Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:1972թ. լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:
Day: 12.05.2026
Գործնական քերականություն
1․ Կետադրի՛ր։
Ադամը շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը։Գնացել կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու։Եղնիկը հանկարծակի, մի ոստյունով, ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը հառելով խավարին։Մի օր մեղմաշունչ մի քամի, Նուբիական բարձունքներից վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց՝ հևիհև։Նա ճամփա ընկավ՝ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու։
2․ Տեքստը վերականգնի՛ր։
Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է։ Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց։ Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է։ Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև։ Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա։ Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում։
3․ Տեքստը փոխադրի՛ր չորս-հինգ նախադասությամբ։
Կրիան ու նապաստակը որոշեցին մրցել, թե ով է ավելի արագ վազում։ Նապաստակը վստահ էր իր արագության վրա և ճանապարհին պառկեց քնելու։ Իսկ կրիան առանց կանգ առնելու շարունակեց առաջ շարժվել։ Նա անցավ քնած նապաստակից ու առաջինը հասավ նպատակակետին։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ աշխատասիրությունը հաճախ հաղթում է բնական ունակությանը։
4․ Տեքստը շարունակիր։
Ամբողջ օրը նա անհանգիստ էր։
Չէր կարողանում որոշել՝ ուղարկե՞լ նամակը, թե՞ ոչ։ Այդ նամակի մեջ գրված էին իր ամենաանկեղծ խոսքերը։ Նա երկար մտածել էր, ջնջել, նորից գրել։ Ամեն բառը կարևոր էր թվում նրան։ Երբ վերջապես ավարտեց, մի քանի անգամ կարդաց նամակը։ Հետո այն զգուշորեն ծալեց ու դրեց գրպանը։ Դուրս եկավ տնից ու արագ քայլեց դեպի բակը։ Սիրտը ուժեղ բաբախում էր։ Նա վախենում էր, բայց նաև ուրախ էր, որովհետև կարևոր որոշում էր կայացրել։Մեծ-մեծ քայլերով կտրեց-անցավ բակն ու վազելով մոտեցավ փոստարկղին։ Նամակն արագ հանեց գրպանից, գցեց արկղը։ Վերջ։ Ձեռքերը թափ տվեց ու գնաց առաջ։
Գործնական քերականություն
1․ Բաց թողնված տառերը և երկհնչյունները լրացրու՛։
Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը։ Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում․ նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում։ Բացարձակ լռությունը խանգարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը։ Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն։ Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա։ Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը։ Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը։
2․ Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։
Ցած իջնելն ավելի դժվար էր, քան վեր ելնելը։
Լոնդոնում կա մի ակումբ։Ակումբից հեռացվեցին նրա երկու անդամները
։Բոլոր պատճառները կան ենթադրելու։
Անտարկտիդան մեր մոլորակի վեց մայրցամաքներից մեկն է։Թափառում էին հսկայական կենդանիներ
։Փոքրիկ քաղաքի մոտ թանաքի մի լիճ կա։Ջուրը միայն գրելու համար է հարմար։Փիղը փախավ։Այդպիսի այլ դեպքեր էլ են հայտնի։Մի արտասովոր ձուկ կա։Վտանգավոր գիշատիչներից կարողանում է ազատվել։
3․ Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ։
Ընչազուրկ — աղքատ
Հերսոտ — հերոսական
Ընչաքաղց — դյուրաթեք
Սրընթաց — արագընթաց
Անընկճելի — անկոտրում
4․ Առաջադրանքներ
1․ Ընտրե՛ք տեքստին համապատասխան պատասխանը․Ուրիշին հասկանալու ունակությունը հենց ինտելիգենտությունն է։
2․ Բացատրե՛ք հետևյալ միտքը․«Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ»։Այս միտքը նշանակում է, որ ինտելիգենտ մարդը ոչ միայն կրթված ու գիտելիքներ ունեցող մարդ է, այլ նաև բարի, հասկացող և համբերատար։ Նա կարողանում է հասկանալ ուրիշների զգացմունքները, օգնել մարդկանց և հարգանքով վերաբերվել շրջապատին։ Այդպիսի մարդը հոգատար է թե՛ մարդկանց, թե՛ բնության նկատմամբ։
Նորից գարուն է
Նորից գարուն է։ Բնությունը նորից արթնացել է երկար ու ցուրտ ձմռանից հետո։ Ծառերը կրկին կանաչել են, թռչունները վերադարձել են, իսկ արևը ավելի ջերմ է դարձել։ Թվում է՝ ամեն ինչ նոր կյանք է սկսում։Գարունը միայն տարվա եղանակ չէ։ Այն մարդկանց հոգիներին էլ է նոր ուժ տալիս։ Երբեմն մարդը հոգնում է դժվարություններից, տխրում կամ հուսահատվում, բայց գարունը կարծես հիշեցնում է, որ ամեն ձմեռից հետո գալիս է գարունը։ Ինչպես բնությունն է նորից ծաղկում, այնպես էլ մարդը կարող է նորից ուժ գտնել և առաջ շարժվել։Ես սիրում եմ գարունը, որովհետև այն հույսի եղանակ է։ Այն մեզ սովորեցնում է երբեք չհանձնվել և հավատալ, որ լավ օրերը միշտ վերադառնում են։
Գիշերային հանդիպում: Ռեյ Բրեդբերի
Փալաս-Լաթի՝ շորի կտոր, որ սովորաբար գործածվում է որպես ջնջոց՝ կարկատանացու ևն:
Բնիկ-Տեղացի, ոչ օտար, տեղաբնիկ:
Տղեկ-Փոքրիկ տղա, մանչուկ:
Մղոն-Տարածության չափ, որ զանազան երկրներում տարբեր մեծություն ունի։
Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները
Դալար-Կանաչով պատված՝ ծածկված:
Գոռոզանալ— Մեծամտել, հպարտանալ, պանծալ, անբարտավանալ։
Շվաք-Մարդու՝ առարկայի ստվեր՝ շողք:
Գործնական քերականություն
1․ Նախադասությունների մեջ գտնել քերականական սխալները և ուղղել։
Գետինը ծածկվեց ձյունով։Նրանք ապրում էին սարի գագաթին։
Երբեք մեր աշխարհը մեր առջև այսքան ծանր պարտականություն չէր դրել։
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկին, ով փրկեց մեր հարազատի կյանքը։
Նա ինձ պես աշխատասեր չի եղել։
Նա երկար ժամանակ էր, ինչ ինձ հետ էր քայլում։
Ծնողների ներկայությամբ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքները։
2․ Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն՝ համապատասխան փոփոխություններով։
Լճի մոտ՝ բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ՝ լայնեզր գլխարկով, և անթարթ հայացքով նայում էր կապույտ ջրերին։
Նա սովորություն ուներ աշնան վերջին անգամ այգին մտնելու, ցանկապատն ամրացնելու և հնձանի դուռը փակելու, որպեսզի ձմեռվա գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։
Կրծքից արձակելով զղջման հառաչանք՝ դողդոջուն ձեռքով տխուր շարժում էր անում՝ կարծես իրենից հեռացնելով օրիորդի գեղանի կերպարանքը։
Թիֆլիսում ապրելու տարիներին հատկապես Վերնատան միջոցով Թումանյանն իր շուրջն է համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանքը։
Պապ թագավորը կրճատում էր ժողովրդից գանձվող եկեղեցական տուրքերը, փակում արքունիքի անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել եկեղեցու իշխանությունը, հաստատել իր մենիշխանությունը։
3․ Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները։
Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքի ծայրին կենտ հաճարենու սաղարթը մգանում է․ մուժն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բարձրանում Զառաքարի լանջը, բարձունքին հասնում։ Ու հենց լանջի կենտ բոխին մուժ կանաչ է դառնում, անլսելի ելևէջ տալով մշուշ են դառնում, անհանում սարի գլխին, ամպի տակ կախված վերին ձյունն էլ, թագի պես բոլորված ամպն էլ։ Անհանում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած նոր ձյուն։
4․ Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ
։Անպատկառ — անամոթ
Անողորմ — դաժան
Անվեհեր — աներկյուղ
Խիտ — թավ
Հարուստ — մեծատուն
Վեհ — վսեմ
5․ Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։
Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդները։
Մի՛ անհանգստացիր, ես քեզ վարձահատույց կլինեմ։
Տան շեմին միայնակ կանգնած էր Մարան։
Բոլորս երախտապարտ էինք նրան իր անգնահատելի ծառայության համար։
Նա իր կարիքները բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչի
։Ներկաներից մի մասը խիստ զարմացած էին։
Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարներին։
Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելը։
Արածդ սխալների համար պիտի ներողություն խնդրես հորիցդ։
Ծեր արծվի նման բաց արեց աչքերը ու իր դիմաց տեսավ դժխեմ մահը։
Հանրահաշիվ
Բացեք փակագծերը և պարզեցրեք ստացված արտահայտությունը
․ա) 3(5a + 3) — 4(a + b) =11a+9-4
բ) (3x — 1) — 6(y — 2x) =15x-1-6y
գ) (2a + b) — 12(a + 2b) =-10 — 23b
դ) -5(x — 2y) — (2x — 4y) =-7x+14y
2) Ձևափոխեք արտահայտությունը կատարյալ տեսքի բազմանդամի
․ա) (5a2 — 4a) — 7(2a2 + 5a) =-9a²-39a
բ) 10(3x — 5×3) — (7×3 — 4x) =34x-57x²
գ) (a + b + c) + 14(a — b + c) =15a-13b+15c
դ) (x — y + n) + (x — y — n) =
ե) (7a — 3b) — 4(5a + 3b) — 2(a — 5b) =
զ) (8x — 5) + (3x — 7) — (9x — 11) =
է) 43x — 19y — (15x — 34y) + (9x — 7y) =
ը) 48a — (2a — 2b) — (14b — 28a) + (24b — 18a) =թ) 5 — 7a — 4(8 — 6a) + (5 + a) =Լրացուցիչ աշխատանք (տանը).
ՀԱՆՐԱՀԱՇԻՎ
263․ Պարզեցրեք արտահայտությունը,
ա) (a + 1)2 — 2(a + 1) + 1=a²
բ) (m — n)2 + 2n(m — n) + n2=m²
գ) (p — q)2 — 2(p2 — q2) + (p + q)2=4q²
դ) (x + 2y)2 + 2(x2 — 4y2) + (2y-x)2 =
1) Արտահայտությունը գրեք բազմանդամի տեսքով
․ա) (a+7)2 =a²+14a+14
բ) (3x-4y)2 =b²+6b+9
գ) (m-6)(m+6)=
դ) (5a+8b)(8b-5a)=
ե) (x+2)3 =
զ) (c-1)3 =
2) Արտահայտությունը ձևափոխե՛ք կատարյալ տեսքի բազմանդամի.
ա) 3(x-y)2 =
բ) a2 + (3a-b)2 =
գ) (a-4)2 + a(a+8) =
դ) (a-c)(a+c)-(a-2c)2=
3) Պարզեցրե՛ք արտահայտությունը և հաշվե՛ք արժեքը․ա) (a+3)2-(a-2)(a+2) , եթե a=-3բ) (5a-10)2-(3a-8)2 +132a եթե a=-6Լրացուցիչ աշխատանք (տանը)․
ՀԱՆՐԱՀԱՇԻՎ
1. Արդյոք այս բանաձևով տրված ֆուկցիան գծային է.

ա) այո
բ) այո
գ) այո
։դ) ոչ
ե) այո
զ) ոչ
։2. Որոշել y=−3x+4 գծային ֆունկցիայի k և b գործակիցները
:k=-3
b=+4
3. Կառուցել տրված ֆունկցիայի գրաֆիկը՝ y=2x+2:ա) Լրացրու աղյուսակի դատարկ վանդակները:
x −1 0 1
y -2 0 2
բ) Օգտագործելով աղյուսակը՝ կառուցիր ֆունկցիայի գրաֆիկը:
4. Ո՞ր ֆունկցիայի գրաֆիկն է ներկայացված այս նկարում:

ա) y=−2/3x+3
բ) y=1,5x−3
գ) y=−3x+2
դ) y=2x−3
5. Գտիր y=x−7 գծային ֆունկցիայի հատման կետի կոորդինատները x−երի առանցքի հետ:
6. Ինչպիսի՞ անկյուն է կազմում y=−0,5x+3 ֆունկցիայի գրաֆիկը x անկախ փոփոխականների առանցքի դրական ուղղության հետ:
ա) բութ
բ) փռված
գ) ուղիղ
դ) սուր
7. y=9x+6 գծային ֆունկցիայի գրաֆիկը հատում է Oy առանցքը հետևյալ կետում՝ ……..:
8. Տրված է y=−a+2 ֆունկցիան: a-ի ո՞ր արժեքի դեպքում է ֆունկցիայի արժեքը հավասար՝ 7-ի: