Posted in Մայրենի

Պատմությունը կարդա՛.

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչու են փոքրիկ ձկները մտնում գրենլանդական շնաձկների բերանները։ Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նրանք խեղճ ձկնիկներին հրապուրում են։

Պատմի՛ր այն մասին, թե ինչու է փոքրիկ ձուկը մտնում շնաձկան բերանը։

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչո՞ւ է փոքրիկ ձուկը մտնում գրենլանդական շնաձկների բերանները։

Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նրանք խեղճ …ձկնիկներին հրապուրում են:

Ստացված պատմությունը կարդա՛։ Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին, գրի՛ր, օրինակ՝ է-են, ձուկը-ձկները։

Posted in Մայրենի

Փոքր Մհեր

Փոքր Մհերը չգիտեր ում հետ ամուսնանա, նա որոշեց ամուսնանար Մաշայի հետ, նրան գնացին 7 տարով կղզիներ և եկան իրենց հայրենիք նրանք ունեցան զույգ աղջիկ տղա: Ազղջկա անունը դրեցին Շամիրյամ իսկ տղայի անունը Հայկ: Հայկը և Շամիրյամը մեծանում են և Հայկը գնում է բանակ նա զոհվում է և նրա քույրը իմանում է որ իր եղբայրը զոհվել է շատ է տխրում: Մի քանի ամիս հետո Հայկը լավանում է և գալիս իր քրոջ մոտ, և Շամիրյամը ուրախանում է: Նրանք այնքան շատ են սիրում իրար որ Շամիրյամը սիրում էր մի տղայի որի անունը Հայկ է և ամուսնանում Հայկի հետ իսկ Հայկը ճանաչում է մի աղջկա որի անունը Շամիյամ էր և ամուսնանում նրա հետ:

Posted in Մայրենի

Կատարի՛ր առաջադրանքները։

Գտնել տրված բառերի հոմանիշները:

Ճանկ                                      ճիրան

Կտրիճ                                   քաջ

Խրճիթ                                    տնակ

Մառախուղ                           մեգ

Անկուշտ                                անհագ

Կազմել ածանցավոր բառեր:

Քաղաք                      ական

արև                            ոտ

փոքր                          իկ

առու                           ակ

մարդ                          ուկ

Տրված հնչյունները գործածելով` հնարավորինս շատ բառե’ր կազմիր: Մրցի’ր ընկերոջդ հետ:

Ն, կ, ե, ու, յ, ղ, ա, ր, տ:

եղանակ, կետ, տուն, ղեկ, ներկ,

Հնչյունների տեղերը փոխելով` նոր բառե’ր  կազմիր:

Երգ……….., զոր……….., ձոր………….., աղտ……….., գես……….., ծլել……………….,

դրամ…………, ծառա…………….., կարապ……………, ափսոս……………….,հարս……….., կաղին

Տրված արմատներով բառե’ր կազմիր:

Բուժ

բույս

հյութ

ցույց

սենյակ

Posted in Մայրենի

Ընթերցարան

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Հ. Թումանյան

Իմ սուրբ հայրենիք

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,

Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,

Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝

Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,

Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,

Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,

Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,

Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա

Քո փառքի համար թե մի օր վառվեմ,

Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Շիրազ

Հայրենիքիս

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծփու՜ն:

Կանչում եմ ես լուսաբարբառ
Քո սիրակեզ կոչով,
Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով:

Վա՝ռ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու հավերժո՜ղ իմ Հայստան,
Անուն քաղցր ու վսեմ:

Ավետիք Իսահակյան

Սահյան

Քո ձյունագեղ բարձունքից
Արևի հոտ է գալիս,
Աղբյուրներիդ արցունքից
Արևի հոտ է գալիս:

Փռվել է մութն անտառին,
Բռնել է ձոր ու կածան,
Բայց մամուռից ու սունկից
Արևի հոտ է գալիս:

Քարանձավներն են քրտնել
Ամայության սարսուռից,
Բայց նրանց քիվ ու քունքից
Արևի հոտ է գալիս:

Գիշերային իմաստուն
Առասպելի մեջ քնած
Քարափիդ ծերպ ու ծունկից
Արևի հոտ է գալիս…. Հ. Սահյան

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Posted in Մայրենի

Հոգևոր ընդերցում

Բան ՂԵ

Արեգա՜կ արդար, օրհնյալ ճառահայթ, պատկեր լուսեղեն,
Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անապատում զորեղ,
Բարու բերկրություն, հուսատու տեսսիլ, գովյալ երկնավոր,
Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանյալ կյանք,
Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս չարչարանքի,
Պակասները դո՜ւ լրացրու խոսքով քո ամենազոր,
Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ:
Դո՜ւ ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝
Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՛ց օրհնություն….

Posted in Մայրենի

Հայոց լեռներում

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Հ. Թումանյան

Posted in Մայրենի

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Բան ԺԵ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

Ա

Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս

Եվ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով,

Այս անգամ դարձյա՛լ միևնույն ոճով դիմելով ես քեզ,

Ամենապարգև քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու:

Պաղատում եմ իբրև մեռյալ՝ կենդանի անմահ Աստծուդ,

Փառքիդ հանդեպ իմ անարգությունը խոստովանելով,

Ինչպես և քո բարությունն իմ չարության դիմաց.

Որոնցով հաղթվեցի ինքս, քան թե բուժվեցի, Ամաչեցի, քան թե համարձակվեցի, Ուխտակորույսս ես և ավանդամոռաց:

Posted in Մայրենի, Uncategorized

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1)

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան -վայրէջք

շար եկան — շարվեցին

մաղ տալ — մաղել

շաղ տալ -տարածել

քող կապել -քողարկել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար- վեր

պաղել-տաք

հեռու- մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան

Արյուն-ամպից քող կապեց

Լրացուցիչ առաջադրանքներ

Posted in Մայրենի

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1)

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան — վերևից իջնել

շար եկան — շարվեցին

մաղ տալ — մաղել

շաղ տալ -շաղել

քող կապել —

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար- վեր, տակ

պաղել-ջերմ-տաք

հեռու- մոտիկ

վառել-մարել-հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան

Արյուն-ամպից քող կապեց

Լրացուցիչ առաջադրանքներ

Posted in Մայրենի

Կոմիտաս

Երաժշտությունը իմ կյանքում

Ես շատ եմ սիրում երաժշտությունը: Ինձ թվում է չկա այնպիսի մարդ, որ չսիրի երաժշտութնունը: Ես չեմ պատկերացնոմ ինձ առանց երաժշտության:

Ես էլ եմ ուզում եմ երաժիշտ դառնալ:

Ես նվագում եմ թավջութակ, ֆլեյտա և դաշնամուր: