Posted in Ճամփորդություն, Մայրենի, Ես և շրջակա աշխարհ

Տեղեկություն Հրազդան գետի մասին

Հրազդան, գետ ՀայաստանիԱրարատի և Կոտայքի մարզերում, Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը[1]։

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)[2][3]։

Այլ անվանումներ Բջնիի ջուրԲջնիջուրԲջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Posted in Ես և շրջակա աշխարհ

ՄԵՐ ԶԳԱՅԱՐԱՆԸ

Դու արդեն գիտես, որ մեզ ղեկավարում է մեր գլխուղեղը: Բայց այն ինչպե՝ս պիտի ճիշտ «հրամաններ» տա, չե՝ որ շատ վատ կլինի, եթե այն ախալվի: Ճիշտ «հրամաններ» տալու համար շատ կարևոր են մեր հինգ զգայարների տրված տեղեկությունները: Մաշկը շոշափելիքի զգայարանն է, որի միջոցով մենք տարբերում ենք տաքն ու սառը, կոշտն ու փափուկը, սուրը, կլորը, հարթն ու անհարթը: Ճաշակելիքի (համի) օրգանը լեզուն է. այն զգում է աղի ու թթուն կծուն ու քաղցրը: Մեր հոտառության օրգանը՝ քիթը, տարբերում է շարջապատի բազմաթիվ հոտերն ու բույրերը: Տեսողության օրգանները մեր աչքերն են: Ձայները մեր ուղեղին են հասնում լսողական օրգանների՝ ականջների օգնությամբ: Առանց այդ զգայարանների մարդն ինչպե՝ս կապրեր:

՝

Posted in Ես և շրջակա աշխարհ

Աչքի և տեսողության մասին

Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևըչափերըգույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:  Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

глаз.png

Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: 

Տեսողության հիգիենաԱչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.

  ● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:  

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

 

Posted in Մայրենի, Ես և շրջակա աշխարհ

Արև


  1. Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է:
    Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը:
    Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված
    եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները,
    և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:
    Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:
    15
    Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ
    ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և
    գիշերը սարսափելի խավար չի լինում:
    Հարցեր և առաջադրանքներ
  2. Դուրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Շիկացած-կարմիր երման Խավար-լույսի բացատրություն մթուցյուն անրադարձ- փոխանցել

  1. Գրի՛ր հոմանիշ բառեր.
    Արեգակ —արև
    Ջերմություն —տաքություն
    Խավար —մթուցյուն
  2. Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում; Ես գիշերը երկնքում տեսնում եմ աստղեր և լուսին
  3. Լուսինը երկնքում ի՞նչ է անում: Լուսինը երկնքում փայլում է
  4. Աստղերը երկնքում ի՞նչ են անում: Աստղերը երկնքում պարում են
  5. Շարունակի՛ր.
    Իրականում մեր երկրագունդը պտտվում է արեգակի շուրջը
    Եթե Արեգակը չլինի, … մեր երկիրը կսարչի
    Երբ մեզ մոտ մութ է, … արեգակը մեր երկրի ուրիշ կողմն է լուսավորում
Posted in Ես և շրջակա աշխարհ

Ոզնիների մասին տեղեկություն

Հայտնի է ոզնիների 20 տեսակ, ոզնիներն ունեն կարճ պոչ, ոզնին բույն չի շինում, հանգստանում է թփերի տակ, ծառերի բներում և առաջացած փչակներում։ Ոզնու ձագերը կույր են ծնվում, փշեր էլ չեն ունենում։ Ծնվելուց մի քանի ժամ հետո փշերը հայտնվում են։ 16 օր հետո բացվում են աչքերը և ձագերը սկսում են տեսնել։ Նրանք միյայն մոր կաթն են ուտում։