Posted in Հայոց լեզու 7

Գործնական քերականություն

Հոլովի՛ր խնձոր, քույր, մարդ, ձմեռ բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-Խնձոր, քույր, մարդ, ձմեռ։

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-Խնձորի, քրոջ, մարդու, ձմռան։

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-Խնձորին, աղջկան, մարդուն, ձմեռին։

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-Խնձորից, քրոջից, մարդուց, ձմռանից։

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-Խնձորով, քրոջով, մարդով, ձմեռով։

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ)-Խնձորում, քրոջ, մարդու, ձմեռում։

2․ Դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով տեսակը, թիվը, հոլովը, հոլովումը։Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն և ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…Այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:

Սրտիս-

Անկյունը-

Հոգու-

Ես-

Եղբորս-

Քրոջս-

Պապիկին-

Տատիկին-

Քեռուն-

Հորեղբորս-

3․ Հինգ նախադասությամբ շարունակիր այս շարքը՝ հարազատ մնալով ոճին:

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ։ ԽՈՐԽԵ ԲՈՒԿԱ

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։

Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։

Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։

Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։

Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։

Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու

։Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։

Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։

Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։

Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։

Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։

Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։Ընդունես և չփորձես դրանք փոխել։

Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել Անսահմանորեն:

4․ «Ցանկանում եմ» ստեղծագործությունից ընտրիր 5 միտք և մեկնաբանիր։

5․ Ստեղծագործական աշխատանք՝ «Ձմռան առաջին օրը»

Ֆիզիկապես ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է, սակայն հոգեպես այն ամենաջերմ եղանակն է։ Բոլորս էլ փոքր ժամանակ կարծում էինք, որ հենց դեկտեմբերի մեկին, հենց ձմռան առաջին օրը մենք տեսնելու ենք ձյուն, գեղեցիկ նոր տարվա զարդարանքներ, տոնածառ և այլն, սակայն ձմռան առաջին օրը ոչմիբանով չի տարբերվում մնացած աշնանային օրերիղ։ Սակայն այդ օրը մի փոքր ավելի յուրահատուկ է, քան մնացած օրերը, դու զգում ես ձմեռվա շունչը և դու զգում ես նոր տարվա մոտենալը։

Posted in Հայոց լեզու 7

Գործնական քերականություն

1․ Գրի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

Համբույր-համբուրել

Ույ-ը դարձել է ու։

գունդ-գնդակ-

Ու-ն դարձել է գաղտնավանկի ը։

իղձ-ըղձական-

Ի-ն դարձել է ը։

միտք-մտավոր-

Ի-ն դարձել է ը։

խիղճ-խղճալ

Ի-ն դարձել է ը։

լույս-լուսավոր-

Ույ-ը դսրձել է ու։

հուր-հրշեջ

Ու-ն դարձել է ը։

2․Վանկատի՛ր տրված բառերը։

Ո՞ր բառի վանկերի քանակն է սխալ գրված։

լռություն-3

աղմկել-2

գալարվել-3

միայն-2

3․ Նախադասությունից առանձնացրո՛ւ գոյականները, գրի՛ր, թե ինչ հոլովով են դրված նախադասության մեջ և ինչ հոլովման են պատկանում։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում, տանում հեռու ձորերը։

Աշուն-ուղղական (Ի՞նչ)

Տերևաթափով-Գործիական (Ինչո՞վ)

Արևի-Սեռական (Ինչի՞)

Ջերմությամբ -Գործիական (Ինչո՞վ)

Քամիով-Գործիական (Ինչո՞վ)

Ծառերի-Սեռական (Ինչի՞)

Ճղերից-Բացառական (Ինչերի՞ց)

Տերևները-Ուղղական (Ինչե՞րը)

Խմբերով-Գործիական (Ինչերո՞վ)

Ձորեր-Ուղղական (Ինչե՞ր)

4․ Նախադասության մեջ ածականներ ավելացրո՛ւ։

/ Ինչպիսի՞ և ինչպիսի՞/ Ձորերում, / ինչպիսի՞ և ինչպիսի՞/ անտառի և / ինչպիսի՞ և ինչպիսի՞/արտերի վրա իջել էր մի / ինչպիսի՞ և ինչպիսի՞/ տխրություն։

Բարձր և հով ձորերում, խիտ և ցուրտ անտառի և գեղեցիկ և հարթ արտերի վրա իջել էր մի ծանր ու մութ տխրություն։

5.Շարունակի’ր.

Թվականները լինում են դասական, կոտորակային, քանակական և բաշխական։

Քանակական թվականները լինում են……

6․ Հոլովիր հետևյալ բառերը.

Հայր-Ուղղական (ո՞վ)

Դուք-Ուղղական (ովքե՞ր)

Ձուկ-Ուղղական (ի՞նչ)

Դա-Ուղղական (ի՞նչ)

Կղզի-Ուղղական (ի՞նչ)

Քույր-Ուղղական (ո՞վ)

Posted in Հայոց լեզու 7

Գործնական քերականություն

1․ Կրկնակ բաղաձայն (րր, ղղ, և այլն) ունեցող տասը- տասներկու բառ գրի՛ր:

փառք, զրույց, բառարան, քառորդ, գառան, սառը, թափառել, լեզվառատ, կռռոց, անտառ

2․ Բառերը ձևաբանորեն վերկուծի՛ր․

գրքեր

• գոյական, հոգն. թիվ, ուղղական հոլով

ամենամեծ
• ածական, գերադրական աստիճան

երկարությամբ

• գոյական (երկարություն), գործիական հոլով

չորրորդ

• շարքական թվական

մարդիկ

• գոյական, հոգն. թիվ, ուղղական հոլով

արևադարձային

• ածական

ավելիգեղեցիկ

• ածական, համադրական աստիճան

երկու հազար

• քանակական թվական

չորսական

• բաշխական թվական

խելացի

• ածական

ընկերոջ

• գոյական, սեռական հոլով, եզակի թիվ

ոսկյա

• ածական

մեկ երկրորդ

• բաժնային թվական

3․ Նախադասություններն ավարտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը):

1. Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ։

2. Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, և բոլորը անհամբեր սպասեցին երաժշտության սկսվելուն։

3. Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու չեմ հասցրել տալ։

4. Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն, ու ի վերջո պիտի խոստովանեմ դա։

5. Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ պարզապես չէին նկատել նրա տեղը։

6. Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին, կամ պարզապես անուշադիր էին եղել։

4․ Կետադրի՛ր․

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը։Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել։Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային։Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի։Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան։Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում․ զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը։Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը։Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն։

5․ Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր:

ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգում մի փոքրիկ քաղաք կա։Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է։Յոթ հազար բնակիչ ունի։Արդեն հարյուր տարի է, ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»։Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է։Թերթերն առաքվում են հեծանիվներով։Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում։Քաղաքի փողոցներում ոչ մի ճռռոց ու հռնդյուն չես լսի։Մարդ են, հանկարծ մեքենա վարելու գայթակղությանը չտրվեն։Երկարատև բանավեճերից հետո մի բացատրություն է արվել։

6. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:

Արագիլին հարցրին.

— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:

Պատասխանեց.

Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը

:Հետևություն

ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:

բ) Կա մարդ, ով այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:

գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:

դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:

ե) Բոլոր մարդիկ պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:

զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:

է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին:

7․ Հորինի՛ր պատմություն (վերնագիրը՝ քո ընտրությամբ)։

Posted in Հայոց լեզու 7

Գործնական քերականություն

1․ Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին: Չմոռանաս գրել հոլովը։

1. Ամեն առավոտ դպրոց եմ գնում։

(Բացառական հոլով / ուղղական է ձևով)

2. Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին։

(Դատիվ հոլով)

3. Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից։

(Սեռական – ելական հոլով)

4. Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք։ (Գործիական հոլով)

2․Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:

1. Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը:

Հիմնական, ուղիղ իմաստ — բույսի ծաղիկ։

2. Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված:

Փոփոխված, փոխաբերական իմաստ — գեղեցիկ աղջիկներ / հյուրեր։

3. Մենք ենք կյանքի ծաղիկները:→

Փոխաբերական իմաստ — մանկություն, երիտասարդություն, գեղեցիկ ու թարմ տարիքը։

4. Սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու:

Փոխաբերական — ինչ-որ բանի սկիզբ, դեռ ամենամեծ արդյունքը առաջ է։

5. Ամրոցի ծաղիկ տիրուհուն:

Փոխաբերական — գեղեցկուհի, ամրոցի ամենագեղեցիկ կինը։

Ո՞ր նախադասության մեջ է «ծաղիկ» բառը օգտագործվել իր հիմնական իմաստով։

Առաջին նախադասության մեջ — «Ծաղիկը բացվեց…»

3․ Տրված թվականները խմբավորի՛ր․

Ինը, մեկ երկրորդ, քսան միլիոն, չորսական, հինգերորդ, վեց յոթերորդ, չորրորդ, մեկ-մեկ, տասը հազար, հինգ յոթերորդ, երկուական, երրորդ, հարյուր ութսուներեքերորդ, քառասուն-քառասուն, վաթսուն, հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինգ հարյուր տասնվեց, ութ տասներորդ։

4․ Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

ա.•

Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիսուն միլիոն քայլ է անում:

• Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական հազար ութ հարյուր քայլ է անում:•

Մարդն իր կյանքի ութանասուն տարիներից տասնհինգ ծախսում է խոսակցությունների, յոթ տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր քսան տոննա ուտելիք է օգտագործում:•

Կյանքի մեկ երրորդը քնած է անցկացնում:

բ.•

Կալիֆոռնիացի քառասուն տարեկան մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ իննսունինը օր տասներեք ժամ տասներեք րոպեում, վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը

:• Ճանապարհի երկարությունը չորս հազար ինը հարյուր չորս կիլոմետր էր:

• 2 օրում անցնում էր միջին հաշվով հարյուր կիլոմետր:

5․ Ա խմբի թվականները միացրո՛ւ Բ խմբի բաղադրիչների հետ և ստացիր նոր բառեր։

Ա․ Մեկ, քառասուն, տասը, տասնյոթ, ինը, հինք, քսան, երեք, վաթսունչորս

Բ․ Գլխանի, րորդ, ամյակ, յակ, ակի, երորդ

1. քառասուն + ամյակ = քառասունամյակ

2. տասը + րորդ = տասներորդ

3. տասնյոթ + ամյակ = տասնյոթամյակ

4. հինք + երորդ = հինգերորդ

5. երեք + ակի = երեկակի

6․ Համացանցի օգնությամբ փորձի՛ր պարզել, թե թվականը քանի տեսակ ունի

Թվականները ունեցել են 6 տեսակ։

Posted in Հայոց լեզու 7

Սիրահար քամին․ Ավետիք Իսահակյան

Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով անցավ փարավոնների բուրգերի վես ճակատների վրայով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև.— Իմ հրաշագեղ, իմ աննման թագուհի, ես քեզ սիրում եմ. ես` աշխարհի անսանձ և ըմբոստ ոգին, ահա նազելի ոտներիդ տակ մարում եմ… Երբ հորիզոնից հորիզոններ էի անցնում, սրբազան Նեղոսի մեջ տեսա չքնաղ պատկերդ, տեսա և սիրեցի… Բա՛ց նվիրական գիրկդ ինձ համար…Եվ արմավենին արհամարհելով լուռ էր:— Մի՞թե գութ չունիս, դո՛ւ, որ այդպես քնքուշ ես և գեղեցիկ, մի՞թե կթողնես մեռնիմ շեմքիդ առջև…Հեծեծաց քամին և մեղմով գրկեց նրա նուրբ իրանը և ուզեց համբուրել, բայց արմավենին զայրացած հրեց նրան և ասաց.-Ի՞նչ ես ձանձրացնում ինձ, անպատկա՛ռ քամի, դու ո՞վ ես, որ քեզ սիրեմ. իմ սերը քեզ համար չէ. գնա՛, կորիր դո՛ւ, անտուն, անհայր, թափառական… Ես, որ արքայական պարտեզների երազն եմ, ինչպե՛ս կարող եմ մի մոլորաշրջիկի իմ սերը տալ…-Բայց ես քեզ սիրում եմ բոլոր ծովերի ուժով և խորքով,- հառաչեց քամին:-Դու ո՞վ ես որ, մի՞թե այն չես, որ գիշեր-ցերեկ վայում ես ավերակների մեջ և ամայի ուղիների վրա ունայն դեգերում. ամեն դուռ փակ է քո առջև. դու նախանձից տների ճրագներն ես մարում, որովհետև տուն չունիս, թավշյա տերևներն ես փոշոտում ու վանում ցանուցիր, որովհետև չար ես ու խանդոտ, մերկ ես ու աղքատ, գնա՛, հեռացիր ինձնից…-Ի՛մ թագուհի, մի՞թե ինձ չես ճանաչում,-ասաց քամին,- ես աշխարհի հզոր, անհաղթ ոգին եմ. ես նա՛ եմ, որ շառաչելով Հիմալայան երկնասույզ ժայռերի վրա, մի թափով թռչում եմ քերելով պարթևական Դեմավենտի ճակատը պողպատյա և մրրկվելով Արարատյան գոհարակերտ գագաթին հասնում եմ մինչև բարձունքները Ատլասի:Ես նա՛ եմ, որ ղողանջելով Քաշմիրի զմրուխտյա հովիտներում, սլանում եմ իրար խճճելու հսկայական Ամազոնի նախաստեղծ և անթափանց անտառները, ինչպես կույսը խաղում է իր դեղձան մազերի հետ:Ես նա՛ եմ, որ գալարելով ու ոլորելով հորձանուտ անդունդները Ատլանտիկի, մինչև հրեղեն աստղերն եմ թևակոխում. ես նա՛ եմ, որ անծայրածիր Սահարայում ավազի բարձրաբերձ լեռներ եմ շինում, նորից քանդելու համար. ես նա՛ եմ, որ քաղաքների նախամայր Մեմփիսը ավազի դեղին հեղեղների տակ ծածկեցի…-Ես սարսափում եմ քեզնից, դո՛ւ դաժան ես, դո՛ւ վայրագ ես,- դողդոջուն ասաց արմավենին…- Ես Նեղոսն եմ սիրում միմիայն. Նեղոսը քեզնից հզոր է, բայց և գթոտ. նա գիշերները ինձ մեղմանուշ օրոր է մրմնջում և նինջս հյուսում չքնաղ երազներով, որ բերում է հեռավոր աշխարհների մարմարեղեն լեռնագահերից… Գնա այստեղից,- աղաչեց արմավենին:-Բայց մի՛ վախենար, ի՛մ նազելիս, որովհետև երբ սիրում եմ, աշխարհի ամենահեզ, ամենաբարի ոգին եմ դառնում. մի՞թե դեռ ինձ չես ճանաչում. ես նա՛ եմ, որ իմ քնքուշ թևերի վրա դրախտի բուրմունքներն եմ տարածում աշխարհե-աշխարհ. ես նա՛ եմ, որ սրտահույզ քնարի նուրբ լարերն եմ թրթռացնում և նրա գեղգեղանքը հասցնում սիրատոչոր հոգիներին. ես նա՛ եմ, որ դալարագեղ անտառների անհուն լռությունն եմ օրորում, աղբյուրների մարգարիտների մեջ լալիս ու քրքջում… Ես նա՛ եմ, որ երկնասլաց արծիվների թևերն եմ շարժում և նումիդական առյուծների բաշերը հյուսում. ես նա՛ եմ, որ արշալույսից մինչև արշալույս մրահոն կույսերի գիշերագեղ մազերն եմ շոյում և աստղերի երազները բերում նրանց. և ես նա՛ եմ, իմ թագուհիս, որ մշտամրմունջ խոսում եմ արքայական Մեմնոնի արձանի հետ, և ես ահա՛ ոտներիդ տակ հիմա սեր եմ աղերսում: Գթա՛ ինձ, արձակիր շքեղ վարսերդ վրաս, ես հոգնած եմ ու տառապած, թո՛ղ համբուրեմ քեզ և երանության մեջ մոռանամ վշտերս ու խոնջենքս դարևոր և թափառումներս անկայան…-Ես քեզ չեմ սիրում, չե՛մ սիրում,- բարկացավ արմավենին,- ես քեզ ասացի, որ Նեղոսն եմ սիրում. նա հզո՛ր է և քնքո՛ւշ, սիրտը խորն է նրա և գթով լի. տե՛ս, ինչպե՛ս փայփայում է նա իմ դեմքը և միշտ պահում իր սրտի վրա. տե՛ս ի՛նչ գեղեցիկ է նա` վեհ և հանգիստ. երկնքի ադամանդյա աչքերը մինչև լույս նրան են նայում հիացած. արքայափայլ արևը նրա հայելու մեջն է փայլում-հուրհրում:Ես միա՛յն, միա՛յն նրան եմ սիրում. նրա ալիքները համբուրում են ինձ և զովացնում իմ կարոտակեզ հոգին. առավոտից մինչև առավոտ մրմնջում է նա ինձ պարիկների դյութական երգերը և պատմում միշտ հրաշալի հեքիաթներ:Կորի՛ր, հեռացի՛ր, ո՛վ դու անտուն պարծենկոտ քամի:Այսպես ասաց արմավենին և վարսերը կախեց Նեղոսի վրա, որի ալիքները թռչում էին վեր, դեպի արմավենին։-Դո՛ւ, որ ինձ չես սիրում և արհամարհում ես ինձ, հիմա տե՛ս, թե ո՜վ եմ ես. քո տերն եմ ես, ո՛վ դու անմիտ, գոռոզ արմավենի, քո տե՛րն եմ ես…Եվ մռնչաց քամին, գալարվեց, զայրացավ քամին, Նեղոսի անշարժ ջրերը վայրագ խանդով խառնեց-պղտորեց, դուրս թափեց ափերից. շառաչեցին ծառերն ու ծառատունկները բոլոր, և գետնին փռվեցին, և հողի սյուները ամպերի հետ խառնվեցին, դողաց, դողդողաց արմավենին, իսկ սիրահար քամին գրկեց նրան ամուր ու հզոր բազուկներով, պոկեց արմատից, սեղմեց իր զայրացած ու սիրատոչոր կրծքին և տարավ հեռո՜ւ, հեռո՜ւ, դեպի անապատները այրվող, դեպի ծովերը շափյուղյա, դեպի լեռնագագաթները ձյունափառ…Տեղանունների բառարանԴեմավենդ — հանգած հրաբուխ էլբրուսումԱտլասի լեռներ — լեռնային երկիր Աֆրիկայի հյուսիս արևմուտքումՏյուրոս — հնագույն քաղաք-պետություն Միջերկրական ծովի ափինՔաշմիր — նահանգ ՀնդկաստանումՄեմփիս — քաղաք Հին ԵգիպտոսումԱդրիատիկ ծով -կիսափակ ծով Ապենինյան և Բալկանյան թերակղզիների միջևՆումիդիա — պատմական մարզ Հյուսիսային ԱֆրիկայումՆուբիա — հնագույն երկիր Աֆրիկայում

Հարցեր և առաջադրանքներ

1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

վայելչակազմ — գեղեցիկ կազմվածք ունեցող

զմրուխտյա — պայծառ կանաչ գույն

դյութական — հմայիչ, կախարդական

մրրկվել — ուժեղ փոթորկվել

պարծենկոտ — ինքնագով, մեծամիտ

2. Օգտվելով պատմվածքի պատկերներից նկարագրի՛ր

ա) Քամին

Քամին ուժեղ է, արագ, միշտ շարժման մեջ։ Երբեմն մեղմ է, երբեմն՝ շատ վտանգավոր ու փոթորկոտ։ Աշխարհով մեկ է թռչում և իրեն հզոր է զգում։

բ) Արմավենին

Արմավենին գեղեցիկ, նուրբ և հպարտ ծառ է։ Նա գնահատում է հանգիստը, չի սիրում վտանգը և ուզում է ապրել խաղաղ միջավայրում։ Իրեն արժանապատիվ է պահում։

գ) Նեղոսը

Նեղոսը լայն, մեծ և հանգիստ գետ է։ Նա արմավենու համար ջերմ, քնքուշ ու ապահով վայր է։ Ամեն օր նրան օրորում է և հանգստացնում։

3. Քամուն բնութագրի՛ր․

ա) Ըստ քամու

Քամին իրեն համարում է շատ հզոր, ամեն ինչ հաղթող և աշխարհի տիրակալ։ Կարծում է՝ արժանի է սիրո, որովհետև ուժեղ է։

բ) Ըստ արմավենու

Արմավենին նրան տեսնում է որպես վտանգավոր, անկայուն, անտուն և խառնաշփոթ։ Նրա հետ չի կարո ապրել, որովհետև նա երբեք չի հանգստանում։

4. Քամուն

ա) մեղադրի՛ր

բ) արդարացրո՛ւ

գ) բնութագրի՛ր

Մեղադրիր քամուն

Քամին սխալ է, որովհետև ստիպում է, որ իրեն սիրեն։ Նա չի հարգում արմավենու «ոչ»-ը և վերջում ուժով տանում է նրան։ Դա ոչ ճիշտ վարք է։

բ) Արդարացրու քամուն

Քամին իսկապես սիրում էր արմավենուն։ Նա պարզապես չէր հասկանում, թե ինչպես ճիշտ արտահայտել իր զգացմունքները։ Նրա բնույթն ուժեղ է ու անհանգիստ, դրա համար չի կարողանում մի տեղ մնալ։

գ) Բնութագրիր քամուն

Քամին ազատ է, անհանգիստ, երբեմն քնքուշ, բայց հաճախ՝ վտանգավոր։ Նրա մեջ կա և՛ ջերմություն, և՛ ուժեղ փոթորիկ։ Նա հեշտությամբ փոխվում է։

5.Արմավենունա.

ա) Մեղադրիր արմավենուն

Արմավենին երբեմն շատ հպարտ է։ Նա նույնիսկ չի ուզում լսել քամու խոսքերը և բարկանում է։

բ) Արդարացրու արմավենուն

Արմավենին ուզում է անվտանգ կյանք՝ առանց վտանգների։ Նա գիտի, որ քամին անկայուն է, կարող է վնասել նրան, դրա համար իրեն պաշտպանում է։

գ) Բնութագրիր արմավենուն

Նուրբ, գեղեցիկ, խելամիտ և հպարտ է։ Արժևորում է կայունությունը և խաղաղությունը։ Չի վստահում այն ուժերին, որոնք վտանգավոր են թվում։

6. Ո՞ւմ կողմն է քո համակրանքը: Ինչո՞ւ: Հիմնավորի՛ր

Posted in Հայոց լեզու 7, Uncategorized

Գործնական քերականություն

  1. Տեքստի ածականներն, ըստ անհրաժեշտության, դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի, առավել, պակաս, նվազ, ամենից բառերից ու ամենա-, -(ա) գույն մասնիկներից):

Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ, վիթխարի շնաձուկը ավելի փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա սարսափելի է: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Արդյունավետը քացախաթթվային պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):

2. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ

ԱմենաԷլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից ամենից հայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և ահաբեկում առավել վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային ուժը կախված է օձաձկան չափերից: Ամենաերկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:

3․ Կազմի՛ր նախադասություններ՝ ածականներն օգտագործելով․

Բաղդատական աստիճանով (ավելի, պակաս, նվազ, քիչ, մի փոքր, մի քիչ բառերի միջոցով):

Նա ավելի գեղեցիկ քան Մարիաննան

Մարին ավելի խելացի է քան Նատալին

Արշակը մի փոքր ավելի խելացի է քան Արամը

Գերադրական աստիճանով (ամենա- նախածանցով, -(ա)գույն վերջածանցով, ամենից, բոլորից բառերի միջոցով)։

Արամը ամենա խելացին է Լուսինեի դասարանից

իր նշանածը ամենից գերազանց էր

4․ Սկզբից տասը- տասներկու նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Մեր բակում մի տղա կար Դանիել անունով նա շատ խելացի էր բայց նաեւ մի փոքր չարաճճի: Նա ուներ մեկ քույր և մեկ փոքրիկ եղբայր: Նա օգնում էր իր ծնողներին: Դանիելը շատ գեղեցիկ էր և ուզում էր դառնար ծովահեն, նրա հայրը ծովահեն Գեներալ էր, նա ամեն որ նամակ էր գրում իր որդուն եւ թռչունների օգնությամբ հասցնում իր որդուն: Այնտեղ գրված էին լինում , երբ որ դու մեծանաս դառնաս 15 տարեկան դու իմ հետ կգաս: Անցան տարիներ նա դարձավ 15 տարեկան եմ հայրը նամակ էր ուղարկել շատ կարեւոր: այնտեղ գրված էր որ 5 օր անց ես կվերադառնամ տուն են միասին կգնանք նա շատ հուզված էր և 5 րոպե հետո նա նամակ գրեց հորը, և Մեծ-մեծ քայլերով կտրեց-անցավ բակն ու վազելով մոտեցավ փոստարկղին: Նամակն արագ հանեց գրպանից, գցեց արկղը: Վերջ: Ձեռքերը թափ տվեց ու գնաց առաջ:

5. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր, հաշվի՛ր, թե քանի՛արմատից և ածանցից է կազմված, և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրության հիման վրա է կազմված:

Օրինակ`

մթնկա- մթն(մութն) – կա-2 արմատ:

Բարեսրտություն- բարե (բարի-ա) սրտ (սիրտ) – ություն- 2 արմատ և 1ածանց:

Դժկամություն-դժ- կամ(ք) ություն- 1 արմատ և 2 ածանց

Ա. Ծովահեն, լուսնկա, ընձուղտ, նավահանգիստ, գիսաստղ, գիտարշավ, բախտակից, ճերմակաթույր, կամազուրկ:

Բ. Մաքրահնչյուն, ռմբարկու, վրիժառու, կառավարիչ,

կուս-ա-կցություն, 2արմատ 1 ածանց

անկանխակալ, աղմկարարություն, բանաստեղծություն,

կարգ ա դր իչ:2 արմատ մեկ ածանց

Գ. Բառարանային, անմտություն, դժբախտություն, հակագիտական

, տկ-ար-ո,ւթյուն, գրչակ, (ապաշնորհ գրող), գրականություն:

6․ Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն և բառարանով ստուգի՛ր:

Ա.պաճույճ, ա.բարտակ, ա.փարատ, ա.բասիր, ա.բերան, ա.պրոպ, հա.մբերություն, հա.պատրաստից, ա.փառունակ, ա.պատեհ, ա.բարոյական:

  1. ամբարտակ
  2. անփարատ
  3. ամբասիր
  4. անբերան
  5. ամպրոպ
  6. համբերություն
  7. հանպատրաստից
  8. անփառունակ
  9. անպատեհ
  10. Անբարոյական

Posted in Հայոց լեզու 7, Uncategorized

Գործնական Քերականություն

Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառ, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները, օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր ։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:

Որակական ածականները, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ են։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ, օրինակ` մեծ, երկար, սև, ծույլ, քաղցր և այլն:Հարաբերական ածականները, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ են։

Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ակնոցավոր, ցերեկային, բրդյա, արծաթե և այլն:

1․ Դո՛ւրս գրիր ածականները․

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով,իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

Ջիմ անունով մի

տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

2․ Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռնազանգվածային ՝ կոնանման գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթնամասը նույնպես քարածածկ է : Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելյան լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

3. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:—————————————————————————————————————————————

Սարսափելի թմբկահար ձկան արձակած իսկական որոտը հավանաբար վախեցնում է նրա սարսափազդու թշնամիներին: Դոդոշաձուկն էլ բոցմանի փոքրիկ սուլիչի սուր ձայն է հանում կարծես թե բազմազան զուգավորման շրջանում:

Մյուս ձկների արձակած անհրապույր ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան բազմաթիվ ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:Լամանտինը հետաքրքիր, անվնաս և հնագույն մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել ծովային լեգենդների չքնաղ ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է լայն պոչի վրա: Նա բնակվում է գեղեցիկ և մեծ ծովափնյա ջրերում և սնվում է զանազան բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք և անվնաս տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

4. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի արշավախմբի մնացորդները ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:

Մագելանի արշավախմբի մնացորդները ճամփորդության դաժան հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ մեծ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների “ճիշտ”օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական գեղեցիկ տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ կարևորագույն օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի երկար գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:

5. Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Ես երբ որ թեյ եմ խմում լեզուս վառվում է

Ֆրանսերեն լեզուն ինձ այդքան էլ դուր չի գալիս

Հայոց լեզվի ուսուցչուհին շատ բարի է

Posted in Հայոց լեզու 7, Գրականություն 7, Uncategorized

Հայոց լեզվի և Գրականության Հաշվետվություն.Սեպտեմբեր

Հայոց լեզու

Տարվա սկզբի առաջին շաբաթը մենք նախագծային շաբաթ ենք արել, ֆլեշմոբ ենք արել Հուլիսյան Օգոստոսյան և Սեպտեմբերյան ինձ դուր էր եկել Օգոստոսյանը իսկ այս պատմվածքը թարգմանել ենք հայերեն The Hare and the Tortoise, հետո մենք արել ենք գործնական քերականություններ

Գործնական Քերականություն,

Գործնական Քերականություն,

Գործնական Քերականություն

Գործնական Քերականություն

Այսքանը Հայոց լեզվից

Գրականություն

Գրականությունից մենք կարդացել ենք Պատմվածքներ և Վերլուծել, բոլորն էլ շատ հետաքրքիր էին ինձ ավելի շատ դուր էր եկել Նարինջները որը մենք առաջինն էին անցել Նարինջներ, ծիրանի ծառ, Կռունկ , Գորտ Վերլուծություն և վարժեցնող Օսին մնացածները ինձ նույնպես դուր են եկել բայց ամենաշատը Նարինջներն են հավանել։ Այն խորը իմաստ ուներ նաև մնացածները նույնպես խորը իմաստ ունեին

Posted in Հայոց լեզու 7

Գործնական քերականություն

1․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են խոչընդոտ ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր շնորհք, թող տեսնեն, թե ինչեր ես անում:

Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

Նրբանկատ… մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյան տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ … մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

2․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կ.նկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբա.եր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կար.ում էին դատավ.իռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկ.ղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

3․ Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու։

Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:

Բարի գթառատ

վճիտ ականատիտ

ականավոր հռչակավոր

երկչոտ Նարի

4. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:

Ամառվա փուշը ձմեռվա նուշը:

Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:

Դուրսը քահանա, ներսը սատանա.:

Գիտունին գերի եղիր, :

Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ եկավ մի կեր

Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն էր տեսնում.:

5. Պատմությունը շարունակի՛ր :

Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:

Posted in Հայոց լեզու 7

Գործնական քերականություն

Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված և սխալներն ուղղի՛ր:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արքա, քրքջալ, թարգմանություն, մարգարե:

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հագնել, սգավոր, նորոգել, մուգ, ավագ:

2․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթները ու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարք վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկ բարձր պահելու համար: (վարկ, վարք)

3․ Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների հեռավոր միջաստղային ճանապարհորդության մասին: Նրանց աստղաթիռի արագությունը շատ մոտ է լույսի արագությանը, և ժամանակը երկրայինի համեմատությամբ շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնցությունը, երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

4. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

Եզակի-Մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց:

Հոգնակի- մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ

5. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր:

Ձևեր, Արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր:

Բոլոր բառերին վերջում ավելացել է եր վերջավորությունը։

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր:

Երկրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաններ, ուղևորներ:

Բոլոր բառերին վերջում ավելացել է ներ վերջավորությունը,

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:Թոռնիկներ,

Դռնակներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռներ:

Բոլոր բառերին վերջում ավելացել է եր վերջավորությունը, դրանք միավանկ են, բայց կա բացառություն, ն տառը գրաբարի ն տառն է վերականգնվում:

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:

Աստղեր, Արկղեր, Վագրներ, անգղներ, սանրեր:

Սրանք մեկ ու կես վանկանի բառեր են և ունեն տարբեր վերջավորություններ:

6. Փակագծում տրված բառերը գրի´ր համապատասխան հոլովով և նշի՛ր հոլովը։

Նյու Յորքում (ներգոյական) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի (սեռական), որը սիրալիր ժպիտով (գործիական) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների(սեռական) ձեռքերը։Այդ ձևով (գործիական) 8643-րդ հաճախորդին (տրական) ողջունելուց (բացառական) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց․– Ուռա՛, Ռուզվելտի ռեկորդը (ուղղական) գերազանցեցի։Հավանաբար քիչերին (տրական) է հայտնի, որ 1907 թվականին (տրական) Սպիտակ տան(սեռական) մի ընդունելության (սեռական) ժամանակ ԱՄՆ–ի (սեռական) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու (սեռական) ձեռք։

7․ Հոլովի՛ր պայուսակ և ուսանող բառերը․Ուղղական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր)- Պայուսակ (ը), ուսանող (ը), Պայուսակներ (ը), ուսանողներ (ը)Սեռական (ո՞ւմ, ինչի՞, ինչերի՞)- Ուսանողի, ուսանողների, Պայուսակի, ՊայուսակներիՏրական (ո՞ւմ, ինչի՞ն, ինչերի՞ն)- Ուսանողին, ուսանողներին, պայուսակին, պայուսակներինԲացառական (ումի՞ց, ինչի՞ց, ինչերի՞ց)-Ոսանողից, ուսանողներից, պայուսակից, պայուսակներիցԳործիական (ումո՞վ, ինչո՞վ, ինչերո՞վ)-Ուսանողով, ուսանողներով, պայուսակով, պայուսակներովՆերգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչերո՞ւմ)-Ուսանողի մեջ, ուսանողների մեջ, պայուսակում, պայուսակներում