Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.
-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։
Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.
-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես, ոչ թե՝ առյուծ:
Ասում է և ուտում հիմար նապաստակին:
Առաջադրանքներ
1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։
Առյուծ-առյուծը շատ ուժեղ եէր և շատ բարձր ձայն ուներ, առյուծը կենդանիների թագավորն է:
Աղվես- աղվեսը առյուծին էր շատպանում և սիրում էր առյուծին:
Նապաստակ-նապաստակը ուզում եր առյուծի նման մռնչալ, նապաստակը անխելք էր:
2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։
3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:
5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:
Լրացուցիչ աշխատանք
1. Կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք. Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;
2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով, քեզ ծանոթ մոնտաժային ծրագրի օգնությամն ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:
3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր այս էջի ,,ավելացնել կարծիքներ,, բաժնում: