիրահար,Ու բերում է հողմը, բերո՜ւմՀառաչանքներն― «Ա՜խ, Թամա՜ր…»։Մոտ է ձայնը. սև խավարում,50Ժայռերի տակ սեպացած,Ուր ամեհի ծովն է գոռում,Մերթ կորչում է խլացած,Ու մերթ լըսվում ուժասպառ.«Ա՜խ, Թամա՜ր…»։55Առավոտյան ծովը ծըփաց,Ափը ձըգեց մի դիակ,Նըրա շուրթին, պաղ, կարկամած,Ասես մեռած ժամանակՍառել էին երկու բառ.60«Ա՜խ, Թամա՜ր…»։Այն օրվանից սըրա համարԿըղզին կոչվեց Ախթամար։

ճողփել — ջրի մեջ շարժվել, լողալ

առափնյա — ծովի ափի մոտ գտնվող

փարոս — լույս տվող աշտարակ

ահեղաձայն — շատ բարձր ու ուժեղ ձայնով

ալեծածան — ալիքներով լցված, փոթորկված

եզերք — ափչարկամ — չար, վատհետևանք — արդյունք, ինչ-որ բանի վերջ

Posted in Հայոց լեզու 7

Գործնական քերականություն

Բաղադրյալ դերանուններ

այսպես, այդպես, այնպեսնույնպես

որպես

ինչպես

քանիերորդ

ոչինչ

📌 2. Բառեր դերանուններ

ով

ես → ինձ, իմիր → իրեն, իրայս → այստեղ, այսպեսնույն → նույնպեսայլ → այլևսամեն → ամենուր

📌 3. Նախադասություններ (որոշյալ դերանուններով)Բոլոր երեխաները եկան դպրոց։

Բոլորը ուրախ էին։

Ամբողջ օրը անձրև էր գալիս։

Ամբողջը պատրաստ է։

Ամեն ինչ լավ կլինի։

Յուրաքանչյուր աշակերտ պատասխանեց։

Ամեն մի օր կարևոր է։

📌 4. Նախադասություններ (ժխտական և անորոշ դերանուններով)

Ինչ-որ ձայն լսվեց։

Մի քանի մարդ եկավ։

Ուրիշ մարդ չկար։

Ոչ մի պատասխան չտվեց

։Ոչ ոք չէր եկել։

Ոչինչ չհասկացա։

📌 5. Համաձայնեցում

ամբողջ սնունդը

ամբողջ գյուղին

բոլոր տարիները

բոլոր բժիշկները ասաց

ինոչ մեկը չազդեց

բոլոր գիշերները նվիրել էամբողջ գիշերը

ոչ մի վթար չի գրանցվել

ոչ մի հաջողություն չունի

ամբողջ արձակուրդը

📌 6. Խմբավորում Ա. (հարցական, անձնական, ցուցական)ես, դու, այս, ինչ, որ, մի, նա, մենք, այդԲ. (բաղադրյալ դերանուններ)ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, ինչ-որ, որևէ, ամեն ինչԳ. (ժխտական և անորոշ)ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը, ոչինչ, ոմանք, ուրիշ

Posted in Գրականություն 7

Ամենաթանկ բանը

Ամեն մարդ իր կյանքում ինչ-որ բան է կարևոր համարում։ Մեկը սիրում է խաղալիքներ, մեկը՝ փող, մեկը՝ գեղեցիկ բաներ։ Բայց ես կարծում եմ, որ ամենաթանկ բանը սերն է։Երբ մարդիկ բղավում են, դա նշանակում է, որ նրանք չեն հասկանում իրար։ Եթե մարդիկ հանգիստ խոսեն, ավելի հեշտ կլուծեն իրենց խնդիրները։Ես ճանաչում եմ մի մարդու, ով միշտ բարի է։ Նա չի բղավում, այլ օգնում է մյուսներին։ Նրան բոլորը սիրում են։Մի՞թե դժվար է լինել բարի և լսել ուրիշներին։ Ես կարծում եմ՝ ոչ։ Պետք է պարզապես ուզենալ։Այսպիսով, ամենաթանկ բանը սերն ու բարությունն են։ Եթե մարդիկ բարի լինեն, աշխարհը ավելի լավ տեղ կդառնա։

Posted in Հայոց լեզու 7

Գործնական քերականություն

1. Դերանունների տեսակներից օրինակներ

Անձնական – ես, դու, նա, մենք

Ցուցական – սա, դա, այն

Փոխադարձ – միմյանց, իրար

Հարցական – ով, ինչ, քանի, ինչու

Հարաբերական – որը, ով, ինչ

Որոշյալ – ամբողջը, ամենը, բոլորը

Անորոշ – ինչ-որ, մի քանի, ոմանք

Ժխտական – ոչ ոք, ոչինչ, ոչ մեկը

📌 2. Դերանունները և տեսակները

1. ինչ-որ — անորոշես — անձնական2. ես — անձնական3. ես — անձնական4. ոչ ոք — ժխտական5. ով — հարցականնրա — անձնական6. իմ — անձնական7. դու — անձնականինձ — անձնական8. մենք — անձնականքեզնով — անձնական9. այն — ցուցականդա — ցուցական10. այստեղ — ցուցականիմ — անձնական11. սա — ցուցականքեզ — անձնական12. նրանք — անձնականմիմյանց — փոխադարձ13. իրար — փոխադարձ14. ամենքն — որոշյալամեն ինչ — որոշյալ15. մի քանի — անորոշ16. ոմանց — անորոշ17. ես — անձնականինչ — հարցականինչն — հարցականինչու — հարցականինչից — հարցական18. այն — ցուցականորի — հարաբերականբոլորի — որոշյալ19. որոնցով — հարաբերական

Posted in Գրականություն 7

Գրականություն

տրըփալ — թույլ շարժվել, դողալ

հալածել — հետապնդել,

ելվիհ — շատ խոր փոս, անդունդ

կենսատու — կյանք տվող, կյանք պարգևող

Զմրուխտ պալատում, ոսկի դագաղում,Պառկած է չարի ուժով կախարդված,Պառկած է Արին ոչ մեռած, ոչ քուն,Ու աշխարհքն ամեն սև սուգ է մտած։Պառկած է մինչև օրը ցանկալի,Էն պայծառ օրը, երբոր նա կըգա,Կըգա նոր կյանքով ու նոր սիրով լի,Կարտասվի անույշ ու համբույր կըտա:Առաջ է գնում Ծաղիկը, հանկարծ այգին լցվում է զվարթ աղմուկով, ու տարածվում են ուրախ երգի ձայները․Ահա եկավ, հասավ չքնաղԻր թագուհին, իր սիրելին,Հիմի կելնե պաղ դագաղիցՄեր քաջ Արին-Արմանելին։Հիմի կելնի թագավորը,Հըզոր Արին-Արմանելին,Ու կըժպտան վառ աչքերըՈղջ աշխարհքին, ծաղկին, ծըլին։Հիմի կընկնի կախարդանքըՉար թշնամու, Սիպտակ դևի,Հիմի կըգա դալար կյանքը,Բույրը ծաղկի, շողն արևի։Եվ ճիշտ որ, Ծաղիկը գնում է, ինչ է տեսնում․ այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ՝ ոսկի դագաղ, դագաղի մեջ՝ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրըփում է։ Տեսնում է թե չէ՝ սիրտը փուլ է գալի, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում։ Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մինը։Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը՝ Արին-Արմանելին է, որ կա։Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհքը։Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր եղած Սիպտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն։Լսում եմ, լսում եմ նրա դաժան ձենը,- պատասխանում է Արին-Արմանելին։- Ինձ էլ նա է կախարդել ամիսներ առաջ ու գցել էս մահանման քնի մեջ։ էսպես է անում ամեն տարի։ Պետք է էսպես էլ մնայի, մինչև մինը խորտակեր նրա չար կախարդանքը։Դու եղար էդ մինը։ Այժմ ես դուրս կգնամ նրա դեմ։Ասելն ու անելը մին է լինում։ Առնում է կայծակի թուրը ու դուրս է գալի։ Երկու թշնամի ուժերը պատահում են իրար, բացվում է օրհասական կռիվը։ Զարկում են—զարկվում, երկինք ու գետինք իրար են խառնվում։ Մութն ամպերում մռնչում Է Սիպտակ դևը, Արին—Արմանելին ահավոր որոտում ու շողացնում է կայծակի թուրը․ երկիրը ղողում, դղրդում է հիմքից։ Կռվի վերջում պարտված—ջարդված Սիպտակ դևը վշշալով ու թշշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, Մասիսի էն մեծ վիհը, դարձյալ փակվում Է իր բյուրեղյա սառն ապարանքում։ Աշխարհքը մնում է գեղեցիկ հաղթողին։Ու աստվածային հանդես է բացվում Արաքսի հովիտում։ Արին—Արմանելին պսակվում Է Ծաղկի հետ։ Բնությունը առատորեն փռում է իր փարթամ վարդերն ու զարդերը, ինս ու ջինս, մրջյուն ու թռչուն իրար են խառնում իրենց զվարթ աղմուկն ու աղաղակը, խաղն ու տաղը, ամենի վրա հոյակապ կամար է կապում կանաչ—կարմիրը՝ ծիածանը, իսկ նրանց վերև ճառագում, աշխարհքովը մին ժպտում է գարնան կենսատու արևը։

Posted in Գրականություն 7

ՓԱՐՎԱՆԱ

I

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

5Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
10Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
15Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
20Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II


25Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
30Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
35Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
40Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:
45Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
50Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
55Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
60Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

65Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
70Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—
75Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից
80Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
85Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան
90Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.
95Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

III


— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,
100Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
105Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:
110Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.
115Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին
120Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

125— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,
130Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV

Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
135Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
140Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:
145Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *

Ասում են, էն թիթեռները,
150Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
155Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
160Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա

. Անծանոթ բառերը և բացատրությունը

ամայի — դատարկ

ալեհեր — սպիտակ մազերով

սեգ — գեղեցիկ, հպարտ

զրահ — պաշտպանիչ հագուստ

2. Նկարագրի՛ր ուրիշ աշխարհը

Այդ աշխարհը բարձր լեռների վրա էր, գեղեցիկ և խաղաղ։ Այնտեղ կար ճերմակ ամրոց, կապույտ երկինք և մաքուր բնություն։

3. Նկարագրի՛ր արքայադստերը

Նա շատ գեղեցիկ, նուրբ և բարի էր։ Ուզում էր ոչ թե հարուստ կամ ուժեղ մարդ, այլ իսկական սիրով մարդ։

4. Ո՞ր կերպարն է ավելի ամբողջական

Արքայադուստրը, որովհետև նրա կյանքը, զգացմունքները և վերջը ամբողջությամբ ներկայացված են։

5. Վերնագրի՛ր մասերը

I — Աշխարհի և արքայադստեր նկարագրություն

II — Մրցույթ

III — Սպասում

IV — Տխուր ավարտ

6. Ինչո՞ւ է կոչվում «Փարվանա»Քանի որ կապված է Փարվանա արքայի և լճի հետ։

7. Ո՞րն է հիմնական ասելիքը

Չափազանց մեծ ցանկությունները կարող են բերել ցավի։

8. Հատվածներ

ա) Ամենագեղեցիկ — աղջկա նկարագրությունը

բ) Ամենալարված — մրցույթի պահը

գ) Ամենատխուր — լաց լինելու հատվածը

դ) Ամենախաղաղ — սկզբի բնության նկարագրությունը

Posted in Գրականություն 7

Իմ ոսկի քաղաքը

Իմ ոսկի քաղաքը իմ սիրելի քաղաքն է։ Այն ինձ համար ամենագեղեցիկն է աշխարհում։ Երբ ես քայլում եմ նրա փողոցներով, զգում եմ, որ այստեղ ամեն ինչ ինձ հարազատ է։Առավոտյան քաղաքը լցվում է արևի տաք լույսով։ Շենքերը փայլում են, ծառերը շարժվում են քամուց, և մարդիկ շտապում են իրենց գործերով։ Բայց նույնիսկ այդ շտապի մեջ քաղաքը ունի իր հանգստությունն ու գեղեցկությունը։Երեկոյան իմ քաղաքը դառնում է ավելի կախարդական։ Լույսերը վառվում են, փողոցները լուսավորվում են, և ամեն ինչ կարծես ոսկեգույն երանգ է ստանում։ Այդ ժամանակ ես հասկանում եմ, թե ինչու եմ ասում՝ «իմ ոսկի քաղաքը»։Ես սիրում եմ իմ քաղաքը, որովհետև այստեղ են իմ ընտանիքը, ընկերները և իմ հիշողությունները։ Այս քաղաքը միայն շենքեր ու փողոցներ չէ, այլ իմ կյանքի մի մասն է։Իմ ոսկի քաղաքը միշտ կմնա իմ սրտում՝ որպես ամենաջերմ ու ամենասիրելի վայր