Posted in Գրականություն 7

Պատրանք

Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեզները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:Մի գուսան է եղել՝ անտուն ու թափառական: Գյուղից գյուղ շրջում էր նա պատմելու համար հինավուրց զրույցները բարի և ազնիվ գործերի մասին. Հյուսում էր խոնարհ խրճիթների մեջ իր տեսիլները մի արդար ապագայի մասին, և վառում էր պատանիների սրտերը ճշմարտի սիրով, ու քարացածների քնած խիղճը վրդովում մի պահ:Եվ այսպես վաստակում էր այն պատառ հացը, որ ստիպված է մարդ ունենալ ամեն օր:Աշնան մի օր, երբ մի գյուղից մյուս գյուղն էր գնում նա, մշուշը ծածկեց նեղ արահետը. մոլորվեց գուսանը մացառների մեջ, գիշերվա մութը վրա հասավ, և զայրագին փչեց հյուսիսի հողմը, որ անպարտելի ցրտով այրում էր անպատսպար գուսանի մարմինը:Դեգերում էր նա մի խորշ, մի խոռոչ գտնելու համար՝ պաշտպանվելու կատաղի հողմից. և հանկարծ հանդիպեց մի լքված հյուղակի, որի բաց դռնից տեսավ բուխարիկի մեջ երկու մեծ, բոցավառ կայծեր՝ երկու մեծ, բոցավառ ածուխի նման. շտապ ներս մտավ գուսանը, նստեց բուխարիկի մոտ և սառած ձեռները տարածեց ածուխի վրա. ջերմությունը ձեռքերից տարածվեց ողջ մարմնի մեջ. տաքացավ գուսանը, և ձեռքերը անընդհատ բռնած մշտավառ ածուխի վրա՝ գլուխը հենեց պատին և ննջեց երջանիկ մանուկների պես:Երբ հողմը դադար առավ, պարզվեց երկինքը և նշույլող լույսը շողաց լքված խրճիթում, գուսանը զարթնեց և տեսավ, որ բուխարիկի մեջ կրակի փոխարեն մի կատու է ծվարել՝ ոսկեղեն աչքերը երկու ածուխի պես բոցավառ, որ, սակայն, դաժան գիշերին փրկեցին նրա կյանքը:Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեզները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:Շարադրել մտքերը՝ ,,Երանի՜ նրան, ով երազ ունի,, թեմայով՝ հարազատ մնալով պատմվածքին։

Posted in Գրականություն 7

Եթե կա պարտություն կա նաև հաղթանակ

Կյանքը նման է խաղի՝ երբեմն մենք հաղթում ենք, երբեմն՝ պարտվում։ Բայց ամենակարևորը ոչ թե միայն հաղթանակն է, այլ այն, ինչ սովորում ենք պարտությունից հետո։ Պարտությունը երբեմն մեզ սովորեցնում է լինել համբերատար, աշխատասեր և չվախենալ դժվարություններից։Հաղթանակը միշտ չի գալիս հեշտությամբ․ այն պահանջում է ջանք, հավատ և համառություն։ Երբ մենք ընկնում ենք ու նորից բարձրանում, այդ պահին ենք դառնում իսկական հաղթող։ Որովհետև հաղթանակը միայն մրցույթի արդյունքը չէ, այլ ներքին ուժն է՝ չհանձնվելը։Ուստի եթե կա պարտություն, ապա անպայման կա նաև հաղթանակ, որովհետև յուրաքանչյուր պարտություն ճանապարհ է դեպի հաջորդ հաղթանակը։

Posted in Գրականություն 7

Աշնանը

Աշնանը մեր բակը դառնում է գունեղ, հրաշալի, հեքիաթային։ Ծառերի դեղին, կարմիր, նարնջագույն տերևները ընկնում են գետնին։ Օդը սառը, բայց հաճելի է։ Ես ինձ զգում եմ երջանիկ, ազատ ու կախարդական այդ պահին։ Շատ հաճելի է նստել տաք սենյակում և խմել բուրավետ, քաղցր թեյ։ Այդ պահին ես ինձ զգում եմ իսկապես խաղաղ, հանգիստ ու ուրախ ։ Երբեմն դուրս եմ նայում պատուհանից և տեսնում եմ հաճելի անձրևը։ Անձրևի թեթև, հանգիստ, բայց նաև ուրախ ձայնը կարծես պատմում է իր հրաշալի, կախարդական պատմությունը։

`

Posted in Գրականություն 7

Վերլուծություն. Վարժեցնող Օսին

Այս պատմվածքը շատ հետաքրքիր էր, որովհետև ցույց է տալիս, թե որքան մաքուր են երեխաների երազանքները։ Իմ կարծիքով ծնողները շատ էին կենդանիներին սիրում , որովհետև նրանք նույնիսկ Օսիի ծնունդին ճուտիկ էին նվիրել և թողնում էին , որ ճուտիկը քայլի սեղանի վրայով: Օսիի ընկերները շատ էին սիրում Օսիին և Լիզային նրանք ամեն գնով պաշտոնում էին Օսիին: Իմ կարծիքով Օսին իր հավին՝ Լիզային, համարում էր ոչ թե սովորական կենդանի, այլ ընկեր ու նույնիսկ հպարտություն։ Նա ներկայացրել էր իր հավին ծնողական երեկոյին :Իհարկե, ելույթը չստացվեց այնպես, ինչպես նա էր ուզում․ հավը փախավ ու խառնաշփոթ առաջացրեց։ Բայց ես կարծում եմ՝ Օսին սխալ չէր, նա ուղղակի շատ հավատում էր իր սիրելի կենդանուն։

Իմ եզրակացությունը այն է, որ այս պատմվածքը սովորեցնում է չծիծաղել երեխայի անկեղծ ջանքերի վրա։ Նույնիսկ եթե ամեն ինչ չստացվի, նրա հավատն ու սերն ավելի կարևոր են, քան արդյունքը։

Posted in Հայոց լեզու 7, Գրականություն 7, Uncategorized

Հայոց լեզվի և Գրականության Հաշվետվություն.Սեպտեմբեր

Հայոց լեզու

Տարվա սկզբի առաջին շաբաթը մենք նախագծային շաբաթ ենք արել, ֆլեշմոբ ենք արել Հուլիսյան Օգոստոսյան և Սեպտեմբերյան ինձ դուր էր եկել Օգոստոսյանը իսկ այս պատմվածքը թարգմանել ենք հայերեն The Hare and the Tortoise, հետո մենք արել ենք գործնական քերականություններ

Գործնական Քերականություն,

Գործնական Քերականություն,

Գործնական Քերականություն

Գործնական Քերականություն

Այսքանը Հայոց լեզվից

Գրականություն

Գրականությունից մենք կարդացել ենք Պատմվածքներ և Վերլուծել, բոլորն էլ շատ հետաքրքիր էին ինձ ավելի շատ դուր էր եկել Նարինջները որը մենք առաջինն էին անցել Նարինջներ, ծիրանի ծառ, Կռունկ , Գորտ Վերլուծություն և վարժեցնող Օսին մնացածները ինձ նույնպես դուր են եկել բայց ամենաշատը Նարինջներն են հավանել։ Այն խորը իմաստ ուներ նաև մնացածները նույնպես խորը իմաստ ունեին

Posted in Գրականություն 7

Վարժեցնող Օսին

Այս դեպքը տեղի ունեցավ մեր դպրոցում կազմակերպված ծնողական երեկոյի ժամանակ։ Օսին ու նրա Լիզա հավը այնպիսի աղմկալից հաջողություն ունեցան, որ ամբողջ քաղաքը երեք օր միայն այդ մասին էր խոսում։Օսին այդ հավը մի քանի տարի առաջ նվեր էր ստացել իր ծննդյան օրը։ Նրանց ընտանիքում մեծ շուքով էին նշում ծննդյան տոները։ Վեց հոգուց էր բաղկացած այդ ընտանիքը՝ հայրը, մայրը և չորս որդիները։ Չորսն էլ մեր դպրոցում էին սովորում։ Օսին ամենամեծն էր։― Վերջին հաստլիկի հերթն էլ հասավ, ― ասաց Օսին, երբ նրա կրտսեր եղբայրը հսկայական պայուսակը ձեռքին ոտք դրեց դպրոցի բակը։Իր եղբայրներին Օսին հաստլիկ էր անվանում։― Այ հիմա արդեն լրիվ կազմով ենք, ― հպարտությամբ հայտնեց նա ֆրաու Վիլաուին՝ մեր դասղեկին։Այդ պարագան դժվար թե ուրախացներ ուսուցիչներին ու դիրեկտորին, որովհետև չորս եղբայրն էլ արտակարգ կենսուրախ ու ժիր տղաներ էին։Բայց ավելի լավ է չշեղվեմ ու պատմեմ, թե ինչպես Օսին հավ ունեցավ։ Այսինքն՝ այն ժամանակ իսկի հավ էլ չէր, այլ պստլիկ մի ճուտիկ էր։ Եվ ոչ ոք էլ մտադիր չէր ընծայել Օսիին։ Ըստ մտահղացման, ճուտիկը պիտի կատարեր թռչնային բակի կողմից ընտրված պատվիրակի դեր ու վաղ առավոտյան շնորհավորեր Օսիին իր տասնամյակի առթիվ։ Ողջ ընտանիքը, բացի հոբելյարից, այդ օրը սովորականից վաղ էր արթնացել, և մայրը երեք որդիների հետ միասին տոնական նախաճաշի սեղանն էր պատրաստում։ Նրանք վառեցին բոլոր լույսերն ու Օսիի ափսեն զարդարեցին ծաղիկներով։Երբ անվանակոչիկը նոր սպիտակ վերնաշապիկով ու միջնեկ «հաստլիկի» փայլեցրած կոշիկները հագին սենյակ մտավ, ծնողներն ու եղբայրները արդեն հանդիսավոր սպասման մեջ էին։Մեծ եղբոր կողքին նստած էր Գիլկուշ շունը, միջնեկը գրկել էր դեղին կատվին, իսկ կրտսեր «հաստլիկի» ափի վրայից հոբելյարին էր նայում փոփոլավոր ճուտիկը։Հայրը մի կարճ ճառ արտասանեց։― Բոլոր ծննդյան օրերն էլ տոն են, ― ասաց նա։ ― Սակայն այսօրվա տոնը յուրահատուկ է․ լրանում է մեր Օսիի տասը տարին։ Դա մարդու կյանքում կարևոր տարեդարձ է։Օսին մի քիչ շփոթվեց, որովհետև սովոր չէր ուշադրության կենտրոնում լինել։ Ընտանիքի բոլոր անդամները սեղմեցին անվանակոչիկի ձեռքը, իսկ Գիլկուշը թաթը տվեց։ Բայց Օսին ամենից շատ ուրախացավ ճուտիկի համար։ Նա փոքրիկ եղբորից վերցրեց ճուտիկն ու ասաց․― Հիմա այս ճուտիկն իմը կլինի և ոչ մեկին չեմ տա։Ծնողները մի քիչ զարմացան որդու այդօրինակ ցանկության վրա, սակայն չառարկեցին։Նախաճաշի ժամանակ ճուտիկը նստել էր սեղանի մեջտեղը։ Նա չափազանց ինքնավստահ էր և երկյուղի նշույլ անգամ չցուցաբերեց։ Հավանաբար այն պարզ պատճառով, որ ինկուբատորում էր ծնվել։ Թխսի ճտերը սովորաբար ավելի վախկոտ են լինում։ Չէ՞ որ նրանք մայր ունեն, որը միշտ պատրաստ է իր ճտերին թևերի տակ թաքցնել։ Եվ բան է, եթե որևէ վտանգ նկատի, իսկույն կսկսի կռթկռթալ՝ «Կռթ֊կռթ֊ուր, կռթ֊կռթ֊ուր։ Ինձ մոտ եկեք, փոքրիկներս։ Ես թույլ չեմ տա, որ ձեզ նեղացնեն։ Իսկ ինկուբատորի ճտերը անհոգ են ու խիզախ։ Եվ եթե մի դժբախտություն պատահի, հույսները միայն մարդկանց օգնության վրա կդնեն։Ճուտիկը անհոգ երանությամբ ճեմում էր սեղանի վրա, հետաքրքրությամբ ուսումնասիրելով պնակներն ու գավաթները։ Եվ քիչ հետո սկսեց իր նախաճաշը։ Նա մի կաթիլ կաթ խմեց, մի փշուր թխվածք կտցեց և ամեն անգամ սիրալիր ծվծվում էր, երբ նրան առաջարկում էին համտես անել էլի ինչ֊որ մի բան։ Եվ ընդհանրապես, իրեն զգում էր ինչպես սեփական տանը։Հետո բոլոր հինգ տղամարդն էլ գնացին իրենց գործին, իսկ մայրը ավագ որդու խնդրանքով ճուտիկին տարավ խոհանոց։Դպրոցից տուն գալով՝ Օսին ճուտիկի ոտքից կարմիր ժապավեն կապեց, որպեսզի չշփոթի մյուսների հետ, ու տարավ հավանոց։Երբ ճուտիկը մեծացավ ու հավ դարձավ, Օսին նրա անունը դրեց Լիզա։ Ամբողջ ազատ ժամանակը նա իր սիրելիի հետ էր անցկացնում։ Եվ ճուտիկը այնքան էր ընտելացել Օսիին, որ առաջին իսկ կանչից սլանում էր նրա մոտ ու թույլ տալիս, որ Օսին իրեն ձեռքը վերցնի։Օսին շատ հաճախ ճուտիկին տուն էր բերում, ուր նա իսկույն մտերմացավ Գիլկուշի ու կատվի հետ։ Իսկ երբ Օսին նստում էր դասերը սովորելու, Լիզան բարձրանում էր նրա աթոռի թիկնակին ու նայում էր տետրին։ Որոշ ժամանակ անց նա սովորեց թռչել֊նստել իր տիրոջ ուսին, և նրանք այդպես գնում էին զբոսանքի։ Այդ զբոսանքները Լիզային գերագույն հաճույք էին պատճառում, այնքան որ կապված էր Օսիին։Բայց դեպքը, որի մասին խոսվում է, տեղի ունեցավ շատ ուշ։Պետք է ասել, որ Օսիին դպրոցում անվերջ ինչ֊որ անախորժություններ էին պատահում։ Մենք՝ աշակերտներս, այսինքն՝ դպրոցական բնակչության ճնշող մեծամասնությունը, Օսիին հրաշալի տղա էինք համարում և համոզված էինք, որ ուսուցիչները նրա նկատմամբ անարդարացի էին։ Պարզապես նրանք Օսիին չէին ճանաչում այնպես, ինչպես մենք էինք ճանաչում։ Նա հրաշալի ընկեր էր, ուրախ ու մարդամոտ։ Եվ լավ էլ սովորում էր։ Բայց․․․ բայց նրա հետ համարյա ամեն օր մի որևէ դժբախտություն էր պատահում։ Եվ մեծ մասամբ ոչ իր մեղքով։― Դա նրանից է, ― ասում էինք մենք, ― որ Օսին հնարանքների վարպետ է։ Իսկ որ գլխավորն է, սարսափելի անհաջողակ է։Ամենամեծ փորձանքը մեր գլխին եկավ սովորական բարձիկի պատճառով, որով սրբում են գրատախտակը։ Կարծում եմ, բոլորն էլ գիտեն, թե այդ բարձիկները որքան փոշոտ են լինում, եթե չոր են։ Այսպես ուրեմն, մեզ մոտ սովորություն էր դարձել դասամիջոցներին փոքրիկ ճակատամարտ մղել։ Միակ զենքը չարաբաստիկ բարձիկն էր։ Եթե դրանով հաջողվեր ծեփել ընկերոջդ, ուրեմն նա ոտից գլուխ կկորչեր կավճափոշու մեջ։ Հանդիսականները այդ ժամանակ քրքջում էին, իսկ տուժվածը կատաղում էր և, իհարկե, փորձում էր հաշիվները մաքրել «թշնամու» հետ։ Այդպես մենք զվարճանում էինք արդեն մոտ մի շաբաթ։Այս ամենն ավարտվեց նրանով, որ մի քանի մայրիկներ եկան դպրոց ու բողոքեցին մեր դասղեկին։ Իբրև թե իրենց երեխաները դպրոցից վերադառնում են այնքան կեղտոտ ու փնթի, որ նայելն անգամ սարսափելի է։ Եվ մի՞թե, իբր, չի կարելի հետևել, որ գրատախտակը խոնավ բարձիկով մաքրվի։Բողոքներն իրենցն արեցին, և մի գեղեցիկ օր ֆրաու Վիլաուն այլևս չդիմացավ։― Դուք պետք է վերջ տաք այդ հիմար զվարճալիքին, ― ասաց նա։ ― Համա թե բան եք հորինել։Մենք, իհարկե, համաձայնեցինք, որ մեզ վատ ենք պահել, և խոստացանք վերջ տալ «բարձիկներով ճակատամարտին»։ Դասղեկը հանգստացավ։ Նա գիտեր, որ եթե խոսք ենք տալիս, ուրեմն անպայման կկատարենք։Դասարանից դուրս գալով՝ ֆրաու Վիլաուն չգիտես ինչու նայեց Օսիին ու հարցրեց․― Դե, իսկ դո՞ւ։― Ես՝ ինչ, ― սթափվեց Օսին։― Դու հասկացա՞ր, որ ձեր անկարգությունները շատ հեռուն են գնացել։― Այո, իհարկե, ― փնթփնթաց Օսին, և մեզ թվաց, որ նա վիրավորվեց։ Դե, նրա տեղը ով էլ լիներ՝ կվիրավորվեր։ Ով՝ ով, բայց մենք հո գիտեինք, որ Օսին ընդհանրապես չի մասնակցել այդ հիմար զվարճանքին։ Այ թե ձախորդն է, չգիտես ինչու ուսուցիչները ամեն ինչի պարագլուխը հատկապես նրան էին համարում։Հաջորդ դասից առաջ Օսին մոտեցավ գրատախտակին, վերցրեց բարձիկն ու, թափահարելով, հայտարարեց․― Վերջին ներկայացումը։ Հրաժեշտի ներկայացում։Նա բարձիկը ձեռքին սկսեց վազվզել շարքերի միջով և, ֆրաու Վիլաուի տնազն անելով, գոչեց․― Ձեր անկարգությունները շատ հեռուն են գնացել։ Բավական է երես առնեք։Չգիտես ինչու, Աննին մտածեց, որ Օսին նշան է բռնել իրեն, ու փախուստի դիմեց։ Նա վազեց մինչև դուռը։ Օսին հասավ նրան, բայց Աննին ճչաց այնպես, ինչպես կարող են ճչալ միայն աղջիկները, դուրս ծլկեց և ամբողջ ուժով հենվեց դռանը։ Այդ պահին միջանցքով անցնում էր մեր դիրեկտորը։ Նա Աննիին հարցրեց, թե ինչու է հենվել դռանը։ Առանց պատասխանի սպասելու՝ դիրեկտորը մռայլվեց և սկսեց ականջ դնել դասարանից լսվող ժխորին։ Իսկապես, դասարանում անասելի աղմուկ էր։ Ոմանք պահանջում էին, որ Օսին բարձիկը տեղը դնի, մյուսներն՝ ընհակառակը, դրդում էին շարունակել «ներկայացումը»։Մի պահ Օսին շփոթվեց։ Բայց երբ բացվեց դուռը, նա գոչեց․ «Հապա՛, մի անգամ էլ», ― և բարձիկը զարկեց ուղիղ դիրեկտորի գլխին։Սկզբում դիրեկտորը քարացավ, հետո մի կերպ մաքրեց դեմքն ու, առանց մի խոսք ասելու, հեռացավ։Օսին անօգնական նայեց դիրեկտորի ետևից․ նրա աչքերում սարսափ կար։Գարշելի պատմություն ստացվեց, և չգիտեինք, ինչպես հարթեինք այն։ Օսիի հետ գնացինք դիրեկտորից ու ֆրաու Վիլաուից ներողություն խնդրելու։ Մենք երդվեցինք, որ ոչ մի նման բան այլևս չի կրկնվի։ Բացի դրանից, Օսիի մայրիկին դպրոց կանչեցին, և դիրեկտորի առանձնասենյակում մոտ մեկ ժամ ձգվեց խոսակցությունը։Մյուս օրն իմացանք, որ Օսիին դպրոցից չեն հեռացնում, ինչպես ենթադրել էինք սկզբում։ Ամբողջ դասարանը թեթևացած շունչ քաշեց, որովհետև նման պատիժը չափից դուրս դաժան կլիներ։ Չէ՞ որ Օսին բոլորովին էլ չէր ուզում «փոշեկոլոլ» անել դիրեկտորին։― Նա ինձ էր նշան բռնել, ― անդադար կրկնում էր Աննին ու Օսիին կարեկցելուց ձեռքերն էր կոտրատում։Հաջորդ օրերին մեզ հեզ ու խոնարհ էինք պահում։ Բոլորովին չէինք ուզում ֆրաու Վիլաուին նորից վշտացնել։ Դա մե՛կ։ Երկրորդ՝ մենք գիտեինք, որ եթե դասարանում էլի ինչ֊որ բան կատարվեր, ամբողջ մեղքը մեր խեղճ Օսիի գլխին պիտի կոտրվեր։Եվ, այնուամենայնիվ, հերթական անախորժությունը չուշացավ։ Դա տեղի ունեցավ ծնողական ժողովի ժամանակ։Այդ ժողովի մասին ֆրաու Վիլաուն մեզ զգուշացրեց մոտ մեկ ամիս առաջ, մի բան, որ նախկինում երբեք չէր արել։ Սովորաբար ասում էր․ «Հինգշաբթի օրը, յոթ անց երեսունին, ձեր ծնողները պետք է դպրոցում լինեն»։ Եվ ուրիշ ոչինչ։ Բայց այս անգամ խոսքը հաշվետու ժողովի մասին էր, ուր պետք է ի մի բերվեին տարեկան արդյունքները։ Եվ բոլոր ծնողների ներկայությունը պարտադիր էր։Մեր դասարանին հանձնարարված էր զարդարել դահլիճը։ Բացի այդ, մեզ հանձնարարված էր նաև երեկոյի գեղարվեստական մասը, այսինքն՝ պետք է երգեինք ու արտասանեինք։Դահլիճը զարդարելը, պարզվեց, այնքան էլ դժվար չէր։ Ընտրեցինք տարվա ընթացքում նկարված լավագույն նկարներն ու կախեցինք պատերից։ Իսկ մի քանիսը խոստացան ծաղկեփնջեր բերել։ Եղրևանու ծաղկելու ժամանակն էր։ Որոշեցինք ամբողջ փնջեր բերել ոչ միայն գեղեցկության, այլև բուրմունքի համար։Երգել նույնպես կարող էինք։ Մաքս Կրակը արդեն իսկական դաշնակահար էր ու համաձայնեց նվագակցել։ Իսկ Պետեր Մոնկեն ցանկություն հայտնեց երկարաշունչ մի ոտանավոր արտասանել։Սակայն այդ ամենը մեզ քիչ էր թվում։ Ուզում էինք հյուրերին այնպիսի մի բան հրամցնել, որ ամեն օր տեսնել չէին կարող։ Սկսվեցին առաջարկությունները։Ինչ֊որ մեկի մտքով անցավ կենդանի բուրգ կառուցել։ Մեզնից վեց ուժեղագույնները պիտի կանգնեն ցածում, իսկ մյուսները, ըստ քաշի ու հասակի, կբարձրանան նրանց ուսերին։ Բուրգի գագաթին կկանգնեցնեն մի փոքրիկի, որը բարձրից կթափահարի դրոշակը։Բայց այս խոստումնալից մտահղացումը մերժվեց, որովհետև մեր բեմը վարագույր չուներ։ Իսկ առանց վարագույրի բուրգ կազմել չէինք համարձակվում։Այդ ժամանակ Շտիպին հայտարարեց, որ կարող է ապշեցուցիչ աճապարություն անել։ Մենք, իհարկե, ոգևորությունից աղմկեցինք, բայց պարզվեց, որ Շտիպին նոր֊նոր մտադիր է տիրապետել այդ արվեստի գաղտնիքներին։ Եվ նա մեզ ցույց տվեց թերթի հայտարարությունը։«Տասնհինգ զարմանահրաշ ֆոկուս կարելի է սովորել ամենակարճ ժամանակում, ընդամենը հինգ մարկով։ Դրամը ուղարկել վերադիր վճարով»․․․Վճռելով, որ Շտիպիի մտադրությունից ոչինչ դուրս չի գա, հրաժարվեցինք նրանից։Եվ այդտեղ խոսակցությանը խառնվեց Օսին ու հարցրեց․ իսկ ի՞նչ կլինի, եթե ինքը Լիզա հավի հետ հանդես գա որպես վարժեցնող։ Այդ միտքը մեր սրտովն էր, որովհետև Օսիից շատ էինք լսել նրա հավի բացառիկ ընդունակությունների մասին։Իր ելույթը նա պատկերացնում էր այսպես․ սկզբում Լիզան հրամանը լսելուն պես կթռչի իր ձախ ուսին, հետո՝ աջ, և նա բեմով մեկ պատվո շրջան կկատարի։ Իսկ երբ հանդիսատեսները զարմանքից կքարանան, Օսին կկանգնի բեմի կենտրոնում ու, հավը գլխին, քաղաքավարությամբ կխոնարհվի։― Իսկ եթե Լիզան չհնազանդվի՞։― Էդ էր պակաս, ― ասաց Օսին։ ― Ես երևի մի հարյուր անգամ փորձել եմ այդ բաները։ Նույնիսկ հեծանվով եմ զբոսնել։ Նա նստում է ուսիս, իսկ ես սլանում եմ խանութ։Դա մեզ համոզեց, բայց որոշեցինք առայժմ ոչինչ չասել ոչ ուսուցիչներին, ոչ աշակերտներին։ Ուզում էինք, որ այդ համարը բոլորին ցնցի։Միանգամայն պարզ էր, որ նախ պետք է համոզվեինք, որ համարը կհաջողվեր։ Եվ ճաշից հետո գնացինք Օսիի մոտ։ Նստոտելով տան ետևում փռված մարգագետնում, սպասեցինք, մինչև Օսին կգնար հավին բերելու։ Նա շուտ վերադարձավ։ Իսկ ետևից փութկոտ շորորում էր Լիզան։Պպզելով, Օսին նրան հրամայեց՝ «Հո՛պ»։ Եվ ի՜նչ եք կարծում։ Լիզան ակնթարթորեն հայտնվեց նրա ուսին։ Օսին ձգվեց ամբողջ հասակով, սակայն հավը նույնիսկ չշարժվեց։ Հետո Օսին նորից կռացավ, և Լիզան թռավ գետին։Օսին մի քանի անգամ իրար ետևից կրկնեց այդ համարը, և մենք արդեն չէինք կասկածում, որ երեկոյի ժամանակ ամեն ինչ կարգին կլինի։― Իսկ ինձ կարելի՞ է փորձել, ― հարցրեց Աննին։Օսին ուսից իջեցրեց հավին ու մի կողմ գնաց։ Լիզան անմիջապես վազեց նրա ետևից։ Մենք հերթով ուսներս դեմ արեցինք նրան, բայց իզուր։Այդ ժամանակ Օսիին խնդրեցինք ցույց տալ, թե ինչպես է Լիզայի հետ զբոսնում հեծանվով։ Արդյունքը բոլոր սպասումներից վեր էր։ Մարգագետնում Օսին զարմանալի պտույտներ էր կատարում, իսկ Լիզան այնպես էր նստել նրա ուսին, ասես կպել էր ու պոկ չէր գալիս։Վերջում Օսին հավին նստեցրեց գլխին ու խոնարհվեց։ Լիզան չշարժվեց անգամ։― Սա ոչ թե հավ է, այլ հրաշք, ― ոգևորված բացականչեց Աննին, և մենք սիրով համաձայնեցինք։― Ելույթից առաջ ես նրա վզին երկնագույն գեղեցիկ ժապավեն կկապեմ, ― ավելացրեց Աննին, և Օսին չառարկեց։Դպրոցում հայտնեցինք, որ Օսին ծնողական երեկոյի ժամանակ չտեսնված մի բան պիտի ցուցադրի։ Սակայն մանրամասնությունները որոշեցինք գաղտնի պահել։Մեր դասղեկը մտքերի մեջ ընկավ։― Օսի՞ն, ― ճակատը կնճռոտելով՝ հարցրեց նա։ ― Իսկ որևէ օյին չի սարքի՞։Բայց մենք պատասխանեցին ք, որ խոսքը արվեստի մասին է, և որ ինքը միանգամայն հանգիստ կարող է լինել։― Դե լավ, ― տեղի տվեց ֆրաու Վիլաուն։ ― Կապրենք՝ կտեսնենք։Սակայն Օսին երեկույթից անմիջապես առաջ սկսեց տատանվել։― Բա որ հանկարծ Լիզան այդ բազմությունից վախենա՞, ― ասաց նա։ ― Ախր դրան սովոր չէ։ Բացի դրանից, հանդիսատեսները, հավանաբար, կաղմկեն, կփռշտան, կծիծաղեն։― Եվ կհազան էլ, ― նկատեց Կարլը։Այնժամ մենք որոշեցինք մի վերջնական փորձ անել, որպեսզի ամեն ինչ լիներ ինչպես պետքն է։ Փորձի ժամանակ բարձր ծիծաղում էինք, փռշտում, հազում, բայց Լիզան մեզ վրա ոչ մի ուշադրություն չէր դարձնում և հանգիստ նստած էր Օսիի ուսին։Մենք գոհ մնացինք․ հիմա արդեն ոչ մի պատահականություն չի կարող Լիզային հունից հանել։― Գուցե ելույթից հետո ուսուցիչները սկսեն մի քիչ լավ աչքով նայել ինձ, ― հույսով ասաց Օսին։ Մենք գլխով արեցինք, որովհետև ինքներս էլ այդ հույսն ունեինք։― Իսկ վերջում, երեխաներ, ― ամբողջապես փայլելով հայտարարեց Օսին, ― վերջում ես հեծանվով կանցնեմ դահլիճի միջով։Նա հիասթափվեց, երբ մենք հակառակվեցինք։― Առաջին անգամ Լիզայից չի կարելի այդքան շատ բան պահանջել, ― ասաց Կարլը։Եվ Օսին ստիպված էր համաձայնել։Ծնողները խումբ֊խումբ բարձրանում էին դեպի դահլիճ տանող աստիճաններով։ Մենք նախօրոք «Դեպի ժողով» մակագրությամբ ու սլաքներով ցուցանակներ էինք փակցրել ամենուրեք։Հայրիկներն ու մայրիկները շրջում էին դահլիճում ու հիանում մեր նկարներով։ Երբ բոլորը հավաքվեցին, բեմ ելավ ֆրաու Վիլաուն և ողջույնի ճառ արտասանեց։ Մեր ուսուցչուհին տոնական զգեստով էր և սանրվածքն էլ արտասովոր էր։ Եվ անգամ ձայնն էլ հնչում էր ոչ այնպես, ինչպես դասերի ժամանակ։ Հավանաբար, նա մի քիչ հուզված էր։Ֆրաու Վիլաուից հետո ողջույնի խոսք ասաց մեր աղջիկներից մեկը, որից հետո մենք խմբով երգեցինք։Մի խոսքով, ամեն ինչ բարեհաջող էր ընթանում։ Հանդիսատեսները լուրջ և ուշադիր լսում էին։ Այդ միջոցին Օսին տանջվում էր վարագույրի ետևում, բեմի կողքին դրված աթոռակի վրա։ Նա ծնկներին էր դրել բռնակով մի զամբյուղ։ Ինչպես կռահեցինք, զամբյուղի մեջ նստած էր Լիզան։ Աննին նրա վզին երկնագույն մեծ ժապավեն էր կապել, և Օսին հետագայում մեզ պատմեց, որ մեր երգը լսելուն պես Լիզան սկսել է անհանգստության նշաններ ցույց տալ։ Զամբյուղի կափարիչը բարձրացնելով՝ Օսին տեսսնում է, որ հավը կտցահարում է ժապավենը, ցանկանալով ազատվել դրանից։Վերջապես հասավ Օսիի հերթը։ Մեր լավագույն նկարիչները գեղեցիկ պլակատ էին պատրաստել, ուր պատկերված էր Լիզան՝ երկնագույն ժապավենը վզին, իսկ տակը հետևյալ մակագրությունը․ «Խնդրում ենք բացարձակ լռություն պահպանել Լիզայի անդրանիկ ելույթի ժամանակ»։ Այդ պլակատը ձեռքին՝ Կարլը մի քանի անգամ ետուառաջ արեց բեմի վրա։Եվ ահա, վարագույրի ետևից հայտնվեց Օսին՝ զամբյուղը ձեռքին։ Մենք սովոր էինք նրան տեսնել դպրոցական համազգեստով։ Իսկ այսօր Օսիի հագին նոփ֊նոր մուգ կապույտ կոստյում էր ու ձյունաթույր վերնաշապիկ, որի օձիքը զարդարում էր թիթեռնիկ֊փողկապը։ Մազերը խնամքով սանրված էին։ Եվ ընդհանրապես, նա մի քիչ ծիծաղելի տեսք ուներ։Կանգնելով բեմի մեջտեղում՝ Օսին գլուխ տվեց հասարակությանը։ Ինչ֊որ տեղից զսպված քրքիջի ձայն լսվեց։ Մենք սսկացրինք նրանց ու գոռացինք՝ «Լռեք»։Դիրեկտորը հարցական նայեց ֆրաու Վիլաուին։ Վերջինս գլխով արեց, իբր թե՝ անհոգ եղեք, ամեն ինչ իր կարգով է գնում։ Սակայն դիրեկտորը կարծես համոզված չէր դրանում, որովհետև նրա դեմքին թեթևակի սարսափ երևաց։Օսին բացեց զամբյուղի կափարիչը, Լիզային հանեց ու դրեց հատակին։Վերջին նստարաններին նստած հանդիսատեսները վզները երկարացրին, հետո տեղներից վեր կացան, որպեսզի ավելի լավ տեսնեն Լիզային ու ոչինչ բաց չթողնեն։Այդ ընթացքում նրանք սարսափելի աղմուկ բարձրացրին աթոռները ետ հրելով։Լիզան տագնապած շուրջը նայեց։ Մեզ թվաց, թե նույնիսկ փոքրացավ։ Նա կրկին սկսեց կտցահարել իր ժապավենը, բայց Օսին ինչ֊որ բան շշնջաց, և նա դադարեցրեց իր փորձերը։Երբ դահլիճում լռություն տիրեց, Օսին չոքեց ու հրամայեց․― Լիզա, հո՛պ։ Լիզա, հո՛պ։Բայց նա այս բառերն արտասանեց մի տեսակ խուլ ձայնով, և մենք վախեցանք, որ Լիզան չի հասկանա հրամանը։ Այդպես էլ եղավ։ Լիզան ոչ միայն չթռավ Օսիի ուսին, այլև ավելի կծկվեց։ Այդ պահին մի քանի աշակերտներ նորից ծիծաղեցին։― Լռե՛ք, ― արդեն անհանգստանալով՝ գոռացինք մենք։Օսին մի քանի անգամ ծնկի իջավ Լիզայի առաջ, բայց սա բոլորովին էլ միտք չուներ մեղքը քավել։ Խղճուկ ու սարսափած՝ նա նստել էր հատակին։ Խեղճ Օսիի ճակատից քրտինքը թափվում էր հեղեղի պես։Դահլիճում ավելի բարձր սկսեցին ծիծաղել։ Այդ ժամանակ բեմ ելավ Կարլն ու ասաց․― Արտիստին բացարձակ լռություն է պետք։Հավանաբար, հուզմունքից Կարլի կոկորդը չորացավ, և նրա ձայնը հնչեց ջահել աքլորի պես։ Այստեղ արդեն ծիծաղեցին նույնիսկ ծնողները։ Նրանցից շատերը, երևի, կարծում էին, որ այս ամենը՝ և՛ դահլիճի հռհռոցը, և՛ Կարլի կոչերը, ներկայացման ծրագրով են նախատեսված։ Չէ՞ որ հանդիսատեսները գաղափար չունեին, թե ինչ սպասելիքներ ունի Օսին իր հավից։Ճակատի քրտինքը սրբելով՝ Օսին ձեռնարկեց իր վերջին հուսահատ փորձը։ Նրա դեմքը վերնաշապիկից էլ սպիտակ էր։― Լի՛զա, ― գոչեց նա։ ― Լիզա, հո՛պ։Սակայն հավը կչկչալով փախավ մի կողմ։― Կարծես թե ֆոկուսդ չստացվեց, ― ասաց դիրեկտորը։ ― Հավդ վերցրու ու հեռացիր։Օսին խոնարհ գլուխ տվեց։ Բայց երբ նա մոտեցավ Լիզային ու ձեռք մեկնեց, հավը թռավ տեղից ու հայտնվեց նրա ուսին։Օսին իրեն կորցրեց։ Նա աչքի պոչով նայեց Լիզային ու թեթևակի ժպտաց, չիմանալով, թե ինչ անի։ Այն հանդիսատեսները, որոնք խղճում էին Օսիին, շատ ուրախացան․ ինչ որ է, ֆոկուսը վերջապես հաջողվեց։ Թնդացին ծափահարությունները։ Այ, հենց այդ ծափահարություններն էլ հասցրին աղետի, որովհետև Լիզայի փորձերի ժամանակ մենք չէինք ծափահարում։Սարսափահար Լիզան թռավ Օսիի ուսից ու սկսեց բեմով մեկ այս ու այն կողմ նետվել։ Օսին ընկավ նրա ետևից՝ ջանալով մի անկյուն քշել նրան։ Օսիին օգնության հասան մի քանի ծնողներ, և կատարյալ իրարանցում սկսվեց․․․ Լիզան թռավ դաշնամուրի վրա, լաքապատ կափարիչին զույգ ճանկռվածք թողնելով։ Դաշնամուրի վրա շուռումուռ գալով՝ նետվեց դեպի դիրեկտորը, բայց թռիչքի ընթացքում, հավանաբար, մտադրությունը փոխեց ու վայրէջք կատարեց ինչ֊որ մեկի մայրիկի ուսին։ Մայրիկը սարսափելի ճիչ բարձրացրեց։ Վերջնականապես շշկլված Լիզան հավաքեց իր վերջին ուժերն ու․․․ վեր խոյացավ դեպի ջահը։ Նստելով մետաղյա օղակին, հավը իրեն լիակատար անվտանգության մեջ զգաց ու մի քիչ հանգստացավ։Երբ բոլորը գլխի ընկան, թե ինչ է կատարվել, դիրեկտորը տնտեսվարին կարգադրեց բերել սանդուղքը։ Բայց Օսին հուսահատ օրորեց գլուխն ու ասաց, որ դրանից ոչինչ դուրս չի գա։ Ավելի լավ է Լիզային հանգիստ թողնեն ու շարունակեն համերգը։Հանդիսատեսները կրկին զբաղեցրին իրենց տեղերը, շարունակ նայելով ջահի կողմը։Բեմ ելավ Ինգրիդն ու սկսեց բանաստեղծություն արտասանել։ Նա միշտ էլ լավ էր արտասանում, իսկ այսօր հատկապես կաշվից դուրս էր գալիս, որպեսզի մի կերպ հարթեցնի Օսիի անհաջողության տպավորությունն ու փրկի դասարանի պատիվը։ Բայց երբ Ինգրիդը հասավ երկրորդ քառյակին, Լիզան հանկարծ սկսեց կչկչալ։ Ինգրիդը շփոթված լռեց, հայացքը հատակին հառելով, իսկ բոլոր հանդիսատեսները աչքները տնկեցին հավին։ Վերջապես Լիզան դադարեց կչկչալուց, սակայն երբ Ինգրիդը բերանը բացեց, նորից սկսվեց ուժեղ կչկչոցը։ Այստեղ արդեն Ինգրիդը իրեն չզսպեց ու ծիծաղեց։ Նրան հետևեց ամբողջ դահլիճը։ Միայն Օսիի ծիծաղը չէր գալիս։ Մենք տեսանք, թե ինչպես թաքուն օձիքից պոկեց «թիթեռնիկն» ու դրեց գրպանը։ Նա վշտահար տեսք ուներ։Թե հետո ժողովում ինչի մասին խոսեցին, մեզնից ոչ ոք հետագայում հիշել չէր կարողանում։ Ե՛վ ծնողները, և՛ ուսուցիչները իրենց ելույթներում անվերջ շփոթվում էին և ասում էին, հավանաբար, բոլորովին էլ ոչ այն, ինչ ուզում էին ասել։Իսկ Լիզան, ասես ոչինչ էլ չի եղել, զբոսնում էր ջահի օղակի վրա, մերթ ընդ մերթ իր կչկչոցը տարածելով։ Այն ծնողները, որոնց աթոռները ուղիղ ջահի տակ էին դրված, մի կողմ քաշվեցին, զգուշանալով, որ Լիզան հանկարծ վերևից անակնկալ չմատուցի։Վերջապես ֆրաու Վիլաուն ասաց եզրափակիչ խոսքը։ Բոլոր ծնողները երեկոյից գոհ մնացին, միայն դիրեկտորը մռայլ տեսք ուներ։Իսկ մենք միայն մի բան էինք մտածում․ մեր լավ Օսին կրկին տհաճ պատմության մեջ ընկավ։ Երևում էր, որ ֆրաու Վիլաուն կիսում էր մեր զգացմունքները, որովհետև աննկատելի գլխով արեց նախ մեզ, հետո՝ Օսիին։Ժողովն ավարտվեց։ Բայց հանկարծ Օսին արագ բեմ վազեց ու ասաց․― Տիկնայք և պարոնայք։ Շատ եմ խնդրում միջանցք դուրս գաք, այդ դեպքում միայն ինձ կհաջողվի համոզել Լիզային․․․Նրա հետագա խոսքերը խլացան ուրախ քրքիջի մեջ։

Պատմությունը և՛ զվարճալի էր, և՛ տխուր։ Օսին լավ տղա էր, սիրում էր իր հավին ու միշտ ուզում էր ուրախացնել բոլորին, բայց հաճախ անհաջողությունների մեջ էր ընկնում։ Ես կարծում եմ, որ նա օրինակ է ընկերասիրության ու կենդանիների հանդեպ սիրո համար։

Posted in Գրականություն 7

Գորտ վերլուծություն

«Գորտերը» պատմվածքը գրել է Ագուտագավան։ Պատմվածքը գորտերի մասին է, որոնք կարծում էին, որ ամբողջ աշխարհը ստեղծված է միայն իրենց համար։ Նրանք եսասեր էին, բայց նաև խելացի։ Երբ օձը կուլ է տալիս գորտերից մեկին, մյուսները մտածում են, որ դա նույնպես նրանց օգտին է՝ տեղ է ազատվում լճակում։Պատմությունը մեզ սովորեցնում է չլինել եսասեր և տեսնել ամեն ինչի լավ կողմը, նույնիսկ դժվար իրավիճակներում։ Պատմվածքը հետաքրքիր էր, և թվում է, թե գորտերն ու օձը միայն կերպարներ են՝ գաղափարների համար, ոչ թե իրական կենդանիներ։

Posted in Գրականություն 7, Uncategorized

Կռունկ

Մաս 1-ին — Մարգարի՛տ․․․Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր տաք ավազներին, և հայացքը թրթռում էր ջրերի վրա։Նա այնտեղ գտավ Կոմիտասի հայացքն ու ժպտաց։— Մարգարի՛տ, ի՞նչ գիտես, թե այս ալյակներից մեկը Հայաստանեն չի եկել-հասել այստեղ ու հիմա ուզում է ափ ելնել։Ալիքները Ատլանտյանի ալիքներն էին, ափը՝ Անգլիայի Սպիտակ կղզու, իրիկնապահը՝ 1911 թվականի ամառվա։— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս։-Հայ ջուր է, տիրոջ ետքեն վազեվազ աշխարհեն էլ դուրս կելնի, Մարգո՛։Կոմիտասը մեկնված էր կողքի, և նրա մկաններից ու նյարդերից հոգնածություն էր անջատվում, որը նա հավաքել էր տաք ու փոշոտ ճամփեքից։ Նա երկար շրջել էր Արևմտյան Հայաստանում, անցել գավառից գավառ, հավաքել մեռնող, գաղթող ուննջող երգերը, սերմել հույս և ուրախության երգ, անցել էր Եգիպտոսի հայաշատ քաղաքներով և մյուռոնի փոխարեն նա՝ հայր սուրբը՝ Կոմիտաս վարդապետը, տարաշխարհիկ հայերին մկրտել հայ ոգով՝ ի տեղ նշխարի նրանց բերանները երգով քաղցրացնել։ Հետո շարունակել էր ճամփան, ու սև վեղարով ծրարած Հայաստան աշխարհը տարել-հասցրել Ալեքսանդրիա։ Այստեղ նա հավաքել էրհիսուն մանուկներ․ աղոթքի տեղ երգ մրմնջացել, հոգիներում արթնացրել հայրենի լեռների շշուկները, ապա նրանց մատղաշ կոկորդները դարձրել սրինգ՝ ու փորձել, ու նվագել։Ապա Եգիպտոսից անցել էր Ֆրանսիա, հասել Փարիզ, հասել իր հոգուն ու երգին աշակերտած Մարգարիտի մոտ ու դեռ մի կարգին շունչ չքաշած՝ մոտեցել դաշնամուրին:Հետո Մարգարիտի խնդրանքով, երկու շաբաթով Սպիտակ կղզումհանգստանալու էր եկել, բայց դադար չուներ։ Առավոտից գիշեր հակված էր պանդոկի դահլիճում դրված դաշնամուրին, ներդաշնակում էր երգերը, ձայնագրածի կողքին ձայնագրում նորը, կամացուկ երգում՝ նոր ձայնագրածի վրա նորից շարժում աջը, անհանգիստ քայլում էր, ու ոտնաձայնի հետ մեղեդին ալիքվում էր դահլիճում։ Եվ առավոտից գիշեր տաք-տաք երգ էր ժայթքումՍպիտակ կղզում։ Անգլիացի հանգստացողները դահլիճի դռնից ծկլկում էին, բայց ոչ ոք ներս մտնելու, խանգարելու փորձ չէր անում:— Ասում են՝ այս հոգևոր հայրը հայ երաժիշտ է,- շշնջում էր մեկը և, թեկուզ երևացողըԿոմիտասի թիկունքն էր, հարգանքով գլուխ էին տալիս ու հեռանում։ Դահլիճ ոտք դնողը միայն Մարգարիտն էր։— Կոմիտա՛ս, չէ՞ որ դու հանգստանալու ես եկել։— Երգերը ննջել չեն կամենում, Մարգարի՛տ։ Եվ ես չեմ կամենում, որ ննջեն։— Գնանք մի քիչ շրջենք, աղաչում եմ։— Մնա՛ իրիկնապահին, քեզ համար նոր երգ ունիմ, կերգեմ։․․․ Եվ հիմա նորից արևմարք էր. օվկիանի վրա՝ հեռվում, հրե լավա էր ժայթքել, և ալիքները իրարից առաջ անցնելով, իրարից երկնային գույներ ու շշուկներ փախցնելով, վազում, վազում էին՝ հրափրփուրի մեջ մարելու։ Մարգարիտը, ծնկները գրկած, նստել էր, Կոմիտասը՝ թիկնել, աչքերով ջրերի շշուկներն էր հավաքում։— Մարգարի՛տ, ալիքները գանգատ ունին, նրանք անտուն են, թափառական ու գանգատ ունին։— Տարօրինակ բաներ ես մտածում, Կոմիտա՛ս,- խոսքը կրկնեց Մարգարիտը, և որպեսզիԿոմիտասը չգնա կնճռոտ մտքերի հետևից, հիշեցրեց,- դու ինձ խոստացար նոր երգ։— Մնա լուսնկային։— Բայց մենք ճաշի հրավեր ունենք։Փոքրիկ պանդոկում Կոմիտասի ու Մարգարիտի հարևանությամբ կենում էր անգլիացի մի ընտանիք՝ կանոնիկ ու սառը բրիտանացի հայր, մայրը՝ սևահեր, ծիծաղկոտ ու սև աչքերով իռլանդուհի, և երկու խարտյաշ մանուկներ։ Նրանք այդ օրը գնալու էին, և իռլադնուհին ճաշի հրավեր էր արել։Մաս 2-րդ…Հավաքվեցին ճաշասեղանի շուրջը։ Ամուսինները ճերմակ անձեռոցիկներ կախեցին երեխաների կրծքներին և շշուկով հասկացրին նրանց, որ համբերեն. վարդապետը պետք է օրհնի ճաշասեղանը։Կոմիտասն աջը բարձրացրեց ու անբառ խաչակնքեց ճաշասեղանը։Ընթրիքը սկսվեց զուսպ ու անձայն։ Կոմիտասը, իր բնույթին հակառակ, չէր կատակում, Մարգարիտը փորձում էր ակտիվ երևալ, իռլանդուհուն չվիրավորել, անգլիացին ընթրում էր դանդաղ, կանոնիկ շարժուձևով ու մի տեսակ հոգնած, իռլանդուհին սովորական ծիծաղը հավաքել էր աչքերում։ Նա ավելի շատ մանչերին էր կերակրում և կամացուկ զսպում, որ բարձր չխոսեն՝ ի հարգանք վարդապետի։— Ինչո՞ւ եք երեխաներին թշնամացնում ինձ,- ժպտաց Կոմիտասը,- ճանապարհին թեհայհոյեն, ո՛վ կպաշտպանի։— Օ՜, ի՞նչ եք ասում, հա՛յր սուրբ,- աչքերում թռվռացող ծիծաղին իռլանդուհին ազատություն տվեց,- նրանք հայհոյել չգիտեն։— Չգիտե՞ն,- Կոմիտասը գլուխն օրորեց,- ափսո՜ս։Իռլանդուհին քրքջաց․ ամուսինը լուրջ-լուրջ նայեց վարդապետին և հարց տվեց․— Դուք ուզում եք, որ նրանք, ներեցե՛ք, հայհոյե՞լ իմանան։— Հարկավ,- նույնպիսի տոնով պատասխանեց Կոմիտասը, — եթե չգիտեն, ի սեր Աստծո,սովորեցրե՛ք, մեղք են երեխաները։Կինը նորից քրքջաց, ամուսինը կարմրեց, կմկմոցով առարկեց վարդապետին, հետո էլի կատակեցին, ընթրիքն ու զրույցը դարձան անկաշկանդ, և իռլանդուհին սիրտ արեց․— Ներեցե՛ք, հա՛յր սուրբ, շատ կցանկանայի լսել ձեր ազգային երգերից մեկը։— Սիրով,- Կոմիտասը գլխով խոնարհում արեց,- լսեցե՛ք մեր «Կռունկը»։-Կռո՞ւնկը,- ժպտաց իռլանդուհին, — ի՞նչ է նշանակում։-Crane:Կոմիտասը նստեց դաշնամուրի մոտ ու նայեց Մարգարիտին։ Նա տխուր ժպտում էր։-Կռո՜ւնկ,- հոգուց փերթ-փերթ պոկված մեն մի բառի հետ շունչը գնաց, տարածվեց այդ պանդոկից, Սպիտակ կղզուց դուրս, ինչ-որ տեղ փռվեց միհորիզոն, շունչը խորացավ, և այդ պանդոկից ու Սպիտակ կղզուց դուրս բերված աշխարհն ու օրը մթնոլորտ ունեցան ու գույն․ երկինքը աշնանային կապույտ էր ու սառը, ձյուն-ճերմակ ամպեր էին լողում այնտեղ, հորիզոնը՝ մշուշոտ ու խամրած։ Հոգուց փերթ-փերթ անջատվող բառի հետ շունչն ալիք-ալիք ծավալվեց.․․․ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս․․․Իռլանդուհին կամաց թեքվեց դեպի Մարգարիտը․— Կարոտի՞ մասին է։— Այո՛, պանդուխտի երգ է։Հոսում էր Կոմիտասի ձայնը ու ձայնի հետ՝ լուծված բառերը։ Իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից անջատվող անհատնում շունչ, և հեռավոր ու անծանոթ աշխարհում բացվել էր մի հորիզոն, ու հորիզոնում՝ երկու շնչավոր՝ մի մարդ, մի կռունկ. երկրի վրա՝ խեղճ ու կրակ միմարդ, երկնքում՝ ուղղություն ու երամ կորցրած մի կռունկ։ Աշնան թախիծով լցված հորիզոնում երկու միայնակ հոգիներ հանդիպել էին․ երկուսն էլ մեծ կորուտի տեր ու նույն կարոտի՝ տաք երկրի ու երամի։ Կռունկի հոգնած ու բեկված թևերից, երկար վիզ ու կտուցից կաթկթում էր նրա կաղկղան և տակնուվրա անում պանդուխտի հոգին․ կաղկղան խոսում էր պանդուխտի հոգու հետ․ կաղկղայի մեջ ախ կար, հեռավոր ու տաք մի երկրի հուշ ու կարոտ, կորցրած երամին գտնելու հուսահատ փորձ։Պանդուխտն իր օր ու կյանքն էր պատմում կռունկին, գանգատվում պաղ մարդկանցից, պատմում էր կորուստների մասին, իր մենակության, կրքոտ էր պատմում․ չպատմել չէր կարող, որովհետև խեղդվում էր, ուրիշ մեկին պատմել չէր կարող, որովհետև ականջող չկար, հասկացող չկար, իսկ կռունկը ուրիշ էր․ նա իր պես թափառիկ է, նրա կաղկղայի մեջ իր ախ ու ցավից կա․ պետք է որ լսի, պետք է որ հասկանա․․․Իռլանդուհին սեղմեց որդուն, ապա նրա դողացող ձեռքը գտավ մյուս մանչին, ձգեց, մոտ բերեց, երեխաներին հավաքեց իր թևի տակ։— Թող հանգիստ նստեն,- կամաց ասաց ամուսինը։ Մաս 3-րդԻռլանդուհին շաղված աչքերով նայեց նրան և առաջին անգամ ատելության պես մի բան ունեցավ ամուսնու նկատմամբ․ անհույզ ու սառն էր նրա դեմքը, և իռլանդուհուն թվաց, թե է՜ն պանդուխտի գանգատը ամուսնուց է, և թվաց, թե հայր սուրբն ու Մարգարիտը գիտեն դա, և դողով նայեց Մարգարիտի կողմը։Մարգարիտի կեցվածքը վեհ էր․ ձեռքերը կրծքին ծալած, գլուխը բարձր, աչքերը՝ թախծալի։ Նա հզոր էր իր տխրության մեջ։«Էն պանդուխտի նման է»,- մտածեց իռլանդուհին և փլված ուսերով կուչ եկավ։Կոմիտասի շուրթերով բողոքում էր մի ողջ ժողովուրդ, իսկ իռլանդուհու համար բառ ու խոսք չկար, կար միայն հայր սուրբից գոլորշու պես դարձեդարձ անջատվող շունչը, և տխուր ու ամայի հորիզոնում մի պանդուխտ շարունակում էր իր մենախոսությունը՝ աչքերը կռունկի թևերին։ Կռունկը գնում էր հոգնած ու հուսահատ՝ թևերին պանդուխտի աչքերի ու ամպերի ծանրությունը։ Երկինքը նրան անդունդ էր հրում, իսկ երամը չկար ու չկար: Հույսն ու հավատը լքել էին նրան, և նա իր ցեղին ու իր տաք երկիրը չէր հասնելու։ Կռունկը գնաց, հեռացավ․ պանդուխտի ականջներում հիմա նրա կաղկղայի փշրված արձագանքն էր, պանդուխտին լքեց վերջին խոսակիցը, վերջին ընկերը, ու հորիզոնում մնաց մեն մի շնչավոր՝ մենակությունից կծկված մի պանդուխտ, և անհուսությունըփաթաթվեց նրան։«Հիմա լաց կլինի»,- արցունքները կուլ տվեց իռլանդուհին։Բայց չեղած տեղից պանդուխտը ոգի առավ, նրա աչքերի անորոշության ամպերի վրա փայլատակեց զայրույթը, նա հայացքը հեռացրեց կռունկի ճամփից: Դաշնամուրի ստեղների վերջին զարկերի ու երգի վերջին հնչյունների հետ պանդուխտը շաղված հայացքով նայեց դատարկ հորիզոնին։Իռլանդուհին փղձկաց, նա դեմքին առավ ափերի մեջ և գլուխը դրեց սեղանին։«Դա ի՜նչ երաժշտություն էր․․․ ի՜նչ ձայն էր․․․ , ես երբեք չպիտի մոռանամ․․․ չպիտի մոռանամ․․․», — կրկնում էր մտքում։— Այս ի՞նչ արեցիք կնոջս,- ամուսինը ոտքի ելավ և դժգոհ նայեց Մարգարիտին,- տասը տարի է՝ ամուսնացած եմ, նրան այս վիճակի մեջ չեմ տեսել։Հետո ձեռքը դրեց կնոջ ուսին և ասաց.— Հանգստացի՛ր, ի՞նչ պատահեց։Կնոջ ուսերն ավելի ցնցվեցին, նա ուսը իրեն քաշեց և լացի միջից ասաց․— Բայց նա չկարողացավ լաց լինել․․․ ես լաց եմ լինում, որ նա չկարողացավ լաց լինել։Ամուսինը ուսերը վեր ձգեց․ ո՞ւմ մասին է խոսում կինը, «նա»-ն ո՞վ է։— Եվ նա չպետք է լաց լիներ,- պատասխանեց Կոմիտասը,- տխրությունը պետք է ուժեղ լինի,առնական։Իռլանդուհին հանդարտ բարձրացրեց գլուխը և արցունքոտ աչքերով ուշադիր նայեց հայր սուրբին։ Կոմիտասը տխուր ժպտաց, հետո իռլանդուհին խոնարհեց գլուխը և, կարծես մեկուսի, շշնջաց․-Եվ կռունկը չհասավ երամին։-Չհասավ,- կրկնեց Կոմիտասը,- երամից կտրված կռունկները տեղ չեն հասնում, չեն հանգրվանում, մի տեղ ընկնում մեռնում են։

Հարցեր և առաջադրանքներ

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը:

Իրիկնապահ – երեկոյան պահակ

Արթնանալ – զարթնել, քնից զարթել

Պանդուխտ – օտար երկրում ապրող, հայրենիքից հեռու մնացած մարդ

Տխուր – թախծալի, վշտալի

Վեհ – բարձր, մեծահոգի, արժանապատիվ

Աղեկտուր – ողբալի, խղճալի

Գրի՛ր իրիկնապահ, արթնանալ, պանդուխտ, տխուր, վեհ, աղեկտուր բառերի հոմանիշները:

Իրիկնապահ → իրիկնադեմ պահ, երեկոնշող

Արթնանալ → զարթնել, զարթոնք ապրել

Պանդուխտ → գաղթական, օտարավայրացի

Տխուր → թախծալի, վշտոտ

Վեհ → բարձր, մեծ, ազնիվ

Աղեկտուր → ողբալի, խղճալի

Գրի՛ր առնական, հզոր, տրտմություն, սևահեր, ծիծաղկոտ բառերի հականիշները:

Առնական → թուլակամ, կանացի

Հզոր → թույլ, տկար

Տրտմություն → ուրախություն, ցնծություն

Սևահեր → շիկահեր, մազադեղին

Ծիծաղկոտ → մռայլ, տխուր

Պատմվածքի երեք հատվածները վերնագրի՛ր:

Նկարագրիր Իռլանդուհին

Իռլանդուհին սևահեր, ծիծաղկոտ և աշխույժ կին է։ Սկզբում նա թեթև ու ուրախ տրամադրությամբ է, բայց Կոմիտասի երգից խորը հուզվում է։ Նա զգայուն ու կարեկից բնավորություն ունի, արագորեն ընկալում է երգի կարոտն ու տխրությունը։ Նրա հոգին ավելի մոտ է Կոմիտասի աշխարհին, քան իր ամուսնու սառը և անտարբեր բնույթին։

Ինչո՞ւ է պանդուխտն իր ցավը հենց կռունկին պատմում:

Պանդուխտն իր ցավը պատմում է կռունկին, որովհետև կռունկն էլ մենակ է, կտրված է իր երամից։ Պանդուխտը նրան ընկալում է որպես ընկեր ու նմանվող էակ, վստահ է, որ նա կզգա և կհասկանա իր կարոտն ու մենակությունը։

Փորձիր բացատրել իռլանդուհու հուզմունքը. կարո՞ղ է մարդ իրեն անծանոթ լեզվից, երգից, մեղեդուց հուզվել:

Այո՛, մարդը կարող է հուզվել անգամ անծանոթ լեզվից։ Երգի մեղեդին, ձայնի ուժն ու փոխանցած զգացմունքները հաճախ ավելի խորն են ազդում, քան բառերը։ Կոմիտասի երգը փոխանցեց կարոտ, մենակություն և վիշտ, որոնք համամարդկային զգացումներ են ու հասկանալի բոլորին։ Այդ պատճառով էլ իռլանդուհին խորապես հուզվեց։

Posted in Գրականություն 7

Վիլիամ Սարոյան. Ծիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա արհամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։– Ո՞ւր եք գնում, Օգի, – ասաց Նիքին։– Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են, – ասաց Օգին։– Ես կարո՞ղ եմ գալ, Օգի, – հարցրեց Լայոնելը։– Արի, Լայոնել,— ասաց Օգին, – եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։– Գողանալը մեղք է, – ասաց Լայոնելը։– Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին, – հանդիսավոր ասաց Օգին, – իսկ դու, Յուլիսիս, – ասաց նա, – գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։Տղաները շարժվեցին դեպի Հենդերսոնի այգին։ Փոխանակ փողոցներով ու մայթերով գնալու, նրանք անցնում էին դատարկ բակերով, մագլցում էին ցանկապատերի վրայով։ Նրանք ուզում էին այդտեղ հասնել դժվարին, արկածախնդրական ճանապարհով։ Որոշ հեռավորությունից նրանց հետևում էր Յուլիսիսը։– Հասած ծիրանը աշխարհի ամենահամեղ միրգն է, – ասաց Օգին իր խմբի անդամներին։– Մի՞թե ծիրանը մարտին է հասնում, – հարցրեց Նիքի Փալոդան։– Նախ, համարյա թե ապրիլն է, – ասաց Օգին, – և երկրորդ, վաղահաս ծիրանը շատ կարճ ժամանակում հասնում է, եթե արև է լինում։– Վերջերս անձրև էր գալիս,— ասաց Ալֆ Ռայֆը։– Քո կարծիքով, որտեղի՞ց է ծիրանը սնունդ առնում, – ասաց Օգին, – ջրից և անձրևից։ Ծիրանի համար անձրևը նույնքան անհրաժեշտ է, որքան արևը։– Ցերեկը՝ արև, գիշերը՝ անձրև, – ասաց Շեկ Մանուկյանը, – տաքացրու և ջուր տուր։ Ես գրազ կգամ, որ այդ ծառի վրա բազմաթիվ հասած ծիրաններ կլինեն։– Երանի այդպես լինի, – ասաց Ալֆ Ռայֆը։– Ծիրանների համար դա դեռ շատ շուտ է, – ասաց Նիքի Փալոդան։ – Անցյալ տարի հունիսին հազիվ հասան։– Դա անցյալ տարի էր, – ասաց Օգին, – այս տարին ուրիշ է։Շուրջ հարյուր մետր հեռավորության վրա տղաները կանգնեցին՝ հիանալու համար այդ հռչակավոր ծիրանի ծառով, որը ամբողջությամբ կանաչ էր, գեղեցիկ, շատ հին՝ շատ մեծ։ Այն կանգնած էր Հենդերսոնի բակի անկյունում։ Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամատի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.– Օհո՜, մի տեսեք, – ասաց նա ինքն իրեն։ – Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։ – Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։ – Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու, – ասաց նա։ – Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա, – ծիծաղեց նա, – մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լինեին, գործի էությունը չէր փոխվում, նշանակություն չուներ՝ իրենք հասած ծիրանի գողության էին եկել, թե՝ խակ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էին, որ մի քիչ շատ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։– Գուցե տանը չէ, Օգի, – շշնջաց Նիքի Փալոդան, երբ տղաները համարյա հասել էին ծառին։– Տանն է, – ասաց Օգին, – նա միշտ տանն է։ Պարզապես թաքնվում է։ Դա ծուղակ է։ Նա ուզում է մեզ բռնել։ Բոլորդ ուշադիր եղեք։ Դժվար է ասել, թե նա որտեղ կլինի։ Իսկ դու, Յուլիսիս, անմիջապես տուն գնա։Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։– Հասա՞ծ են, Օգի, – ասաց Շեկը, – ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։– Միայն կանաչ, – պատասխանեց Օգին։ – Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։– Ես այստեղ եմ, – շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։– Լավ, – ասաց Օգին, – պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։– Իսկ որտե՞ղ է նա, – ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։– Ի՞նչ է նշանակում որտեղ է, – ասաց Օգին, – նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։– Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի, – հարցրեց Ալֆ Ռայֆը։– Հապա էլ ո՞վ, – ասաց Օգին, – իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։– Հասած թե խակ, – ասաց Շեկ Մանուկյանը, – մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։– Անշուշտ, – ասաց Օգին։ – Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։– Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի, – հարցրեց Լայոնելը։– Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում, – ասաց Օգին։ – Դա ուրիշ բան է։– Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում, – հարցրեց Լայոնելը։– Ո՞վ է վախենում, – ասաց Օգին։ – Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։– Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում, – ասաց Լայոնելը։– Դու ծառը տեսնում ես, չէ՞, – հարցրեց Օգին։– Ծառը շատ լավ տեսնում եմ, – ասաց Լայոնելը, – բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։ – Դեռ չեն հասել, – ասաց Ալֆ Ռայֆը։– Ճիշտ է, – ընդունեց Օգին։ – Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։– Հաջորդ շաբաթ, անպայման, – ասաց Շեկը։– Բայց շատ առատ է, – ասաց Օգին։– Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի, – ասաց Շեկը։ – Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։– Օ քեյ, – ասաց Օգին: – Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։ – Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։– Օգի՜, – բղավեց Շեկ Մանուկյանը, – Հենդերսոնը։Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.– Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր:Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։

Հարցեր և առաջադրանքներ;

1. Կարճ պատմիր տղաների <<գողության>> մասին: Գողությո՞ւն էր տղաների արածը:

2. Ընդգծիր այն հատվածները, որտեղ երևում է Հենդերսոնի վերաբերմունքը երեխաների հանդեպ:

3. Բնութագրիր Լայոնելին ըստ համապատասխան տողերի:

4. Բնութագիր Յուլիսիսին:

5. Համեմատիր տղաներին քո բակի տղաների հետ:

Posted in Գրականություն 7

Վիլյամ Սարոյան Նարինջները

Ծեծկված — ճնշված

Նրան ասված էր.-Երկու ամենախոշոր նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,- կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞:Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ժպտալ, բայց ի պատասխան դրա, հորեղբայր Ջեկը սոսկալի ծամածռեց դեմքը, և նա հասկացավ, որ ժպիտը վատ էր ստացվել: Այլ բան, եթե նա կարողանար սովորել ուրիշների պես բարձր ծիծաղել, բայց, ախր, ուրիշները այնպես ահաբեկված, այնպես ծեծկված չէին, ինչպես ինքը:_Կյանքումս այսպիսի լուրջ տղա չեմ տեսել,- ասաց հորեղբայր Ջեկը,- լսիր, Լյուկ…Նա պպզեց Լյուկի առաջ, որպեսզի ուղիղ աչքերին նայի և շարունակեց._Լյուկ, քեզնից նարինջ չեն գնի, եթե չժպտաս: Մարդկանց հաճելի է, երբ նարինջ վաճառող տղան ժպտում է: Դա նրանց դուր է գալիս:Լյուկը նայում էր հորեղբոր աչքերին, լսում էր նրա խոսքերը, բայց մի բան էր զգում միայն` որ հորեղբայր Ջեկը նույնպիսի ծեծկվածի մեկն է, ինչպես ինքը: Հորեղբայրը ուղղվեց ու ծանր հառաչ հանեց, ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Լյուկի հայրն էր հառաչում:_Լյուկ,- ասաց հորեղբայրը,- կարո՞ղ ես ժպտալ թեկուզ մեկ անգամ:_Կտեսնես նրա ժպիտը, ինչպե՜ս չէ,- ասաց հորեղբայր Ջեկի կինը: _Վախկոտ չլինեիր, հիմա ինքդ դուրս կգայիր փողոց ու կվաճառեիր նարինջները: Ինչ դու՜, ինչ քո եղբայրը: Գերեզմա՛ն մտնեիր նրա ետևից, գերեզմա՛ն: Այնտեղ է միայն քո տեղը:Ա՜յ, հենց այդ պատճառով էլ Լյուկը դժվարանում էր ժպտալ: Նրա համար, որ այդ կինը միշտ խայթում էր հորեղբայր Ջեկին: Էլ ինչպե՞ս է նա ուզում, որ ինքը ժպտա ու դեմքը չխոժոռի, եթե մի գլուխ պնդում է, թե նրանք ամբողջ ընտանիքով բանի պետք չեն:Ջեկը Լյուկի հոր փոքր եղբայրն էր և ինչ – որ բանով շատ էր հիշեցնում նրան: Իսկ Ջեկի կինը միշտ ասում է, թե լավ էր, որ Լյուկի հայրը մեռավ և, իհարկե, միայն նրա համար, որ առևտուր անել չգիտեր: Նա միշտ Ջեկին ասում է. «Մենք Ամերիկայում ենք, ոչ թե մի ուրիշ տեղ: Դու պետք է ավելի շատ մարդկանց հանդիպես, աշխատես հաճելի լինել նրանց»: Ջեկն էլ ասում է. «Հաճելի՞ լինել: Ես ինչպե՞ս կարող եմ հաճելի լինել նրանց»:Եվ կինը միշտ բարկանում է նրա վրա ու ասում. «Հիմար ես, հիմար: Եթե ես երեխայով չլինեի, վաղուց ծառայության կմտնեի Ռոզենբերգի պահեստները և քեզ էլ կպահեի երեխայիս պես»:Ջեկը նույնպիսի հուսահատ արտահայտություն ուներ, ինչպես Լյուկի հանգուցյալ հայրը: Նա միշտ ինքն իրենից դժգոհ էր, իսկ ուրիշներին ուզում էր գոհ և ուրախ տեսնել: Ու անվերջ խնդրում էր Լյուկին, որ ժպտա:-Լա՛վ,- ասաց Ջեկը,- լա՛վ, լա՛վ, լա՛վ: Թող ես խենթանամ, թող մեռնեմ: Գերեզմանն է իմ տեղը: Իհարկե: Տասը արկղ նարինջ ունենք, բայց ուտելու ոչինչ, ոչ փող, ոչ էլ տանը մի կտոր հաց: Ավելի լավ չի՞ մեռնեի: Հիմա ի՞նչ է, գնամ տնկվեմ փողոցում ու նարի՞նջ մեկնեմ անցորդներին: Կամ գուցե սայլակով նարի՞նջ ման տամ քաղաքում: Ավելի լավ է մեռնեի:Ջեկն այնպես դժբախտ ու տխուր տեսք ուներ, կարծես աշխարհում ավելի տխուր մարդ չէր եղել, և որովհետև Ջեկը շատ էր տխուր, Լյուկն աշխատեց զսպել իրեն ու լաց չլինել: Մյուս կողմից էլ Ջեկի կինը առաջվանից էլ ավելի բորբոքվեց ու լաց եղավ` այնպես, ինչպես լաց էր լինում այն դեպքերում, երբ իսկապես զայրացած էր: Եվ այն բանից, որ նա լաց էր լինում ոչ թե վշտացած, այլ զայրույթով, Լյուկը ավելի ու ավելի էր զգում, թե ինչքան սարսափելի է ամեն ինչ: Լաց լինելով, կինը Ջեկին հիշեցրեց բոլոր անվճար մնացած հաշիվները և միասին անցկացրած բոլոր սև օրերը: Իսկ երեխայի մասին, որ դեռ նոր պետք է ծնվեր, ասաց. «Է՛հ, ի՜նչ օգուտ, որ աշխարհիս երեսին մի հիմար էլ ավելանա»:Հատակին դրված էր նարինջներով լի արկղը, և նա լաց լինելով վերցրեց այնտեղից երկու նարինջ ու ասաց._Վառարանում ածուխի կտոր չկա, այն էլ նոյեմբեր ամսին. ախր սառչում ենք, չէ՞: Տնից պետք է մսի հոտ գա: Դե, ա՛ռ, բռնի՛, կեր քո նարինջները: Այնքան կեր, որ խեղդվես:Եվ նա լալիս ու լալիս էր:Ջեկն այնքան էր վշտացած, որ ոչ մի բառ անգամ ի վիճակի չէր արտասանել: Նստեց բազկաթոռին և սկսեց ետ ու առաջ ճոճվել, հայացքն էլ կարծես խենթի հայացք լիներ: Եվ դեռ ուզում են, որ ինքը` Լյուկը ծիծաղի:Իսկ Ջեկի կինը նարինջները ձեռքին անվերջ գնում – գալիս էր անկյունից անկյուն` լաց լինելով ու կրկնելով երեխայի մասին:Քիչ հետո նա դադարեց լաց լինելուց:_Դե՛, ուղեկցիր նրան մինչև փողոցի անկյունը,- ասաց կինը,- գուցե իսկապես մի բան վաստակի:Ջեկը կարծես խլացել էր, անգամ գլուխը չբարձրացրեց:_Անկյու՛նը տար նրան,- բղավեց կինը: _Թող ժպտա մարդկանց: Մեզ ուտելու բան է պետք:Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ շուրջդ ամեն ինչ այդքան զզվելի է և ոչ մեկը չգիտի, թե ինչ անի: Ի՞նչ միտք ունի դպրոց գնալ, թվաբանություն սովորել, ոտանավոր կարդալ, բադրիջան ու ամեն տեսակ անպետք բաներ նկարել: Ի՞նչ միտք ունի նստել ցուրտ սենյակում, մինչև քնելու ժամանակը գա, հետո անկողին մտնել` լսելով Ջեկի ու իր կնոջ անդադար կռիվը, արտասվելով քնել ու արթնանալ և տեսնել մռայլ երկինքը ու դողդողալ ցրտից: Դողդողալով դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել:Ջեկը վեր թռավ տեղից ու սկսեց գոռգոռալ կնոջ վրա: Գոռալով ասում էր, որ կտա կսպանի նրան, իսկ հետո էլ դանակը իր սիրտը կխրի, և դրա վրա կինը առաջվանից էլ սատիկ լաց եղավ և, շորը կրծքին պատռելով, գոչեց. «Այո՛, ավելի լավ է ամենքս էլ մեռնենք: Սպանի՛ր ինձ, սպանի՛ր»: Բայց Ջեկը թևը նրա ուսին գցած տարավ մյուս սենյակը և այնտեղից լսվում էր, թե ինչպես կինը լաց է լինում ու համբուրում Ջեկին ու ասում ու կրկնում, որ նա իսկական երեխա է, մեծ ու հիմար մի երեխա:Մինչ այդ Լյուկը անշարժ կանգնած էր անկյունում, իսկ ժամանակը այպես արագ էր անցել, որ նա չէր էլ նկատել, թե ինչքան է հոգնած: Նա շատ էր հոգնել ու սովածացել և հիմա ընկավ աթոռի վրա: Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ ամբողջ աշխարհում դու մեն – մենակ ես, չունես ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ մեկը, որ սիրի քեզ: Նա ուզում էր լաց լինել, բայց արտասվելուց ի՞նչ օգուտ:Քիչ անց Ջեկը սենյակից դուրս եկավ շինծու ուրախ դեմքով:_Մի բան է միայն պահանջվում քեզնից, Լյու՛կ,- ասաց նա,- երկու մեծ նարինջ բռնել ձեռքդ, մեկնել դրանք ավտոմեքենաներով անցնողներին ու ժպտալ: Հինգ րոպեում մի ամբողջ արկղ կվաճառես:_Կժպտամ,- ասաց Լյուկը,- հատը հինգ սենթ, երեք հատը` տասը, դյուժինը` երեսունհինգ սենթ:_Միանգամայն ճիշտ է,- ասաց Ջեկը:Ջեկը հատակից բարձրացրեց նարինջներով լի արկղը և գնաց դեպի դուռը:Շատ տխուր էր փողոցում, Ջեկը քայլում էր արկղը ձեռքին ու անվերջ կրկնում, թե պետք է բերանով մեկ ժպտալ, երկինքը տխուր էր, ծառերին` ոչ մի տերև, փողոցը` տխուր, նայում զարմանում ես, նարինջներն այնպես կոկիկ, սիրունիկ` նայում զարմանում ես. այդքան գեղեցիկ ու այդքան տխուր:Նրանք հասան Վենտուրա փողոցի անկյունը, որտեղից անցնում էին բոլոր մեքենաները, և Ջեկը արկղը դրեց մայթին :_Ավելի լավ է, երբ փոքրիկ տղան մենակ է լինում,- ասաց նա,- ես տուն եմ գնում, Լյուկ:Ջեկը նորից պպզեց ու նայեց նրա աչքերին:_Չես վախենում, չէ՞, Լյուկ: Ես լույսով քեզ մոտ կվերադառնամ: Մութը դեռ մի երկու ժամից կընկնի: Ուրախ պահիր քեզ ու կարգին ժպտա:_Կժպտա՜մ,- ասաց Լյուկը:Այստեղ Ջեկը վեր թռավ տեղից, կարծես թե առանց վեր թռչելու չէր կարող ոտքի կանգնել, և համարյա վազելով հեռացավ փողոցից:Լյուկը ընտրեց երկու մեծ նարինջ, բռնեց աջ ձեռքում և բարձրացրեց գլխից վեր: Դրա ի՞նչն էր լավ: Պարզապես տխուր դրություն: Ի՞նչ միտք ունի ձեռքին երկու նարինջ բռնել, բարձրացնել դրանք գլխից վեր ու աշխատել ժպտալ ավտոմեքենաներով անցնողներին:Թվաց, թե շատ ժամանակ անցավ, մինչև որ նա տեսավ մի ավտոմեքենա, որ գալիս էր քաղաքից, փողոցի այն կողմով, ուր կանգնած էր ինքը: Իսկ երբ մեքենան մոտեցավ, նրա մեջ տեսավ մի տղամարդ` ղեկի մոտ, իսկ հետևում մի կին, երկու երեխաներով: Լյուկը բերանով մեկ ժպտաց նրանց, բայց չէր երևում, թե կանգնելու մտադրություն ունեն, այնպես որ նա մոտեցավ մայթի եզրին ու թափահարեց նարինջները: Հիմա նա արդեն շատ մոտիկից տեսավ նրանց դեմքերը և ժպտաց` բերանը մի քիչ էլ լայնացնելով: Ավելին չէր էլ կարող, որովհետև այտերը հոգնում էին: Բայց մեքենան կողքով անցավ ու գնաց, և մարդիկ նույնիսկ չժպտացին ի պատասխան: Մեքենայում նստած փոքրիկ աղջիկը ծամածռեց դեմքը, ասես թե գտավ, որ նա անճոռնի տեսք ունի: Ի՞նչ միտք ունի կանգնել փողոցի անկյունում և փորձել նարինջ վաճառել մարդկանց, որոնք ծամածռում են դեմքերը, երբ դու ժպտում ես նրանց և ցանկանում հաճելի լինել: Ի՞նչ միտք ունի ցավեցնելու չափ մկանները լարել, ինչ է թե կան աշխարհում հարուստ մարդիկ և կան չքավորներ, և հարուստները ուտում ու ծիծաղում են, իսկ չքավորները ուտելու բան չունեն և միշտ վիճում են ու գոռում մեկմեկու` «Սպանի՛ր ինձ»:Նա ձեռքը ցած իջեցրեց, դադարեց ժպտալ, նայեց հրշեջ ծորակին, ծորակից այն կողմ ջրհորդանն էր, իսկ ջրհորդանից դենը` Վենտուրա փողոցը, նրա երկու կողմերում` տներ, տներում` մարդիկ, իսկ այնտեղ, ուր վերջանում է փողոցը, քաղաքից դուրս` խաղողի այգիներ, մրգաստաններ, գետեր ու դաշտեր, իսկ հեռվում` սարեր, իսկ սարերից այն կողմ` էլի քաղաքներ, էլի տներ, էլի փողոցներ, էլի մարդիկ: Ի՞նչ միտք ունի ապրել աշխարհում, երբ նույնիսկ հրշեջ ծորակին չես կարող նայել առանց լաց լինելու ցանկության:Փողոցում էլի մի ավտոմեքենա երևաց, և Լյուկը բարձրացրեց ձեռքը ու նորից ժպտաց, իսկ երբ մեքենան մոտեցավ, պարզվեց, որ ղեկին նստած մարդը նույնիսկ չի էլ նայում իրեն: Հատը հինգ սենթով նրանք կարող են նարինջներ ուտել: Հացից ու մսով ճաշից հետո ուտել մի – մի նարինջ: Մաքրել կեղևը, զգալ նրա հրաշալի հոտը և ուտել այն: Կարող են պարզապես կանգնեցնել մեքենան և տասը սենթով գնել երեք հատ: Ահա մի մեքենա էլ մոտեցավ: Լյուկը ժպտաց ու թափահարեց ձեռքը, բայց մարդիկ միայն նայեցին նրան. ուրիշ ոչինչ: Ախր մեկը թեկուզ ժպտար ի պատասխան` նա իրեն ավելի լավ կզգար: Բայց ոչ` մոտովն անցնում էին նույնիսկ առանց ժպտալու: Կողքով շատ մեքենաներ անցան գնացին, և Լյուկին արդեն թվում էր, որ ինքը բոլորովին իզուր է կանգնել մայթին ու ժպտում, ավելի լավ է` նստի ու լաց լինի: Ոչ մի նարինջ էլ պետք չէ նրանց, ոչ էլ Լյուկի ժպիտը, ինչ ուզում է ասի հորեղբայր Ջեկը: Նայում են իրեն ու անցնում. ուրիշ ոչինչ:Մութն ընկավ, և նրան այնպես թվաց, թե կարող է աշխարհի վերջը գալ, իսկ ինքը մինչև աշխարհի վերջը այդպես պետք է կանգնի` ձեռքը բարձրացրած ու ժպտալով:Նրան թվաց, թե հենց այն բանի համար է ծնվել, որ կանգնի այստեղ, անկյունում` մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի մարդկանց ու ժպտա, արցունք թափելով ժպտա: Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը, և նրա կինը կմեռնի, և չեն լինի ոչ փողոցներ, ոչ տներ, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ – կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը խավարելու է…Նրան ասված էր.-Երկու ամենախոշոր նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,- կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞:Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ժպտալ, բայց ի պատասխան դրա, հորեղբայր Ջեկը սոսկալի ծամածռեց դեմքը, և նա հասկացավ, որ ժպիտը վատ էր ստացվել: Այլ բան, եթե նա կարողանար սովորել ուրիշների պես բարձր ծիծաղել, բայց, ախր, ուրիշները այնպես ահաբեկված, այնպես ծեծկված չէին, ինչպես ինքը:_Կյանքումս այսպիսի լուրջ տղա չեմ տեսել,- ասաց հորեղբայր Ջեկը,- լսիր, Լյուկ…Նա պպզեց Լյուկի առաջ, որպեսզի ուղիղ աչքերին նայի և շարունակեց._Լյուկ, քեզնից նարինջ չեն գնի, եթե չժպտաս: Մարդկանց հաճելի է, երբ նարինջ վաճառող տղան ժպտում է: Դա նրանց դուր է գալիս:Լյուկը նայում էր հորեղբոր աչքերին, լսում էր նրա խոսքերը, բայց մի բան էր զգում միայն` որ հորեղբայր Ջեկը նույնպիսի ծեծկվածի մեկն է, ինչպես ինքը: Հորեղբայրը ուղղվեց ու ծանր հառաչ հանեց, ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Լյուկի հայրն էր հառաչում:_Լյուկ,- ասաց հորեղբայրը,- կարո՞ղ ես ժպտալ թեկուզ մեկ անգամ:_Կտեսնես նրա ժպիտը, ինչպե՜ս չէ,- ասաց հորեղբայր Ջեկի կինը: _Վախկոտ չլինեիր, հիմա ինքդ դուրս կգայիր փողոց ու կվաճառեիր նարինջները: Ինչ դու՜, ինչ քո եղբայրը: Գերեզմա՛ն մտնեիր նրա ետևից, գերեզմա՛ն: Այնտեղ է միայն քո տեղը:Ա՜յ, հենց այդ պատճառով էլ Լյուկը դժվարանում էր ժպտալ: Նրա համար, որ այդ կինը միշտ խայթում էր հորեղբայր Ջեկին: Էլ ինչպե՞ս է նա ուզում, որ ինքը ժպտա ու դեմքը չխոժոռի, եթե մի գլուխ պնդում է, թե նրանք ամբողջ ընտանիքով բանի պետք չեն:Ջեկը Լյուկի հոր փոքր եղբայրն էր և ինչ – որ բանով շատ էր հիշեցնում նրան: Իսկ Ջեկի կինը միշտ ասում է, թե լավ էր, որ Լյուկի հայրը մեռավ և, իհարկե, միայն նրա համար, որ առևտուր անել չգիտեր: Նա միշտ Ջեկին ասում է. «Մենք Ամերիկայում ենք, ոչ թե մի ուրիշ տեղ: Դու պետք է ավելի շատ մարդկանց հանդիպես, աշխատես հաճելի լինել նրանց»: Ջեկն էլ ասում է. «Հաճելի՞ լինել: Ես ինչպե՞ս կարող եմ հաճելի լինել նրանց»:Եվ կինը միշտ բարկանում է նրա վրա ու ասում. «Հիմար ես, հիմար: Եթե ես երեխայով չլինեի, վաղուց ծառայության կմտնեի Ռոզենբերգի պահեստները և քեզ էլ կպահեի երեխայիս պես»:Ջեկը նույնպիսի հուսահատ արտահայտություն ուներ, ինչպես Լյուկի հանգուցյալ հայրը: Նա միշտ ինքն իրենից դժգոհ էր, իսկ ուրիշներին ուզում էր գոհ և ուրախ տեսնել: Ու անվերջ խնդրում էր Լյուկին, որ ժպտա:-Լա՛վ,- ասաց Ջեկը,- լա՛վ, լա՛վ, լա՛վ: Թող ես խենթանամ, թող մեռնեմ: Գերեզմանն է իմ տեղը: Իհարկե: Տասը արկղ նարինջ ունենք, բայց ուտելու ոչինչ, ոչ փող, ոչ էլ տանը մի կտոր հաց: Ավելի լավ չի՞ մեռնեի: Հիմա ի՞նչ է, գնամ տնկվեմ փողոցում ու նարի՞նջ մեկնեմ անցորդներին: Կամ գուցե սայլակով նարի՞նջ ման տամ քաղաքում: Ավելի լավ է մեռնեի:Ջեկն այնպես դժբախտ ու տխուր տեսք ուներ, կարծես աշխարհում ավելի տխուր մարդ չէր եղել, և որովհետև Ջեկը շատ էր տխուր, Լյուկն աշխատեց զսպել իրեն ու լաց չլինել: Մյուս կողմից էլ Ջեկի կինը առաջվանից էլ ավելի բորբոքվեց ու լաց եղավ` այնպես, ինչպես լաց էր լինում այն դեպքերում, երբ իսկապես զայրացած էր: Եվ այն բանից, որ նա լաց էր լինում ոչ թե վշտացած, այլ զայրույթով, Լյուկը ավելի ու ավելի էր զգում, թե ինչքան սարսափելի է ամեն ինչ: Լաց լինելով, կինը Ջեկին հիշեցրեց բոլոր անվճար մնացած հաշիվները և միասին անցկացրած բոլոր սև օրերը: Իսկ երեխայի մասին, որ դեռ նոր պետք է ծնվեր, ասաց. «Է՛հ, ի՜նչ օգուտ, որ աշխարհիս երեսին մի հիմար էլ ավելանա»:Հատակին դրված էր նարինջներով լի արկղը, և նա լաց լինելով վերցրեց այնտեղից երկու նարինջ ու ասաց._Վառարանում ածուխի կտոր չկա, այն էլ նոյեմբեր ամսին. ախր սառչում ենք, չէ՞: Տնից պետք է մսի հոտ գա: Դե, ա՛ռ, բռնի՛, կեր քո նարինջները: Այնքան կեր, որ խեղդվես:Եվ նա լալիս ու լալիս էր:Ջեկն այնքան էր վշտացած, որ ոչ մի բառ անգամ ի վիճակի չէր արտասանել: Նստեց բազկաթոռին և սկսեց ետ ու առաջ ճոճվել, հայացքն էլ կարծես խենթի հայացք լիներ: Եվ դեռ ուզում են, որ ինքը` Լյուկը ծիծաղի:Իսկ Ջեկի կինը նարինջները ձեռքին անվերջ գնում – գալիս էր անկյունից անկյուն` լաց լինելով ու կրկնելով երեխայի մասին:Քիչ հետո նա դադարեց լաց լինելուց:_Դե՛, ուղեկցիր նրան մինչև փողոցի անկյունը,- ասաց կինը,- գուցե իսկապես մի բան վաստակի:Ջեկը կարծես խլացել էր, անգամ գլուխը չբարձրացրեց:_Անկյու՛նը տար նրան,- բղավեց կինը: _Թող ժպտա մարդկանց: Մեզ ուտելու բան է պետք:Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ շուրջդ ամեն ինչ այդքան զզվելի է և ոչ մեկը չգիտի, թե ինչ անի: Ի՞նչ միտք ունի դպրոց գնալ, թվաբանություն սովորել, ոտանավոր կարդալ, բադրիջան ու ամեն տեսակ անպետք բաներ նկարել: Ի՞նչ միտք ունի նստել ցուրտ սենյակում, մինչև քնելու ժամանակը գա, հետո անկողին մտնել` լսելով Ջեկի ու իր կնոջ անդադար կռիվը, արտասվելով քնել ու արթնանալ և տեսնել մռայլ երկինքը ու դողդողալ ցրտից: Դողդողալով դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել:Ջեկը վեր թռավ տեղից ու սկսեց գոռգոռալ կնոջ վրա: Գոռալով ասում էր, որ կտա կսպանի նրան, իսկ հետո էլ դանակը իր սիրտը կխրի, և դրա վրա կինը առաջվանից էլ սատիկ լաց եղավ և, շորը կրծքին պատռելով, գոչեց. «Այո՛, ավելի լավ է ամենքս էլ մեռնենք: Սպանի՛ր ինձ, սպանի՛ր»: Բայց Ջեկը թևը նրա ուսին գցած տարավ մյուս սենյակը և այնտեղից լսվում էր, թե ինչպես կինը լաց է լինում ու համբուրում Ջեկին ու ասում ու կրկնում, որ նա իսկական երեխա է, մեծ ու հիմար մի երեխա:Մինչ այդ Լյուկը անշարժ կանգնած էր անկյունում, իսկ ժամանակը այպես արագ էր անցել, որ նա չէր էլ նկատել, թե ինչքան է հոգնած: Նա շատ էր հոգնել ու սովածացել և հիմա ընկավ աթոռի վրա: Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ ամբողջ աշխարհում դու մեն – մենակ ես, չունես ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ մեկը, որ սիրի քեզ: Նա ուզում էր լաց լինել, բայց արտասվելուց ի՞նչ օգուտ:Քիչ անց Ջեկը սենյակից դուրս եկավ շինծու ուրախ դեմքով:_Մի բան է միայն պահանջվում քեզնից, Լյու՛կ,- ասաց նա,- երկու մեծ նարինջ բռնել ձեռքդ, մեկնել դրանք ավտոմեքենաներով անցնողներին ու ժպտալ: Հինգ րոպեում մի ամբողջ արկղ կվաճառես:_Կժպտամ,- ասաց Լյուկը,- հատը հինգ սենթ, երեք հատը` տասը, դյուժինը` երեսունհինգ սենթ:_Միանգամայն ճիշտ է,- ասաց Ջեկը:Ջեկը հատակից բարձրացրեց նարինջներով լի արկղը և գնաց դեպի դուռը:Շատ տխուր էր փողոցում, Ջեկը քայլում էր արկղը ձեռքին ու անվերջ կրկնում, թե պետք է բերանով մեկ ժպտալ, երկինքը տխուր էր, ծառերին` ոչ մի տերև, փողոցը` տխուր, նայում զարմանում ես, նարինջներն այնպես կոկիկ, սիրունիկ` նայում զարմանում ես. այդքան գեղեցիկ ու այդքան տխուր:Նրանք հասան Վենտուրա փողոցի անկյունը, որտեղից անցնում էին բոլոր մեքենաները, և Ջեկը արկղը դրեց մայթին :_Ավելի լավ է, երբ փոքրիկ տղան մենակ է լինում,- ասաց նա,- ես տուն եմ գնում, Լյուկ:Ջեկը նորից պպզեց ու նայեց նրա աչքերին:_Չես վախենում, չէ՞, Լյուկ: Ես լույսով քեզ մոտ կվերադառնամ: Մութը դեռ մի երկու ժամից կընկնի: Ուրախ պահիր քեզ ու կարգին ժպտա:_Կժպտա՜մ,- ասաց Լյուկը:Այստեղ Ջեկը վեր թռավ տեղից, կարծես թե առանց վեր թռչելու չէր կարող ոտքի կանգնել, և համարյա վազելով հեռացավ փողոցից:Լյուկը ընտրեց երկու մեծ նարինջ, բռնեց աջ ձեռքում և բարձրացրեց գլխից վեր: Դրա ի՞նչն էր լավ: Պարզապես տխուր դրություն: Ի՞նչ միտք ունի ձեռքին երկու նարինջ բռնել, բարձրացնել դրանք գլխից վեր ու աշխատել ժպտալ ավտոմեքենաներով անցնողներին:Թվաց, թե շատ ժամանակ անցավ, մինչև որ նա տեսավ մի ավտոմեքենա, որ գալիս էր քաղաքից, փողոցի այն կողմով, ուր կանգնած էր ինքը: Իսկ երբ մեքենան մոտեցավ, նրա մեջ տեսավ մի տղամարդ` ղեկի մոտ, իսկ հետևում մի կին, երկու երեխաներով: Լյուկը բերանով մեկ ժպտաց նրանց, բայց չէր երևում, թե կանգնելու մտադրություն ունեն, այնպես որ նա մոտեցավ մայթի եզրին ու թափահարեց նարինջները: Հիմա նա արդեն շատ մոտիկից տեսավ նրանց դեմքերը և ժպտաց` բերանը մի քիչ էլ լայնացնելով: Ավելին չէր էլ կարող, որովհետև այտերը հոգնում էին: Բայց մեքենան կողքով անցավ ու գնաց, և մարդիկ նույնիսկ չժպտացին ի պատասխան: Մեքենայում նստած փոքրիկ աղջիկը ծամածռեց դեմքը, ասես թե գտավ, որ նա անճոռնի տեսք ունի: Ի՞նչ միտք ունի կանգնել փողոցի անկյունում և փորձել նարինջ վաճառել մարդկանց, որոնք ծամածռում են դեմքերը, երբ դու ժպտում ես նրանց և ցանկանում հաճելի լինել: Ի՞նչ միտք ունի ցավեցնելու չափ մկանները լարել, ինչ է թե կան աշխարհում հարուստ մարդիկ և կան չքավորներ, և հարուստները ուտում ու ծիծաղում են, իսկ չքավորները ուտելու բան չունեն և միշտ վիճում են ու գոռում մեկմեկու` «Սպանի՛ր ինձ»:Նա ձեռքը ցած իջեցրեց, դադարեց ժպտալ, նայեց հրշեջ ծորակին, ծորակից այն կողմ ջրհորդանն էր, իսկ ջրհորդանից դենը` Վենտուրա փողոցը, նրա երկու կողմերում` տներ, տներում` մարդիկ, իսկ այնտեղ, ուր վերջանում է փողոցը, քաղաքից դուրս` խաղողի այգիներ, մրգաստաններ, գետեր ու դաշտեր, իսկ հեռվում` սարեր, իսկ սարերից այն կողմ` էլի քաղաքներ, էլի տներ, էլի փողոցներ, էլի մարդիկ: Ի՞նչ միտք ունի ապրել աշխարհում, երբ նույնիսկ հրշեջ ծորակին չես կարող նայել առանց լաց լինելու ցանկության:Փողոցում էլի մի ավտոմեքենա երևաց, և Լյուկը բարձրացրեց ձեռքը ու նորից ժպտաց, իսկ երբ մեքենան մոտեցավ, պարզվեց, որ ղեկին նստած մարդը նույնիսկ չի էլ նայում իրեն: Հատը հինգ սենթով նրանք կարող են նարինջներ ուտել: Հացից ու մսով ճաշից հետո ուտել մի – մի նարինջ: Մաքրել կեղևը, զգալ նրա հրաշալի հոտը և ուտել այն: Կարող են պարզապես կանգնեցնել մեքենան և տասը սենթով գնել երեք հատ: Ահա մի մեքենա էլ մոտեցավ: Լյուկը ժպտաց ու թափահարեց ձեռքը, բայց մարդիկ միայն նայեցին նրան. ուրիշ ոչինչ: Ախր մեկը թեկուզ ժպտար ի պատասխան` նա իրեն ավելի լավ կզգար: Բայց ոչ` մոտովն անցնում էին նույնիսկ առանց ժպտալու: Կողքով շատ մեքենաներ անցան գնացին, և Լյուկին արդեն թվում էր, որ ինքը բոլորովին իզուր է կանգնել մայթին ու ժպտում, ավելի լավ է` նստի ու լաց լինի: Ոչ մի նարինջ էլ պետք չէ նրանց, ոչ էլ Լյուկի ժպիտը, ինչ ուզում է ասի հորեղբայր Ջեկը: Նայում են իրեն ու անցնում. ուրիշ ոչինչ:Մութն ընկավ, և նրան այնպես թվաց, թե կարող է աշխարհի վերջը գալ, իսկ ինքը մինչև աշխարհի վերջը այդպես պետք է կանգնի` ձեռքը բարձրացրած ու ժպտալով:Նրան թվաց, թե հենց այն բանի համար է ծնվել, որ կանգնի այստեղ, անկյունում` մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի մարդկանց ու ժպտա, արցունք թափելով ժպտա: Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը, և նրա կինը կմեռնի, և չեն լինի ոչ փողոցներ, ոչ տներ, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ – կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը խավարելու է…

Վերլուծում

Այս պատմվածքը բավականին լավ խորհուրդ ունի, պատմվածքը պատմում է մի ընտանիքի մասին որ տղան կորցրել է իր ընտանիքին և ապրում հորեղբոր ընտանիքի հետ, տղային ստիպում էին որ ժպտալով նարինջներ վաճառեր որ տան գումար վաստակեյին, Կինը ոչինչ չէր անում որ նա էլ գումար վաստակել, բայց նա հղի էր, Կնոջը կարելի է և մեղադրել և արդարացնել, մի կողմից կինը հղի վիճակում կարող է լավ տրամադրություն չունենալ և կարող է անհանգիստ լինել իսկ մեղադրենք որ նա վատ էր վարում Ջեկի և Լիուլի հետ, իմ կարծիքով նրանք պետք է ամեն կերպ հաշտվեին որ կարողանային միասին մի գործ անել և երեխան կարող է վատ տրամադրություն ունենալ քանի որ նա չուներ հայր և մայր: