Posted in Մայրենի

Պաուլո Կոելյո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի՝ մի օր

հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով: Եվ մի գեղեցիկ օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին.
-Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
— Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, -ասաց երկրորդը:
— Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և վերջապես, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք կտրեցին ծառերն ու տարան: Ամեն մի ծառն ուներ իր նվիրական երազանքը, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ մնացորդներով` մսուր: Երկրորդից` կոպիտ, գյուղական աթոռներ ու սեղան սարքեցին, որոնք հետո ծախեցին կահույքավաճառին: Երրորդի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Միշտ տրտնջում էին երեք ծառերը. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ ոք չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել այն»: Ժամանակն անցնում էր, և մի անգամ ամուսնական մի զույգ գիշերելու տեղ չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր տղա ունեցավ, որին դրեց մսուրում, փափուկ դեզի վրա: Եվ այդ պահին առաջին ծառը հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. նա այդ գիշեր պահել էր Աշխարհի ամենակարող Թագավորին: Մի քանի տարի անց գյուղական մի սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Մինչ ընթրիքը կսկսեին, նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին: Եվ երկրորդ ծառն անմիջապես հասկացավ, որ ոչ սովորական այս ընթրիքին ինքը Մարդու և Աստվածայինի կապի ականատեսը դարձավ: Հաջորդ առավոտյան երրորդ ծառի տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց մի տանջված ու արյունոտված տղամարդու բերեցին և խաչեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը: Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իրեն բաժին ընկած ճակատագիրը: Մարդը, որ մեխված էր այդ խաչին, դարձավ Երկրի Լուսատուն: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Առաջադրանքներ

1.  Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:

Լիբաբան-երկիր

2. Ինչպիսի՞ ծառեր են մայրիները.

ա. պատմվածքում ներկայացված տեղեկությունների համաձայն

Մայրիները շատ դանդաղ են աճում:

բ. բնագիտական տեղեկությունների համաձայն

Մայրենիների բարձրությունը 25-50 մ է իսկ մայրենու բաց կանաչի մինչև արծաթագույն ասեղնատերևները երկար են՝ 25-50 մմ:

3. Ինչի՞ մասին էին երազում ծառերը:

Առաջինը ասաց,— ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
Երկրորդը ասաց— Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու:

Երրորդը ասաց,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:

4. Պատմվածքից առանձնացրու՝ քո կարծիքով, երեք ամենակարևոր մտքերը և գրավոր մեկաբանի՛ր:

Ինչ որ բանի մի մասնիկը հավետ

5. Մեկ նախադասությամբ պատմվածքին նոր ավարտ հորինի՛ր:

Երեք մարիները տխուր են որովհետև նրանք ուզում են դառնալ

Առաջինը ասաց ես ուզում եմ դառնալ Ա տառը:

Երկրորդը ասաց ես ուզում եմ դառնալ Բ տառը:

Երրոդը ասաց ես ուզում եմ դառնալ Գ տառը:

6. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական գաղափարը:

Լրացուցիչ

1. Ընկերներիդ կամ ընտանիքիդ անդմաների հետ դերերով կարդացեք ու ձայնագեք պատումը:

2. Համապատասխան երաժշտության և ձայնագրության համադրությամբ ռադիոթատրոն պատրաստիր:

3. Պատրաստած նյութը հրապարակիր քո բլոգում:

Posted in Մայրենի

Ցտեսությո՜ւն, սիրուն Աշուն

Ուղիղ երեք ամիս առաջ սկսվեց նոր ուսումնական տարին։ Սեպտեմբեր ամսին դրսում կարծես գարնանային և ամառային եղանակ լիներ, հոկտեմբերին՝ գարուն, իսկ արդեն նոյեմբերին՝ պարզապես ոսկե և հրե աշուն։ Անկեղծ ասած, ես հենց աշնանային առաջին օրն էլ ուզում էի, որ ձմեռը շուտ գար։ Ինչո՞ւ եք զարմանում, յուրաքանչյուր երեխա էլ ուզում է, որ ձմեռը շուտ գա, որովհետև ձմռան վերջին օրը բոլորիս կողմից սիրված տոնն է՝ Նոր Տարին։

 Այս տարի աշնանը շատ լավ եղանակ էր, որովհետև շա՜տ տաք էր։ Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ժամանակը շատ արագ է անցնում։ Կարծես երեկ լիներ Սեպտեմբերի 1-ը, իսկ այսօր աշնանային վերջին օրը։ Կցանկանամ, որ մյուս տարի էլ աշունը այսպես լավ և պայծառ լինի։ Ցտեսությո՜ւն, սիրուն Աշուն։ Միշտ լինես այդպես լուսավոր և պայծառ։ Դու միշտ էլ շատ գեղեցիկ ես՝ ոսկե ու հրե՝ ինչպես իսկական Արևը։

Posted in Մայրենի

Ինչը կփոխեի իմ դպրոցում

Ես կփոխեի իմ դպրոցում 6 բան, առաջինը՝ մեր դասարաների անունը լիներ 4ա, երկրորդը՝ մեր դպրոցը լիներ փակ պատերով, երրորդը՝ մենք միագամից գնայինք առաջին դասարանից Մայր դպրոցում սովորեյինք, չորրոդը՝ մեր դպրոցի անունը լիներ 168, հինգերորդը որ մեր դպրոցում բուֆետ լիներ, իսկ վեցերորդը՝ մեր դպրոցը լիներ սովորական դպրոցների նման:

Posted in Մայրենի

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Աշնան երրորդ ամիսն էր։ Արևի ճառագայթների տակ ոսկեհանդերձ ծառերը սվսվում էին։ Բարձր ու հաղթանդամ կաղնիների տերևները ճգնում էին պահպանել իրենց ճյուղերի վերջին տերևները։ Հանկարծ բնության մեջ լսվեց մի դղրդյուն և դարձյալ լռեց։
Տեքստում ո՞ր եղանակն է նկարագրված։ Աշունը
Գրի՛ր աշունը բնութագրող երկու բառ։ Գունզգույն, բարեբեր
Տեքստից դո՛ւրս գրիր երկու բառակապակցություն։ Ոսկեհանդերձ ծառերը, վերջին տերևները
Տեքստից դո՛ւրս գրիր երկու բարդ բառ։ ոսկեհանդերձ, հաղթանդամ
Քանի՞ ձայնավոր և բաղաձայն կա թռչուններ բառում։ 6 բաղաձայն, 2 ձայնավոր
Տրված բառերից ո՞րն է պարզ։
Ինքնաթիռ համերգ տախտակ երգիչ
Ո՞ր ածանցն է, որ միանալով տուն բառին, նոր բառ է կազմում։ Ան

Ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։
Ճերմակ կարապներ
Կապույտ երկինք
Կապույտ երազներ
Կապույտ աչքեր
Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
Քնել-ննջել
Ընթերցել-կարդալ
Սպիտակ-ճերմակ
Վճիտ-պարզ
Տրված բառակապակցություններում ո՞ր բառն է գրվում մեծատառով։
Հայոց լեզու
Բարձր լեռ
Պարզ երկինք
Պարզ լիճ

Posted in Մայրենի

Կարդա՛ սահմանումները և այդ սկզբունքով վանկատի՛ր բառերը։Չմոռանա՛ս գունավորել ձայնավոր և բաղաձայն հնչյունները։
Երկու ձայնավորների միջև եղած բաղաձայնը անցնում է հաջորդ տող։
Օրինակ՝ գարուն- գա-րուն
Պահարան-պա-հա-րան
Քաղաք-քա-ղաք
Թանաք-թա-նաք
Կարագ-կա-րագ
Հեծանիվ-հե-ծա-նիվ
Ուղիղ-ու-ղիղ
Պայուսակ-պա-յու-սակ
Դանակ-դա-նակ
Գազար-գա-զար
Թանաքաման-թա-նա-քա-ման

Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր փակ վանկերը։Այն վանկը, որ վերջանում է բաղաձայն հնչյունով, կոչվում է «փակ»:
Երեխա-ե-րե-խա
Պարագա-պա-րա-գա
Հանրաքվե-հան-րա-քը-վե
Ընձուղտ-ըն-ձուղտ
Աբեղա-ա-բե-ղա
Մաքրել-մաք-րել
Բարձր-բար-ձըր
Վարքագիծ-վար-քա-գիծ
Չորրորդ-չոր-րոր դ
Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր բաց վանկերը։ Այն վանկը, որ վերջանում է ձայնավոր հնչյունով, կոչվում է«բաց»:
Հացաման-հացա-ման
Սիրելի-սիեի
Ձնհալ-ձըն-հալ
Կամավոր-կաա-վոր

Կարդա՛ սահմանումը և նույն սկզբունքով վանկատի՛ր տրված բառերը։
Երկու և ավելի բաղաձայններից միայն վերջինն է անցնում հաջորդ տող։
Օրինակ՝
Ընկույզ-ըն-կույզ
Աստղիկ- Աստ-ղիկ
Կարծրանալ-կարծ-րանալ
Խնդրագիրք-խընդ-րագիրք

իշխանություն-իշ-խանություն իշխանութ-յուն

մկնդեղ-մկըն-դեղ

մրցաշար-մըր-ցաշար

կարգադրել-կար-գադրել

խնդրագիրք-խընդ-րագիրք

վարդակակաչ-վար-դակակաչ

սառնարան-սառ-նարան

երկնասլաց-երկ-նասլաց
Եթե գաղտնավանկի ը-ն բառի առաջին հնչյունն է (սպասել, զբաղվել, ստանալ, սկիզբ․․․ ) ապա այդ ը-ն կարելի է չգրել և չառանձնացնել տվյալ վանկը։
Եվ տառը տողադարձի ժամանակ բաժանվում է ե, վ տառերի, երբ դրանք պատկանում են տարբեր վանկերի։
Հևալ-հե-վալ
Երևույթ-երե-վույթ
Տերևաթափ-տերե-վաթափ
Հարևան-հարե-վան
Գրի՛ր նմանատիպ բառեր և վանկատի՛ր։
Ո՞ր շարքում տողադարձի սխալ կա։
Մա-նըր, թըխ-վածք, սպա-սել , հարեվ-ան
Պար-զամիտ, թը-ռիչք, լռութ-յուն
Անկր-կնելի, վար-դագույն, համալ-սարան, տր-տըն-ջալ

ծփալ-ծըփալ

հոգևոր-հոգե-վոր

բարևել-բարե-վել

ալևոր-ալե-վոր

նպատակ-նը-պատակ

զբաղվել-զբաղ-վել

կտրիճ-կըտ-րիճ

մղկտալ-մըղ-կըտալ

գույնզգույն-գույ-նըզգույն

ստանալ-ստա-նալ

Posted in Մայրենի

Մեծերը Իսահակյանի մասին

Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում:

Վ. ՏԵՐՅԱՆ
***
Ավետիք Իսահակյանը խորացրեց և ծավալեց ժողովրդական երգի կուլտուրան` թե իբրև արտաքին ձև, և թե իբրև, մանավանդ, բովանդակություն:
Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆ
***
Իսահակյանը մեծ է և սիրելի նրանով, որ ոչ միայն կարեկցաբար լացել է և մարգարեաբար անիծել, այլև հնչեցրել է եղբայրության և ազատության զանգը, տառապյալ մարդկությանը կոչ է արել դուրս գալ բռնակալների դեմ:
Ե. ՉԱՐԵՆՑ
***
Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս հիմա չկա այդպիսի առաջնակարգ ու պայծառ տաղանդ ամբողջ Եվրոպայում:
ԱԼ. ԲԼՈԿ
***
Իսահակյանի պոեզիան մինչև հիմա անհայտ էր ինձ համար և մեծ հայտնություն եղավ ինձ համար: Նա մեկն է այժմ աշխարհում կենդանի մեծագույն բանաստեղծներից, և ինձ վրա մեծ տպավորություն գործեցին նրա տաղանդի խորությունն ու ուժը:
Ս. ԲԱՐՈՒԱ
***
Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ պատիվ ունեմ թարգմանելու Ավետիք Իսահակյանի երկերը չինարեն: Մենք շատ սիրեցինք նրա` մեզ հարազատ պոեզիան և այն մեծ հետաքրքրություն է ներկայացնում չին ընթերցողների համար:
ԳԵ- ԲԱՈ- ՑՅՈՒԱՆ
***
Ավետիք Իսահակյանը մեծ գրող է միջազգային առումով և գերազանցորեն մարդկային, իսկ իր գործը` «Աբու Լալա Մահարին» անժխտելիորեն անզուգական գլուխգործոց: Առաջին իսկ օրերից համակվեցի նրա զգացումների խորությամբ: Անվերապահորեն ու լիակատար հիացած եմ Ավ. Իսահակյանի գործով, իսկ նրա անձը ինձ համար շողշողուն մտքի, ոգու և պայծառ լույսի ու ջերմության փարոս է: Կյանքիս ամենաերջանիկ պահը պիտի համարեի, եթե հնարավորություն ընծայվեր ինձ այցելելու մեծ գրողին:
Խ. ԷԼ ԱՍԱԴԻ
***
Բանաստեղծը ընդհանրապես միշտ գերում է, սակայն Իսահակյանի մտքերի նրբությունն ու խորությունը ցնցում է մարդու:
Խ. ԴՈ ՍՈՍԱ
***
Վիթխարի է Իսահակյանը, դժվար է ընդգրկել նրա մեծությունը, նա պոեզիայի հսկաներից է, նորագույն հայ գրականության Արարատը:
Ա. ԴԻՄՇԻՑ
***
Իսահակյանը պատկանում է այն բանաստեղծների դասին, որոնք հազվադեպ են ծնվում: Համոզված եմ, որ նա կապրի դարեր ու դարեր:
Ի. ԷՐԵՆԲՈՒՐԳ
***
… Համաշխարհային պոեզիան անիմաստ կլիներ առանց Ավետիք Իսահակյանի:
Ա. ԴԵՅՉԻ
***
Իսահակյանի ֆիզիկական մահով Հայաստանը կորցրեց հայրենիքի հորը, համաշխարհային պոեզիան` շողշողուն բանաստեղծին:
ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱ ***

ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱ Քո երգերն իրենց ինքնուրույն ու պատկերավոր գեղեցկությամբ անզուգական տեղ են բռնում:

ԳԱՄՍԱԽՈՒՐԴԻԱ

Posted in Մայրենի

Հորթը և ոզնին

Կետադրի’ր տեքստը:

Մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին:

Երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն:

Այն ժամանակ ոզնին նրանց ասաց՝ ինչ պատահի` մի՛ տար բերանդ:

Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ-երամ

ձիերի խումբ-վտառ

միասին նույն օրը ծնված-երկվորյակ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող-երկկենցաղ

ցողը ցուրտ ժամանակ-եղյամ

Կարդալու սրահ-ընթերցասրահ

երեկոյան ճաշ-ընթրիք

հատ-հատ ընտրված-հատընտիր

արգելք ոտքի տակ-խոչընդոտ

բարակ ճյուղ, շիվ-ոստ

Գտի՛ր առաջին սյունակում գրված բառերի բացատրությունը և համարակալի՛ր հոմանիշ զույգերը։

Երփներանգ-գույնսգույն                                      տարբեր գույների

արփի-արև                                                  ցերեկային լուսատու

բորբ -ջերմ                                                   շատ տաք, ջերմ

փափագ-Բուռն ցանկություն                             ուժգին ցանկություն

շամփուր-Մի ծայրը սուր բարակ ձող                         խորովածի շիշ

հղփանալ- հագենալ                                            շփանալ, երես առնել

բորբոսնել-նեխել                                           նեխել, փչանալ

Լրացրո’ւ բաց թողնված տառերը և վերնագի’ր: Տեքստից դո’ւրս գրիր այն բառերը, որոնց կարող ես հոմանիշներ կամ հականիշներ գրել:

ԵՂՆԻԿ

Կեսօր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պառկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և օգներ փարատելու

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից օրորվող ծառերի արանքից: Եղնիկը նստեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռչկոտում էր արևազօծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ:

սառնորակ-ցուրտ-տաք

ձանձրացրեց-հոգնեցրեց

Հասակակից-միատարիք

արագորեն-դանդաղ

անհետանում-կորել

Posted in Մայրենի

«Գետակի վրա

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր այս բանաստեղծության գետակը։ Առանձնացրո՛ւ գետակին բնորոշող հատվածը։

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Ինչպիսի՞ն էր ուռենին։ Փորձի՛ր բնութագրել նրան։

Ուռենին թեքվել էր գետակի վրա և լուռ նայում էր վազվզող ջրերին:

Բանաստեղծության մեջ ի՞նչ են խորհրդանշում ջրերը։ 

Ջրերը ուրախ գալիս է գնում էին, ձմեռը գնում է գալիս, աշունը գնում է գալիս, մարդը գնում է գալիս, գետակը գնում է գալիս, եղնիկը գնում է գալիս, եղնիկը գնում է գալիս:

Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։ Փորձի՛ր բացատրել։

Բանաստեղծությունը ուրախ և տխուր տրամադրությունի մասին էր:

Կազմի՛ր նախադասություններ, գործածելով տրված արտահայտությունները։ 

Երազ աշխարհ, ուրախ ջրեր, լացող ուռենի։

Երազ աշխարհում ամեն մարդ միշտ լաց է լինում և տխրում:

Ուրախ անտառում միջտ գետակները ուրախ են լինում և վազվզող:

Լացող ուռենին միշտ լացում է, և ջղայնանում:

Ի՞նչ տրամադրություն փոխանցեց քեզ բանաստեղծությունը։ Տպավորությունդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Իմ համար այս բանաստեղծությունը համ ուրախ էր համ տխուր:

Posted in Մայրենի

ԵՂՆԻԿ

Այս պատմվծքը պատմում է որ.

Մի օր իր բարեկամ որսորդը իրենց սարերից եղնիկ նվեր բերեց իր երեխաների համր: Եղնիկը մեկ-մեկ նրանցից թաքուն բարձրանում էր այս պատշգամբ և նայում հեռավոր անտառներին: Եղնիկը վազվզում էր երեխաների հետ, քնում էր նրանց հետ, ուտում էր նրանց հետ և ուրախանում: Պատմում էր, որ երբ եղնիկը թաքուն պատշգամբ էր բարձրանում, երեխաներին տանում էր, և մենակ էր թողնում եղնիկին պատշգամբում:

Posted in Մայրենի

Ուսումնական աշուն

Աշնանային արձակուրդները այս անգամ մի փոքր այլ է անցել ինձ մոտ: Ամբողջ ընթացում զբաղված եմ եղել փորձերով, քանի որ նոյեմբերի 1 -ին մասնակցելու եմ համերգի: Նվագելու եմ ֆլեյտա և թավջութակ: