Design a site like this with WordPress.com
Get started

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

հինավուրց-օրերով հին

2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Քամու համբյուր-քամում մեղմ դիպչելը

ծիծաղել անտառի վրա-քամին ուժեղ փչում է

3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Քամու համբյուրից տերևը դողում էր և կպչում էր իր հարևանին, կռացավ կաղին բարձրացավ դիպավ մի ուրիշ ծառին և ուրիշ ծառերին, շշուկով նա ծառից մյուս ծառ անցավ, քամուց տերևը դողում էր, տերևը հասավ անտառի խորքերը և սկսեց ծիծաղել անտառի վրա:

4. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում Ու ծիծաղում էր անտառի վրա-ծառերի տերևները ընկնում էյն քամուց և տերևը սկսում էր ծիծաղել

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Աշնանային անտառը շատ գեղեցիկ է, տերևները չորանում էյն և ընկնում, տեևների գույները աշնանը փոխվում է, դառնում կարմիր, դեղին, կանաչ, շուշուտ է անձրև գալիս, և կարծես թե անտառը դառնում է տերևներով:

6. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Քամին ու տերևը

Աշնան սկզբին քամին անտառում տերևներին ծառերից գցում էր և տերևները չղայնանում եյն: Մի անգամ տեևը իր ընկերներին ասեց որ, եկեք մենք քամուն ասեն ք որ մեզ ծարերի վրայից չքցի, տերևները գնում են քամու մոտ և ասում, քամի դու մեզ ինչո՞ւ ես գցում ծառերի վրային քամին ասեց, ես ուզում եմ ձեզ գցեմ ծառերի վրային որ ուրախանամ, և տերևները սկսեցին ջղայնանալ և տերևնարը մտածեցին որ քամուն գցեն տերևների մեջ և ծացկնեն երբ տերևները արդեն ուզում էյն քամուն գնցել տերևների մեջ արդեն եկավ ձմեռը և տերևները չկարողացան գնցել քամուն տերևների մեջ:

%d bloggers like this: