Ժամանակաշրջան՝ Ք. ա. 9-րդ դար – Ք. ա. 6-րդ դար Կենտրոն՝ Տուշպա քաղաքը (ներկայիս Վան, Թուրքիայի տարածքում) Լեզու՝ ուրարտերեն (եղել է պետական և կրոնական լեզու) Մայր գետ՝ Վանա լիճը և նրա շրջակայքը
📌 Կառուցում և հզորացում
Վանի թագավորությունը ձևավորվել է Ք. ա. 9-րդ դարի սկզբին՝ Ասորեստանի սպառնալիքի ֆոնին՝ փոքր արքայություններից մեկավորման արդյունքում։
Առաջին հզոր արքաներից է Արամեն, իսկ առավել նշանավորներից՝ Սարդուրի I և Արգիշտի I, ովքեր մեծացրին թագավորության սահմանները։
Արգիշտի I-ը հիմնադրեց Էրեբունի քաղաքը (Երևանի հին կենտրոնը) Ք. ա. 782 թ.՝ որպես ռազմավարական և տնտեսական կենտրոն։
🛡️ Ռազմական և ճարտարապետական ուժ
Վանի թագավորությունը կառուցել է ամրոցներ, ջրագծեր, տաճարներ և քաղաքներ, որոնցից շատերն այժմ պեղումների արդյունքում բացահայտվել են (օր.՝ Էրեբունի, Արմավիր, Թեյշեբաինի)։
Ունեցել է հզոր բանակ և հաճախ բախվել է Ասորեստանի հետ՝ երբեմն լինելով դաշնակից, երբեմն՝ թշնամի։
Վանի թագավորության անկման արդյունքում Ք. ա. VII դարի վերջին Հայկական լեռնաշխարհի տարածքում կրկին ի հայտ են գալիս մրցակից թագավորություններ։ Դրանցից առանձնանում է Պարույր Սկայորդու իշխանությունը լեռնաշխարհի հարավ-արևմտյան մասում։ Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդած տեղեկության համաձայն՝ Պարույրը Հայկ Նահապետի սերնդից էր։ Նա միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի (Մեդիայի) և Բաբելոնի թագավորների դաշինքին։ Ք. ա. 612 թ. դաշինքի երկրները գրավում և ավերում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մի քանի տարի անց արդեն կործանվում է Ասորեստանի կայսրությունը։ Գործուն մասնակցության համար Պարույր Սկայորդին Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։ Պարույր արքան իր իշխանության տակ միավորել էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած տարածքները՝ նպատակ ունենալով իր վերահսկողությունը հաստատել ամբողջ լեռնաշխարհի վրա։/պատմել/
Երվանդ I Սակավակյաց և Տիգրան Երվանդյան Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Քանի որ սկզբնաղբյուրները սակավ են, միայն կարելի է ենթադրել , որ նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում։ Թագավորության սահմանները հյուսիսարևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում ՝ Մարաստան, հարավում ՝ Հյուսիսային Միջագետք։ Արքայական նոր հարստությունը նրա անունով կոչվում է Երվանդական կամ Երվանդյան։ Կենտրոնն էր Տուշպա-Վան քաղաքը։ Հատկապես նշանակալից էր Երվանդունիների կարողությունը՝ հավաքագրելու զգալի կենդանի ուժ ռազմական արշավների և վերահսկվող տարածքներում իրենց քաղաքական ու ռազմական ներկայությունն ամրապնդելու նպատակով: Այդպիսով ՝ Երվանդ I-ին հաջողվում է վերակազմավորել բանակը՝ ստեղծելով շուրջ 40-հազարանոց հետևակ և 8-հազարանոց հեծելազոր։ Սա չէր կարող չազդել Մարական տերության (Մեդիայի) հետ հարաբերությունների վրա։ Վերջինս փորձում է խստացնել իր վերահսկողությունն ընդլայնվող Հայաստանի նկատմամբ։ Դա հաջողվում է մանավանդ այն ժամանակ, երբ Մարաստանը տիրում է Արաքսի հովտին և Միջագետքում գտնվող հաղորդակցական ուղիներին։ Դաշնակցային հարաբերությունները շուտով վերածվում են Մարաստանից Հայաստանի կախվածության։ Սակայն մարական տիրապետության դեմ շուտով լայնածավալ ապստամբություն է կազմակերպվում Աքեմենյան ապագա թագավոր Կյուրոս Մեծի կողմից։ Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Կյուրոսին այդ ջանքերում ակտիվորեն աջակցում է նրա որսընկերը՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։ Ք. ա. 550 թ. մարական տիրապետության տապալման արդյունքում ձևավորվում է Աքեմենյան Պարսկաստանը՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ։ Հայաստանը՝ իբրև դաշնակից երկիր, թեպետ առաջատար դիրք ուներ նորաստեղծ Աքեմենյան կայսրության մեջ, սակայն ներքին ինքնավարությունը պահպանում էր հարկ վճարելու և պատերազմի ժամանակ զորք տրամադրելու պայմանով։ Դա հայկական կողմին թույլ է տալիս պահպանել ձեռք բերված տարածքները՝ չհրաժարվելով լիակատար անկախությունից, միայն թե հետաձգելով այն ավելի պատեհ ժամանակների։/պատմել/
Հակաաքեմենյան ապստամբությունը
Չնայած Կյուրոս Մեծի տված ներքին ինքնավարությանը՝ հայերը չէին հաշտվում ստեղծված իրավիճակի հետ և ձգտում էին անկախանալ արտաքին ուժերից։ Հարմար առիթ է ստեղծվում Ք. ա. 520-ական թթ., երբ ԱքեմենյանՊարսկաստանում ներքին երկպառակություններ են սկսվում։ Ի վերջո գահ է բարձրանում Դարեհ I-ը (Ք. ա. 522-486), որի կառավարման առաջին իսկ տարում ապստամբում են հպատակ մի շարք երկրներ։ Դրանց թվում էր և Հայաստանը։ Այս ապստամբությունների և դրանց ճնշման մասին մանրամասն պատմվում է Բեհիսթունի ժայռի եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն) արձանագրության մեջ։ Հայաստանում ապստամբությունը ճնշելու համար Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում հինգ ճակատամարտ տալ։ Ինչպես պարզ է դառնում արձանագրությունից, Հայաստանը նվաճելու համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։ Հակառակ արձանագրության մեջ Դարեհի պարծենկոտ հայտարարությունների՝ արշավանքները, ըստ էության, անհաջողությամբ են ավարտվել , դրա համար էլ երկարաձգվել են։ Միայն հինգերորդ ճակատամարտից հետո է, որ հայերն ընդունել են Դարեհի գերիշխանությունը։/ընթերցել/
Հայաստանը Աքեմենյան տերության կազմում Դարեհ արքան ապստամբությունները ճնշելուց հետո ձեռնամուխ է լինում կայսրության սահմանների ընդլայնմանը։ Արևելքում նրա տարածքները հասնում էին մինչև Ինդոս գետը, իսկ արևմուտքում ՝ Թրակիա՝ կազմելով աշխարհի ամենամեծ կայսրությունը։ Իր իշխանությունն այդ հսկայածավալ կայսրության մեջ ուժեղացնելու համար Դարեհն ամբողջությամբ վերանայում է Կյուրոսի կողմից հաստատված կառավարման համակարգը։ Նա կայսրությունը բաժանում է 20 մարզերի, որոնք կոչվում էին սատրապություններ: Դրանք կառավարվում էին սատրապների կողմից, որոնք հավաքում էին հարկերը, ապահովում էին արդարադատությունն ու անվտանգությունը, զինվորներ էին հավաքում թագավորական բանակի համար։ Սատրապների կողմից մարզերի կառավարման քաղաքականությունը Դարեհի կայսրությունը միավորելու ճանապարհներից մեկն էր։ Հայաստանը կազմում էր XIII սատրապությունը և այդպիսին մնաց մինչև Աքեմենյան կայսրության կործանումը։ Հաջորդ կարևոր քայլն այս ուղղությամբ Արքայական ճանապարհի կառուցումն էր: Ճանապարհն ուներ ինչպես տնտեսական, այդպես և ռազմական նշանակություն։ Կարևոր էր, որ այդ ճանապարհի մի որոշ մաս (շուրջ 330 կմ) անցնում էր Հայաստանի հարավային սահմանով , ինչը նպաստում էր առևտրի ծաղկմանը։ Այս և այլ մանրամասների մասին մենք իմանում ենք հույն զորավար և պատմիչ Քսենոփոնից, որը Ք. ա. 401 թ. անցել է Հայաստանով։ Ըստ նրա՝ այդ ժամանակ Հայաստանի սատրապը Երվանդն (Օրոնտեսն) էր, որն ամուսնացած էր Աքեմենյան արքայադստեր հետ և սեփական պատկերով դրամներ էր հատում։ Այդ ամենը վկայում է կայսրության մեջ Երվանդական արքայատոհմի առանձնահատուկ դիրքի և հավակնությունների մասին։/ընթերցել/
ա. Ինչպե՞ս հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել Հայաստանի գահին։ Պարույր Սկայորդին, լինելով Հայկ Նահապետի սերնդից, միացել էր Մարաստանի և Բաբելոնի թագավորների դաշինքին Ասորեստանի դեմ։ Ք. ա. 612 թ. դաշինքի հաջող արշավանքից և Նինվեի կործանումից հետո, նրա ներդրումն այս հաղթանակում գնահատելով՝ Մարաստանի արքա Կիաքսարը Պարույրին թագադրում և ճանաչում է որպես Հայաստանի արքա։ Պարույր Սկայորդին կարողանում է իր իշխանության տակ միավորել Վանա լճից մինչև Եփրատ ընկած տարածքները՝ ձգտելով վերահսկել ամբողջ Հայկական լեռնաշխարհը։
բ. Ի՞նչ դեր ունեցան Երվանդ I Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության պահպանման գործում։ Երվանդ I Սակավակյացին կարողանում է վերականգնել նախկին Վանի թագավորության տարածքների վերահսկողությունը և ստեղծել հզոր բանակ՝ մոտ 40,000 հետևակ և 8,000 հեծելազոր։ Սա ամրապնդում է նրա իշխանությունը և թույլ է տալիս ժամանակավորապես պահպանել անկախություն Մարաստանի նկատմամբ։ Տիգրան Երվանդյանը, դաշնակցելով Կյուրոս Մեծի հետ մարական տիրապետության դեմ ապստամբության ժամանակ, նպաստում է Աքեմենյան Պարսկաստանի ձևավորմանը։ Հայաստանի՝ որպես դաշնակից պետության կարգավիճակը Կյուրոսի օրոք հնարավորություն է տալիս պահպանել ներքին ինքնավարություն՝ հարկ վճարելու և զինվորներ տրամադրելու պայմանով։
գ. Ի՞նչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար։ Ինչպե՞ս էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա։ Դարեհ I-ը կայսրության միասնականությունը պահելու համար ստեղծում է նոր վարչական բաժանում՝ սատրապությունների համակարգը, կայսրությունը բաժանելով 20 մարզի։ Նա հաստատում է կենտրոնացված հարկահավաքություն, արդարադատություն և զինվորագրում։ Հայաստանը դառնում է XIII սատրապությունը։ Չնայած ապստամբություններին, Դարեհին հաջողվում է իր գերիշխանությունը հաստատել միայն հինգ ճակատամարտից հետո։ Նրա կառավարման ընթացքում կառուցվում է Արքայական ճանապարհը, որի մի հատված անցնում էր Հայաստանի հարավով՝ նպաստելով առևտրին։ Հայաստանը, ունենալով սատրապի տեղում Երվանդական արքայատոհմից մի ներկայացուցիչ, շարունակում է որոշ ինքնավարություն ունենալ՝ թեև կախված լինելով Աքեմենյան կայսրությունից։
Առաջադրանքներ ա. Ինչպե՞ս հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել Հայաստանի գահին: բ. Ի՞նչ դեր ունեցան Երվանդ I Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի ինքնուրույնության պահպանման գործում: գ. Ի՞նչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար։ Ինչպե՞ս էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա։
Հռոմեական կայսրությունը նորանվաճ տարածքներում ստեղծում էր նահանգներ՝ պրովինցիա։ Այնտեղ հաստատվում էին Իտալիայից եկած առևտրականներ, հողատերեր և վաշխառուներ, որոնք կազմում էին բնակչության արտոնյալ խավը։ Հռոմեացիները գիտակցում էին, որ միայն ռազմական հարկադրանքով հնարավոր չէ կայուն գերիշխանություն ապահովել հպատակեցված երկրներում։ Անհրաժեշտ էր տեղի բնակչությանը ներառել կայսրության քաղաքական, տնտեսական և հոգևոր–մշակութային համակարգում։ Այդ նպատակով իրականացվում էր հռոմեականացման քաղաքականություն։ Տեղական բնակչության մի մասին տրվում էր հռոմեական քաղաքացիություն։ Հռոմեացիները նպաստավոր պայմաններ էին ստեղծում տնտեսության զարգացման համար, հիմնում էին բարեկարգ ճանապարհներ։ Լայնորեն ներթափանցում էր հռոմեական մշակույթը՝ դպրոցների բացում, լատիներենի դասավանդում, քաղաքների հիմնում և այլն։
Ստրուկները Հռոմեական պետությունում մեծ թիվ էին կազմում ստրուկները։ Հսկայական նվաճումների հետևանքով գերի վերցված կամ նվաճված երկրների բնակչության զգալի մասին հռոմեացիները ստրկացնում էին։ Հատկապես բարձր էին գնահատվում հույն ստրուկները, որոնք սովորաբար գրագետ էին։ Մեծահարուստ հռոմեացիները նրանց ձեռք էին բերում որպես իրենց երեխաների ուսուցիչներ և դաստիարակներ։ Ֆիզիկապես ուժեղ ստրուկներից պատրաստում էին գլադիատորներ։ Նրանք հատուկ կառուցված շենքերում՝ ամֆիթատրոններում, կռվում էին այլ գլադիատորների կամ կենդանիների դեմ։ Այդ արյունալի ներկայացումները հռոմեացիների հիմնական զվարճանքներից էին։
Արևմտյան Հռոմեական կայսրության թուլացումը և անկումը Հռոմի կայսր Դիոկղետիանոսի օրոք անցկացվեցին կառավարչական և ռազմական բարեփոխումներ: Դրանով հիմք դրվեց կառավարման նոր եղանակին՝ դոմինատին: Դրա էությունն այն էր, որ ստեղծվեց ռազմական միապետություն՝ մեկ անձի անսահմանափակ իշխանությամբ։ Կայսեր իշխանությունը աստվածացվում էր։ Բոլոր քաղաքացիները համարվում էին կայսեր, այլ ոչ պետության հպատակները։ 330 թ. կայսրության մայրաքաղաքը տեղափոխվեց արևելք։ Կոստանդիանոս I կայսրը Բյուզանդիոն բնակավայրի տեղում կառուցեց Նոր Հռոմը, որը նրա պատվին կոչվեց Կոստանդնուպոլիս։Արտաքին և ներքին խնդիրների պատճառով 395 թ.կայսրությունը բաժանվեց երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան։ Արևելյան կայսրությունը, որը հայտնի է նաև որպես Բյուզանդական կայսրություն, շարունակեց իր գոյությունը ավելի քան հազար տարի։ Արևմտահռոմեական կայսրությունը գերմանական և այլ ցեղերի հարձակումների հետևանքով թուլացավ: Կայսրության տարածքում հաստատված գերմանական ցեղերը, ստեղծեցին իրենց պետությունները։ 476 թ. բարբարոսների կողմից Հռոմի վերջին կայսրը գահընկեց արվեց։ Այսպես պատմության ասպարեզից դուրս եկավ Արևմտահռոմեական կայսրությունը։
Advertisement
Առաջադրանքներ
1.Ի՞նչ է նշանակում պրովինցիա։
2.Ովքե՞ր էին ստրուկները:
3.Ովքե՞ր էին գլադիատորները։
4.Ո՞վ էր Դիոկղետիանոսը: Կառավարման մեջ ի՞նչ նորություն մտցրեց նա:
5.Ո՞ւմ օրոք և ե՞րբ փոխվեց կայսրության մայրաքաղաքը:
6.Ինչպե՞ս է այդ քաղաքը այսօր կոչվում։
7.Ինչո՞ւ տրոհվեց Հռոմեական կայսրությունը:Քանի՞ մասի բաժանվեց այն:
8.Ե՞րբ է անկում ապրել Արևմտահռոմեական կայսրությունը։
Ի՞նչ է նշանակում պրովինցիա։ Պրովինցիա նշանակում է նվաճված տարածք, որը ենթարկվում էր Հռոմին։ Այն բաժանվում էր հռոմեական նահանգների, որտեղ հաստատվում էին հռոմեացիներ՝ առևտրականներ, հողատերեր և վաշխառուներ։
Ովքե՞ր էին ստրուկները։ Ստրուկները հռոմեական պետության ներսում պատկանում էին հռոմեացիներին՝ որպես սեփականություն։ Ստրուկներն էին գերի վերցված կամ նվաճված երկրների բնակիչները, որոնք ծառայում էին իրենց տերերին տարբեր ոլորտներում, օրինակ՝ ուսուցչի, դաստիարակի, կամ գլադիատորի դերում։
Ովքե՞ր էին գլադիատորները։ Գլադիատորները ստրուկներ էին, որոնք պայքարում էին ամֆիթատրոններում՝ այլ գլադիատորների կամ կենդանիների դեմ։ Այս մարտերը հայտնի էին որպես արյունալի ներկայացումներ և համարվում էին հռոմեացիների զվարճության աղբյուր։
Ո՞վ էր Դիոկղետիանոսը: Կառավարման մեջ ի՞նչ նորություն մտցրեց նա։ Դիոկղետիանոսը Հռոմեական կայսրության կայսր էր, ով անցկացրեց կառավարչական և ռազմական բարեփոխումներ՝ ստեղծելով դոմինատ համակարգը։ Այս համակարգում կայսեր իշխանությունը դարձավ անսահմանափակ, իսկ կայսրը աստվածացվեց։
Ո՞ւմ օրոք և ե՞րբ փոխվեց կայսրության մայրաքաղաքը։ Կայսրության մայրաքաղաքը փոխվեց Կոստանդիանոս I-ի օրոք՝ 330 թ., երբ նա տեղափոխեց մայրաքաղաքը դեպի արևելք և կառուցեց նոր քաղաք՝ Կոստանդնուպոլիս։
Ինչպե՞ս է այդ քաղաքը այսօր կոչվում։ Այդ քաղաքը այսօր կոչվում է Զմյուռնիա (Իստամբուլ)։
Ինչո՞ւ տրոհվեց Հռոմեական կայսրությունը: Քանի՞ մասի բաժանվեց այն։ Հռոմեական կայսրությունը տրոհվեց արտաքին և ներքին խնդիրների պատճառով։ Կայսրությունը բաժանվեց երկու մասի՝ Արևելյան և Արևմտյան։
Ե՞րբ է անկում ապրել Արևմտահռոմեական կայսրությունը։ Արևմտահռոմեական կայսրությունը անկում ապրեց 476 թ., երբ բարբարոսների կողմից Հռոմի վերջին կայսրը գահընկեց արվեց
Ուսումնասիրություն
Հռոմեական մշակույթը Հռոմեացիների ստեղծած մշակույթի վրա մեծ էր հունականի ազդեցությունը։ Հարուստ հռոմեացիները իրենց երեխաներին ուղարկում էին Հունաստան՝ դպրոցներում սովորելու։ Շատ հույն փիլիսոփաներ և մշակույթի գործիչներ տեղափոխվում էին Հռոմ։ Հունական օրինակով հռոմեական քաղաքներում կառուցվում էին թատրոններ։ Լատիներեն էին թարգմանվում հունական գիտական և գրական ստեղծագործություններ։ Հունական մշակույթի ազդեցությունը առավել մեծացավ հատկապես այն բանից հետո, երբ Հունաստանից մեծ քանակությամբ արվեստի գործեր տեղափոխվեցին Հռոմ։Հին Հռոմը ուներ զարգացած իրավական համակարգ։ Հռոմի ամենավաղ օրենքները գրված էին Տասներկու տախտակների վրա։ Ճարտարապետության ոլորտում հատկապես բնութագրական է քաղաքաշինությունը։ Հռոմում ծաղկում ապրեց նաև քանդակագործությունը։ Մեծ թվով քանդակներ ստեղծվում էին անհատական պատվերներով։Հռոմեական կայսրությունում է ծագել նաև քրիստոնեությունը։ Կոստանդիանոս I կայսեր 313 թ. Միլանի հրովարտակով քրիստոնյաները ստացան դավանանքի ազատություն։ Հետագայում քրիստոնեությունը դարձավ պաշտոնական կրոն։ Կայսրության խոշոր քաղաքներում՝ Ալեքսանդրիա, Հռոմ, Կոստանդնուպոլիս, Երուսաղեմ, Անտիոք, ստեղծվեցին եպիսկոպոսություններ, որոնց առաջնորդները ստացան պատրիարք տիտղոսը։ Իսկ Հռոմի և Ալեքսանդրիայի պատրիարքները կոչվում էին նաև պապեր։
Հռոմեական քաղաքակրթության ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա Մարդկությունը մինչ օրս օգտվում է հռոմեացիների կողմից ստեղծված քաղաքական, գիտական և մշակութային արժեքներից։ Հին հռոմեացիների հայտնի հայտնագործություններից էր բետոնը։ Այդ շինանյութը լայնորեն օգտագործվում էր Հռոմեական պետությունում և թույլ էր տալիս ամուր և վիթխարածավալ շինություններ կառուցել։ Հռոմեացիները գլադիատորական մարտերի համար կառուցում էին հսկայական շինություններ՝ ամֆիթատրոններ։ Դրանք հունական թատրոնների կատարելագործված տարբերակներն էին և համարվում են ներկայիս ֆուտբոլային մարզադաշտերի նախատիպերը։ Ամֆիթատրոններից խոշորագույնը Հռոմի Կոլիզեումն էր, որը տեղավորում էր մոտ 60 հազար հանդիսական։Պատերազմից հաղթանակով վերադարձած զորավարների պատվին կառուցում էին ժամանակավոր հաղթակամարներ: Դրանց տակով պետք է հանդիսավոր անցնեին զորավարը, նրա զինվորները և ռազմագերիները։ Հետագայում հաղթակամարները դարձան մշտական և հռոմեական քաղաքների կարևոր ճարտարապետական կառույցներից էին: Նոր ժամանակներում դրանց օրինակով եվրոպական շատ քաղաքներում կառուցվեցին հաղթակամարներ։ Հին Հռոմում կատարելագործեցին ջրմուղը և կոյուղին: Հռոմեացիները կատարելության հասցրին ջրանցույցների շինարարությունը։ Այն թույլ էր տալիս տասնյակ կիլոմետր հեռու վայրերից խմելու և ոռոգման ջուր բերել։Հռոմեական իրավական մտքի ձեռքբերումներից էր իրավունքի՝ որպես առանձին գիտության սահմանումը, իրավաբանի հաստատության ստեղծումը։ Արդի իրավագիտության բազմաթիվ տերմիններ, ինչպես նաև դատարանում երդվելը ժառանգվել են հռոմեական դարաշրջանից։ Հռոմեական պետության օրենքները և օրենսդրական համակարգը մեծ ազդեցություն են թողել եվրոպական և համաշխարհային իրավական համակարգի վրա։ Օրինակ՝ հռոմեացիների մոտ է առաջին անգամ օգտագործվել վետոյի իրավունք հասկացությունը։ Այն այսօր օգտագործում են ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում։ Հուլիոս Կեսարի օրոք Ք. ա. 45 թ. կատարվեց տոմարի բարեփոխում։ Նախկին լուսնային օրացույցը փոխարինվեց արևայինով։ Տարին, ըստ դրա, բաղկացած էր 365 և կես օրից։ Չորս տարին մեկ փետրվարին ավելացվում էր մեկ օր։ Հուլիոսյան օրացույցը մնաց կիրառման մեջ ընդհուպ մինչև XX դարի սկզբները։ Մինչ օրս շատ երկրներ օգտագործում են հռոմեական ամսանունները (օրինակ՝ հուլիս, օգոստոս, հունվար և այլն): Հին Հռոմում կար օրաթերթի նախատիպը։ Մագաղաթի վրա գրում էին քաղաքի նորությունների, օրենքների, կարևոր իրադարձությունների և մարդկանց մասին։ Այդ մագաղաթները ամրացնում էին քաղաքի տեսանելի վայրերում, բաժանում հայտնի հռոմեացիներին։ Հռոմում քաղաքացիները կարող էին օգտվել կառքերից, որոնց վրա կային հատուկ սարքեր։ Դրանք հաշվում էին անցած ճանապարհը, և համապատասխան գումար էր գանձվում օգտվողից։ Այն ներկայիս տաքսիների հռոմեական տարբերակն էր։ Հռոմեացիները հակում ունեին շենքերի պատերին գրառումներ կատարելու կամ նկարելու (գրաֆիտի)։ Այն, ինչ այսօր համարվում է արվեստի ճյուղ, լայնորեն տարածված էր Հռոմում։ Քաղաքի տարբեր շինությունների պատերի գրառումները պատկերացում են տալիս հռոմեացիների առօրյա կյանքի մասին։ Կային նաև գովազդային գրառումներ։ Հռոմեական կայսրությունում հռոմեականացման գործընթացի առավել կարևոր ուղղությունը լատիներենի ներդրումն էր։ Օրինակ՝ արդեն I դարում Գալլիայի քաղաքների բնակչության խոսակցական լեզուն գերազանցապես լատիներենն էր։ Լատինական այբուբենը հետագայում լայնորեն տարածվեց Եվրոպայում։ Մինչ օրս լատիներենը կաթոլիկ եկեղեցու արարողակարգի լեզուն է։ Միջնադարում այն նաև եվրոպական գիտության լեզուն էր։ Այսօր էլ ընդունված է գիտական տերմինները ներկայացնել լատիներենով։ Լատինական այբուբենը հիմք է դարձել աշխարհի շատ այբուբենների (օրինակ՝ անգլերենի, ֆրանսերենի, իտալերենի, գերմաներենի, իսպաներենի և այլն) համար։ Մեծ տարածում ունեն նաև հռոմեական թվերը։ Հռոմեացիները օգտագործում էին նոր դեղամիջոցներ և վիրահատական գործիքներ։ Առկա բուժման համար առանձնացված էին հատուկ կառույցներ՝ հոսպիտալներ։ Հռոմեացիները մեծ ուշադրություն էին դարձնում բնակչության առողջապահության խնդիրներին։ Հռոմեացիները կատարելության հասցրին ճանապարհաշինությունը և ստեղծեցին ճանապարհային երթևեկության կանոններ և նշաններ։ Հռոմում տարածում էին գտել նաև արագ սննդի կետերը, որտեղ մարդիկ կարող էին սնվել տեղում։ Հարուստ հռոմեացիների տանը կար նաև հատակի տաքացման համակարգ։ Այն օգտագործում էին նաև հռոմեական բաղնիքներում։
Հռոմը մշտապես պատերազմներ էր մղում իր հարևանների դեմ։ Այդ պատերազմների արդյունքում Ք. ա. III դարում ամբողջ թերակղզին ընկավ Հռոմի տիրապետության տակ։ Իտալիայի նվաճումից հետո Հռոմը բախվեց Միջերկրական ծովի արևմտյան մասի մեկ այլ հզոր պետության՝ Կարթագենի հետ։ Պատճառը հարուստ Սիցիլիա կղզու նկատմամբ վերահսկողության հաստատումն էր: Չնայած կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալի արշավանքին՝ երկարատև պատերազմներում հռոմեացիներին հաջողվեց հաղթել կարթագենցիներին: Նրանք նվաճեցին Կարթագեն քաղաքը և հիմնահատակ ավերեցին։ Այսպիսով Հռոմեական պետությունը վերածվեց Միջերկրական ծովի արևմուտքի ամենահզոր պետության:Լուծելով Կարթագենի խնդիրը՝ հետո Հռոմը սկսեց ծավալվել դեպի արևելք, որտեղ հզոր հելլենիստական պետությունները՝ Մակեդոնիան, Եգիպտոսը, Սելևկյան տերությունն էին։ Հռոմեացիները մեկը մյուսի հետևից պարտության մատնեցին Մակեդոնիային և Սելևկյան պետությանը։ Շարունակելով իրենց առաջխաղացումը՝ հռոմեացիները պատերազմներ սկսեցին նաև Պոնտոսի և Մեծ Հայքի դեմ։ Դրանց արդյունքում Ք. ա. I դարում հռոմեացիների վերահսկողության տակ անցան ամբողջ Փոքր Ասիան, Ասորիքը և Փյունիկիան։
Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը Հսկայական նվաճումներին, երկիր մուտք գործող խոշոր ռազմավարին զուգահեռ Հռոմում որոշ զորավարներ և քաղաքական գործիչներ մեծ իշխանություն կենտրոնացրին իրենց ձեռքում։ Հենվելով իրենց բանակների վրա՝ երբեմն նրանք զավթում էին իշխանությունը։ Ք. ա. 60 թ. երեք նշանավոր զորավարներ՝ Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին առաջին եռապետությունը։ Փաստացի նրանք էին կառավարում Հռոմը։ Սակայն նրանց միությունն անկայուն էր: Ք. ա. 53 թ. պարթևների դեմ ձեռնարկած պատերազմում Կրասոսի զոհվելուց հետո Պոմպեոսի և Կեսարի հարաբերությունները լարվեցին: Յուրաքանչյուրը ձգտում էր մենիշխանության:Նրանց միջև Ք. ա. 49 թ. սկսվեց քաղաքացիական պատերազմ: Պոմպեոսը սպանվեց և Կեսարը զավթեց իշխանությունը Հռոմում: Սակայն Կեսարի հակառակորդները դավադրություն կազմակերպեցին և Ք. ա. 44 թ. Ծերակույտի դահլիճում սպանեցին նրան:Կեսարի սպանությունից հետո՝ Ք. ա. 43 թ., ստեղծվեց երկրորդ եռապետությունը, որտեղ գլխավոր դերը պատկանում էր Կեսարի ազգական Օկտավիանոսին։ Հռոմում ընթացած քաղաքացիական պատերազմում հաղթեց Օկտավիանոսը։ Նա սկսեց միանձնյա կառավարել։ Աստիճանաբար ձևավորվեց նրա անձնիշխանությունը։ Ք. ա. 27 թ. նա ստացավ պատվավոր Օգոստոս («Բարձրացյալ») մականունը։ Դա ընդգծում էր Օկտավիանոսի անձը՝ որպես պետության առաջին դեմքի։ Շուտով նրան տրվեց իմպերատոր տիտղոսը, այսինքն՝ բարձրագույն զինվորական իշխանությունը։ Փաստացի պետական պաշտոնների մեծ մասը պահպանվել էր, սակայն իշխանությունը ամբողջովին կենտրոնացել էր Օգոստոսի ձեռքում։ Նրանով սկիզբ առավ Հռոմի պատմության մի նոր փուլ, որը ստացել է Վաղկայսրություն կամ Պրինցիպատ անվանումը։ Ք. հ. II դարում Հռոմեական կայսրությունը հասավ իր տարածքային ամենամեծ ընդգրկմանը։ Տրայանոս կայսրը գրավեց Դակիան (ներկայիս Ռումինիան) և Միջագետքը։ Դա կայսրության ծավալապաշտության ավարտն էր։ Դրանից հետո կայսրությունը ստիպված էր մտածել իր սահմանների պաշտպանության մասին։
Advertisement
Առաջադրանքներ
1.Քո կարծիքով ո՞րն էր Հռոմի և Կարթագենի բախման գլխավոր պատճառը: 2.Ո՞վ էր կարթագենցիների նշանավոր առաջնորդը:
3.Ովքե՞ր էին փորձում Հռոմում հաստատել սեփական գերիշխանությունը: 4.Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում: Ովքե՞ր ձևավորեցին այն:
5.Կեսարը ե՞րբ զավթեց իշխանությունը Հռոմում։ 6.Քո կարծիքով ինչո՞ւ Կեսարին սպանեցին։
Հռոմի և Կարթագենի բախման գլխավոր պատճառը՝ Սիցիլիա կղզու նկատմամբ վերահսկողության հաստատումն էր։ Այս կղզին ռազմավարական կարևորություն ուներ, և կողմերից յուրաքանչյուրը ցանկանում էր վերահսկել այն՝ տնտեսական և ռազմական առավելություններ ստանալու համար։
Կարթագենցիների նշանավոր առաջնորդը՝ Հաննիբալ էր։ Նա հայտնի էր իր ռազմական հմտություններով, հատկապես երկրորդ Պունիկյան պատերազմում։
Ովքե՞ր էին փորձում Հռոմում հաստատել սեփական գերիշխանությունը՝ Հռոմում գերիշխանություն հաստատելու համար պայքարում էին Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը։
Հռոմեական քաղաքակրթությունը ձևավորվել է Ապենինյան թերակղզում։ Այստեղ կան ջրառատ նավարկելի գետեր, իսկ հողը բերրի է։ Բարենպաստ կլիմայական և աշխարհագրական պայմանների շնորհիվ երկրագործությունը և անասնապահությունը վաղ ժամանակներից կարևոր տեղ ունեին բնակչության կյանքում։ Թերակղզու կենտրոնական մասում լատինական ցեղերը Ք. ա. I հազ. առաջին կեսին հիմնեցին բազմաթիվ բնակավայրեր։ Դրանցից ամենախոշորը Հռոմ քաղաքն էր։ Ըստ ավանդության՝ քաղաքը հիմնադրվել էր Հռոմուլոսի կողմից յոթ բլուրների վրա Ք. ա. 753 թ.։ Սկզբում Հռոմում գոյություն ուներ արքայական իշխանություն։ Սակայն Ք. ա. VI դարի վերջերին հռոմեացիները վտարեցին վերջին արքային, և սկսվեց Հին Հռոմի պատմության հանրապետության շրջանը։
Վաղ Հռոմի սոցիալական–քաղաքական կարգը Արքայական դարաշրջանի Հռոմում (Ք. ա. VIII–VI դդ.) հիմնականում ապրում էին երեք ցեղեր՝ լատիններ,սաբիններ, էտրուսկներ։ Նրանց տոհմերի ավագներից կազմվում էր Ծերակույտը՝ Սենատ: Այն քննարկում էր այն բոլոր հարցերը, որոնք հետո պետք է լուծվեին ժողովրդական ժողովում։ Բոլոր գործադիր պաշտոնյաները հաշվետու էին ծերակույտի առջև։ Հռոմի բնակչությունը բաժանվում էր երկու խավի՝ պատրիկների (վերնախավ, ազնվատոհմիկներ) և պլեբեյների (բառացի՝ դրսից լցված)։ Պլեբեյներն ունեին մասնավոր սեփականություն, զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով, սակայն չէին կարող մասնակցել պետության կառավարմանը։ Երկարատև պայքարից հետո Ք. ա. III դարում պլեբեյները նույնպես դարձան Հռոմի լիիրավ քաղաքացիներ։ Նրանց իրավունքները հավասարեցվեցին պատրիկների իրավունքներին։ Հռոմի հանրապետությունում գոյություն ուներ ընտրովի գործադիր իշխանության ճյուղավորված համակարգ՝ մագիստրատուրա։ Գերագույն մագիստրատները երկու կոնսուլներն էին։ Նրանք ընտրվում էին մեկ տարով և ղեկավարում էին նաև բանակը։ Հռոմում կարևոր պաշտոնյա էր նաև ժողովրդական տրիբունը։ Նրա անձն անձեռնմխելի էր, և նա վետոյի (լատիներեն՝ արգելում եմ) իրավունք ուներ: Կարող էր արգելք դնել յուրաքանչյուր որոշման կամ օրենքի նախագծի վրա։ Պետության համար արտակարգ ծանր իրավիճակներում Հռոմում 6 ամիս ժամկետով ընտրվում էր արտակարգ լիազորություններով օժտված պաշտոնյա՝ դիկտատոր։ Նա կարող էր այդ ընթացքում կառավարել՝ առանց հաշվի առնելու պետական մարմինների կարծիքը։ Մագիստրատուրաներում աշխատանքը չէր վարձատրվում, քանի որ դա համարվում էր ոչ թե աշխատանք, այլ մարդուն տրված պատվավոր գործ։ Այսպիսով՝ Ք. ա. VI–III դդ. Հռոմեական պետությունում ձևավորվեց հանրապետական՝ ժողովրդավարական կառավարման համակարգ, որը գոյատևեց մինչև Ք. ա. I դ. վերջերը։
Advertisement
Հռոմի խորհրդանիշը՝ կերակրող գայլը
Ըստ ավանդության՝ լատինական քաղաքներից մեկում արքայի դուստրը ռազմի Մարս աստծուց ունեցավ երկվորյակ՝ Հռոմուլոսին և Հռեմոսին: Արքայի եղբայրը, վախենալով, որ երեխաները կժառանգեն գահը, որոշեց ազատվել նրանցից. դրեց կողովը և նետեց Տիբրոս գետը: Սակայն ալիքները նրանց ափ հանեցին, էգ գայլն էլ կերակրեց: Մի հովիվ մեծացրեց ու դաստիարակեց նրանց: Եղբայրները վրեժ լուծեցին թշնամուց: Որոշեցին հիմնել իրենց քաղաքը: Այնտեղ, որտեղ ալիքները նրանց ափ էին հանել, սկսեցին քաղաք կառուցել: Բայց վեճ ծագեց, և Հռոմուլոսը սպանեց Հռեմոսին: Հռոմուլոսը ավարտին հասցրեց քաղաքի շինարարությունը և իր անունով կոչեց Հռոմ: Քաղաքի խորհրդանիշը դարձավ էգ գայլը: Տարբեր վայրերից մարդիկ եկան և բնակվեցին Հռոմում: Հրապարակում կատարվեց հանդիսավոր ծիսակատարություն. փորվեց մի փոս, և յուրաքանչյուրն այնտեղ լցրեց իր հայրենիքից
ԵԶՐՈՒՅԹՆԵՐ Ծերակույտ — Տոհմերի ավագներից կազմված խորհուրդ։ Պատրիկ — Տոհմային ավագանու ներկայացուցիչ։ Պլեբեյ — Վաղ Հռոմում քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչությունը։ Մագիստրատուրա — Գործադիր իշխանության մարմինների ամբողջությունը։ Լատիններ, սաբիններ, Էտրուսկներ — Հին Իտալիայի ցեղեր։ Կոնսուլ — Պետական բարձրագույն գործադիր պաշտոնյա։ Ժողովրդական տրիբուն — Պլեբեյների կողմից ընտրվող անձ, որը կարող էր արգելափակել ցանկացած օրենքի նախագիծ։ Դիկտատոր — Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում ժամանակավորապես նշանակվող և անսահմանափակ իշխանությամբ օժտված անձ։ Իմպերատոր — Պատերազմում հաղթած զորավարին ժամանակավորապես տրվող պատվատիտղոս։ Դոմինատ — Դիոկղետիանոս կայսեր ստեղծած միանձնյա կառավարման համակարգը։ Պրովինցիա — Նահանգ։ Գլադիատորներ — Հանդիսականների առջև նրանց զվարճանքի համար միմյանց դեմ մարտնչող ստրուկներ։ Բառացի նշանակում է «սուսերակիր»։ Հաղթակամար — Նշանավոր իրադարձության պատվին կառուցված կամարակապ դարպաս։ ԲԱՌԱՊԱՇԱՐ Պրինցիպատ — Հռոմի պատմության Վաղ կայսրության շրջանի անվանումը։ Ապենինյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում։ Հռոմուլոս — Ըստ ավանդության՝ Հռոմի առաջին արքան։ Կարթագեն — Հնագույն քաղաք Հյուսիսային Աֆրիկայում։ Հաննիբալ — Կարթագենի նշանավոր զորավար։ Հուլիոս Կեսար — Հռոմի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից (Ք. ա. 100–44 թթ.)։ Օկտավիանոս — Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, գահակալել է Ք. ա. 27 – Ք. հ. 14 թթ.։ Դիոկղետիանոս — գահակալել է 284–305 թթ.։ Կոստանդիանոս Մեծ — գահակալել է 306–337 թթ.։ Կոլիզեում — Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը։
Ք. ա. IX դարի վերջից Ասորեստանում սկսվեցին պարբերական խռովություններ, որոնք մեծապես սահմանափակեցին նրա նվաճողական հնարավորությունները։ Բացի միքանի արշավանքներից՝ Ասորեստանը միառժամանակ խոշոր հարձակումներ չձեռնարկեց ո՛չ դեպի արևմուտք և ո՛չ էլ դեպի հյուսիս։ Այդ ընթացքում սկսվեց Վանի թագավորության ընդարձակման շրջանը։ Այն արդեն պատրաստ էր վճռական ճակատամարտի մեջ մտնելու Ասորեստանի հետ՝ Հարավային Ասիայում առաջնորդության, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան կողմով անցնող հիմնական առևտրային ուղիներում գերիշխանության համար։
Կայսրություն կերտողները. Արգիշտի I և Սարդուրի II Վանի թագավորության տարածքային ամենամեծ ընդլայնման շրջանը համընկնում է Արգիշտի I-ի և նրա որդու՝ Սարդուրի II-ի գահակալության հետ։ Պետության ծավալումը կատարվեց ռազմական կազմակերպվածության բարձր մակարդակի և թարմացված սպառազինության միջոցով: Արգիշտի I (Ք. ա. 786-764) արքան, գահ բարձրանալով , շարունակեց հոր ակտիվ նվաճողական քաղաքականությունը հատկապես հյուսիսային ուղղությամբ։ Այս տարածքները, բացի ռազմական նշանակությունից, պետության համար տնտեսական մեծ նշանակություն ունեին։ Ք. ա. 782 թ. Արգիշտիի զորքերն անցան Արաքս գետը, հաստատվեցին Սևանի ավազանում։ Տարածաշրջանում ամրապնդվելու նպատակով նույն թվականին կառուցվեց Էրեբունի (Երևան) քաղաք-ամրոցը։ Ռազմական գործողությունների մյուս կարևոր ուղղությունները հարավային և արևմտյան ուղղություններն էին։ Այս արշավանքները ևս պսակվեցին հաջողությամբ, իսկ դա նշանակում էր շահերի բախում անմիջապես Ասորեստանի հետ։ Արդյունքում Ասորեստանը զրկվեց փոքրասիական երկաթի և այլ մետաղների հանքավայրերից, ինչպես նաև հիմնական առևտրային ուղիները վերահսկելու հնարավորությունից։ Ուշագրավ է, որ Արգիշտիի կառավարման տարիներին ռազմական արշավանքները նախկինի պես տարին մեկ անգամ չէին լինում. միևնույն տարում անգամ մի քանի ռազմարշավ էր կազմակերպվում,ընդ որում ՝ միաժամանակ տարբեր ուղղություններով։ Սա ևս հզորության ցուցանիշ է։ Մի շարք ռազմական արշավների միջոցով թագավորությունը կլանեց նոր տարածքներ։ Ք.ա. VIII դարում վերահսկողություն սահմանվեց Հայկական բարձրավանդակի տարածքի մեծ մասի վրա՝ Եփրատ գետից մինչև Սևանա լիճը։ Այդուհետ, մի տևական շրջան, Վանի թագավորությունը տարածաշրջանի ուժեղագույն պետությունն էր, որն արդեն վերածվել էր կայսրության։ Վանի տերությունն աննախադեպ վերելքի հասավ և տարածքային հսկայական աճ արձանագրեց Սարդուրի II (Ք.ա. 764-735) արքայի օրոք։ Դա արտացոլվեց արքայի տիտղոսաշարում. Սարդուրի II-ը միաժամանակ կրում էր «արքայից արքա» և «երկրների արքա» տիտղոսները: Տևական մի շրջան Վանի թագավորության գերիշխանությունն Հարավային Ասիայում հակազդեցության չէր հանդիպում։ Սակայն Մերձավոր Արևելքում քաղաքական իրավիճակը շուտով փոխվեց, երբ Ասորեստանում գահ բարձրացավ Թիգլաթպալասար III արքան։
Վերաբնակեցումների քաղաքականությունը Վանի թագավորության նվաճողական քաղաքականությունը միշտ չէ,որ հարթ էր ընթանում. հաճախ հանդիպում էր տեղական կատաղի դիմադրության: Դրան հակազդելու համար դեռ Իշպուինի արքայի ժամանակներից Վանի թագավորները կիրառում էին նվաճված բնակչության զանգվածային տեղափոխությունների քաղաքականությունը՝ մարդկանց վերաբնակեցնելով տերության այլ տարածքներում։ Վանի արքաների թողած արձանագրություն ների մոտավոր տվյալներով ՝ տերության գոյության ընթացքում գերեվարված կամ վերաբնակեցված բնակչության թիվը հասնում է շուրջ 700 հազար մարդու։ Ընդ որում ՝ դրանից շուրջ 500 հազարը եղել է Հայկական լեռնաշխարհի ներ քին շրջաններից տեղահանված բնակչությունը։ Այսպիսով՝ հարկադիր տեղա հանումները կամ վերաբնակեցումները նվաճված ժողովուրդների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու միջոց էին։ Հարկադիր վերաբնակեցումներն ունեին այլ նպատակներ ևս։ Այդպիսի վերաբնակեցումներով փորձում էին նպաստել գյուղատնտեսական տեխնոլոգիաների տարածմանը կամ նոր հողերի մշակմանը: Ավելի կարևոր նպատակ էր թագավորության ժողովրդագրական և լեզվական միասնացման խնդրի լուծումը։ Դրա արդյունքում ձևավորվեց ավելի միատարր հասարակություն: Այսպիսով՝ վերաբնակեցումներն ինքնանպատակ չէին. կառավարությունը մանրակրկիտ ծրագրել էր դրանք՝ հնարավորինս արդյունավետ դարձնելու համար: Կայսերական կառավարիչները ծրագրում էին բնակչության տեղափոխությունները՝ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական և մշակութային հանգամանքները։ Այդ կերպ ամրապնդվում էր երկրի քաղաքական միասնությունը, ճնշվում էին հնարավոր ապստամբությունները:
Թագավորության թուլացումն ու անկումը Ք. ա. 745 թ. Ասորեստանում գահ բարձրացավ Թիգլաթպալասար III արքան։ Վերջինս մի շարք վերափոխությունների շնորհիվ կարողացավ կրկին ոտքի կանգնեցնել Ասորեստանը։ Նրա վերափոխությունների մեջ կարևոր էր ռազմական ուղղությունը։ Բանակի գլխավոր ուժը դարձավ մշտական զորքը՝ «արքայական գունդը», որը պահվում էր կենտրոնական իշխա նության միջոցներով։ Ասորեստանի և Վանի թագավորության միջև բախումն անխուսափելի էր։ Սարդուրի II-ը պարտություն կրեց և կորցրեց վերահսկողությունը հարավային ու հարավարևմտյան նահանգների և կարևոր առևտրային ուղիների նկատմամբ։ Նրա իրավահաջորդ Ռուսա I-ը (Ք. ա. 735-713) ներքին և արտաքին պայքարի դժվարին պայմաններում միառժամանակ կարողացավ վերականգնել Վանի թագավորության սասանված ուժն ու իշխանությունը։ Արքան ստիպված էր պայքարել երեք ճակատով՝ կենտրոնախույս ուժերի, կիմմերական ցեղերի ներխուժումների և ասորեստանյան սպառնալիքի դեմ միաժամանակ։ Զգույշ քաղաքականություն վարելով ՝ Ռուսան միառժամանակ խուսափեց Ասորեստանի հետ առճակատումից, մեծ կորուստներով շեղեց կիմմերական արշավանքների ուղին և վերամիավորեց երկիրը։ Սակայն Ասորեստանի նոր արշավանքը չուշացավ։ Ք. ա. 714 թ. Ասորեստանի Սարգոն II արքան մեծ բանակով ներխուժեց Վանի թագավորություն։ Վճռական ճակատամարտում Ռուսան պարտություն կրեց։ Ամենամեծ կորուս տը Մուսասիրի գրավումն էր ու Խալդիի տաճարի թալանը։ Բայց չնայած պար տությանը՝ Վանի թագավորությունը չկործանվեց։ Ընդհակառակը, հաջորդ արքաներին հաջողվեց վերականգնել թագավորության տարածքները՝ վերանվաճելով նաև Մուսասիրը։ Իսկ քանի որ թե՛ Վանի թագավորության, թե՛ Ասորեստանի համար հայտնվել էին նոր և վտանգավոր հակառակորդներ (կիմմերներ, սկյութներ և մարեր), ապա երկու մրցակից տերությունների միջև լարվածությունը թուլացավ , և հարաբերությունները կայունացան։ Վանի վերջին արքաների գործունեության մասին կցկտուր տեղեկություն ներ կան, ուստի թագավորության կործանման մասին պատկերացումներն էլ հստակ չեն։ Մինչ օրս այդ հարցում գիտնականները միակարծիք չեն։ Բազ մաթիվ վարկածներից մեկն այն է, որ Վանի թագավորությունը կործանվել է մարերի, բաբելացիների և սկյութների դեմ մղած պայքարում։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ թագավորությունը կործանվել է Ք. ա. VII դարի սկզբին՝ ներքին պա տերազմների, քաղաքական մասնատումների պատճառով։ Սակայն մեկ ուրիշ վարկած էլ պնդում է, որ Վանի թագավորությունն իրականում չի կործանվել. տեղի է ունեցել ընդամենը արքայատոհմի փոփոխություն։ Վանի թագավորության անվան հիշատակություն գտնում ենք նաև Բեհիսթունյան եռալեզու արձանագրության մեջ։ Այն անվանվում է Ուրաշտու՝ բաբելոներեն, Արմինա՝ պարսկերեն և Հարմինույա՝ էլամերեն։ Բոլոր դեպքերում էլ խոսքը Հայաստանի մասին է։
Ինչո՞ւ Վանի թագավորությունն ավելի հիմնավոր հաստատվեց հատկապես Հայկական լեռնաշխարհի հյուսիսում։
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Արգիշտի I և Սարդուրի II արքաներին Վանի թագավորությունը վերածել տարածաշրջանի ուժեղագույն պետության։ բ. Վերլուծի՛ր։ Ինչո՞ւ էր Վանի կառավարությունը վերաբնակեցումներն իրագործելիս մանրակրկիտ ծրագրում դրանք։ գ. Բացատրի՛ր: Ինչո՞ւ էր Սարգոն II-ի կողմից Մուսասիրի նվաճումը Վանի թագավորության համար ամենամեծ կորուստը։
Վանի թագավորության կազմավորման նախադրյալների վերաբերյալ տարբեր տեսակետներ կան։ Նման նախադրյալներ են համարվում առևտրային ուղիների փոփոխությունը և ասորեստանյան հարձակումների աճին դիմագրավելու անհրաժեշտությունը: Այդ հարձակումները կարող էին լեռնաշխարհի ցեղային միություններին մղել համագործակցելու կենտրոնական ղեկավարության ներքո: Այսպիսով՝ Ք. ա. I հազարամյակի սկզբին Նաիրի երկրների դաշնությունը, չնայած աշխարհագրական խոչընդոտներին, ի վերջո հանգում է կենտրոնաձիգ իշխանության գաղափարին: Եվ արդեն Ք. ա. IX դարի կեսերին Նաիրյան երկրների միավորմամբ ստեղծվում է միասնական պետություն։ Այն առավել հայտնի է իր ասորեստանյան Ուրարտու (Արարատ) անունով։ Ուրարտուի արքաներն իրենց երկիրը կոչում էին Բիայնիլի, որից էլ առաջացել է Վան քաղաքի անվանումը։ Քաղաքի անունով էլ ստեղծված նոր պետությունը կոչվում է նաև Վանի թագավորություն։ Այն գտնվել է Հայկական լեռնաշխարհում ՝ ընդգրկելով Վանա, Ուրմիո և Սևանա լճերի ավազաններն ու դրանց հարակից ընդարձակ տարածքները։
Վանի թագավորության կազմավորումը Վանի թագավորության՝ պատմության ասպարեզ մտնելը համընկավ երկաթի դարի բուռն զարգացման ժամանակաշրջանին։ Հին աշխարհում արդեն հռչակ էր վայելում Հարավ-արևմտյան Ասիայի հյուսիսում երկաթի արտադրությունը։ Եվ պատահական չէ, որ ասորեստանյան աշխարհակալները դեպի Նաիրի երկրներ կատարած իրենց արշավանքների ընթացքում ավար էին վերցնում երկաթի ահռելի պաշարներ։ Նրանց ռազմարշավները պայմանավորված էին նաև երկաթով հարուստ տարածքներն իրենց հսկողության տակ վերցնելու նպատակով։ Երկաթի կիրառումը տարածաշրջանում վճռորոշ դարձավ Վանի թագավորության ի հայտ գալով, որտեղ երկաթն ի սկզբանե լայն կիրառություն ուներ։ Երկաթի հանքեր կային հատկապես երկրի կենտրոնական և արևմտյան հատվածներում։ Թագավորության զինվորները կրում էին երկաթե թրեր և երկաթե ծայրով նիզակներ։ Դա հնարավորություն տվեց ավելի արդյունավետորեն պայքարելու հակառակորդ Ասորեստանի դեմ, որի զորքը ևս զինված էր երկաթյա զենքերով։ Երկաթի կիրառումը (երկաթե խոփեր, բահեր, մանգաղներ և այլն) մեծ առաջընթաց ապահովեց նաև գյուղատնտեսության մեջ: Այսպիսով ՝ Վանի թագավորության ամրապնդմամբ ամբողջ Հայկական լեռնաշխարհն առաջին անգամ քաղաքականապես միավորվում է։ Պետության առաջին հայտնի թագավորը Արամուն (Արամեն) է, որի մասին հիշատակված է Ասորեստանի արքա Սալմանասար III-ի (Ք.ա. մոտ 859–824) արձանագրության մեջ։ Հերթական արշավանքի ժամանակ վերջինս ավերում է Արամուի թագավորանիստ քաղաք Արզաշքուն։
Նոր մայրաքաղաք՝ Տուշպա-Վան Ասորեստանյան զորքերի կողմից մայրաքաղաքի ավերումից հետո անհրաժեշտություն էր առաջացել կառուցելու նոր մայրաքաղաք։ Դա իրագործում է Սարդուրի I (Ք.ա. մոտ 835-825) արքան, որն արդեն իրեն կոչում էր «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, Նաիրիի արքա»։ Նա Վանա լճի արևելյան ափի վիթխարի ժայռի լանջին կառուցեց Տուշպա մայրաքաղաքը, որը դարձավ թագավորության տնտեսական և քաղաքական կենտրոնը։ Տուշպայի դերակատարումն այնքան նշանակալի էր, որ Իշպուինիի և Մենուայի համատեղ գահակալության շրջանից սկսած՝ «Տուշպա քաղաքի կառավարիչ» տիտղոսը դարձավ արքայական տիտղոսաշարի անբաժան մասը: Հաջողությամբ շարունակելով պայքարը՝ Սարդուրին նաև կարողացավ չեզոքացնել ասորեստանյան սպառնալիքն ու զգալիորեն ընդլայնեց պետության սահմանները դեպի արևելք։ Այս արքայի ժամանակաշրջանից արդեն սկսվեց Վանի թագավորության վերելքը։ Սարդուրի արքայի մյուս կարևոր նորարարությունն էր սեպագրի ներմու ծումը։ Վանի թագավորությունից մեզ հասած առաջին սեպագիր արձանա գրությունները հայտնի են Սարդուրիի անունով և գրված են ասուրերենով:
Կրոնը և աստվածների պանթեոնը (Վանի թագավորություն)։
Վանյան աստվածների պանթեոնը ներկայացրել են գրեթե 100 աստվածներ և աստվածություններ։
«Մհերի դռան» վրա պահպանվել է արձանագրություն, որտեղ թվարկված են նրանք` իրենց զոհաբերվող կենդանիների թվաքանակի նշումով։ Գլխավոր աստվածը Խալդին էր, որը համարվում էր արքայատոհմի և թագավորի հովանավորը։ Նրան հաջորդում էին պատերազմի աստված Թեյշեբան և արևի աստված Շիվինին։ Կային նաև աստվածուհիներ։ Գոյություն են ունեցել նաև գետերի, լեռների և լճերի աստվածներ։
Լեզուն և սեպագրությունը (Վանի թագավորություն)։
Ինչպես ցույց են տվել լեզվաբանները, վանյան սեպագիր արձանագրությունների լեզուն ազգակից է խուռիերենին։ Մեզ են հասել ավելի քան 800 արձանագրություններ, որոնցից մի քանիսը բաղկացած են մի քանի հարյուր տողից։
Արձանագրությունները, որ բավականին միատիպ են և ոճով միատեսակ, պարունակում են 500-ից մի փոքր ավելի բառեր, որոնց մի մասի նշանակությունը մինչև օրս պարզված չէ։ Ըստ երևույթին վանյան սեպագրերի լեզուն շատ արագ դադարեց օգտագործվել առօրյա կյանքում, որի հետևանքով արձանագրությունների լեզուն խիստ աղքատիկ է, միօրինակ ու միալար։ Նրանցում միևնույն բառերն անընդհատ կրկնվում են։ Տերության տարածքային աճի հետ մեկտեղ այդ լեզուն, որպես արքունի գրագրության լեզու, տարածվել է տերության նվաճված երկրամասերում ևս։ Տերության բնակչության մեծ մասի համար այն անհասկանալի էր։ Վանյան սեպագիրը տերության սահմաններից դուրս երբեք չի օգտագործվել։ Մեծաթիվ հայ բնակչության ազդեցության հետևանքով վանյան լեզվում հայտնվում են արծիվ, ծառ, թիվ և այլ բառեր, իսկ հայերը փոխ են առնում այնպիսի բառեր,ինչպիսիք են բուրգը, ծովը, ուղտը և այլն։
Սեպագրով գրել են սովորաբար քարի վրա, թեև սեպագիր արձանագրություններ պահպանվել են նաև մետաղե իրերի և կավից պատրաստված սալիկների վրա։ Չնայած գիտնականների մեծ սպասելիքներին, մինչև օրս կավից պատրաստված սալիկների վրա գրված գրությունների գրադարաններ չեն հայտնաբերվել։ Սեպագրից զատ օգտագործվել են տեղական մեհենագրերը, որոնց վերծանությունը դեռ նոր է սկսվել, սակայն առաջին արդյունքները խոսում են համակարգի հայալեզու լինելու մասին։
Պետական կարգը, բանակը (Վանի թագավորություն)։
Պետության գլուխ կանգնած թագավորի իշխանությունն անսահմանափակ էր ու ժառանգական։ Վարչական առումով պետությունը բաժանվում էր խոշոր մարզերի, որոնք կառավարվում էին արքունի կառավարիչների կողմից։
Ելնելով քաղաքական ինչ-ինչ շարժառիթներից՝ որոշ դեպքերում նվաճված երկրներում իշխանությունը թողնվում էր նախկին թագավորներին կամ ցեղապետերին, որոնք պարտավորվում էին հարկ վճարել և իրենց զորաջոկատներով մասնակցել թագավորի արշավանքներին։
Թագավորի հովանավորը գլխավոր աստված Խալդին էր, իսկ թագավորը՝ նրա ներկայացուցիչը, որն իր բոլոր գործերը կյանքի էր կոչում նրա անունից։ Վանի թագավորության բանակը, հին արևելյան բանակների օրինակով, կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից։ Հետևակն էլ իր հերթին բաղկացած էր տեգավորների, տապարակիրների և աղեղնաձիգների զորամասերից։ Թագավորության Հատուկ ձիաբուծարանները բանակն ապահովում էին մարտական նժույգներով։ Բանակը բաժանվում էր 3000-անոց գնդերի, որոնք էլ իրենց հերթին կազմված էին 50-ական զինվորից բաղկացած վաշտերից։ Վանյան մարտիկների հոյակապ պատկերներ են պահպանվել պեղումների ժամանակ հայտնաբերված բրոնզե սաղավարտների վրա։
Ազատ արտադրողներից հետո հասարակական ամենամեծ խավը ստրուկներն էին, որոնց հայթայթման հիմնական աղբյուրը հաղթական պատերազմներն էին։ Մոտավոր հաշիվներով միայն Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների օրոք Վանի թագավորություն են բերվել ավելի քան կես միլիոն ռազմագերի-ստրուկներ։ Նրանց աշխատեցնում էին քաղաքների ու ամրոցների, տաճարների, ջրանցքների ու ճանապարհների կառուցման ու նորոգման վրա։ Այսուհանդերձ, պետության հիմնական արտադրող ուժը երկրագործ ու անասնապահ ազատ բնակչությունն էր և արհեստավորությունը, որոնցից էլ հիմնականում համալրվում էր Վանի թագավորության բանակը։
Գյուղատնտեսություն և արհեստներ (Վանի թագավորություն)։
Վանի թագավորությունը մեծ հաջողությունների հասավ գյուղատնտեսության և արհեստների զարգացման գործում։ Երկրագործությունը խթանելու համար Վանի թագավորները զարկ տվեցին ջրանցքների շինարարությանը։
Բացի Մենուայի (Շամիրամի) ջրանցքից, Տուշպա-Վան քաղաքից ոչ հեռու անցկացվում է 25 կմ-ոց Ռուսայի ջրանցքը և կառուցվում Ռուսայի ծով կոչված ջրամբարը։ Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) անցկացված ջրանցքը, որ մինչև օրս պահպանվել է, Հրազդանի ջրերը թունելի միջոցով հասցրել է Այրարատյան դաշտի անջրդի հողերը։ Երկրագործությունը, հատկապես այգեգործությունն ու խաղողագործությունը, մեծ զարգացման են հասել Վանա լճի ավազանում, Այրարատյան դաշտում, Եփրատ-Արածանիի և այլ գետահովիտներում։ Լեռնային և նախալեռնային շրջաններում բնակչությունն առավելապես զբաղվում էր խաշնարածությամբ։
Վանի թագավորության շրջանում ծաղկեցին արհեստները։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ արհեստագործները պատրաստել են անհրաժեշտ քանակությամբ զենք ու զրահ, մետաղներ, առօրյա կյանքի գործիքներ ու իրեր, ինչպես նաև տարբեր տեսակի զարդեր։ Դրանք պատրաստվում էին բրոնզից, պղնձից, երկաթից, ոսկուց, արծաթից, քարի տարբեր տեսակներից, կավից, ոսկրից և այլ նյութերից։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև բրդից, վուշից և կաշվից պատրաստված հագուստների ու գորգերի մնացորդներ։
Առաջադրանքներ
Ներկայացրո՛ւ։
ա․ Ե ՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի։ բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ուներ երկաթը թագավորության կյանքում, ինչպե՞ս էր այն նպաստում թագավորության կայացմանը։ գ. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր։ Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու, ընդլայնելու և կայունացնելու համար: Ինչո՞ւ։
դ․Նշե՛ք և հիմնավորե՛ք, թե Վանի թագավորության արքաների իրագործած վերափոխություններից որն էր ավելի առաջնային և ինչու՞։