Posted in Մայրենի

Ուսումնական աշուն

Աշնանային արձակուրդները այս անգամ մի փոքր այլ է անցել ինձ մոտ: Ամբողջ ընթացում զբաղված եմ եղել փորձերով, քանի որ նոյեմբերի 1 -ին մասնակցելու եմ համերգի: Նվագելու եմ ֆլեյտա և թավջութակ:

Posted in Մաթեմատիկա

Ուսումնական աշուն

Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա ամրապնդել  ձեռք բերված գիտելիքները։

1 Տրված թվերը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

  • 1487-1×1000+4×100+8×10+1×7
  • 6294-6×1000+2×100+9×10+1×4
  • 138560=1×100000+3×10000+8×1000+5×100+6×10

2 Որքանո՞վ կմեծանա 567 թիվը, եթե նրա գրության ձախից կցագրենք 8 թվանշանը։

8567-կմեծանա 8000-ով.

3 Համեմատի՛ր

  • 1478 < 6574
  • 586 > 147
  • 2698 = 2698
  • 26853 < 26854
  • 369472 > 359472

4 Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով 

36124+13211=49335

Ստուգում՝
+3612449335
1321136124
4933513211

5 Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով:

112×7=784

Ստուգում՝
x1127847
77112
78408
7
14
14
0

6. Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։ 

39:7=4 մնացորդ

397
355Ստուգում՝
4

7.  Քանի՞ ժամ է 4օր 3ժամը։

4օր 3ժամը=99ժամ

4×24+3=99 ժամ

8.  6 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 6 տարի հետո։

 8+6=14

14+6=20 տարեկան

9.  Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 6․40-ին և տեղ հասավ նույն օրը՝ ժամը 20․15-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։

20+60+15=95 րոպե. 1ժամ 35 րոպե

1+0. Երկու լուցկու հատիկ տեղափոխելով ստացիր ճիշտ 4

5×9=45

Posted in Ռուսերեն
  1. Найди «лишнее» слово. Почему оно «лишнее»?
    вьюга ветер путешественник
    метель плащ художник
    ураган снег охотник
    планета роса луч
    буря дождь волшебник
  2. Отгадай и запиши слово.
    ТРОБАОД ЛКАСА АИМЦНУ ЕОТВС
Posted in Մայրենի

Պատմությունը կարդա՛.

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչու են փոքրիկ ձկները մտնում գրենլանդական շնաձկների բերանները։ Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նրանք խեղճ ձկնիկներին հրապուրում են։

Պատմի՛ր այն մասին, թե ինչու է փոքրիկ ձուկը մտնում շնաձկան բերանը։

Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչո՞ւ է փոքրիկ ձուկը մտնում գրենլանդական շնաձկների բերանները։

Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նրանք խեղճ …ձկնիկներին հրապուրում են:

Ստացված պատմությունը կարդա՛։ Ի՞նչ փոփոխություններ կատարվեցին, գրի՛ր, օրինակ՝ է-են, ձուկը-ձկները։

Posted in Հայրենագիտություն

Երևանի պատմության թանգարան

Մենք այսօր գնացել ենք Երևանի պատմության թանգարան, այտեղ մեզ եկսկուրսիան անցկացրեց ընկեր Աննան:Մեզ պատմեցին Երևանի մասին, Երևանի եկեղեցիների մասին հետո մենք խաղ խաղացին մի թմի անունը Էրեբունի էր իսկ մյուսինը Երևան, ես Երևան թմում էյ, բայց այնտեղ մեր միավորները հավասար էր, ընկեր Աննան մեզ շնորհակալագիր տվեց և մենք երբ եկանք դպրոց այդ շնորհակալագիրը կախեցին մեր դասարանում, այնտեղ շատ հետաքրքիր անցկացրեցինք մենք ծանոթացանք իրենց հարևաներին տատիկի անունը Ուտես տատի էր իսկ պապիկինը Պաս պապի Ուտես տատիկը շատ էր սիրում պատրաստել յոըղոտ ճաշեր և կերակրել մարդկանց բայց Պաս պապիկը չեր սիրում յուղոտ ճաշեր, Ուտես տատիկը բարեկենդանին եկավ և յուղոտ ճաշեր մարդկանց տվեց հետո որ Պաս պապիկը եկավ Ուտես տատիկին թրձնելով տարան սարը և գցեցին ձորը և եկավ Պաս պապիկը: Մենք գնացինք այգի վազեցինք և գնացինք պիցա ուտելու:

Posted in Մայրենի

Փոքր Մհեր

Փոքր Մհերը չգիտեր ում հետ ամուսնանա, նա որոշեց ամուսնանար Մաշայի հետ, նրան գնացին 7 տարով կղզիներ և եկան իրենց հայրենիք նրանք ունեցան զույգ աղջիկ տղա: Ազղջկա անունը դրեցին Շամիրյամ իսկ տղայի անունը Հայկ: Հայկը և Շամիրյամը մեծանում են և Հայկը գնում է բանակ նա զոհվում է և նրա քույրը իմանում է որ իր եղբայրը զոհվել է շատ է տխրում: Մի քանի ամիս հետո Հայկը լավանում է և գալիս իր քրոջ մոտ, և Շամիրյամը ուրախանում է: Նրանք այնքան շատ են սիրում իրար որ Շամիրյամը սիրում էր մի տղայի որի անունը Հայկ է և ամուսնանում Հայկի հետ իսկ Հայկը ճանաչում է մի աղջկա որի անունը Շամիյամ էր և ամուսնանում նրա հետ:

Posted in Մաթեմատիկա

Դասագրքից -159,160

19.10.2022.

159. Մեծ միավորից մեկն արտահայտիր փոքր միավորով

Ա. 18օր 5ժ =17օր29ժ

14ժ20ր= 13ժ80ր

27ր5վ= 26ր65վ

Բ.24 կմ 52մ=23կմ 1052մ

28մ 5դմ=27մ 105դմ

24սմ 7մմ=23սմ 107մմ

Գ.500կգ=2t 1500

24կգ  200գ=23կգ 10200գ

27ց 50կգ=26ց 1050կգ

160. Մարզիր հիշողությունդ

8100:90=90*40=3600:600=6*50=300:3=100*81=81000

Posted in English

Our school

I want to speak about our school. I study at the Southern School of  “Mkhitar Sebastatsi” Educomplex. I like my school very much. Our classrooms are very light because there are no walls in our school. We have joyful days here. After classes, we can ride bikes. When the weather is fine, we play different outdoor games. We have a lot of plants in our school and we water them every day. In summer we have an outdoor swimming-pool where we swim after classes. We have a lot of fruit trees around our school. Sometimes when the weather is fine, we do our lessons outside, under the trees. We do different subjects at school: Armenian, Russian, English, Math, Nature Study, Technology and PE. I like all the subjects, but most of all I like English because it is very interesting. We can speak and understand English. This is all about our school. 

Posted in Մայրենի

Կատարի՛ր առաջադրանքները։

Գտնել տրված բառերի հոմանիշները:

Ճանկ                                      ճիրան

Կտրիճ                                   քաջ

Խրճիթ                                    տնակ

Մառախուղ                           մեգ

Անկուշտ                                անհագ

Կազմել ածանցավոր բառեր:

Քաղաք                      ական

արև                            ոտ

փոքր                          իկ

առու                           ակ

մարդ                          ուկ

Տրված հնչյունները գործածելով` հնարավորինս շատ բառե’ր կազմիր: Մրցի’ր ընկերոջդ հետ:

Ն, կ, ե, ու, յ, ղ, ա, ր, տ:

եղանակ, կետ, տուն, ղեկ, ներկ,

Հնչյունների տեղերը փոխելով` նոր բառե’ր  կազմիր:

Երգ……….., զոր……….., ձոր………….., աղտ……….., գես……….., ծլել……………….,

դրամ…………, ծառա…………….., կարապ……………, ափսոս……………….,հարս……….., կաղին

Տրված արմատներով բառե’ր կազմիր:

Բուժ

բույս

հյութ

ցույց

սենյակ

Posted in Մայրենի

Ընթերցարան

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՛ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված– հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծաո առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Հ. Թումանյան

Իմ սուրբ հայրենիք

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,

Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,

Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝

Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։

Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,

Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,

Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,

Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,

Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա

Քո փառքի համար թե մի օր վառվեմ,

Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Շիրազ

Հայրենիքիս

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ՝
Ցորեն արտով ծփու՜ն:

Կանչում եմ ես լուսաբարբառ
Քո սիրակեզ կոչով,
Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,
Քո հնագեղ ոճով:

Վա՝ռ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու հավերժո՜ղ իմ Հայստան,
Անուն քաղցր ու վսեմ:

Ավետիք Իսահակյան

Սահյան

Քո ձյունագեղ բարձունքից
Արևի հոտ է գալիս,
Աղբյուրներիդ արցունքից
Արևի հոտ է գալիս:

Փռվել է մութն անտառին,
Բռնել է ձոր ու կածան,
Բայց մամուռից ու սունկից
Արևի հոտ է գալիս:

Քարանձավներն են քրտնել
Ամայության սարսուռից,
Բայց նրանց քիվ ու քունքից
Արևի հոտ է գալիս:

Գիշերային իմաստուն
Առասպելի մեջ քնած
Քարափիդ ծերպ ու ծունկից
Արևի հոտ է գալիս…. Հ. Սահյան

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։