Design a site like this with WordPress.com
Get started

 Ճամբարի երրորդ շաբաթվա ամփոփում

Մենք գնացել ենք սահադաշտ այնտեղ մեզ սովորեցրեցին չմուշքով սահել։

Պատկերի նախադիտում

Կարդացել ենք «Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն» պատմվածքը, կարդացել ենք նաև ռուսերեն տարբերակը։

հեղինակը — Էդուարդ Ուսպենսկի

բախկացած էր 24-գլխից

կարդացել ենք 3 շաբաթվա ընթացքում

մուլտֆիլմը շատ տարբեր եր մեր կարդացախից

ինձ դուր եկավ որ կատուն, շունը և Քեռի Ֆիոդրը գտան գանձեր։

Աչքի և տեսողության մասին

Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևըչափերըգույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:  Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

глаз.png

Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: 

Տեսողության հիգիենաԱչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.

  ● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:  

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

 

%d bloggers like this: