Design a site like this with WordPress.com
Get started

1.Գտի՛ր սխալները և գրի՛ր:

Մարդիկ, էի,  թռչել,  ճանապարհի, քաջություն,

Մինջև անջատվելը լուսակիրը հասցրեծ մտածել. «Խեղջ մարդիք: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարի ազդանշանն եի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թրչել կիմանային: Կարող է նրանց քաջուցյունն էր քիչ»:

2.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և online բառարանի միջոցով բացատրի՛ր:

վահանակը-Փյուղ, փողիկ, զանակ

ամառանոց-Հով տեղ, ուր հանգստանում են ամառվա շոգերին

3.Քո կարծիքով ինչու՞ են լուսակրի գույները դրել կարմիր, դեղին և կանաչ։

Իմ կարծիքով  լույսերը կարմիր, դեղին ու կանաչ է, որովհետև  հասկանալի կլինի, որ կարմիրը չի կարելի անցնել, դեղինը պիտի պատրաստվել, իսկ կանաչը գնալ։

4. Գրի՛ր քեզ դուր եկած հատվածը և նկարի՛ր:

Մինչև անջատվելը լուսակիրը հասցրեց մտածել. «Խեղճ մարդիկ: Ես նրանց երկնքի  գնալու ազատ ճանապարհի ազդանշանն էի տվել: Եթե հասկանային, հիմա բոլորը թռչել կիմանային: Կարող է նրանց քաջությունն էր քիչ»:

5.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ օ կամ ո:

ձկնորս, կեսօր, սարդոստայն, անօգուտ, ականջող, տարօրինակ, վատորակ, չօգտագործել:

6.Դուրս գրեք բոլոր հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերը:

Հատկանիշ

Տարօրինակ, կապույտ, դեղին, քաջությունն, խեղճ, ազատ, կարմիր, կանաչ, սրամիտ, անսովոր, թմբլիկ

Գործողություն

Թռչել, անցնել, չանցնել, բռնել, կառուցի, մտածել, անջատվել, գոռգոռալ, ներկել, հասկանալ, ավելացնել, կատակել, կառուցել, տալիս, կառավարեր, վարել:

7.Գրեք հետևյալ բառերի ուղիղ ձևերը.
հասկանային, կիմանային, կառավարման, կառուցելու, ներկելու

Հասկանային- հասկանալ

կիմանային-իմանալ

կառավարման-կառավարել

 կառուցելու-կառուցել

ներկելու-ներկել
8. Ինչ կլիներ, եթե լուսակիրը չորս գույն ունենար:

Իմ կարծիքով նոր գույն կավելացնեին, որ այդ ամենը հեշտացնի։Իմ  կարծիքով կավելացնեին կապույտ, որը կնշանակի տեղ տանք մարդկանց։

Պատասխանեք հետևյալ հարցերին.

Ի՞նչ տարօրինակ բան արեց լուսակիրը:

Նրա բոլոր գույները դարձել էին կապույտ:

Ի՞նչ էր մտածում լուսակիրը:

Լուսակիրը մտածում էր, որ մարդիկ քաջ չէին, այդ պատճառով լույսի ուղղությամբ չթռան վերև:

Ի՞նչ պատահեց, երբ լուսակիրը կապույտ ազդանշան տվեց:

Երբ լուսակիրը կապույտ ազդանշան տվեց, մարդիկ խառնվեցին իրար, մեքենաներից սկսեցին աղմկել:

Լրացուցիչ աշխատանք

Համացանցից գտեք, թե որ երկրի քաղաքներից է Միլանը, ի՞նչ հետաքրքիր տեղեկություններ կարող եք գտնել այդ երկրի և քաղաքի մասին: Ո՞ր հայտնի մարդիկ են ծնվել այդ երկրու

ԴԵՊԻ ԱՐԶԱԿԱՆ

Արզական՝ գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 21 կմ հարավ-արևմուտք, Դալար գետի ափին, Ծաղկունյաց լեռների հարավային ստորոտին։ Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնցից մի քանիսը հանքային տաք աղբյուրներ են, ունեն բուժիչ նշանակություն։ Այստեղ հասունանում են խնձորը, քաղցրահամ տանձը, անուշահամ ծիրանը սալորը, դեղձը։ Ծաղկունյաց լեռների լանջերին տարածված են թխկենու, կաղնու, հացենու և այլ ծառատեսակ; Կենդանիների աշխարհի ներկայացուցիչներից են գայլը, արջը, նապաստակը, եղնիկը, աղվեսը, բազմազան է նաև թռչնաշխարհը։ Արզականի տարածքում կան մարմարի, օխրայի, խճաքարի, տիտանի շահագործվող հանքավայրեր, հանքային ջրեր և բազմաթիվ աղբյուրներ։ Գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Նեղուցի Սբ. Աստվածածին վանքը։

Նեղուցի վանք (կամ Նեղոսի վանքԱրզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի)

Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։ Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված մնացել է։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։

%d bloggers like this: