Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ
(մաս 1)
Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետեւ գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին:
Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենքխելքից մի քիչ պակաս էին: Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում եւ եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում: Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.
Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…
Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.
8
Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:
Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, եւ բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաեւ մոշի թուփը:
Հարցեր և առաջադրանքներ
- Կապույտով ներկի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառերը:
- Կարմիրով ներկի՛ր ովքե՞ր հարցին պատասխանող բառերը:
- Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:
Խորամանկ — միամիտ - Սխալ — ճիշտ
Ավել — պակաս
Ծեր — ջահել Մոտենալ — հեռանալ - Տրված բառերից ընտրի՛ր համապատասխան զույգերն ու կազմի՛ր բարդ բառեր: Գյուղ, մատ, տուն, չափ, տղա, մեջ, զանգակ, մարդ —գյուղամեջ,մատնաչափ,զանգակատուն,տղամարդ
- Լրացրո՛ւ բաց թողնված բառերը: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Գյուղամիջում մի եկեղեցի կար:
Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: