Posted in Մայրենի 6

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

1905

Posted in Մայրենի 6

Տերյանական միասնական ընթերցում

Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար…

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

* * *

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շաբժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Posted in Մաթեմատիկա 6

Կիսամյակային ամփոփիչ աշխատանք

  1. Գտի’ր 2a+(ab-bc)-4  տառային արտահայտության արժեքը, եթե a=10, b= 5 և c=4

2×10=20

10×5=50

5×4=20

50-20=30

30+20=50

50-4=46

  1. Հետևյալ մեծություններից, որ երկու մեծություններն են կոչվում ուղիղ համեմատական
    1. Ճանապարհ և ժամանակ
    2․ Ճանապարհ և արագություն
    3․ Քառակուսու կողմ և պարագիծ
    4․ ապրանքի գին և քանակ
  2. Որքան է 536-ի 100 % — ը։

536

  1. Զբոսաշրջիկը անցել է ամբողջ ճանապարհի 1/4 մասը։ Ճանապարհի քանի տոկոսն է նա անցել։

25%

  1. Գտի’ր այն թիվը, որի 30 %-ը հավասար է 600-ի։

2000

  1. Մի թիվը 5 անգամ մեծ է մյուսից։ Գտի’ր այդ թվերը, եթե այդ թվերի գումարը հավասար է 60- ի։

50, 10

  1. 50-ը 100-ի քանի տոկոսն է։

50

  1. Ընտրիր ճիշտ պատասխանը`
    1․ Կոորդինատային առանցքը կամ թվային ուղիղը կազմված է սկզբնակետից, որը 1 թիվն է, 1-ից աջ գտնվում են դրական թվերը, իսկ 1-ից ձախ բացասական թվերը։
  2. 2․ Կոորդինատային առանցքը կամ թվային ուղիղը կազմված է սկզբնակետից, որը 0 թիվն է, 0-ից աջ գտնվում են դրական թվերը, իսկ 0-ից ձախ բացասական թվերը։
    3․ Կոորդինատային առանցքը կամ թվային ուղիղը կազմված է սկզբնակետից, որը 0 թիվն է, 0-ից ձախ գտնվում են դրական թվերը, իսկ 0-ից աջ բացասական թվերը։
    4․ Կոորդինատային առանցքը կամ թվային ուղիղը կազմված է վերջնակետից, որը 0 թիվն է, 0-ից ձախ գտնվում են դրական թվերը, իսկ 0-ից աջ բացասական թվերը։
  1. Հաշվիր |-50|+|-4-(-12)|•(-10)  արտահայտության արժեքը

|-50|+|-4-(-12)|x(-10)=-130

Posted in Բնագիտություն 6

Ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։

Այն երեվույթն է կոչվում ֆիզիկական, որը փոխում է վիճակը։ Փոխում է չափսը, ձևը և այլն։

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։

Այն երեվույթն է կոչվում քիմիական որը փոխում է բաղադրությունը, համը և այլն։

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը, բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։
  1. Բերե’ք ֆիզիկական երևույթի օրինակներ։

Հեռախոսի կոտրվելը։

  1. Բերե’ք քիմիական երևույթի օրինակներ։

Որևրէ բանի այրվելը։

  1. Քիմիական երևույթների ժամանակ ի՞նչ փոփոխություններ են կատարվում նյութի հետ։

Մարմինը փոխում է իր համը, հոտը, ձևը, բաղադրությունը, վիճակը։

  1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։

Երբ բարդ նյութը բաժանվում է մի քանի սովորական նյութի։

  1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։

Երբ մի քանի սովորական նյութ միանում են մի բարդ նյութի։

  1. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

Քայքայման։

  1. .Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
    ա) C+O2 =CO2 բ)CH4=H2+C
    գ)H2+S=H2S. դ) FeS=Fe+S
  1. Բերե’ք քայքայման ռեակցիայի օրինակներ։

Աղաջուր=Աղ+Ջուր

  1. Բերե’ք միացման ռեակցիայի օրինակներ։

H2+S=H2S

  1. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։

Առաջանում է հրդեհ, առաջանում է բարձր ջերմաստիճան և վտանգավոր գազեր։

  1. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Կենցողային աղբի այրումը, վտանգավոր գազերի ջերմությունը և այլն։

  1. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Զանգել հրշեջին, փորձել հանգեցնել կրակը, խուճապի չմատնվել։ Չի կարելի հանգեցնել կրակը ջրով, ավելի լավ է օգտագործել կրակմարիչ։

Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

Օքսիդի հետևանքով առաջացած նյութերը։

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:

Թթվի մնացորդ, մետաղ։

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:

Մետաղի ատոմ և հիդրոքսիլ խումբ։

  1. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:

F

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Երբ դեֆորմացված մարմինը վերականգնում է իր տեսքը։

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Երբ մարմինը փոփոխվում է։

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

N(Ն)=Նյուտոն

Posted in Русский язык 6

Русский язык

В русском языке одушевленные и неодушевленные существительные мужского рода в винительном падеже имеют разные формы. У неодушевленных существительных мужского рода форма винительного падежа совпадает с формой именительного падежа .

Но форма одушевленных существительных мужского рода изменяется:

Антон и Виктор друзья. Антон знает Виктора, а Виктор знает Антона.

Но! Одушевленные существительные женского рода единственного числа в винительном падеже имеют такие же окончания, как неодушевленные:

Доктор Айболит лечит (кого) свинку.

Доктор Айболит лечит (кого?) жирафа.

Доктор Айболит лечит (кого?) волка.

Доктор Айболит лечит (кого?) мишку

Доктор Айболит лечит (кого?) цыплёнка.

Доктор Айболит лечит (кого?) кота.

Доктор Айболит лечит (кого?) обезьяну.

Доктор Айболит лечит (кого?) щенка.

Мишка видит во сне (что?) новый самовар.

Мишка видит во сне (что?) красные яблоки.

Мишка видит во сне (что?) воздушные шарики.

Мишка видит во сне (что?) сладкий мёд.

Мишка видит во сне (что?) вкусную малину.

Мишка видит во сне (что?) белые грибы.

Мальчик нарисовал (что?) жёлтую грущу.

Мальчик нарисовал (что?) колючего ежа.

Мальчик нарисовал (что?) быструю ракету.

Мальчик нарисовал (что?) рыжую белку.

Мальчик нарисовал (что?) высокий дом.

Мальчик нарисовал (что?) большого слона.

Вставьте существительные в винительный падеж

Пример:
Я вижу (кот) — я вижу кота .
Задания:

Мама читает (книга)-мама читает книгу.

Мы слушаем (музыка).-мы слушаем музыку.

Она купила (яблоко).-она купила яблоко.
Я встретил (друга).-я встретил друга.
Ты любишь (цветы)-ты любишь цветы.

Posted in English 6

Strangest New Year traditions

The aim of the project is  to enlarge students’ knowledge about other countries’ customs.

  • In Denmark they save all of their unused dishes and plates until the 31st of December when they affectionately shatter them against the doors of all their friends and family.
  • In the Philippines they believe that everything should be round so as to represent coins and bring wealth. Round food, round clothes, as long as it’s round.
  • In some South American countries wearing colored underwear will determine your fate for the new year. Red underwear means you’ll find love. Gold means wealth, and white means peace.
  • In Spain, if you can manage to stuff 12 grapes in your mouth at midnight you’ve achieved good luck for the next year.
  • Today, Italians let their church bells peal, the Swiss beat drums, and the North Americans sound sirens and party horns to bid the old year farewell.
  • In Scotland, the custom of first-footing is an important part of the celebration of Hogmanay, or New Year’s Eve Day. This practice holds that the first foot to cross a threshold after midnight will predict the next year’s fortune.
  • Not all New Year’s celebrations take place on December 31. The Jewish New Year, called Rosh Hashanah, is in September. During this two-day holiday, families celebrate tradition through food and prayer services. A traditional celebration will almost always include slices of apple dipped in honey, a symbol of a sweet new year. This is the first of the High Holy Days.
  • New Year on the island of Bali is celebrated in March, coinciding with their lunar New Year. If you’re looking for a place to relax and unwind, join in on the 12-hour dedicated silence and meditation that sweeps across the island.
  • Romanian Farmers try to communicate with their animals on New Year’s Eve, they belive it will bring good luck.
  • In England people used to kiss each other. After midninght people join their hands in a circle and say a poem written by Scottish poet Robert Burns  <<Auld Lang Sync>>
  • In Greece an onion is hang from the front door of the house, as a symbol of rebirth. Parents then wake thier children by tapping them on  heads with the onion.
  • Russians write down a wish nurn it and throw it into a champange glass. Then they must drink it before  12.00.
  • In Siberia and Russia it is tradition to dive into a frozen lake.
  • Many Chinese people paint their front door red as a symbol of happiness and good fortune.

The learners find new and strange information about other countries traditions. We read discuss and make a video. We make presentations and put all the materials on our blogs.

This project will be done with 6th graders. The aim of the project is to enlarge our learners knowledge,their vocabulary.

Posted in Պատմություն 6

Բանավոր հարցում,առաջին շրջանի ամփոփում

  1. Պատմական աղբյուրների մասին

Մի ժողովրդի պատմությունը գրվում է պատմական աղբյուրների օգնությամբ։

Նշի՛ր մի քանի պատմական աղբյուրներ։

2. Ինչպե՞ս է կոչվում աշխարհագրական այն տարածքը,  որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։

3. Թվի՛ր Հայկական լեռնաշխարհի լեռները, դաշտերը, գետերը և լճերը։

4. Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումը։

5. Հայկական ավանդության համաձայն ո՞ր նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ»։

6. Ի՞նչ է քաղաքակրթությունը։

7. Նշի՛ր հին աշխարհի ամենամեծ քաղաքակրթություններից մեկը և թվի՛ր տարբեր ժամանակաշրջաններում այստեղ տեղակայված մի քանի թագավորություններ։

8. Թվի՛ր հին և նոր աշխարհի յոթ հրաշալիքները։

9. Որտե՞ղ են կերտել իրենց պատմությունը հին հույները և ովքե՞ր են սպարտիատները։

10. Թվի՛ր մեր անցած «պատմական թևավոր խոսքերը» և բացատրի՛ր նշանակությունը։

Posted in Մայրենի 6

Հաշվետվություն. Դեկտեմբեր

Սա գործնական քերականություն է Գործնական քերականություն, իսկ սա շատ հետաքրքիր Ամանորյա ընթերցանություն էր, այստեղ մենք սովորել ենք Փաթիլը ստեղծագործությունը: Սա հետաքրքիր և գեղեցիկ բանաստեղծություն էր Նոր տարի: Սա Պաուլո Կոելիո, երկու պատմվածք է:

Posted in Մայրենի 6

Կորած Նոր տարին

Հազարավոր տարիներ առաջ մի տղա նամակ է գրում Ձմեռ պապիկին,նրա ունունն էր Դանիել, և այդպես էլ իր նվերը չի ստանում: Անցնում է շարունակ տարիներ և նա որոշում է որ պետք կործանել 1989 թվականը և նա դեկտեմբերի 31-ին Ձմեռ պապիկին իր նվերների հետ փակում է նկուղում: Դանիելը ասում է, ես այսքան ժամանակ սպասել եմ իմ նվերին և դու չբերեցիր, Ձմեռ պապը ասում է, թոռնիկս այդ տարի շ ոչ ոք իր նվերը չի ստացել և այդ տարին համարվում է կորած Նոր տարի, տղան Ձմեռ պապիկին բաց է թողնում և Ձմեռ պապիկը հեռանալիս ասում է դու կդառնաս ապագա Ձմեռ պապ 2025 թվականին: Անցան տարիներ և Դանիելը Ձմեռ պապ դարձավ 2025 թվականին:

Posted in Մայրենի 6

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք

«Խոսեի սանդալները»

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական  ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական  դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:
Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկերոջից:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր տեսել, գիտեր միայն  տառապանքի գինը, չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա  մի ոտքի  սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, նրա մոտ  էին տարբեր  խաղալիքներ, հեծանիվներ ու հագուստ: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը
տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց  Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր`  երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է  ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով: