Posted in Անգլերեն

HAVE GOT HAS GOT

  1. I have got a book.

I’ve got a book.

  • Mary has got a red dress.

Mary’s got a red dress.

  • They have got a dog.

They’ve got a dog.

  • It has got a big ears.

It’s got a big ears.

  • Pam has not got a watch.

Pam hasn’t got a watch.

  • We have not got a telephone.

We haven’t got a telephone.

  • Jane has not got a banana.

Jane hasn’t got a banana.

  • You have not got a hat.

You haven’t got a hat.

Posted in Մաթեմատիկա, Ընտրություն, բանավոր մաթեմատիկա, Uncategorized

Բանավոր մաթեմատիկա, նոյեմբեր

Ընտրովի մաթեմատիկա

1.Երեք հարկանի բուրգ կառուցելու համար օգտագործել են 1+9+25=35 խորանարդ (տե՛սնկարը): Այդպիսի յոթ հարկանի բուրգ կառուցելու համար քանի՞ խորանարդ է անհրաժեշտ:

2.Լուծի՛ր մաթեմատիկական ռեբուսը:

10+10+10=30

10+4+4=18

4-2=2

1+10×2=22

6×3=18

3. Ճանճը ունի 6 ոտք, սարդը՝ 8 ոտք: 3 ճանճը և 2 սարդը միասին ունեն այնքան ոտք, որքան ոտք ունեն 9 հավը և քանի՞ կատուն:

6×3=18

8×2=16

18+16=34

34-18=16

16:4=4

4.Լիլիթն ապրում է 4-րդ հարկում: Բնակարան հասնելու համար նա պետք է բարձրանա 60 աստիճան: Դավիթն ապրում է նույն շենքի 2-րդ հարկում: Քանի՞ աստիճան է բարձրանում Դավիթն իր բնակարան հասնելու համար:

60:2=30

Posted in Մայրենի

Աղվեսը  

Աղվեսը           Հ.Թումանյան

Աղվեսն եկավ բարձր սարից,
Հարցմունք արավ լիքը թառից.
Մեծ խորոզ է հարկավոր ինձ.
Քաղցած աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն հագել քուրքը դեղին,
Պտուտ կուգա շուրջը գեղին.
Ջուր կտրվեց տատիս լեղին.
Դեղին աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն ասավ պառավ տատին.

«Մտիկ չեմ տա ձեռիդ փետին,
Կարոտել եմ թմփլիկ ճուտին».
Անվախ աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվեսն եկել, նստել դեզին,
Երկար ագին ծռել վզին,

Աչք է ձգել մեր խորոզին…
Էն գող աղվեսն, ագին ծաղիկ։

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասե՜ք, տարա՜վ, կերա՜վ…
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր խորոզ,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

Աղվե՛ս, աղվե՜ս, փոքրիկ գազան,
Ոտներդ կարճ ու խիստ վազան,
Շներն ամեն քեզ չհասան,
Ճարպիկ աղվես, ագին ծաղիկ։

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

 թառ-Փայտի հորիզոնադիր ձող, որի վրա հավերը թառում են:

խորոզ — Աքաղաղ

քուրք— Մուշտակ

2. Նշված բառերը դարձրու հոգնակի:

մարդ-մարդիկ

աղվես-աղվեսներ

մատ-մատներ

մկրատ-մկրատներ

ծաղիկ-ծաղիկներ

դուռ-դռներ

ժպիտ-ժպիտներ

3.Լրացրու բաց թողնված բառերը:

Մին էլ կանչեց տատս պառավ.
Ամա՜ն, հասեք, տարա՜վ, կերա՜վ…   
Գլխիս էս ի՞նչ փորձանք բերավ

Անտեր աղվեսն, ագին ծաղիկ։

Ա՛յ իմ խորոզ, կարմիր տատս,
Ման կուգայիր գոռոզ-գոռոզ.
Փետուրդ արավ ողջ դար ու փոս
Էն չար աղվեսն, ագին ծաղիկ։

4. Գտեք Ա խմբի արտահայտությունների զույգերը Բ խմբում:

Ա. Գլուխ տալ-խոնարվել, ականջ դնել-լսել, հոգին հանել-չարչարել, վիզ ծռել-խնդրել

Բ. Լսել-ականջ դտել, չարչարել-հոգին հանել, խնդրել-վիզ ծռել, խոնարհվել-գլուխ տալ

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ամառվա մի օր ուղ­ևորները, կես­­­օրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.


— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց  համար անօգուտ:


Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց.


— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:

Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում: