Posted in Uncategorized

Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Բացատ
  3. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:
  4. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:
  5. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:
  6. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:
  7. Նամակ գրի՛ր եղևնուն:

Posted in Uncategorized

Նամակ եղևնուն

Բարի լույս, եղևնի՛ ջան, ես ուզում եմ, որ դու զարդարված լինես։ Ես իմ նամակը դնեմ և Ձմեռ պապիկը տանի ու նվերներ բերի, երեխաները քո շուրջ երգում են, պարում զվարճանում։ Դու շատ գեղեցիկ ես, ես քեզ շատ եմ կարոտել։ Քո սիրելի Ագապե Ավագյանը։

Posted in Մայրենի, Տեխնոլոգիա

Նամակ ձյանը

Ձյու՛ն, ես շատ եմ քեզ կարոտել, ես ուզում եմ տարբեր փաթիլներ տեսնեմ, ուզում եմ խաղալ դահուկ, սահնակ, պատրաստել ձնեմարդ, շատ հետաքրքիր տեղեր ճամփորդեմ, ես ուզում եմ, որ ձյունը իմ ձեռքերի մեջ սառուց լինի։
Սիրով ձյանը՝ Ագապե Ավագյանից։