Design a site like this with WordPress.com
Get started

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1)

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան -վայրէջք

շար եկան — շարվեցին

մաղ տալ — մաղել

շաղ տալ -տարածել

քող կապել -քողարկել

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար- վեր

պաղել-տաք

հեռու- մոտիկ

վառել-մարել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան

Արյուն-ամպից քող կապեց

Լրացուցիչ առաջադրանքներ

%d bloggers like this: