Posted in Մայրենի 6

Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Առաջադրանքներ

1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2․ Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ․

ա․ բնության նկարագրությունները

բ․ հերոսի տրամադրությունը, զգացողությունը

3․ Գտի՛ր այն պատկերը, որի մեջ, քո կարծիքով, խտացված է հերոսի հոգեվիճակը։

4․ Բնութագրի՛ր քնարական հերոսին (ստեղծագործության հերոսին)։

5․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը։

Լրացուցիչ աշխատանք
1․ Աշնանային բանաստեղծություններ-ովքեր չեն ասել երեք բանաստեղությունները, պատրաստվում են

2․ Գրե՛լ «Աշնան մեղեդի» բանաստեղծության (բանաստեղծությունը վերևում է) 1-ին, 2-րդ առաջադրանքնեը։

Posted in Մայրենի 6

Աշնանային․․․

Վահան Տերյան

Աշնան

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

1906


Աշուն

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։

Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս….

Աշուն

Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…
Անուժ ցավի ցուրտ կապար…
Մահացողի տխուր կյանք.
Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք…

Աշնան տրտմություն

II pleure dans mon cœur
Comme il pleut sur la vil e…
Paul Verlaine
Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ…
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ…
1907

Անդարձություն

Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս — երա՜զ ու մեռա՜ծ։
Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես — ժպիտով անուշ —
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ…
Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված,—
Հըրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած…
Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,— պատկերըդ հեռու…

Աշնան առավոտի երգը

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…

* * *

Հնչում է անվերջ աշնան թախիծով
Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում.
Հարազատ է ինձ այդ երգը հեծող —
Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։

Աշնան տխրահեծ անձրևի նըման,
Անձրևի նըման լալիս են անվերջ
Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝
Պատի հետևում և իմ հոգու մեջ…

Համո Սահյան

* * *

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…

Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

Աշուն

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Աշունը ձորն է մտնում

Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:

Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի մի ձոր…

Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:

Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …

Մի բուռ աշուն բերեք

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,
Դեղին պատարագ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-
Աղոթելով ամեն քար ու ճմբին…
Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան
Նավասարդյան օրվա հողաթմբին…

Թափուր մի բույն բերեք… չված հավքի
Խառն, անընթեռնելի կտցագրով…
Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի
Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Անտառում

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։

Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկեն դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում: 

Աշնան հրդեհն է գալարվում

Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

1․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

խնդրագիրք-խնդիր+ա+գիրք

մեծամիտ-մեծ+ա+միտ

հանրային-հանուր+ային

համակարգիչ-համ+ա+կարգ+իչ

գնդասեղ-գունդ+ասեղ

անդադար-ան-դադար

հնարամիտ-հնար+ա+միտ

հանրահայտ-հանր+ա+հայտ

դեղձենի-դեղձ+ենի

2․ Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմյանց, քվեարկություն, որդյակ, յասաման, քիմիաական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիարակություն, սենյակ, կրիա, Անդրեաս, Եղիազարյան, կյանք:

3․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ող կոտրվել է: (ող, ոխ)

Ոխ սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույն գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)

Մի քանի հոգի ձեռք ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բունը: (բույն, բուն)

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորիա շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորյաի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

4․ Նախադասությունները կետադրի՛ր․

Երկինքը, կամա՜ց-կամա՜ց ամպեց, և սկսեց անձրևել:

Հայրը խոժոռվեց, ու տղան հասկացավ, որ պիտի լռի:

Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի:

Իսկական կրակ է, երեխա չէ:

Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո:

Այդ մարդու սիրտը քար է, երբեք ոչ մեկին չի ներում։

5․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

մանրէսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցե, այժմեական, ամենաեական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, ինչևիցէ, մանրե, հնեաբան, նախօրէ, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

Posted in Մայրենի 6

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Մենք հոտեմբեր ամիսը սկսել ենք Հեծանիվ պատմվացքով, ինձ շատ է դուր եկել այս պատմվացքը Ճաբուա Ամիրեջիբի. Հեծանիվը, իսկ հետո մենք սկսեցինք գրել վերլուծությունը «Հեծանիվ» Վերլուծություն, Այստեղ ես հորինել եմ պատմվացք Իմ սիրելի խաղալիքը, այս պատմվացքում գլխավոր հերոսուհին Էմման և ես: Սա մի պատմվացք է ես այս պատմվացքը մինչև վերջ կարդացել եմ և շատ եմ հավանել Էդմոնդո դե Ամիչիս. Սիրտը, իսկ սա վերլուծություն է Սիրտը պատմվացքի Սիրտը, վերլուծություն: Սա մի փոքրիկ պատմվացք է մենք այս պատմվացքը կարդացել և ձայնագրել ենք Մայրենի. Առիւծ եւ աղուէս: Սա ամառային առձակուրդներին տված գիրքն է, այս գրքի գլխավոր հերոսը Տոնինոն էր Անտեսանելի Տոնինոն:

Posted in Մայրենի 6

Անտեսանելի Տոնինոն

Ջաննի Ռոդարի «Անտեսանելի Տոնինոյի արկածները

Առաջադրանքներ

  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Տոնինոն գրատախտակի հետևում պպզած մտածեց, մտածեց ու վերջապես գտավ: Նա թեթև հրեց գրատախտակը , որն սկսեց իր համար կամաց պտտվել: Հետո պտտվեց ավելի արագ:

  • Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք, քո կարծիքով, ամենաիմաստալիցն են։

Հերիք է, զահլա գնաց անտեսանելի լինելուց, ուզում եմ վերադառնալ բարեկամներիս մոտ:

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Ուսուցիչը, Տոնինոն և Պաոլան:

Ուսուցիչը իմ կարծիքով մի քիչ չղայն էր:

Տոնինոն չէր սիրում իր դպրոցը և ուսուցչյուն, նա ուզում էր անտեսանելի դառնար, բայց երբ որ դարձավ անտեսանելի սկզբում ուրախացավ, բայց հետո տխրեց և ցանկավ նորից դառնալ տեսանելի:

Պաոլան շատ ընկերասեր էր և ուզում էր օգնել մարդկանց:

Ո՞ր հերոսն ամենաշատը քեզ դուր եկավ։ Պատասխանդ պատճառաբանի՛ր։

Ինձ ամենաշատը Տոնինոն դուր եկավ որոցհետև, նա սկզբում ուզում էր դառնալ անտեսանելի, բայց հետո նա չցանկացավ լինել անտեսանելի:

Posted in Մայրենի 6

Մայրենի. Առիւծ եւ աղուէս

Վարդան Այգեկցի

Առիւծ եւ աղուէս

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`

— Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

— Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Առյուծը մի ձագ ունեցավ, կենդանիները հավաքվեցին որ տեսնեն և ուրախանան: Գալիս է աղվեսը գնում է հավաքվածների մեջ և այնտեղ հանդիսականների ներակյությամբ նախատեց առյուծին բարձր ձայնով ասում է: Սա է քո կարողությունը մի ձագ ունեցար և էլ ոչ մի շատ բան: Առյուծը հանգիստ ասաց. Այո մի ձագ ունեցա, բայց առյուծ ունեցա և ոչ աղվես:

Բառարան

Ի տես եւ յուրախութիւն — տեսնելու և ուրախանալու

գայ — գալիս է

ի մէջ բազմամբոխին — բազմամբոխի (հավաքվածների մեջ)

մեծահանդիսիւ — այստեղ` հանդիսականների ներկայությամբ

զառիւծն — առյուծին

ծնանիս — ծնում ես

պատասխանի ետ — պատասխան տվեց, պատասխանեց

ասէ — ասում է

ծնանիմ — ծնում եմ

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:

Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

կենդանիքն, ծնաւ, ժողովեցան, նախատեաց, անարգեաց, բարձր ձայնիւ, ոչ աղուէս քան զքեզ:

Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.

Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախատեց նրան (զնա), որ մի՛ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.

— Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:

Ի՞նչ է ցույց տալիս առակը:

Նույն բովանդակությամբ մի պատմություն գրիր, որի հերոսները մարդիկ են:

Posted in Մայրենի 6

Սիրտը, վերլուծություն

Այս գրքի մեջ ես շատ բան սովորեցի, սովորեցի որ պետք է սիրել ուսուցչուն և հարգել ուսուցիչներին: Ես շատ հավանեցի այս գիրքը: Գլխավոր հերոսներն են Ուսուցիչը, հայրիկը և Ստրադին: Մի փոքր պատմեմ գրքի մասին: Դպրոցում նոր ուսուցիչ էր եկել, այդ ուսուցչին շատ սիրեցին երեխաները: Մի տղա դասի ժամանակ չարաճճիություն է անում, երբ դասատուն նայեց տղային տղան վախեցավ, տղան մտածում էր որ հեսա իրեն կպատժեն, բայց ուսուցիչը հանգիստ մոտեցավ տղային ձերքը դրեց գլխին և հանգիստ կամաց ձայնով ասաց այլևս նման բան չանես, հետո ուսուցիչը ասաց:

-Ես մենակ եմ իսկ դուք շատ, իմ մայրը մահացել է արդեն 1 տարի և ես մենակ եմ, եկեք մի ընտանիք դառնանք և մեկս մեկին հարգենք և սիրենք: Ես հավատում եմ որ դուք ձեր մտքերում համաձայն եք, խնդրում եմ օգնենք միավորվենք և մի ընտանիք դառնանք:

Posted in Մայրենի 6

Էդմոնդո դե Ամիչիս. Սիրտը

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ է պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին, թիկունքում, աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց. -«Այլևս նման բան չանես»,- և վերադառնալով իր գրասեղանի մոտ  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ. հետո շատ դանդաղ, իր խիստ բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրադարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:

Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:

Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն է ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.

—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:

Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. «Մնաք բարով, սինյոր»:

Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.

—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:

—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:

— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:

— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես հոմոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ վատառողջ լինելով ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգի’ր և սիրի’ր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրի՛ր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրի՛ր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանի՛ր «ուսուցիչ» բառը:

Քո հայր

Առաջադրանքներ

  1. Համոզի՞չ էր հոր նամակը:
  2. Ամենաշատը ո՞ր հատվածը հավանեցիր: Ընտրությունդ պատճառաբանի՛ր:
  3. Նամակի ո՞ր մասում է խտացած ստեղծագործության գլխավոր ասելիքը (կարող ես մի քանի հատված ընդգծել):
  4. Ո՞վ է քեզ համար ուսուցիչը:
Posted in Մայրենի 6

Իմ սիրելի խաղալիքը

Մի օր ես և մայրիկս քայլում էինք խանութի կողքով ես նկատեցի խանութում մի անկյունի վրա դրված էր մի շքեղ տիկնիկ, այդ տիկնիկը հագել էր կապույտ կոմբինիզոն, բադիկներով կարճաթև վերև և նրա մազերը երկու պոչիկ էր իսկ այդ պոչիկները հյուսած: Ես մայրիկիս խնդրեցի որ ինձ համար գնի այս տիկնիկը, մայրիկը ասաց ես կգնեմ այն ժամանակ երբ դու քու սենյակը հավաքես: Ես համաձայնվեցի և սենյակս հավաքեցի, մայրիկս ինձ համար գնեց այդ տիկնիկը, երբ մենք եկանք տուն ես այդ տիկնիկի անունը դրեցի Էմմա: Մոտ 3 տարի անց ես որոշեցի որ պետք է կտրեմ տիկնիկի մազերը, կտրելուց հետո մոտ 1 շաբաթ անց տիկնիկի մազերը երկարում են նույնքան չափ ինչքան որ կար: Ես մի փոքր վախեցա և կանչեցի մայրիկիս: Մայրիկս ասաց պետք չէ կտրել տիկնիկի մազերը տիկնիկին դուր չի գալիս որ նրա մազերը կտրում ենք: Կիրակի օրը ես և մայրիկս գնում ենք զբոսնելու, ես որոշեցի որ պետք է տիկնիկին էլ վերցնեմ: Ես տիկնիկին հագցրեցի մի կապույտ կոմբինիզոն, բադիկներով կարճաթև վերև և նրա մազերը կապեցի երկու պոչ և այդ պոչիկները հյուսեցի: Ես սիրում եմ իմ տիկնիկ էմմաին, նա կարծես մարդ լինի:

Posted in Մայրենի 6

«Հեծանիվ» Վերլուծություն

Այս պատմվածքը պատմում է մի տղայի լավ արարքի մաիսն:

Ամառային արձակուրդներին ընդամնեը մի քանի օր էր մնացել։

Հայրիկը արագ քայլելու սովորություն ուներ։ տղան մշտապես ետ էր մնում, երբ ուշադրությունս որեւէ հետաքրքիր բան էր գրավում։

Ինչ֊որ տեղ էին գնում, տղայի ուշադրությունը գրավեց հեծանիվը եւ նրա վրա նստած տղան։ Նա մեր կողքով անցավ եւ զանգը ծնգծնգացրեց,կանգնած նայում էր հեծանիվին:

Հայրիկը կանչեց, տղան վազելով հայրիկին հասավ։

Հայրիկը ասաց, դու հեծանիվ էս ուզում:

― Շա՞տ եմ ուզում։

― Եթե իսկապես շատ ես ուզում, ուրեմն՝ կունենաս, ― պատասխանեց հայրիկս։

Մայրիկին և քրոջս ուղարկեցինք հանգստանալու։

Հաջորդ օրը հայրիկը և տղան առավոտյան շուտ գնացինք որ տղան փող աշխատի և իր ուզած հեծանիվը գնի: Տղան աշխատում էր և երբ նա ունեցավ 720 ռուբլի, նա դուրս եկավ աշխատանքից: Տղան դպրոցից վազելով եկավ տուն և շտապես հեծանիվների խանութ, հանկարծ նկատեց որ իր քույրիկը լաց է լինում:

―Ինչ է պատահել

Քեթինը ասաց, այդ տղան փող չունի և ես նրան սիրում եմ, ես կգնամ և իր հետ կապրեմ: Տղան իր 720 ռուբլին տվեց քրոջը: Ես անպայման քեզ մի լավություն կանեմ, բայց տղաին այդպես էլ հեծանիվ չգնեցին: Ինձ դուր եկավ այս պատմվացքը: