Posted in Մաթեմատիկա 6

Պատահույթ

Տեսություն՝

Առօրյա կյանքում մենք ականատես ենք լինում տարբեր իրադարձությունների:

Օրինակ

Անձրև է գալիս, հայրիկը նոր հեռուստացույց է գնում, Հայաստանի շախմատի թիմը հաղթում է, քո ընկերը հիվանդանում է և այլն: Այս իրադարձությունների մեջ առանձնացնենք երեք տեսակներ:

1) Իրադարձություններ, որոնք միշտ կատարվում են:

2) Իրադարձություններ, որոնք երբեք չեն կատարվում:

 3) Իրադարձություններ, որոնք երբեմն կատարվում են, իսկ երբեմն էլ՝ ոչ:

 Լավ հասկանալու համար այս գաղափարները, դիտարկենք զառը, որի նիստերի վրա տեղադրված են 1,2,3,4,5,6 թվերը:

зар1.jpg

 Պատկերացնենք երեք իրադարձություններ՝

1) զառը գլորելուց բացվում է 1,2,3,4,5,6 թվերից որևէ մեկը,

2) զառը գլորելուց բացվում է 10 թիվը,

3) զառը գլորելուց բացվում է 6 թիվը: Այս իրադարձություններից՝ — առաջինը հաստատ կկատարվի (զառը կկանգնի որևէ նիստի վրա և կբացվի 1,2,3,4,5,6 թվերից որևէ մեկը), — երկրորդը երբեք չի կատարվի (զառի նիստերի վրա չկա 10 թիվը, ուստի անհնար է, որ 10 թիվը բացվի), — երրորդը երբեմն կատարվում է, իսկ երբեմն էլ՝ ոչ (եթե բացվի 6-ը, ապա կկատարվի, իսկ եթե բացվի 1,2,3,4,5 թվերից որևէ մեկը, ապա՝ ոչ):

 Առօրյա իրավիճակներում ևս իրադարձությունները նման են այս երեք տեսակներին:

 — «Ֆուտբոլիստի հարվածից վեր բարձրացած գնդակը կընկնի գետնին» իրադարձությունը միշտ կատարվում է,

 — «Ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը կթռնի 10 կիլոմետր» իրադարձությունը երբեք չի կատարվում,

— «Ֆուտբոլիստի իրացրած 11 մետրանոց հարվածը գոլ կլինի» իրադարձությունը կարող է կատարվել կամ՝ ոչ:

1) Իրադարձությունը կոչվում է հավաստի, եթե այն միշտ տեղի է ունենում: 

2) Իրադարձությունը կոչվում է անհնար, եթե այն երբեք տեղի չի ունենում:

Մաթեմատիկայում կարևոր են երրորդ տեսակի իրադարձությունները, որոնք որոշակի պայմանների դեպքում կարող են տեղի ունենալ կամ տեղի չունենալ:

Այդպիսի իրադարձությունները կոչվում են պատահույթներ(պատահական իրադարձություններ):

Հաճախ մենք ինքներս կարող ենք ստեղծել պայմաններ և ստուգել, թե արդյո՞ք այս կամ այն իրադարձությունը տեղի ունի այդ պայմաններում:Այդ դեպքում ասում են, որ կատարվում է պատահական փորձ: Պատահական փորձն ունի տարբեր ելքեր և այն կարելի է կրկնել ցանկացած քանակությամբ:Պատահական փորձերի օրինակներ են՝ մետաղադրամի կամ զառի նետումը, թիրախի վրա կրակելը, տուփից գնդիկ հանելը և շատ ուրիշներ:

Պատահական իրադարձությունները ուսումնասիրում է մաթեմատիկայի ճյուղերից մեկը, որը կոչվում է հավանականությունների տեսություն:

Հավանականությունների տեսության մեջ պատահույթները ընդունված է նշանակել լատիներեն մեծատառերով՝ A,B,C,D,X,Y,Z: Հավաստի իրադարձությունը նշանակում են հունարեն «օմեգա» մեծատառով՝ Ω, իսկ անհնար իրադարձությունը՝ ∅ նշանով:

Դասարանական առաջադրանքներ՝ 310; 311; 312; 318; 323; 328

Լրացուցիչ առաջադրանքներ՝ 313;314, 319; 322-ա; 326; 327;

Դասագիրք՝ 6 դասարանի մաթեմատիկա

310. Հետևյալ իրադարձություններից որոնք՞ են պատահույթներ։

ա, գ, դ

311. Հետևյալ իրադարձություններից որոնք՞ են հավատի:

բ, գ, ե

311. Հետևյալ իրադարձություններից որոնք՞ են անհնար:

բ, գ

Posted in Մայրենի 6

Ինչո՞ւ չհավատալ

Ինչո՞ւ չհավատալ քեզ։

Հավատալ է պետք քեզ։

Միշտ հավատա և փորձիր այնքան, մինչև ստացվի։

Հավատա. եթե չհավատաս, երբեք չի ստացվի։

Հավատա միշտ, որ ստացվի ամեն ինչ։

Posted in Մայրենի 6

Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Առաջադրանքներ

1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2․ Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ․

ա․ բնության նկարագրությունները

բ․ հերոսի տրամադրությունը, զգացողությունը

3․ Գտի՛ր այն պատկերը, որի մեջ, քո կարծիքով, խտացված է հերոսի հոգեվիճակը։

4․ Բնութագրի՛ր քնարական հերոսին (ստեղծագործության հերոսին)։

5․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը։

Լրացուցիչ աշխատանք
1․ Աշնանային բանաստեղծություններ-ովքեր չեն ասել երեք բանաստեղությունները, պատրաստվում են

2․ Գրե՛լ «Աշնան մեղեդի» բանաստեղծության (բանաստեղծությունը վերևում է) 1-ին, 2-րդ առաջադրանքնեը։

Posted in Մայրենի 6

Աշնանային․․․

Վահան Տերյան

Աշնան

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի
Տերևները հողմավար,
Դյութանքը քո մեղմ խոսքի,
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն,
Վհատությանն իմ խոնարհ,
Ե՛վ թփերը դողդոջուն,
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի
Իմ սրտի երգն է կարծես,
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

1906


Աշուն

Մեգ է, անձրև ու մշուշ
Իմ այգում մերկ,
Դառը թախիծ ու վերհուշ, —
Անվախճան երգ։

Հողմն է լալիս թփերում
Մերկ ու վտիտ.
Ցուրտ է, խավար է հեռուն
Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,
Հոգիս հիվանդ, —
Ո՞վ արևոտ ու բոցոտ
Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար՝
Օրըս անլույս,
Ո՞վ կըվառե ոսկեվառ
Երազ ու հույս….

Աշուն

Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…
Անուժ ցավի ցուրտ կապար…
Մահացողի տխուր կյանք.
Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք…

Աշնան տրտմություն

II pleure dans mon cœur
Comme il pleut sur la vil e…
Paul Verlaine
Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ…
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ…
1907

Անդարձություն

Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս — երա՜զ ու մեռա՜ծ։
Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես — ժպիտով անուշ —
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ…
Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված,—
Հըրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած…
Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,— պատկերըդ հեռու…

Աշնան առավոտի երգը

Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…

* * *

Հնչում է անվերջ աշնան թախիծով
Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում.
Հարազատ է ինձ այդ երգը հեծող —
Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։

Աշնան տխրահեծ անձրևի նըման,
Անձրևի նըման լալիս են անվերջ
Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝
Պատի հետևում և իմ հոգու մեջ…

Համո Սահյան

* * *

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…

Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

Աշուն

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Աշունը ձորն է մտնում

Աշունը ձորն է մտնում
Ձորերի միջով:

Մաշված, քաշված մի աշուն,
Վիթխարի մի ձոր…

Ճերմակ նախշեր է քաշում
Ցուրտը մի թևից,
Նայում են ու հառաչում
Աշնան ետևից:

Քո ջրերը հստակված,
Սարերը քո չոր,
Քո ամպերը նստակյաց,
Քարերը քոչվոր …

Մի բուռ աշուն բերեք

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,
Դեղին պատարագ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Մի բուռ աշուն բերեք, մի բուռ աշխարհ-
Աղոթելով ամեն քար ու ճմբին…
Խնկի ծուխ է այնտեղ մշուշն աշնան
Նավասարդյան օրվա հողաթմբին…

Թափուր մի բույն բերեք… չված հավքի
Խառն, անընթեռնելի կտցագրով…
Որ ես ողբամ նորից բախտն իմ Հայքի
Եվ իմ թափուր սրտից մնամ խռով:

Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,
Ամպի կծիկ բերեք, անձրեւի թել:
Դեղին փոթորիկ է այնտեղ նորից,
Հոգեվարքի դեղին մի առասպել:

Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Անտառում

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։

Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկեն դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում: 

Աշնան հրդեհն է գալարվում

Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։

Posted in Մայրենի 6

Գործնական քերականություն

1․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

խնդրագիրք-խնդիր+ա+գիրք

մեծամիտ-մեծ+ա+միտ

հանրային-հանուր+ային

համակարգիչ-համ+ա+կարգ+իչ

գնդասեղ-գունդ+ասեղ

անդադար-ան-դադար

հնարամիտ-հնար+ա+միտ

հանրահայտ-հանր+ա+հայտ

դեղձենի-դեղձ+ենի

2․ Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմյանց, քվեարկություն, որդյակ, յասաման, քիմիաական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիարակություն, սենյակ, կրիա, Անդրեաս, Եղիազարյան, կյանք:

3․ Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ող կոտրվել է: (ող, ոխ)

Ոխ սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ)

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույն գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն)

Մի քանի հոգի ձեռք ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բունը: (բույն, բուն)

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորիա շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորյաի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա)

4․ Նախադասությունները կետադրի՛ր․

Երկինքը, կամա՜ց-կամա՜ց ամպեց, և սկսեց անձրևել:

Հայրը խոժոռվեց, ու տղան հասկացավ, որ պիտի լռի:

Բժիշկը բամբակ է ուզում, որ վերքը մաքրի:

Իսկական կրակ է, երեխա չէ:

Գետափին մի քար կա, որի վրա պառկում էր լողանալուց հետո:

Այդ մարդու սիրտը քար է, երբեք ոչ մեկին չի ներում։

5․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

մանրէսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցե, այժմեական, ամենաեական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէ, ինչևիցէ, մանրե, հնեաբան, նախօրէ, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

Posted in Մայրենի 6

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Մենք հոտեմբեր ամիսը սկսել ենք Հեծանիվ պատմվացքով, ինձ շատ է դուր եկել այս պատմվացքը Ճաբուա Ամիրեջիբի. Հեծանիվը, իսկ հետո մենք սկսեցինք գրել վերլուծությունը «Հեծանիվ» Վերլուծություն, Այստեղ ես հորինել եմ պատմվացք Իմ սիրելի խաղալիքը, այս պատմվացքում գլխավոր հերոսուհին Էմման և ես: Սա մի պատմվացք է ես այս պատմվացքը մինչև վերջ կարդացել եմ և շատ եմ հավանել Էդմոնդո դե Ամիչիս. Սիրտը, իսկ սա վերլուծություն է Սիրտը պատմվացքի Սիրտը, վերլուծություն: Սա մի փոքրիկ պատմվացք է մենք այս պատմվացքը կարդացել և ձայնագրել ենք Մայրենի. Առիւծ եւ աղուէս: Սա ամառային առձակուրդներին տված գիրքն է, այս գրքի գլխավոր հերոսը Տոնինոն էր Անտեսանելի Տոնինոն:

Posted in Uncategorized

Գործնական քերականություն

  1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Հայերի երկիրը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շատ վաղ ժամանակներից օգտագործվել են որպես շինարարական նյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծ թվով ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձր որակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:

Հայաստանը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները վաղուց օգտագործվել են որպես շինանյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծաթիվ ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել որակով ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:

2․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարտահատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է: Համպարը թանկարժեք նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևավուն, քարանման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

Մարգարիտների հատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենից մեծ լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամ ունեցող մարգարիտն է: Համպարը արժեքավոր նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սև քարից նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

3․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժողք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդհատել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևորվել է ու կպչում գործի:

4․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել-Տրտում դառնալ, թախծել          

վաղորդայն-Վաղ առավոտ, այգաբաց

մեղանչել-Մեղավոր՝ անիրավ լինել մեկի կամ մի բանի դեմ:

մաքառել-Պայքարել, կռիվ մղել:

անտունի-Ժողովրդական երգի մի տեսակ:

դրվատել-Գովել, գովաբանել։

երկնչել-Վախենալ, երկյուղ կրել:

. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, մի եղիր անգետին:
Գիտունի հետ քար քաշի, բայց անգետի հետ փլավ մի կեր:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի մազը տեսնում է։

6․ Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Այս երեխան աչքերով ուտում է քաղցրավենիքները:

Posted in Մաթեմատիկա 6

Ինքնաստուգում

1․ Ի՞նչ է ցույց տալիս 1։ 50 000 մասշտաբը։

Այն ցույց է տալիս, որ իր իրական չափսից փոքրացրած է 50000 անգամ:

2․ Երկու քաղաքների հեռավորությունը 200 կմ է։ Գտե՛ք այդ երկու քաղաքների պատկերների հեռավորությունը քարտեզում, եթ թվային մասշտաբը հավասար է 1 ։ 1 000 000։

200կմ=20000000սմ

20000000:1000000=20

3․ Քարտեզում երկու կետերի հեռավորությունը 5 սմ է։ Գտնել տեղանքում այդ երկու քաղաքների հեռավորությունը, եթե մասշտաբը 1։ 50 000 է։

5×50000=250000

250000սմ=2500մ

4․ Կառուցեք մի քանի համաչափ պատկերներ։

5․

Սյունակային դիագրամում ներկայացված է 2023-2024 ուսումնական ատրվա առարկայական օլիմպիադաների մարզային փուլերի մասնակիցների քանակը ըստ մարզերի։ Օգտվելով այդ դիագրամից՝ պատասխանեց հետևյալ հարցերին՝

ա) Քիմիայի օլիմպիադայի Լոռու մարզի մասնակիցները ինչքանո՞վ են ավելի ֆիզիկայի օլիմպիադայի նույն մարզի մասնակիցներից։

29-3=26

բ) Քանի՞ աշակերտ է մասնակցել Շիրակի մարզից մաթեմատիակայի, ֆիզիկայի և քիմիայի օլիմպիադաներին միասին։

16×2+9=41

գ) Ամենաշատը ո՞ր մարզից և քանի՞ հոգի են մասնակցել ֆիզիկայի օլիմպիադայի մարզային փուլին։

Շիրակ մարզից 9 հոգի

6․ Գնացքը A կետից մեկնել է C կետը։ Ճանապարհին այն կանգ է առել B կետում։ Այդ ամենը գրաֆիկորեն պատկերված է ներքևի նկարում։ Գրաֆիկից ելնեով՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին․

ա) Որքա՞ն ժամանակ է գնացքը եղել ճանապարհին։

7ժամ

բ) Որքան ժամանակում է գնացքը հասել B կետը։

2ժամ

գ) Ի՞նչ արագությամբ է գնացքը A կետից ընթացել դեպի B կետը։

90կմ/ժ

դ) Ի՞նչ արագությամբ է գնացքը B կետից ընթացել դեպի C կետը։

30կմ/ժ

ե) Որքա՞ն է տևել B կետում արած կանգառը։

3ժամ

Posted in Մայրենի 6

Անտեսանելի Տոնինոն

Ջաննի Ռոդարի «Անտեսանելի Տոնինոյի արկածները

Առաջադրանքներ

  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Տոնինոն գրատախտակի հետևում պպզած մտածեց, մտածեց ու վերջապես գտավ: Նա թեթև հրեց գրատախտակը , որն սկսեց իր համար կամաց պտտվել: Հետո պտտվեց ավելի արագ:

  • Դո՛ւրս գրիր այն հատվածները, որոնք, քո կարծիքով, ամենաիմաստալիցն են։

Հերիք է, զահլա գնաց անտեսանելի լինելուց, ուզում եմ վերադառնալ բարեկամներիս մոտ:

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Ուսուցիչը, Տոնինոն և Պաոլան:

Ուսուցիչը իմ կարծիքով մի քիչ չղայն էր:

Տոնինոն չէր սիրում իր դպրոցը և ուսուցչյուն, նա ուզում էր անտեսանելի դառնար, բայց երբ որ դարձավ անտեսանելի սկզբում ուրախացավ, բայց հետո տխրեց և ցանկավ նորից դառնալ տեսանելի:

Պաոլան շատ ընկերասեր էր և ուզում էր օգնել մարդկանց:

Ո՞ր հերոսն ամենաշատը քեզ դուր եկավ։ Պատասխանդ պատճառաբանի՛ր։

Ինձ ամենաշատը Տոնինոն դուր եկավ որոցհետև, նա սկզբում ուզում էր դառնալ անտեսանելի, բայց հետո նա չցանկացավ լինել անտեսանելի: