Posted in Գրականություն 7

Պատրանք

Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեզները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:Մի գուսան է եղել՝ անտուն ու թափառական: Գյուղից գյուղ շրջում էր նա պատմելու համար հինավուրց զրույցները բարի և ազնիվ գործերի մասին. Հյուսում էր խոնարհ խրճիթների մեջ իր տեսիլները մի արդար ապագայի մասին, և վառում էր պատանիների սրտերը ճշմարտի սիրով, ու քարացածների քնած խիղճը վրդովում մի պահ:Եվ այսպես վաստակում էր այն պատառ հացը, որ ստիպված է մարդ ունենալ ամեն օր:Աշնան մի օր, երբ մի գյուղից մյուս գյուղն էր գնում նա, մշուշը ծածկեց նեղ արահետը. մոլորվեց գուսանը մացառների մեջ, գիշերվա մութը վրա հասավ, և զայրագին փչեց հյուսիսի հողմը, որ անպարտելի ցրտով այրում էր անպատսպար գուսանի մարմինը:Դեգերում էր նա մի խորշ, մի խոռոչ գտնելու համար՝ պաշտպանվելու կատաղի հողմից. և հանկարծ հանդիպեց մի լքված հյուղակի, որի բաց դռնից տեսավ բուխարիկի մեջ երկու մեծ, բոցավառ կայծեր՝ երկու մեծ, բոցավառ ածուխի նման. շտապ ներս մտավ գուսանը, նստեց բուխարիկի մոտ և սառած ձեռները տարածեց ածուխի վրա. ջերմությունը ձեռքերից տարածվեց ողջ մարմնի մեջ. տաքացավ գուսանը, և ձեռքերը անընդհատ բռնած մշտավառ ածուխի վրա՝ գլուխը հենեց պատին և ննջեց երջանիկ մանուկների պես:Երբ հողմը դադար առավ, պարզվեց երկինքը և նշույլող լույսը շողաց լքված խրճիթում, գուսանը զարթնեց և տեսավ, որ բուխարիկի մեջ կրակի փոխարեն մի կատու է ծվարել՝ ոսկեղեն աչքերը երկու ածուխի պես բոցավառ, որ, սակայն, դաժան գիշերին փրկեցին նրա կյանքը:Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեզները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:Շարադրել մտքերը՝ ,,Երանի՜ նրան, ով երազ ունի,, թեմայով՝ հարազատ մնալով պատմվածքին։

Posted in Երկրաչափություն 7

Երկրաչափություն

Դասարանական առաջադրանքներ

Կից անկյուններից մեկը ուղիղ է։ Սո՞ւր, ուղի՞ղ, թե՞ բութ է մյուս անկյունը:

Բութ։

Արդյոք ճշմարի՞տ է հետևյալ պնդումը, եթե կից անկյունները հավասար են, ապա դրանք ուղիղ անկյուններ են:

Այո։

Տրված են երկու հավասար անկյուններ: Հավասար ե՞ն, արդյոք, դրանց կից անկյունները։

Այո։

Գտե՛ք hk և kl կից անկյունները, եթե՝

ա) ∠hk-ն 40°-ով փոքր է ∠kl-ից, —

բ) ∠hk-ն 120°-ով մեծ է ∠kl-իg,

գ) ∠hk-ն 47°18′-ով մեծ է ∠kl-ից,

դ) ∠hk = 3∠kl

,ե) ∠hk : ∠kl = 5 : 4:

O կետից տարված են OA, OB և OC ճառագայթները, ընդ որում` BO⊥AO (նկ. 49): AOB և BOC անկյունների կիսորդներով կազմված անկյունը 20° է։ Գտեք BOC և AOC անկյունները

։Տնային աշխատանք

72․ O կետից տարված են OA, OB և OC ճառագայթները, ընդ որում՝ OB⊥OA (նկ. 50): AOB և BOC անկյունների կիսորդներով կազմված անկյունը 75° է։ Գտեք BOC և AOC անկյունները։

Posted in Հանրահաշիվ 7

Նման միանդամներ

Գումարել և հանել կարելի է միայն նման միանդամները:

Ոչ զրոյական միանդամներն անվանում են նման, եթե կատարյալ տեսքի բերելուց հետո դրանք իրար հավասար են կամ տարբերվում են միայն իրենց գործակիցներով:

Նման միանդամները գումարելիս կամ հանելիս պետք է կատարել հետևյալ գործողությունները.

1. գումարել կամ հանել միանդամների գործակիցները,

2. տառերով արտադրիչները չփոփոխել:

Նման միանդամների գումարի փոխարինումը նրանց գումար հանդիսացող միանդամով անվանում են նման անդամների միացում:

Առաջադրանքներ․

1)Նմա՞ն են արդյոք տրված միանդամները.

Այո

Ոչ

ա) aba և baa,

բ) abba և bbaa,

գ) abxb և bbxb,

դ) xxyz և xyxz,

ե) mmln և mlln,

զ) abc, acb և bca,

է) xy, 0 և yx

,ը) 0, 0a և 0b

2)Տրված միանդամները բաժանե՛ք նման միանդամների խմբերի.

7x, 6xy, 12a, a, 5, 16x, xy, 5a, x, 4x, xy, 2xy, 8, −5x:

7x, 4x, 16x, x, -5x.

6xy, xy, xy, 2xy,

12a, a, 5a,.

3)Նման միանդամների գումարը գրե՛ք միանդամով.

ա) 5x + x2 =7x

բ) 4n + n =5n

գ) a + 2a + a3 =5a

դ) 5ab + ab + a5b =11ab

ե ) 6xyz − 8xyz + 10xyz =8xyz

զ) t + 2t + 3t + …+10t =55t

է) xxy + 7xyx − 5xxy =3xxy

ը) xyx + xxy − 2yxx =4xxy

թ) aab + 5aab + 4aab =10aab

Լրացուցիչ աշխատանք .

1)Տրված միանդամները բաժանե՛ք նման միանդամների խմբերի.

5t, 4kl, 5lk, 2cd, 2c, −3t, 11t, 6kl, 4c, 3cd, −7cd, 2t:՛

2)Պարզե՛ք թե արդյոք ձևափոխությունը ճիշտ է

.ա) 3x + 11 = 14x

բ) 3a + 5a = 15a

գ) 9ax + 2.4ax = 11.4ax

դ) 5xy − 3xy = 2xy

ե) 2a + 3b = 5ab

3)Եթե հնարավոր է, գումարը կամ տարբերությունը գրե՛ք միանդամի տեսքով.

ա) 4ab − 6ab

բ) −4b − 2b

գ) 7xxy + 2xyy

դ) 3bc − 10bc

ե) 8ad − 4da − 2ada

զ) aam + maa

Posted in Հանրահաշիվ 7

Հանրահաշիվ

Խնդիրներ համաձուլվածքների վերաբերյալ

6 կգ պղինձը ձուլեցին 14 կգ ցինկի հետ: Գտեք ստացված համաձուլվածքում պղնձի տոկոսային պարունակությունը:

30%

35 % պղինձ պարունակող պղնձի և ցինկի համաձուլվածքը պարունակում է 26 կգ ցինկ: Գտեք համաձուլվածքի զանգվածը:

26×100=2600

2600:65=40

25 % ոսկի պարունակող ոսկու և արծաթի համաձուլվածքը պարունակում է 27 գ արծաթ: Քանի՞ գրամ ոսկի է պարունակում այդ համաձուլվածքը:

36%

15 կգ 40 % պղինձ պարունակող պղնձի և ցինկի համաձուլվածքը ձուլեցին 9 կգ ցինկի հետ։ Քանի՞ տոկոս պղինձ է պարունակում ստացված համաձուլվածքը:

15+9=24

24 -> 100%

6 -> x%

600:24=25%

40գ 20% ոսկի պարունակող ու ոսկու և արծաթի համաձուլվածքը ձուլեցին 10 գ ոսկու հետ: Քանի՞ տոկոս ոսկի է պարունակում ստացված համաձուլվածքը:

40+10=50

50->100%

18->x%

18 x 100 =1800

1800:50=36%

60 կգ 30% պղինձ պարունակող պղնձի և ցինկի համաձուլվածքը ձուլեցին 14 կգ պղնձի և 6 կգ ցինկի հետ։ Քանի՞ տոկոս պղինձ է պարունակում ստացված համաձուլվածքը:

60+14+6=80

60×30:100=18

18+14=32

32×100=3200

3200:80=40%

48 կգ 25 % պղինձ պարունակող պղնձի և ցինկի համաձուլվածքը ձուլեցին 75 կգ 28 % պղինձ պարունակող պղնձի և ցինկի համաձուլվածքի հետ: Քանի՞ կգ պղինձ և քանի՞ կգ ցինկ է պարունակում ստացված համաձուլվածքը: Պղինձը ձուլել են ցինկի հետ 3 : 4 կշռային հարաբերությամբ: Արդյունքում ստացվել է 63 կգ — անոց համաձուլվածք։ Քանի՞ կգ պղինձ և ցինկ է պարունակում ստացված համաձուլվածքը:Ոսկին և արծաթը ձուլել են 4 : 7 կշռային հարաբերությամբ։ Գտեք ստացված համաձուլվածքի զանգվածը, եթե հայտնի է, որ այն պարունակում է 12 գ ոսկի:Պղինձը և ցինկը ձուլել են 3 : 5 կշռային հարաբերությամբ։ Գտեք ստացված համաձուլվածքի զանգվածը, եթե հայտնի է, որ նրանում ցինկը 28 կգ — ով ավելի է, քան պղինձը։

Posted in Русский язык 7

Русский язык

Сергей Александрович Есенин родился в 1895 году в небольшой деревне Константиново в России в крестьянской семье. С детства он любил природу, деревню и народные песни, что очень повлияло на его творчество. Учился в местной школе, потом в Москве, где начал публиковать свои первые стихи.Есенин быстро стал известным поэтом. В его произведениях часто описывается красота природы, деревенская жизнь, любовь к родине и человеческие чувства. Он много путешествовал, жил в Петербурге и Москве, познакомился с другими известными поэтами своего времени.Есенин был женат на известной американской танцовщице Айседоре Дункан, что привлекало большое внимание общественности. Он умер в 1925 году в Ленинграде в возрасте всего 30 лет. Несмотря на короткую жизнь, его стихи до сих пор остаются популярными и изучаются во всём мире за свою искренность, красоту и глубину чувств.

Posted in Русский язык 7

Русский язык

а ) Культурные— это слово обозначает вежливость, и знание обычных законов.

Воспитанные -это слово обозначает что ребенок знает как себя вести и как разговаривать с людьми.

Вежливые-это слово обозначает правильное общение с людьми, друзьями и родителями. Также предложение помощи и т.д.

Добрые-Это слово значит любовь к помощи, к друзьям и т.д

.Эгоист-эгоист это тот человек который думает только о себе.

б) Я хочу стать вежливой и той кто знает свои границы.

в) Они меня учат “зеркальному поведению” то есть относится с человеком так, как он относится к тебе.

г) Естественно нет.

д) Подлежащее: Родители, они (3), дети. Сказуемое: Воспитывают, мечтают, хотят, делают, не должны.

2) Воспитанные люди и дети должны говорить с уважением, негромко и с пониманием. Также эти люди не должны размахивать руками, они не должны грубить старшим а особенно важно это уважать всех.

    Posted in Uncategorized

    Երկու անկյուններ, որոնց մի կողմն ընդհանուր է, իսկ մյուս կողմերը մեկը մյուսի շարունակությունն են, կոչվում են կից անկյուններ: Նկար 43–ում AOB և BOC անկյունները կից են: Քանի որ OA և OC ճառագայթները կազմում են փռված անկյուն, ապա՝∠AOB + ∠BOC = ∠AOC = 180°:

    Այսպիսով` կից անկյունների գումարը 180° է։Երկու անկյուններ կոչվում են հակադիր, եթե անկյուններից մեկի կողմերը մյուսի կողմերի շարունակությունն են: Նկար 44–ում հակադիր են 1 և 3 անկյունները, ինչպես նաև 2 և 4 անկյունները:

    Անկյուն 2–ը կից է ինչպես անկյուն 1–ին, այնպես էլ անկյուն 3–ին։ Ըստ կից անկյունների հատկության՝ ∠1+ ∠2 = 180° և ∠3+ ∠2= 180° : Այստեղից ստա-նում ենք. ∠1= 180° — ∠2 և ∠3= 180° — ∠2: Իսկ սա նշանակում է, որ 1 և 3 անկյունների աստիճանային չափերը հավասար են: Դրանից հետևում է, որ իրենք՝ անկյունները, ևս հավասար են։Այսպիսով` հակադիր անկյունները հավասար են:

    Գծագրեք AOB սուր անկյուն և OB ճառագայթի շարունակության վրա նշեք D կետը։ Համեմատեք AOB և AOD անկյունները։

    Գծագրեք երեք անկյուն՝ սուր, ուղիղ, բութ։ Գծեք դրանց յուրաքանչյուրի կից անկյունը։

    Գծագրեք չփռված hk անկյուն։ h1 k1 անկյունը կառուցեք այնպես, որ hk և h1k1 անկյունները լինեն հակադիր։

    Գծագրեք MON չփռված անկյուն և նշեք P կետը անկյան ներսում, իսկ Q կետը՝ նրանից դուրս։ Քանոնի և գծագրական անկյունաքանոնի օգնությամբ P և Q կետերով տարեք OM և ON ուղիղներին ուղղահայաց ուղիղներ:

    Posted in Գրականություն 7

    Եթե կա պարտություն կա նաև հաղթանակ

    Կյանքը նման է խաղի՝ երբեմն մենք հաղթում ենք, երբեմն՝ պարտվում։ Բայց ամենակարևորը ոչ թե միայն հաղթանակն է, այլ այն, ինչ սովորում ենք պարտությունից հետո։ Պարտությունը երբեմն մեզ սովորեցնում է լինել համբերատար, աշխատասեր և չվախենալ դժվարություններից։Հաղթանակը միշտ չի գալիս հեշտությամբ․ այն պահանջում է ջանք, հավատ և համառություն։ Երբ մենք ընկնում ենք ու նորից բարձրանում, այդ պահին ենք դառնում իսկական հաղթող։ Որովհետև հաղթանակը միայն մրցույթի արդյունքը չէ, այլ ներքին ուժն է՝ չհանձնվելը։Ուստի եթե կա պարտություն, ապա անպայման կա նաև հաղթանակ, որովհետև յուրաքանչյուր պարտություն ճանապարհ է դեպի հաջորդ հաղթանակը։