Posted in Մայրենի 6

Կարդալ բայը չի սիրում հրամայական: Դանիել Պենակ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:

Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտեսնենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ… Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Առաջադրանքներ

Առաջադրանքներ

1․ Համացանցի օգնությամբ ստեղծագործության հեղինակի մասին տեղեկություններ գտե՛ք և կարդացե՛ք։ Դանիել Պեննակը ֆրանսիացի ժամանակակից գրողներից է: Գրականության ուսուցիչ է Փարիզից ոչ հեռու գտնվող Սուասոն քաղաքում է ապրում: 1944 թ Կասաբլանկա քաղաքում(Հյուսիսային Աֆրիկա) ծնված, ֆրանսիական գաղութներում ապրած և Ֆրանսիայում մանկավարժական կրթություն ստացած: Դանիել Պեննակի առաջին գրական քայլերը վատ ընդունվեցին. խմբագրությունները մերժում էին տպագրել գրողին, սակայն, ի վերջո, գրական ձիրքը նկատվեց: Այժմ մանկավարժի գրքերը թարգմանված են աշխարհի շուրջ 30 լեզուներով, նա ճանաչված է, քննարկելի ու ընթերցվող:

2․ Դո՛ւրս գրեք անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։

բնավ-բոլորովին, ամենևին

3․ Դո՛ւրս գրեք այն հատվածը, որտեղ խտացած է ստեղծագործության գլխավոր ասելիքը։

Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:

4․ ա) Քննարկե՛ք հետևյալ հատվածները․

  • Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:

Հեղինակը նկատի ունիոր եթե քո որը ցանրաբեռնված էմիևնույն էգոնե մի փոքր ժամանակ կգտնես քո սիրած գործը անելու համար:

  • ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:

Ընթերցանությունը պետք է նմանեցնել սիրուն․ինչպես ոչ ոք չի կարող մեկ րոպե սիրել, իսկ հաջորդ րոպեին՝ չսիրել:

  • Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:

Պետք է միշտ ժամանակ գտնես կարդալու համար, օրինակ՝ քնելուց առաջ կարելի է կարդալ:

  • Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

բ) Մեկնաբանե՛ք վերնագիրը ․«Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական»։ Գրավո՛ր ներկայացրեք Ձեր հիմնավորված վերաբերմունքն ու տեսակետը Դանիել  Պենակի այս պատումի վերաբերյալ։

Կարդալը բայ է, գործողություն, պետք չէ քեզ ինչոր մեկը հրամայիոր դու կարդաս, այլ պետք է դու ցանկանաս կարդալ:

5․ Դու ինչպիսի՞ ընթերցող ես։ Քո կարծիքով ի՞նչ է տալիս ընթերցանությո

Ես կարդում եմև հաճախակի լինում են դեպքեր, որ չէմ կարդում: Կարդալիս մենք մեր բառապաշարը շատացնում ենք, նոր բառեր ենք սովորումմենք կարդում ենք և միաժամանակ ծանոթանում նոր գրողներին:

Posted in Русский язык 6

Как я провела лето

В начале я с моей семьёй провели лето Батуми. В первый день мы остались в Тбилиси но во второй день мы пошли в Батуми. 6 сентября был день рождения моего папы, день рождения папы мы провели в Батуми, много катались и вместе ужинали в ресторане. Вот как я провела лето.

Posted in Պատմություն 6

Ի՞նչ է պատմությունը

Մի ժողովրդի պատմությունը նրա կենսագրությունն է․նախ կարևոր է ծնունդը՝ որտեղ ու երբ է ծնվել, ապա և՝ ամբողջ կյանքը՝ ինչ պայմաններում է այն ընթացել, ինչ դժվարություններ է այդ ժողովուրդը հաղթահարել, մշակույթի ինչ արժեքներ է ստեղծել և այլն։
Մինչ օրս շատերը կարծում են, որ պատմությունը գիտություն է անցյալի
մասին։ Իրականում այդքան էլ այդպես չէ կամ մասամբ է այդպես, քանի որ
պատմությունն այն ամենի մասին է, ինչ տեղի է ունեցել , տեղի է ունենում կամ
կարող է տեղի ունենալ։ Ավելին՝ շատերը պատմությունը պատկերացնում են
որպես անունների և ամսաթվերի ձանձրալի ցուցակ, հեղափոխությունների և
ճակատամարտերի կամ թագավորների, թագուհիների և այլ կառավարիչների
ժամանակավրեպ պատմություններ: Պատմությունը, սակայն, ներառում է
այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տնտեսությունը, քաղաքականությունը և
սոցիալական փոփոխությունները, բայց պատմում է նաև իրականացած կամ
չիրականացած երազանքների, ստեղծագործության, փիլիսոփայական ու
կրոնական ոգեշնչման մասին:


Ինչո՞ւ ուսումնասիրել պատմությունը
Պատմության իմացությունը նախ կարևոր է սեփական անցյալն իմանալու
համար։ Այն մասնակցում է մեր ինքնության ձևավորմանը, քանի որ պատմում է այն արժեքների մասին, որոնք մենք կիսում ենք: Պատմությունը հնարավորություն է տալիս վերամտածելու անցյալում կատարված սխալները՝ ապագայում դրանց կրկնությունից խուսափելու համար։ Այն օգնում է հասկանալ, թե ինչպես են այսօրվա իրադարձությունները ձևավորվում անցյալի
իրադարձությունների հիման վրա

Պատմությունը կարելի է ուսումնասիրել իմանալու համար թե ինչ պայմաներում են ապրել անցյալում, ինչ դժվարություներ են ունեցել, ինչ թագավորներ են եղել և ինչ կառավարիչներ են եղել անցյալում, իմանալու անցյալը, ներկան և ապագան:

Posted in Uncategorized

Summer tasks for the 5th Grade students

The sneaky rabbit

cheese, moon, jump, rabbit, tiger, soup, pond, stars, foot, scared, tired, stone.

a. true

b. true

c. false

d. false

e. true

f. false

g. true

h. true

What will I be when I grow up?

sister- dolphin trainer

mother- dog groomer

father- scientist


a. My brother is a special vet. He looks after scary snakes.
b. He says snakes are easy because they don’t have any legs.
c. My father is a scientist who works to save rare birds.
d. Some birds are very clever and can say some words.
e. My mother is a dog groomer. She loves all dogs!
f. Once she styled a poodle to look like a ball.
g. My sister trains dolphins and they practise in the pool.
h. She hears the dolphins talk and sing
.

  1. Fill it in!
    Complete the sentences about your family!

my dad works in a business

Grammar exercises

Present Simple Tense

I. Make up your own sentences using Present Simple Tense and make these sentences negative(ժխտական) and interrogative(հարցական).

For example: I always water the flowers.

Do I always water the flowers?

I don’t always water the flowers.

Elina trains the dolphins.

Does Elina trains the dolphins?

Elina doesn’t trains the dolphins.

Present Continuous Tense

I. Make up your own sentences using Present Cont. Tense and make these sentences negative and interrogative.

For example: Ani is reading an interesting book now.

Is Ani reading an interesting book now?

Ani isn’t reading an interesting book now.

I am drinking tea at the moment.

am I drinking tea at the moment?

I am not drinking tea at the moment.

Past Simple Tense

I.Make up your own sentences using Past Simple Tense and make these sentences negative and interrogative.

For example: We swam in the swimming-pool last week.

Did we swim in the swimming -pool last week?

We didn’t swim in the swimming-pool last week.

 Milla went to the her uncle home last week.

Did Milla go to the her uncle home last week?

 Milla didn’t go to the her uncle home last week.

Future Simple Tense

I.Make up your own sentences using Future Simple Tense and make these sentences negative and interrogative.

For example: They will go to the cinema tomorrow evening.

Will they go to the cinema tomorrow evening?

They won’t go to the cinema tomorrow evening.

They will go to the swimming-pool tomorrow morning.

Will they go to the swimming-pool tomorrow morning?

They won’t go to the swimming-pool tomorrow morning.

Posted in Uncategorized

Ուսումնական ամառ

  1. Ո՞վ է գրքի հեղինակը Աստրիդ Լինդգրեն, գրել է Երկարագուլպա Պիպին Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին և այլն:
  2. Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա: Էմիլը շատտ չարաճճի և արկածների մեջ ընկած մի տղա էր:
  3. Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:                                                              ՄԱՅԻՍԻ 22, ԵՐԵՔՇԱԲԹԻ  Քաթհուլտում Մայիսի 22-ին ճաշին մսով ապուր էր: Լինան ճաշը լցրել էր ծաղկավոր ապուրամանի մեջ, և բոլորը, սեղանի շուրջը նստած, ապուրն էին ուտում, հատկապես Էմիլը: Էմիլը շատ էր սիրում մսով ապուր:— Պարտադի՞ր է՝ չմփչմփոցով խփշտես,— հարցրեց մայրիկը: — Թե չէ լսողը չի իմանա, որ ապուր եմ ուտում,— ասաց Էմիլը, այսինքն՝ նա իրականում ասաց Սմոլանդի բարբառով, բայց տվյալ պահին բարբառը չէր կարևորը: Բոլորն ուզածի չափ կերան, և վերջապես ապուրամանը դատարկվեց: Ընդամենը մի կում էր մնացել ապուրամանի տակ: Էմիլն ուզեց այդ կումը խմել, իսկ դրան հասնելու  տարբերակը գլուխն ապուրամանի մեջ մտցնելն ու վերջին կումը սվվոցով ներս քաշելն էր: Էմիլը հենց այդպես էլ արեց, ը դրսից լսվում էր, թե ինչպես էր նա ներսում չմփչմփացնում: Բայց հետո, երբ նա պիտի գլուխը հաներ ապուրամանի միջից, պատկերացրեք, որ դա նրան չհաջողվեց: Այն, ամուր նստած, մնաց գլխին: Այդ ժամանակ Էմիլը վախից վեր թռավ աթոռից և կանգնած մնաց՝ ապուրամանը գլխին, ասես գլխի փոխարեն տակառիկ լիներ: Այն իջել էր նրա աչքերից ու ականջներից ներքև: Էմիլը ճչալով քաշքշում էր ապուրամանը: Լինան նույնպես վախեցավ: Քանի որ Էմիլն ապուրամանի մեջ էր, այլևս մեջը ապուր լցնել չէր լինի, այդքանը Լինան հրաշալի հասկանում էր, չնայած նա առանձնապես շատ բան չէր հասկանում: Սակայն Էմիլի մայրիկն ավելի շատ Էմիլի համար էր անհանգստացած: — Աստված իմ, ո՞նց ենք տղային հանելու միջից: Գուցե օջախի կրակխառնիչով խփենք-ջարդենք ապուրամանը: — Խելքդ թռցրել ե՞ս,— զայրացավ Էմիլի հայրիկը:— Դրան չորս կրոնա եմ տվել: — Սպասեք՝ ես փորձեմ,— ասաց Ալֆրեդը և նրա մոտ չհաջողվեց: Այսպիսով նրանք պիտի ճանապարհ ընկնեն դեպի Մարիանելունդ որպիսի բժիժկը փորձի հանել ապուրամանը Էմիլի գլխից: Երբ հասան բժիշկի մոտ բժիշկը ասեց բարև փոքրիկ այդ ինչ է պատահել էմիլը խոնարվեց բժիշկի առջև և ապուրամանը երկու կես եղավ: Էմիլի հայրիկը ասեց ես այդ ապուրամանին 4 կրոն էի տվել, իսկ բժիշկը ասաց դուք վաստակել էք մեկ կրոն որովհետև եթե ես հանեի ապուրամանը Էմիլի գլխից դուք պետք է ինձ վճարեիք 5 կրոն դուք վաստակեցիք մեկ կրոն: Արդեն գիշեր էր երբ էմիլը և նրա քույրիկը Իդան գնացին խոհանոց տեսնելու ապուրամանը Իդան ասաց այդ ոնց ստացվեց որ ապուրամանը մտավ գլխիդ մեջ, Էմիլին ասաց բան չեմ արել ուղակի սենց եմ արել մցրեց գլուխը ամանի մեջ և էլի մտավ գլուխը ապուրամանի մեջ:
  4. Ի՞նչ սովորեցիր այս գրքից: Ես սովորեցի որ չպետք է գլուխը մցնել ապուրամանի մեջ, չարություն չանել
  5. Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ: Ինձ շատ դուր եկավ այս գիրքը շատ հետաքրքիր էր կարող էս դու էլ կարդալ Էմիլի արկածները

Posted in Մայրենի

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի[1]մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին[2], և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Posted in English

Why the Hare has no Tail

Long long ago the animals had no tails or very small ones. One day the Lion asked all the animals to come to him to get good tails. It was cold that day and it was raining. The hare had only a short little tail but he did not like to go out and said to the other animals, “Please, bring me a tail. I can’t go anywhere when it rains.”

“What tail do you want to have?” the animals asked him.

“Oh, any tail will be good for me. But it must not be too long or too short.”

Some time later the animals came back and each animal had a beautiful tail. But nobody brought a tail for the hare.

I think that some of them forgot about the hare, some had no time, some could not find a good tail for the hare.

But I know this: if you must do something, don’t ask others to do it for you. Don’t forget about the hare with his short little tail!

Tail-պոչ

Hare-նապաստակ

Long-երկար

Short-կարճ

Forget-forgot-մոռանալ