Design a site like this with WordPress.com
Get started

Մենք դիտել ենք մի ֆիլկմ սառցադաշտերի մասին որտեղ ցույց էր տալիս որ մի մարդ տեսել էր մի փոս և ուզում էր այդ մարդը մտներ փոսի մեջ: Այնտեղ միշտ ցուրտ էր և ձյուն էր գալիս, հետո այդ մարդը որոշեց մտի այդ փոսը և այնտեղ ինչ որ մի սառույց կորտրվեց և այդ մահացավայդ մարդը: Հետո մենք դիտեցինք մի ֆիլմ որտեղ ցույց էր տալիս որ չի կարելի բնությունը կեղտոտել որ չտիրապետելով երկրին և այդ պատճառով որիշ երկրների մեջ արդեն ջուր էր կուտակվում:

Պաուլո Կոելյո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Ըստ հին ու շատ հայտնի լեգենդի՝ մի օր

հրաշք անտառներում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը բավականին երկար ժամանակ ունեին մտածելու կյանքի և մահվան, մարդկանց ու բնության մասին։ Նրանք տեսան, թե ինչպես Լիբանան եկան Սողոմոն արքայի մարդիկ, և թե ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք մոտիկից տեսան անգամ իրենց երդվյալ թշնամիներին` Եղիա մարգարեին և Իզաբելին: Նրանց ժամանակ էր, որ ստեղծվեց այբուբենը: Ու նրանք անընդհատ զարմանում էին` տեսնելով, թե ինչպես են գույնզգույն կտորներով բարձված քարավաններն անցնում իրենց կողքով: Եվ մի գեղեցիկ օր նրանք որոշեցին խոսել ապագայի մասին.
-Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
— Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու, -ասաց երկրորդը:
— Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:
Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և վերջապես, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք կտրեցին ծառերն ու տարան: Ամեն մի ծառն ուներ իր նվիրական երազանքը, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում: Առաջին ծառից փարախ կառուցեցին, իսկ մնացորդներով` մսուր: Երկրորդից` կոպիտ, գյուղական աթոռներ ու սեղան սարքեցին, որոնք հետո ծախեցին կահույքավաճառին: Երրորդի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և դրեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Միշտ տրտնջում էին երեք ծառերը. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ ոք չկարողացավ ինչպես հարկն է օգտագործել այն»: Ժամանակն անցնում էր, և մի անգամ ամուսնական մի զույգ գիշերելու տեղ չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր տղա ունեցավ, որին դրեց մսուրում, փափուկ դեզի վրա: Եվ այդ պահին առաջին ծառը հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. նա այդ գիշեր պահել էր Աշխարհի ամենակարող Թագավորին: Մի քանի տարի անց գյուղական մի սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Մինչ ընթրիքը կսկսեին, նրանցից մեկը օրհնեց սեղանին դրված հացն ու գինին: Եվ երկրորդ ծառն անմիջապես հասկացավ, որ ոչ սովորական այս ընթրիքին ինքը Մարդու և Աստվածայինի կապի ականատեսը դարձավ: Հաջորդ առավոտյան երրորդ ծառի տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց մի տանջված ու արյունոտված տղամարդու բերեցին և խաչեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը: Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իրեն բաժին ընկած ճակատագիրը: Մարդը, որ մեխված էր այդ խաչին, դարձավ Երկրի Լուսատուն: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Առաջադրանքներ

1.  Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր:

Լիբաբան-երկիր

2. Ինչպիսի՞ ծառեր են մայրիները.

ա. պատմվածքում ներկայացված տեղեկությունների համաձայն

Մայրիները շատ դանդաղ են աճում:

բ. բնագիտական տեղեկությունների համաձայն

Մայրենիների բարձրությունը 25-50 մ է իսկ մայրենու բաց կանաչի մինչև արծաթագույն ասեղնատերևները երկար են՝ 25-50 մմ:

3. Ինչի՞ մասին էին երազում ծառերը:

Առաջինը ասաց,— ես կուզեի դառնալ գահ, որին կնստեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
Երկրորդը ասաց— Իսկ ես կուզեի դառնալ ինչ-որ բանի մի մասնիկը, ինչը հավետ կվերածեր Չարը Բարու:

Երրորդը ասաց,- ես երազում եմ, որ մարդիկ, ամեն անգամ նայելով ինձ, հիշեին Աստծուն:

4. Պատմվածքից առանձնացրու՝ քո կարծիքով, երեք ամենակարևոր մտքերը և գրավոր մեկաբանի՛ր:

Ինչ որ բանի մի մասնիկը հավետ

5. Մեկ նախադասությամբ պատմվածքին նոր ավարտ հորինի՛ր:

Երեք մարիները տխուր են որովհետև նրանք ուզում են դառնալ

Առաջինը ասաց ես ուզում եմ դառնալ Ա տառը:

Երկրորդը ասաց ես ուզում եմ դառնալ Բ տառը:

Երրոդը ասաց ես ուզում եմ դառնալ Գ տառը:

6. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական գաղափարը:

Լրացուցիչ

1. Ընկերներիդ կամ ընտանիքիդ անդմաների հետ դերերով կարդացեք ու ձայնագեք պատումը:

2. Համապատասխան երաժշտության և ձայնագրության համադրությամբ ռադիոթատրոն պատրաստիր:

3. Պատրաստած նյութը հրապարակիր քո բլոգում:

Ցտեսությո՜ւն, սիրուն Աշուն

Ուղիղ երեք ամիս առաջ սկսվեց նոր ուսումնական տարին։ Սեպտեմբեր ամսին դրսում կարծես գարնանային և ամառային եղանակ լիներ, հոկտեմբերին՝ գարուն, իսկ արդեն նոյեմբերին՝ պարզապես ոսկե և հրե աշուն։ Անկեղծ ասած, ես հենց աշնանային առաջին օրն էլ ուզում էի, որ ձմեռը շուտ գար։ Ինչո՞ւ եք զարմանում, յուրաքանչյուր երեխա էլ ուզում է, որ ձմեռը շուտ գա, որովհետև ձմռան վերջին օրը բոլորիս կողմից սիրված տոնն է՝ Նոր Տարին։

 Այս տարի աշնանը շատ լավ եղանակ էր, որովհետև շա՜տ տաք էր։ Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ժամանակը շատ արագ է անցնում։ Կարծես երեկ լիներ Սեպտեմբերի 1-ը, իսկ այսօր աշնանային վերջին օրը։ Կցանկանամ, որ մյուս տարի էլ աշունը այսպես լավ և պայծառ լինի։ Ցտեսությո՜ւն, սիրուն Աշուն։ Միշտ լինես այդպես լուսավոր և պայծառ։ Դու միշտ էլ շատ գեղեցիկ ես՝ ոսկե ու հրե՝ ինչպես իսկական Արևը։

%d bloggers like this: