Posted in Մաթեմատիկա 6

Խնդիրների լուծում

1․ Նավակի արագությունը գետի հոսանքի ուղղությամբ հավասար է 12 կմ/ժ-ի, իսկ հակառակ ուղղությամբ՝ 8 կմ/ժ-ի։ Գտե՛ք գետի հոսանքի և նավակի արագությունները։

12-x=8+x

x-x=12+8

-x=-12+8

x=2

2․Կազմե՛ք մի խնդիր, որի լուծումը հանգեցվում է x + 5x = 72 հավասարման լուծմանը։

3․ Բանվորների մի խումբ կատարել է ամբողջ աշխատանքի 25 %-ը, երկրորդը՝ մնացած մասի 40 %-ը։ Աշխատանքն ավարտել է երրորդ խումբը։ Ամբողջ աշխատանքի քանի՞ տոկոսն է կատարել երրորդ խումբը։

Posted in Մաթեմատիկա 6

Մեկ անհայտով հավասարումներ

1) 28 + 3x = 7x

x=7

2) 18+ 5x =8x

x=6

3) 42 — 5y = 2y

y=14

4) 3z + 18 = 5z

z=9

5) 5x + 18 = 3x + 38

x=-10

6) 2y + 45 = 6y + 17

y=7

7) 7z — 5 = 3z + 3

z=4

8) 14z + 23 = 19z — 2

z=-5

9) 5x + 3x — 10 = 14

x=-2
10) 8m + m + 4 = 49

m=6/3

11) 7a + 2a + 4 = 40

a=7/1
12) 15y — 9y — 2 = 10

x=2
13) — 3 — 5x + 20 + 2x = 5

x=-6
14) 9b — 3 — 5b + 13 = 22

b=16
15) 12 — 3x + 5 = 5x + 1

x=8
16) 21a — 11 = 4 + 6a

a=-1
17) 16x + 10 — 21x = 35 — 10x — 5

x=2/10
18) y + 13 — 2y = 100 — 20y — 18

y=-5/15
19) 7b — 9 — 8b = 23 — 15b — 18

20) 11a — 6 — 4a = 7a — 8 — 3a + 5

a=3
21) 27x + 36 — 18x — 39 — 6x — 24 = 0

x=-17
22) 10y + 9 — 7y — 7 = 7y — 9 — 8y + 7

y=-1/6
23) (3x + 8) + (2x — 5) = 13

x=10
24) (2y + 13) — (5y — 17) = 240

25) 8x — (2x — 9) = 4x — (8x + 11)6

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

Շեղումներ կանոնից

  • Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։

Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։

  • Կին-կանայք, մարդ-մարդիկ, պարոն-պարոնայք
  • Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր  վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը  բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է– ներ վերջավորությունը:
  • Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։

Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝ փիղ ասելով հասկանում ենք և´ մեկ փիղ, և´ փիղ ընդհանրապես):

Գոյականի հոլովումը

Առաջադրանքներ

Գոյականի հոլովումը

  1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (սեռական-տրական հոլովով):

Ընկեր-սեռական հոլով, եղբայր-սեռական հոլով, մարդ սեռական հոլով, մարդկություն սեռական հոլով, խոսք տրական հոլով, գործ-տրական հոլով, վերադարձ-տրական հոլով:

Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:

2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Ընկեր-բացառական հոլով, եղբայր-բացառական հոլով, մարդիկ-բացառական հոլով, հանդիպում-բացառական հոլով, զրույց բացառական հոլով, հարցուփորձ-բացառական հոլով:

Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց:

3Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Տարվել ումո՞վ: Երեխա , աշակերտներ, ընկերներ,

Հետաքրքրվել ինչո՞վ:գրականություն, մեքենա, սպորտ:

Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:

4. Նայի´ր տրված բառերի գործիական հոլովաձևերի կազմությանը և բացատրի´ր: Տրված ձևերն ինչո՞վ են տարբերվում գործիականի այլ ձևերից:

Ուղղական                    Տրական                        Գործիական       

Բարձրություն             բարձրության                    բարձրությամբ կամ՝ բարձրությունով

Ուրախություն           ուրախության                    ուրախությամբ կամ՝ ուրախությունով

 Մտերմություն          մտերմության                      մտերմությամբ կամ՝ մտերմությունով

Երդում  —                           երդման-                                 երդմամբ կամ՝ երդումով

Արյուն —                              արյան                                     արյամբ կամ՝ արյունով

Անուն —                               անվան                                   անվամբ կամ՝ անունով

Ուղղական հոլովը ցույց է տալիս առարկան կամ հասկացությունը, (օրինակ՝ բարձրություն, ուրախություն, մտերմություն)։

Տրական հոլովը ցույց է տալիս առարկան կամ հասկացությունը, (օրինակ՝ բարձրության, ուրախության, մտերմության)։

Գործիական հոլովը օգտագործվում է այն իրավիճակներում, երբ առարկան հանդիսանում է այն միջոցը կամ եղանակը, որով իրականանում է գործողությունը (օրինակ՝ բարձրությամբ կամ՝ բարձրությունով, ուրախությամբ կամ՝ ուրախությունով, մտերմությամբ կամ՝ մտերմությունով):

5. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Երկնքում, երկնքից, երկինք(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:

Ուղղական-

Սեռական-տրական-

Բացառական-

Գործիական-

Ներգոյական-

6. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:

Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

 7. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վկայել ի՞նչ: Վկայել ինչի՞ մասին:

Հավատացնել ի՞նչ: Հավատացնել ինչի՞ մասին:

8. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Ընկնել ո՞ւր:

Հանդիպել որտե՞ղ:

 9. Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Տիրապետել ինչի՞(ն):

Տիրել ի՞նչը, (ինչի՞ն):

Դավանել ինչի՞ն:

Posted in Մայրենի 6

 «Հնարագետ ջուլհակը» ավանդությունը։

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի[1] հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. ​— Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք[2] կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի ​դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։2

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը[3] նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։ ​

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։3

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։ ​

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

Posted in Մայրենի 6

Հուշեր Հայրիկիս մասին

Ես հայրիկին տեսել եմ մինչև հինգ տարեկան հասակս: Ուստի այն, ինչ պատմելու եմ, չափազանց հեռու է համակարգված հուշագրություն լինելուց:

ԵՍ ԾՆՎԵՑԻ

Ես ծնվեցի հուլիսյան մի օր, երբ թավշոտ դեղձը կախվում է ճյուղից: Ոչ մի երկմտանք` Արփենիկ դրիր անունը դու իմ, բայց իբրև քնքշանք Բոժիկ կանչեցիր` Աստվածիկ:

ՄԵՐ ԲՆԱԿԱՐԱՆԸ

Երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով: Լույսն ու արևը հորդում էին մեր բնակարանում:

Հատակին` պարսկական գորգ, պատերին` ճապոնական պաննոներ: Մեզ հյուր եկած մարդիկ միշտ քո աշխատանոցում էին հավաքվում և ոչ ընդունարանում: Երբ բացում էի աշխատանոցիդ դուռը` անասելի ծուխ էր լինում սենյակում` ծխախոտի ծուխ: Մերթ ընդ մերթ բացվում էր դուռը և լսվում ձայնդ, կրծքային խզված ձայնդ` Իզաբելլա (որևէ խնդրով կանչում էիր մորս): Այդ ձայնը մինչև օրս հնչում է ականջիս:

ՏՈՆԱԾԱՌ

Ու որոշեցիր Բոժիկիդ համար տոնածառ գնել: Շուկա գնացինք: Ձյուն էր ու ձմեռ: Տոնածառ առար, տոնածառ հսկա: Նոր կոշիկներիդ ճռռոցն եմ հիշում  թարմ ձյան վրա ու վայր ընկնելդ, ու իմ քրքիջը ընկնելուդ վրա: Ու փոքրիկ մարմինդ, փոքր մարմինդ, որ ծառն էր ծածկել` դարձնելով քեզ նոր կոշիկներով քայլող մի սաղարթ:

—  Իզաբելլա, տոնածառ եմ բերել,- ներս մտնելուն պես բղավեցիր ու պատվիրեցիր խաղալիքները բերել, որ կախես ծառին: Եվ մայրս խաղալիքները խնամքով դրեց սեղանին: Խաղալիքները շարում էիր ծառին, հանկարծ նկատեցիր շոկոլադե խաղալիք.

—  Իսկ սա ի՞նչ է, դե, ի՞նչ է,- հարցրեցիր Իզաբելլային:

Ու մայրս խոնարհ, ու մայրս հեզ, պատասխանեց, որ շոկոլադ է:

—  Այ քեզ քաղքենիներ,- բղավեցիր,- Բոժիկ ջան, շուտ կեր այս շոկոլադե խաղալիքները և գիտցիր, որ շոկոլադը ուտելու և ոչ կախելու համար է շինված:

   Ասում են այդպես, Պիկասսոն այն մեծ, երբ տեսնում էր, որ խնձոր են վրձնում, զայրանում է շատ և խնձորն ուտում. “Խնձորն ուտելու և ոչ կտավի համար է ստեղծված”:

ՍԵՂԱՆԻ ՇԱՐԺՎՈՂ ՄԻ ԿԱՐՃ ՈՏՔԻ ՏԱԿ

Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ: Մի օր դանակը մորս պետք եկավ, նա դանակը հանեց, խստիվ բարկացար, ու դանակն իր հին կարգով, հին տեղը գնաց:

—  Իսկ այդ ի՞նչ գիրք է,- մի օր հարցրի:

—   Աբով,- ասացիր:

—    Աբովն ի՞նչ է,- նորից հարցրի:

—     Մեծանաս` կիմանաս,- այդպես ասացիր:

Ու երբ մեծացա, հետո հասկացա, թե Աբովն ինչ է: Աշխատանոցիդ շարժվող սեղանի մի կարճ ոտքի տակ գիրք էիր դնում ու մեջը` դանակ:

ԴՈՒՌԸ ՉԲԱՑՎԵՑ

Աշխատանոցիդ դուռը չբացվեց, գրելը հեշտ է, հիշելը` ծանր:

 տոնածառ, Տառապանք մի մեծ, որ ողջ կյանքում մի ստվերի պես ուղեկցում էր քեզ: Մայրս մի օր ինձ շատ խիստ պատժեց, այն աստիժան խիստ, որ ես զարմացա. չէ՞ որ դու նրան արգելում էիր մատով իսկ դիպչել, թեկուզ որքան էլ  մեղքս ծանր լիներ: Ու ես վազեցի աշխատանոցդ, որ քեզ բողոքեմ, որ վիշտս պատմեմ: Դուռդ բախեցի, դուռդ փակված էր, ու ինձ թվաց, թե ողջ գիշեր անվերջ աշխատելուց հետո հանգիստ ես առնում կամ էլ թե քնած ես: Ու ես շատ երկար բախեցի դուռդ, որ գիրկդ առնես, վիշտս մոռանամ, որ ամեն օրվա երջանիկ, ուրախ Բոժիկը դառնամ: Ու դուռը քո փակ, քո դուռը փակ էլ չբացեցիր ու ձեռքերը քո, անսահման սիրող քո ձեռքերը այնպես էլ չպարզեցիր:

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

ալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառտղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։

Շեղումներ կանոնից

  • Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը։

Դրանք են՝ բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը։

  • Կին-կանայք, մարդ-մարդիկ
  • Եթե բարդ բառի վերջին միավանկ բաղադրիչը գոյական է, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ շարասյուներ, իսկ եթե բառի վերջին միավանկ բաղադրիչը բայ է կամ ունի բայական իմաստ, ապա ներ։ Օրինակ՝ անասնակերներ։
  • Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։

Բացառություն՝ գամփռ-գամփռներ կամ գամռեր, անգղ-անգներ կամ անգղեր

Գոյություն ունեն նաև գոյականների անեզական և անհոգնական խմբեր։

Առաջադրանքներ

  1. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու:

Գլուխ, թվական, աստղ, երկիր, սենյակ, հարևան, ծառ, պտուղ, տեր, ժապավեն, մարդ, կին:

Գլուխ → գլուխներ

Թվական → թվականներ

Աստղ → աստղեր

Երկիր → երկրներ

Սենյակ → սենյակներ

Հարևան → հարևաններ

Ծառ → ծառեր

Պտուղ → պտուղներ

Տեր → տերեր

Ժապավեն → ժապավեններ

Մարդ → մարդիկ

Կին → կանայք

2. Տրված բառերի բաղադրիչները գծիկով բաժանի՛ր: Բոլոր բառերի առաջին բադադրիչներն ի՞նչ նմանություն ունեն:

Օրինակ՝

գառնարած = գառն — արած,

բեռնակիր = բեռն — ա — կիր,

մատնել = մատն — ել:

Գառնուկ, բեռնել, դռնակ, թոռնիկ, լեռնային, ծոռնիկ, հարսնուկ, մատնոց, ողնաշար, ձկնկիթ, ոտնաման, մկնդեղ:

  • Գառնուկ = գառ — նուկ
  • Բեռնել = բեռ — նել
  • Դռնակ = դուռ — նակ
  • Թոռնիկ = թոռ — նիկ
  • Լեռնային = լեռ — նային
  • Ծոռնիկ = ծոռ — նիկ
  • Հարսնուկ = հարս — նուկ
  • Մատնոց = մատ — նոց
  • Ողնաշար = ող — նաշար
  • Ձկնկիթ = ձուկ — նկիթ
  • Ոտնաման = ոտ — նաման
  • Մկնդեղ = մկն — դեղ

3. Տրված գոյականները հոգնակի՛ դարձրու: Ո՞ր մասնիկով են նրանք հոգնակի դառնում:

Բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, հարս, ձուկ, մատ, մուկ, նուռ:

Բեռ → բեռներ

Գառ → գառներ

Դուռ → դռներ

Եզ → եզներ

Թոռ → թոռներ

Լեռ → լեռներ

Ծոռ → ծոռներ

Հարս → հարսներ

Ձուկ → ձուկներ

Մատ → մատներ

Մուկ → մկներ

Նուռ → նռներ

4. Փորձի՛ր պարզել, թե հատուկ անուններից որոնք են չակերտներում գրվում:

«Քաջ Նազարը» — այստեղ օգտագործվում է հատուկ անուն, որը ներկայացնում է գրական գործը, ուստի այն գրվում է չակերտներում:

Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» — նույնպես գրական ստեղծագործություն, ուստի չակերտներում:

«Շաղիկ» հրատարակչությունը — հենց այդպես նշվում է հրատարակչության անունը, ուստի չակերտներով:

«Նոր դպրոց» հրատարակչությունը — նման դեպք, որ երբ հրատարակչության անունն է նշվում, գրում ենք չակերտներով:

«Ծիր Կաթին» թերթը — թերթի անուն է, հետևաբար, գրվում է չակերտներով:

«Լրագիր օր» շաբաթաթերթը — շաբաթաթերթի անունը, ուստի՝ չակերտներ:

Էրեբունի հյուրանոցը — այստեղ չակերտներ պետք չեն, քանի որ դա պարզապես տեղանվան անվանում է:

Ամերիկյան Գրումման Էրկրաֆտ ընկերությունը — այս դեպքում, չակերտներ պետք չեն, քանի որ ընկերության անունն է:

Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ «Հազարան բլբուլ»:

«Հաղթանակ» և «Կիևյան» կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները «Ապոլոն-11» տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան «Ջերմուկ» զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

«Աքսորականներն» անտառում էին:

«Ապոլոն-11» — Տիեզերանավն, որը առաջին անգամ մարդուն հասցրեց Լուսնի մակերևույթ:

5․ Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ …:

… և …. կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները … տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան … զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

… հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի … արկածային վեպը:

Posted in Մայրենի 6

Չարենցյան ընթերցում

Չարենցյան ընթերցում

***

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

***

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

***

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Реклама

***

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր
։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

***

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,
Պայտերը խփում են, խփում են հողին.-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ…

***

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Ծիածան

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հո
գեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Posted in Մայրենի, Մայրենի 6, Uncategorized

Գործնական քերականություն

Գոյականի թիվը

Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առակա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառտղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ՝ ծառերտղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր վերջավորությունը, իսկ բազմավանկներին՝ ներ-ը։

1․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի․

Տուն-տներ սեղան-սեղաններ, պահարան-պահարաններ, ծառ-ծառեր, պատուհան-պատուհաններ, ննջարան-ննջարաններ, տանձ-տանձեր, բաժակ-բաժակներ, ծաղիկ-ծաղիկեր, հնչյուն-հնչյուններ, ձեռք-ձեռքեր, ձի-ձիեր, շենք-շենքեր, հրաման-հրամաններ, բազմոց-բազմոցներ, նստարան-նստարաններ, սենյակ-սենյակներ, զգեստ-զգեստներ։

2․ Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ «Հազարան բլբուլ»:

Հաղթանակ և Կիևյան կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները Ապոլոն-11 տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան դունկան զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

Ջերմուկ հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր «Մայն Ռիդի Աքսորականներն անտառում »արկածային վեպը:

3․ Տրված բառերից ոց, (նոց, անոց) ածանցով նոր բառեր կազմի´ր:

ա) ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու
բ) վիզ, գոգ, ձեռ, մատ
գ) կապել, խարտել,սփռել
դ) (քսան) դրամ, (հինգ) կիլոգրամ, (երեք) մետր
ե) խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ, հալել

ա)

  • ծաղիկ → ծաղկազարդ
  • հյուր → հյուրընկալ
  • ավազակ → ավազակապետ
  • մեղու → մեղվաբույր

բ)

  • վիզ → վիզակերտ
  • գոգ → գոգորդ
  • ձեռ → ձեռնաշեղ
  • մատ → մատուկ

գ)

  • կապել → կապակցում
  • խարտել → խարտման
  • սփռել → սփռում

դ)

  • (քսան) դրամ → քսան դրամով
  • (հինգ) կիլոգրամ → հինգ կիլոգրամով
  • (երեք) մետր → երեք մետր

ե)

  • խշշալ → խշշոց
  • մռնչալ → մռնչոց
  • զռռալ → զռռոց
  • ոռնալ → ոռնոց
  • հալել → հալոց

4․ Կարդա՛ Թումանյանի ստեղծագործությունը՝ դուրս գրելով գոյականներն ու նշելով տեսակը։

ՄԱՅՐԸ

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։
Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։
Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։
Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։
Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։
Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։
Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։
— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով ​ու կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։
Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։
Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

4․ Հորինի՛ր պատմություն «Իմ մայրը» վերնագրով։

Posted in Պատմություն 6

Հին հռոմ

Հռոմեական քաղաքակրթությունը ձևավորվել է Ապենինյան թերակղզում։ Այստեղ կան ջրառատ նավարկելի գետեր, իսկ հողը բերրի է։ Բարենպաստ կլիմայական
և աշխարհագրական պայմանների շնորհիվ երկրագործությունը և անասնապահությունը վաղ ժամանակներից կարևոր տեղ ունեին բնակչության կյանքում։
Թերակղզու կենտրոնական մասում լատինական ցեղերը Ք. ա. I հազ. առաջին կեսին հիմնեցին բազմաթիվ բնակավայրեր։ Դրանցից ամենախոշորը Հռոմ քաղաքն էր։ Ըստ ավանդության՝ քաղաքը հիմնադրվել էր Հռոմուլոսի կողմից յոթ բլուրների վրա Ք. ա. 753 թ.։
Սկզբում Հռոմում գոյություն ուներ արքայական իշխանություն։ Սակայն Ք. ա. VI դարի վերջերին հռոմեացիները վտարեցին վերջին արքային, և սկսվեց Հին Հռոմի պատմության հանրապետության շրջանը։

Վաղ Հռոմի սոցիալական–քաղաքական կարգը
Արքայական դարաշրջանի Հռոմում (Ք. ա. VIII–VI դդ.) հիմնականում ապրում էին երեք ցեղեր՝ լատիններ,սաբիններ, էտրուսկներ։ Նրանց տոհմերի ավագներից կազմվում էր Ծերակույտը՝ Սենատ: Այն քննարկում էր այն բոլոր հարցերը, որոնք հետո պետք է լուծվեին ժողովրդական ժողովում։ Բոլոր գործադիր պաշտոնյաները հաշվետու էին ծերակույտի առջև։ Հռոմի բնակչությունը բաժանվում էր երկու խավի՝ պատրիկների (վերնախավ, ազնվատոհմիկներ) և պլեբեյների (բառացի՝ դրսից լցված)։ Պլեբեյներն ունեին մասնավոր սեփականություն, զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով, սակայն չէին կարող մասնակցել պետության կառավարմանը։ Երկարատև պայքարից հետո Ք. ա. III դարում պլեբեյները նույնպես դարձան Հռոմի լիիրավ քաղաքացիներ։ Նրանց իրավունքները հավասարեցվեցին պատրիկների իրավունքներին։ Հռոմի հանրապետությունում գոյություն ուներ ընտրովի գործադիր իշխանության ճյուղավորված համակարգ՝ մագիստրատուրա։ Գերագույն մագիստրատները երկու կոնսուլներն էին։ Նրանք ընտրվում էին մեկ տարով և ղեկավարում էին նաև բանակը։ Հռոմում կարևոր պաշտոնյա էր նաև ժողովրդական տրիբունը։ Նրա անձն անձեռնմխելի էր, և նա վետոյի (լատիներեն՝ արգելում եմ) իրավունք ուներ: Կարող էր արգելք դնել յուրաքանչյուր որոշման կամ օրենքի նախագծի վրա։ Պետության համար արտակարգ ծանր իրավիճակներում Հռոմում 6 ամիս ժամկետով ընտրվում էր արտակարգ լիազորություններով օժտված պաշտոնյա՝ դիկտատոր։ Նա կարող էր այդ ընթացքում կառավարել՝ առանց հաշվի առնելու պետական մարմինների
կարծիքը։ Մագիստրատուրաներում աշխատանքը չէր վարձատրվում, քանի որ դա համարվում էր ոչ թե աշխատանք, այլ մարդուն տրված պատվավոր գործ։
Այսպիսով՝ Ք. ա. VI–III դդ. Հռոմեական պետությունում ձևավորվեց հանրապետական՝ ժողովրդավարական կառավարման համակարգ, որը գոյատևեց մինչև
Ք. ա. I դ. վերջերը։

Advertisement

Հռոմի խորհրդանիշը՝ կերակրող գայլը


Ըստ ավանդության՝ լատինական քաղաքներից մեկում արքայի դուստրը ռազմի Մարս
աստծուց ունեցավ երկվորյակ՝ Հռոմուլոսին և Հռեմոսին: Արքայի եղբայրը, վախենալով, որ երեխաները կժառանգեն գահը, որոշեց ազատվել նրանցից. դրեց կողովը և նետեց Տիբրոս գետը:
Սակայն ալիքները նրանց ափ հանեցին, էգ գայլն էլ կերակրեց: Մի հովիվ մեծացրեց
ու դաստիարակեց նրանց: Եղբայրները վրեժ լուծեցին թշնամուց: Որոշեցին հիմնել իրենց քաղաքը: Այնտեղ, որտեղ ալիքները նրանց ափ էին հանել, սկսեցին քաղաք կառուցել: Բայց վեճ
ծագեց, և Հռոմուլոսը սպանեց Հռեմոսին:
Հռոմուլոսը ավարտին հասցրեց քաղաքի շինարարությունը և իր անունով կոչեց Հռոմ:
Քաղաքի խորհրդանիշը դարձավ էգ գայլը: Տարբեր վայրերից մարդիկ եկան և բնակվեցին Հռոմում: Հրապարակում կատարվեց հանդիսավոր ծիսակատարություն. փորվեց մի փոս, և
յուրաքանչյուրն այնտեղ լցրեց իր հայրենիքից

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ծերակույտ — Տոհմերի ավագներից կազմված խորհուրդ։
Պատրիկ — Տոհմային ավագանու ներկայացուցիչ։
Պլեբեյ — Վաղ Հռոմում քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչությունը։
Մագիստրատուրա — Գործադիր իշխանության մարմինների ամբողջությունը։
Լատիններ, սաբիններ, Էտրուսկներ — Հին Իտալիայի ցեղեր։
Կոնսուլ — Պետական բարձրագույն գործադիր պաշտոնյա։
Ժողովրդական տրիբուն — Պլեբեյների կողմից ընտրվող անձ, որը կարող էր
արգելափակել ցանկացած օրենքի նախագիծ։
Դիկտատոր — Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում ժամանակավորապես նշանակվող և անսահմանափակ իշխանությամբ օժտված անձ։
Իմպերատոր — Պատերազմում հաղթած զորավարին ժամանակավորապես
տրվող պատվատիտղոս։
Դոմինատ — Դիոկղետիանոս կայսեր ստեղծած միանձնյա կառավարման համակարգը։
Պրովինցիա — Նահանգ։
Գլադիատորներ — Հանդիսականների առջև նրանց զվարճանքի համար միմյանց դեմ մարտնչող ստրուկներ։ Բառացի նշանակում է «սուսերակիր»։
Հաղթակամար — Նշանավոր իրադարձության պատվին կառուցված կամարակապ դարպաս։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Պրինցիպատ — Հռոմի պատմության Վաղ կայսրության շրջանի անվանումը։
Ապենինյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում։
Հռոմուլոս — Ըստ ավանդության՝ Հռոմի առաջին արքան։
Կարթագեն — Հնագույն քաղաք Հյուսիսային Աֆրիկայում։
Հաննիբալ — Կարթագենի նշանավոր զորավար։
Հուլիոս Կեսար — Հռոմի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից
(Ք. ա. 100–44 թթ.)։
Օկտավիանոս — Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, գահակալել է Ք. ա. 27 – Ք. հ. 14 թթ.։
Դիոկղետիանոս — գահակալել է 284–305 թթ.։
Կոստանդիանոս Մեծ — գահակալել է 306–337 թթ.։
Կոլիզեում — Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը։

Posted in Բնագիտություն 6

Մարմինների էլեկտրականացում

Եթե շփելիս մարմինը ձեռք է բերում այլ առարկաները ձգելու հատկություն, ապա ասում են, որ մարմինն էլեկտրականացել է կամ ձեռք է բերել լիցք:

Լիցքավորված մարմինների փոխազդեցությունն անվանում են էլեկտրական փոխազդեցություն:
Եթե լիցքավորված ձողը մոտեցնեք ջրի բարակ շիթին, կարող ենք համոզվել, որ լիցքավորված մարմինը ձգում է նաև նրան։
Սաթը հույներն անվանում էին «էլեկտրոն»: Այստեղից էլ առաջացել է էլեկտրականություն բառը:
Լիցքավորված մարմինները կարող են ոչ միայն ձգել, այլ նաև`վանել միմյանց:
Ընդունված է մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանել դրական (+), բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը` բացասական (–):

Այսպիսով՝բնության մեջ գոյություն ունեն երկու տեսակի լիցքեր: 
Միևնույն նշանի լիցք ունեցող մարմիններն իրար վանում են, տարբեր նշանի լիցքեր ունեցող մարմինները` ձգում:
Շփելիս երկու մարմինն էլ էլեկտրականանում են. մի մարմինը ձեռք է բերում դրական լիցք, իսկ մյուսը` բացասական:
Ինչպես են լիցքավորվում մարմինները:
Հայտնի է, որ բոլոր նյութերի ատոմները կազմված են պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից: Էլեկտրոնի լիցքը համարում են բացասական, իսկ պրոտոնինը` դրական: Սովորական վիճակում ատոմի ընդհանուր լիցքը զրո է, քանի որ պրոտոնների և էլեկտրոնների թիվը իրար հավասար է: Մարմինների շփման ընթացքում էլեկտրոնների մի մասը մի մարմնից անցնում է մյուսին: Մարմինը, որին անցել են լրացուցիչ էլեկտրոններ, լիցքավորվում է բացասական լիցքով, իսկ էլեկտրոններ կորցրած մարմինը` դրական լիցքով:

Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով:

Էլեկտրացույցը ունի պարզ կառուցվածք. այն կազմված է մետաղե ձողից և նրան փակցված մետաղե թերթիկներից։ Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնանուն լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են  միմյանցից: