Design a site like this with WordPress.com
Get started

Գունային խաղեր․ նախագիծ

Ըստ նախագծի կատարենք քայլերը.

Ընթացքը՝

1.Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

Լուծում

7+15=22

22+1=23

Պատասխան 23 գնդակ

2.Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինենտարբեր գույնի գնդակներ։

Լուծում

2+4=6

6+1=7

Պատասխան 7 գնդակ

3.Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը  լինի կարմիր։

Լուծում

4+6=10

10+2=12

Պատասխան 12 մատիտ

4.Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երեքը  լինի կանաչ։

5+15=20

20+3=23

Պատասխան 23 գնդիկ

Իմ կազմած խնդիրները

Արկղում կա 5 կանաչ, 18 կապույտ և 15 կարմիր գնդակ: Առանց նայելու ամենաքիչը քանի գնդակ պետք է հանել, որպեսի դրանցից գոնե մեկը լինի կանաչ:

Լուծում

18+15=33

33+1=34

Պատասխան 34 գնդակ

Պայուսակում կա 9կանաչ 18 կապույտ և 6 կարմիր գնդակ: Առանց նայելու ամենաքիչը քանի գնդակ պետք է հանել, որպեսի գոնե երկուսը լինի կապույտ:

Լուծում

9+6=15

15+2=17

Պատասխան 17 գնդակ

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր: սազ-պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք: վսեմ-էություն ունեցող բար-պտուղ

2.Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք: արևահամ, լացակումած, վառման, հեզաճկուն, նաիրյան, մուգ, ջինջ, լուսե,

3.Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:

4.Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:

5.Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:

6.Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով: Ի՞նչ փոխվեց. դիտարկիր:

7.Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը: Հիմնավորի’ր ընտրությունդ:

%d bloggers like this: