Մուկն ու ձուն

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի
խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի
բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը
բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների
առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել
թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես
մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ,
նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի
բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի,
ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն
գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
բացատրի՛ր։

շեմ-շեմք

բահ-Փայտե երկար կոթով ու մետաղյա թիակով ձեռքի գործիք՝

մառան-նկուղ

2․ Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն: Նշի՛րայն հատվածը, որտեղ դա երևում է:

նա ձուն դրել է փորին, երկու կողից բռնել
թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես
մի բան պարանով կապում են, որ չընկնի:

3․Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:

Իմ կարծիքով ձուն ասում էր։ -Տարե՝ք ինձ իմ մայրիկի մոտ։

4․Իսկ մկներն ի՞նչ էին ասում:

Իմ կարծիքով մկները ասում էին։ Մենք քեզ տանում էնք ավելի նոր տեղ։

5․Ինչպե՞ս է կոչվում.
բառերի մառանը —բառարան
գրքերի մառանը —գրադարան
նկարների մառանը —պատկեասրահ

6․Շարունակի՛ր.
Մկների երկիրը կոչվում է Մկստան:
Վախկոտների երկիրը կոչվում է նազարաստան։
Կաղամբների երկիրը կոչվում է կաղամբաստան։
Ծիծաղների երկիրը կոչվում է ծիծաղստան։

7․Նախադասությունները համառոտի՛ր՝ թողնելով միայն ի՞նչը, ի՞նչ է անում հարցերին
պատասխանող բառերը:
Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձուն ընկավ
Ձուն բռնող մուկը թեքվեց կողքի: մուկը թեքվեց
Մուկը փոքրիկ թաթիկներով ձուն գրկեց:մուկը գրկեց

Հեղինակ՝ agapeavagyan

Բարև, ես Ագապե Ավագյանն: Սովորում եմ Հարավային դպրոցում: Ես նվագում եմ թավջութակ:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started