Posted in Մայրենի, Տեխնոլոգիա

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,Եվ հրաժեշտ է ասել,Կռունկը մեր աշխարհին:
Բարդին էլ չի սոսափումԱրագիլի թևի տակ,Դեղին թերթեր է թափումԱռվակի մեջ կապուտակ:
Կարմիր խարույկ է կարծեսԾեր տանձենին անտառի,Թվում է, թե մոտ վազես,Ձեռք ու ոտքդ կվառի…
Քամին շատ էր թափառել,Պարապ-սարապ թևը կախ,Բայց արդեն գործ է ճարել,Տեսեք ինչքան է ուրախ:

Posted in Ճամփորդություններ, Մայրենի, Մայրենի 2020-2021

Բարձունքի հաղթահարում

Posted in Մայրենի, Մայրենի 2020-2021

Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ
(մաս 1)

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետեւ գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին:

Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենքխելքից մի քիչ պակաս էին: Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում եւ եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում: Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.
Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…
Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.
8
Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:
Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, եւ բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաեւ մոշի թուփը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կապույտով ներկի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառերը:
  2. Կարմիրով ներկի՛ր ովքե՞ր հարցին պատասխանող բառերը:
  3. Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:
    Խորամանկ — միամիտ
  4. Սխալ — ճիշտ
    Ավել — պակաս
    Ծեր — ջահել Մոտենալ — հեռանալ
  5. Տրված բառերից ընտրի՛ր համապատասխան զույգերն ու կազմի՛ր բարդ բառեր: Գյուղ, մատ, տուն, չափ, տղա, մեջ, զանգակ, մարդ —գյուղամեջ,մատնաչափ,զանգակատուն,տղամարդ
  6. Լրացրո՛ւ բաց թողնված բառերը: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Գյուղամիջում մի եկեղեցի կար:
    Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում:
Posted in Մայրենի

Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

Ավագյան Ագապե Ավագի

Դասարան-3․1

Ընտրությամբ գործունեություն-Մաթեմատիկա

Լրացուցիչ կրթություն-Թավջութակ,Դաշնամուր, Ֆլեյտա Սոլֆեջո

Հեծանիվ վարել-ունեմ հեծանիվ, կարողանում եմ վարել։

Լողան-կարողանում եմ լողալ։

Երկարօրյա ծառայություն-չեմ օգտվում։

Երթուղային ծառայություն-ես չեմ օգտվում։

 Իմ եռախոսահամարն է-041 50 72 10։

Հասցե-նազարբեկյան 26/ 1 տուն։

Posted in Մայրենի

«Ուսումնական ամառ»

Երկարագուլպա Պեպին_Աստրիդ Լինդգրեն

Առաջադրանքներ.

  • Ո՞վ է գրքի հեղինակը Աստրիդ Լինդգրե (վերնագիր, հերոսների անուններ)
  • Ո՞ր հատվածը քեզ դուր եկավ:
  • Ո՞րն էր ամենազվարճալի հատվածը:
  • Ո՞րն էր ամենատխուր հատվածը:
  • Ի՞նչ սովորեցիր
  • Paint  նկարչական ծրագրով նկարի՛ր քո սիրելի հերոսին կամ հերոսներին, պատմի՛ր հերոսի մասին: Ո՞ր հերոսին կցանկանայիր նմանվել և ինչո՞ւ:

Posted in Մայրենի

Ովքեր էին ապրում Քաթհուլթում

Ովքեր էիյն ապրում Քաթհուլտում

Հիմա արդեն գիտես, թե ովքեր էին ապրում Քաթհուլտում՝ հայրիկ Անտոնը, մայրիկ Ալման, փոքրիկ Իդան, Ալֆրեդն ու Լինան: Նաև երկու ձի, մի զույգ եզ, ութ կով, երեք խոզ, տասը ոչխար, տասնհինգ հավ, մի աքլոր, նաև մի շուն ու կատու: Եվ, իհարկե, Էմիլը:

Լուծում

1․ 1+1+1+2+2+2+8+3+10+15+1+1+1=49

Պատասխան 49 մարդ

Posted in Ճամփորդություններ, Մայրենի

Մաշտոցներ մատուռ

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ Մաշտոցներ մատուռը դարերի ընթացքում ավերվել է և կրկին վերանորոգվել։ Վերջին անգամ այն հիմնովին վերանորոգել է Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդու ձեռքով։ Ներկայումս այն պահպանվում ու մասնակիորեն վերանորոգվում է տեղի բարեպաշտ հավատացյալների կողմից։ Այնտեղ գալիս են տարբեր վայրերից հավատացյալներ։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող աղբյուրի սառնորակ ու անմահական ջրերին։ Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ-տեսակ հիվանդությունների բժշկություն։